Բաց նամակ ՀՀ նախագահին.

Կասեցնե՛նք աշխարհի գաղտնի ուժերի ծրագրերը Հայաստանում

Հարգելի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան.

Բիոմետրիկ նույնականացման փաստաթղթերի ներդրումը վտանգ է պարունակում մարդկության եւ Հայաստանի համար: Այս մասին մենք բազմաթիվ հրապարակումներ ենք արել, մեր մտահոգությունները ներկայացրել ՀՀ ԱԺ լսումների ժամանակ: Այս վտանգի մասին դեռ խոսվել է մարդկանց համարակալման ընթացքում, ինչը հետո անվանափոխեցին՝ սոցքարտերի ներդրում կոչելով, որից, ըստ էության, նպատակը չփոխվեց եւ մարդկանց ու ազգի համապարփակ տվյալների տրամադրումն օտարին իրականացավ օրենքի սահմաններում: Միայն դրանից հետո օրենքը բերվեց այն տեսքի, որը պահանջում էին «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման անդամները: Բայց շատ ուշ էր. ՀՀ բնակչությունն արդեն բաց համակարգ է օտարի համար…

Բիոմետրիկ փաստաթղթերի ներդրման ետեւում կանգնած են այն նույն ուժերը, որոնք Հայաստանում եւս թաքցնում են, որ բիոմետրիկ պարամետրերը պարունակում են տեղեկություններ անձի առողջական եւ հոգեբանական առանձնահատկությունների մասին, նաեւ, որ հետագայում մարդու մարմնում տեղադրվող չիպը բիոմետրիկ փաստաթղթերում չիպ-ռադիոկայան է:

Նույնականացման քարտերը՝ չիպ-ռադիոկայանով, նույն կատարելագործված սոցքարտերն են, որոնք դատապարտվեցին որպես հակաօրինական՝ Սահմանադրական Դատարանի կողմից: Վիրավորական է, բայց այդ հակասահմանադրական սոցքարտերի ներդրումը՝ որպես հոգեբանական խորամանկություն-միջոց, մեր բնակչությանը «սովորեցրեց» հարմարվել ավելի վտանգավոր նախագծին. նույնականացման քարտին եւ բիոմետրիկ անձնագրին: Իսկ հետո, երբ բոլորին հոգեբանորեն կկոտրեն ու կստիպեն հանձնել մատնահետքերը բիոմետրիկ փաստաթղթերի համար, կսկսեն պահանջել ուրիշ բիոմետրիկ պարամետրեր, օրինակ, աչքի ծիածանափայլ թաղանթը:

Խոստումները՝ անձնական տվյալների պաշտպանության մասին, ծիծաղելի են: Համակարգչահենները բացում են նույնիսկ Պենտագոնի կայքը, եւ այս մասին կան հրապարակումներ: Բացի դրանից, համակարգչային համակարգի տերերից, որտեղ պահվում են մեր տվյալները, մենք պաշտպանված չենք, իսկ այս դեպքում նաեւ մեր պետությունն է դառնում անպաշտպան: Որոշ քաղաքական կառույցներ, որոնք գաղտնի ղեկավարում են Արեւմուտքի (նաեւ աշխարհի) տնտեսությունը, կենսաչափական տվյալների բազայում համակարգչային վերլուծության միջոցով, ծրագրավորում են հայտնաբերել ու ոչնչացնել իրենց համար այն «կրիտիկական մտածելակերպ ունեցող մարդկանց», ովքեր կարող են նրանց իշխանության (համաշխարհային գաղտնի կառավարության) համար վտանգ ներկայացնել: Իհարկե, բացի այդ «կրիտիկական» մարդկանցից, կտուժեն նաեւ սովորական քաղաքացիները: Սա համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) նպատակն է:

Այս նախագիծը վտանգ է ներկայացնում անկախ պետությունների ազգային անվտանգության համար, քանի որ բիոմետրիկ բժշկական եւ հոգեբանական տեղեկությունները ապագա պետական ու քաղաքական գործիչների ուժեղ ու թույլ կողմերի մասին հայտնի են լինելու միջազգային ուժերին, որոնք, նշեցինք, կանգնած են այս նախագծի ետեւում: Այս տեղեկությունները, չի բացառվում, կարող են ստանալ նաեւ Հայաստանի թշնամիները (չնայած համարակալված մեր ազգն արդեն վտանգի եզրագծում է):

