2011թ. դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) 18-ամյակը

ՀԱՄ Գերագույն Խորհուրդը (ԳԽ) շնորհավորում է կառույցի  հիմնական, համակիր եւ օժանդակ հազարավոր անդամներին՝ հերթական հոբելյանի կապակցությամբ:

Հայ Արիական Միաբանությունը հիմնադրվել է ՀՀ Աբովյան քաղաքում 1993թ. դեկտեմբերի 15-ին: Այսօր ՀԱՄ-ը կազմակերպական կառույցներ ունի Հայաստանի մայրաքաղաք Երեւանում եւ հանրապետության բոլոր մարզերում, նաեւ Արցախում, Ջավախքում եւ Սփյուռքում:

Դեկտեմբերի 18-ին Հայ Արիական Միաբանության գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ տոնական միջոցառում եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացրեց հայ արիների 18-ամյա գործունեությունը:

Նա անդրադարձավ ինչպես Հայաստանի անկախացման, երկրի սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրման տարիների, այնպես էլ անկախ Հայաստանի ու Արցախի հռչակումից հետո ու այսօր էլ շարունակվող ՀԱՄ գործունեությանը:

ՀԱՄ առաջնորդը ներկայացրեց նաեւ առանձին ոլորտներում ՀԱՄ աշխատանքներն ու հաջողությունները, որոնք նպաստել են Հայ Արիական Միաբանության նաեւ միջազգային ճանաչմանը: Կարեւորեց հատկապես քաղաքական ու հանրային կյանքում ձեռնարկած՝ երկրում հայ ազգայնականության դիրքերն ամրապնդած, արիադավան-հեթանոսական հավատի եւ Հայ Աստվածների պաշտամունքի վերահաստատմանն ուղղված եւ Հայաստանի ու Սփյուռքի հայ արիական-ազգայնականության շուրջ համախմբված ուժերի եւ անհատների միավորմանն ուղղորդած քայլերը:

Այնուհետեւ քաղաքամայր Երեւանի եւ ՀՀ մարզերի ներկայացուցիչների հետ ՀԱՄ ԳԽ անդամները մեկնեցին Կարմիր բլուր եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմի թեկնածուները ծիսական արարողություն կատարեցին՝ Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայ Արի Տեսակին փառաբանելով: Հայ Արիները Հայաստանին ու հայությանը վերամիավորում եւ հաղթական վերազարթոնք մաղթեցին:

Միացյալ Հայաստանի վերակերտմանը հասնելու ծիսական արարողություն եղավ նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի արձանի մոտ: Հայ արիների մի խումբ էլ Հայկ Նահապետի արձանի մոտ քրմական ծիսական արարողություն կատարեց հայության համախմբման եւ վերջնական հաղթանակի համար:

Փա՛ռք Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայությանը:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

18.12.2011թ.

* * *

Հայ Արիական Միաբանութայն կազմում են.  
1. Հայ Արիական-Ցեղապաշտական Կուսակցությունը (ՀԱՑԿ, վերագրանցումից հետո եւ այժմ՝ Հայաստանի Հայ-Արիական Կուսակցություն (ՀԱԿ)).
2. Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինք հասարակական կազմակերպությունը (ՀԱՑԴ).
3. Հայ-Արիական կենտրոնը՝ իր մարտարվեստների, մարմնակրթական, մշակութա-ստեղծագործական եւ հոգեւոր-գաղափարախոսական խմբերով .
4. «Հայ-Արիա» շաբաթաթերթը (ՀԱՑԿ և ՀԱՑԴ համատեղ պաշտոնաթերթ).
5. «Հայ-Արիներ» ամսաթերթը (ՀԱՄ պաշտոնաթերթ).
6. «Հայ-Արիներ»-ի «Հայեր» եռամսյա հավելվածը.
7. Հայ-Արիական ուսանողական խումբը.
8. Հայ-Արիներ երիտասարդական խումբը.
9. Հայ-Արորդիներ մանկապատանեկան խումբը.
10. ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը.
11. ՀԱՄ հոգեւոր հանձնախումբը.
12. ՀԱՄ Քրմական խորհուրդը.
13. ՀԱՄ «Ոգու պահապաններ» երիտասարդական եւ ուսանողական միությունը
14. Արիական հետազոտությունների կենտրոնը.
15. «Արիական Արահետ» արտադրա-տնտեսական կազմակերպությունը.

 
– ՀԱՄ-ը ունի նաև անհատ միաբան անդամներ, համակիր և օժանդակ լայն շրջանակներ Հայաստանում եւ Սփյուռքում:
– ՀԱՄ-ը նախաձեռնել  եւ հանդիսանում է հիմնական  քաղաքական ուժը Հայ Ազգայնականների  Համախմբման (ՀԱՀ):

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։