Բոլոր դեպքերում կա բժշկական գաղտնիքի ու անձի անձեռնմխելիության ոտնահարում եւս, քանի որ համաձայն գիտական տվյալների, բիոմետրիկ տվյալները պարունակում են տեղեկություններ անձի առողջության եւ հոգեբանական առանձնահատկությունների մասին:

Ըստ գիտնականների, առողջության մասին տեղեկություններ կարելի է ստանալ աչքի ծիածանափայլ թաղանթից: Համաձայն մաշկաբանության՝ հոգեբանական ստատուսը, առանձնահատկությունները եւ հիվանդությունների մեծ ցանկը կարելի է որոշել մատնահետքերից:

Մեր հրապարակված հոդվածներում միշտ բերել ենք ապացույցներ, որ Բաումանի ինստիտուտը Մոսկվայում, որը մի կողմից ամենախոշոր բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստների ցուցակում է, մյուս կողմից՝ ստեղծել է հատուկ սարքեր, որոնք, օգտագործելով մատնահետքերը կամ աչքի ծիածանափայլ տաղանթը, համակարգչային ծրագրի միջոցով որոշում են մարդու հոգեբանական եւ ֆիզիոլոգիական վիճակն ու հիվանդությունները (իբր մասնագիտական ընտրության համար, «պրոֆօտբոր»):

Իսկ վերջերս բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները որոշել են ՀՀ-ում մատնահետքերը նույնականացման քարտի չիպ-ռադիոհաղորդչի մեջ չմտցնել՝ թողնելով մատնահետքերը միայն էլեկտրոնային անձնագրում՝ արտերկիր գնալու համար: Սակայն դա միայն հոգեբանական խորամանկություն (մանիպուլյացիա) է: Մատնահետքերը հետո են մտցնելու, երբ մեծամասնությունը ընտելանա նաեւ նույնականացման քարտին:

Սա նման է հենց այն գործելաոճին, որ վերեւում նշեցինք, երբ սոցքարտերը օգտագործվում են հոգեբանական խորամանկության կարգով՝ որպես միջոց բոլորին սովորեցնելու նույնականացման քարտին: Շատերի կարծիքով՝ 2001թ.  սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կազմակերպված էր բիոմետրիկ փաստաթղթերի ներդրումը եւ որոշ երկրների վրա հարձակումը արդարացնելու համար: Իհարկե, էլի նման ծրագրերի ցանկ կարելի է ներկայացնել: Այդ ահաբեկչության պաշտոնական վարկածը պարունակում է բազմաթիվ տրամաբանական սխալներ, որոնք ցույց են տալիս պաշտոնական վարկածի սուտը (անգամ սարքովի լինելը):

Բիոմետրիկ բիզնեսը նպաստում է բիոմետրիկ փաստաթղթերի եւ դրա հետ կապված սարքերի  ներդրմանը. դրանք նաեւ հսկայական գումարներ են:

Լրացում. չիպը էլեկտրոնային տվյալների պահոց է, որն ունի պասսիվ ռադիոհաղորդիչ, ինչը ստանում է էներգիա Էլեկտրամագնիսական ինդուկցիայի միջոցով RFID-ռիդերից: Միանալով, չիպը փոխանցում է բիոմետրիկ տվյալները RFID-ռիդերին (որը կարելի է թարգմանել նաեւ որպես կարդացիչ, որ կարդում եւ փոխանցում է ամեն բան՝ համապատասխան կենտրոնին): RFID նշանակում է Radio Frequency Identification, ռադիոհաճախանական նույնականացում: Այս ամենի մասին ավելի մանրամասնորեն գրված է մեր հրապարակած նյութերում:

Բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները սովորաբար թաքցնում են նաեւ, որ հակառակ իրենց պնդումների էլեկտրոնային անձնագրի պաշտպանվածության մասին, որոշ մասնագետներ արդեն ապացուցել են, որ հնարավոր է կեղծել RFID-չիպերը՝ գողանալով տեղեկությունները հեռավորության վրա, ստեղծելով RFID-չիպում նոր տվյալներ կեղծ անձնագրի համար: Նշենք, բոլոր գործողությունները (վճարումները, պատվերները, դիմումները), որոնք հնարավոր է կատարել տնային համակարգչից նույնականացման քարտի միջոցով, օգտագործելով թանկ RFID-ռիդերը, որի մասին նույնականացման քարտերի լոբբիստները ՀՀ-ում լռում են, կարելի է կատարել առանց նույնականացման քարտի, շատ անգամ ավելի էժան՝ հատուկ մուլտիֆունկցիոնալ համակարգչային ծրագրի միջոցով: Հիմա որոշ մարդիկ մոտավորապես այս ձեւով կոմունալ վճարումներ են կատարում: Բացի դրանից, որ նույնականացման քարտը Սահմանադրության եւ մարդու իրավունքների հերթական ոտնահարում է, դա, ըստ էության, թանկ ավելորդություն է:

Պաշտոնական փաստաթղթերում անգամ արդեն առանց թաքցնելու, բաց տեքստով գրվում է պարտադիր չիպավորման (չիպը մարմնի մեջ մտցնելու) մասին մինչեւ 2025թ., իհարկե վերջնականապես բոլորին հսկելու նպատակով: Բոլոր քաղաքացիները այս հրեշավոր փաստաթղթում անվանվում են «բիոօբյեկտներ», դրանով ընդգծվում է բոլոր քաղաքացիների ապագա ստրկական վիճակը: Բաց տեքստով է գրվում մաշկի տակ չիպ մտցնելու մասին նաեւ Եվրախորհրդի էթիկայի հանձնաժողովի եզրակացության մեջ, որը նույնպես հրապարակել ենք:

Այսպիսով, գաղտնի եւ մութ ուժերը, որոնք կանգնած են այս հրեշավոր նախագծի ետեւում, նախատեսել են հետեւյալ քայլերը. սկզբում՝ սոցքարտեր, հետո՝ սոցքարտեր RFID-չիպով (նույնականացման քարտեր)՝ դեռ առանց մատնահետքերի եւ, միաժամանակ, էլեկտրոնային անձնագիր՝ մատնահետքերով RFID-չիպում:

Կրկնենք՝ այս  ամենը հոգեբանորեն պիտի նախապատրաստի մարդկանց հաջորդ քայլին՝ կպահանջեն մատնահետքերն արդեն նույնականացման քարտերի մեջ, իսկ երբ մարդիկ կընտելանան նաեւ սրան, կսկսեն մտցնել նոր բիոմետրիկ պարամետրեր, ինչպես նշեցինք՝ նաեւ աչքի ծիածանափայլ թաղանթը: Իսկ վերջը կլինի ռադիոհաղորդիչ-չիպի՝ պարտադիր կարգով մարմնի մեջ տեղադրվելը: Սրանք լոկ մտահոգություններ չեն, կազմակերպիչները չեն էլ թաքցնում իրենց նպատակները, քանզի վստահ են, որ դիմադրության չեն հանդիպելու:

Կարող ենք Ձեզ նաեւ մեր փաստարկները ներկայացնել: Այս վտանգների մասին կան հրապարակումներ նաեւ այլ երկրների զլմ-ներում, համացանցում: Ուստի չենք մանրամասնի այստեղ: Իսկ ԱԺ-ում լսումների համար այնքան քիչ ժամանակ հատկացվեց, որ դեմ խոսողները չկարողանան հիմնավորումները մինչեւ վերջ պարզաբանել եւ կարծիք ստեղծվի, թե դեմ տեսակետ չկա……

Բիոմետրիկ փաստաթղթերը պետք է մերժել բազմաթիվ պատճառներով, մանավանդ որ վերջինիս հրեշավոր նպատակը բացահայտված է եւ միջանկյալ քայլերի նպատակները (ինչպես վերեւում նշեցինք) ապացուցված են, որոնք նույնպես հրեշավոր են: Ուստի դիմում ենք Ձեզ՝ կասեցնելու այս օրենքների ընդունումը, որը ՀՀ ԱԺ-ն «լույսի արագությամբ» ընդունեց տակավին վերջերս՝ 2-րդ եւ 3-րդ ընթերցումներով: Հասկանալի է, որ վտանգավոր խնդիրները ԱԺ-ն «լուծում» է Ամանորին մոտ ժամանակում, երբ մարդիկ մտահոգ են առավելապես կենցաղային խնդիրներով:

Վստահ ենք՝ կարճ ժամանակ անց, ինչպես սոցքարտերի պարագայում, բիոմետրիկ փաստաթղթերի ներդրումը եւ մարդկանց չիպավորման վտանգը Սահմանադրական Դատարանին «համոզելու» է, որ այս օրենքները եւս հակասահմանադրական են: Հուսանք՝ Դուք դա ավելի շուտ կկանխեք:

«Բիոմետրիկ փաստաթղթերի ներդրման դեմ» միավորում

«Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորում

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում  

«Լուսանցք» թիվ 43 (219), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։