Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Մանթի
 

Բաղադրությունը

Գառան միս – 0.5 կգ

մածուն – 0.5 լ

ձու – 2 հատ

սոխ – 300 գ

կարմիր տաքդեղ- 1 հատ

լոլիկի մածուկ – 2 ճաշի գդալ

աղ, սպիտակ պղպեղ, չորացրած ծիտրոն

Պատրաստման եղանակը

Պինդ խմոր պատրաստել՝ օգտագործելով մածունը, ձուն, աղը, եւ թողնել 2 ժամ հանգստանա: Գառան միսը, սոխը, տաքդեղը աղալ, համեմել լոլիկի մածուկով, պղպեղով, ծիտրոնով: Եթե միսը յուղոտ չէ, ապա հարկավոր է մի փոքր կարագ կամ դմակ հալեցնել: Խմորը բացել, փոքրիկ քառակուսիների (1-1 սմ-ով) ձեւով կտրատել, միսը դնել մեջը, եւ խմորը 2 կողմերից ամրացնել: Թավայի տակ բուսայուղ քսել, մսով խմորները շարել մեջը եւ դնել վառարանը (2000) ու եփել՝ մինչեւ կարմրի: Հետո հանել վառարանից, վրան լցնել աղով համեմված 1 բաժակ արգանակ եւ մատուցել:

Անու՛շ լինի:

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

*  *  *

Շաբաթվա մարզական կյանքից -
Համահայկական 5-րդ խաղերի ծախսերը

Երեւանում տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր ասամբլեայի նիստը: ՀԽՀԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը նախ նշել է, որ Համահայկական 5-րդ խաղերի բարձր մակարդակով կազմակերպման համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհակալագրերի են արժանացել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետեր Բագրատ Բուռնազյանն ու Եղիշ Դավթյանը, հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի ղեկավար Լեւոն Գալստյանը, Հանրային հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Սուրեն Ռշտունին, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ այլոք: ՀԽՀԿ-ի նախագահն այնուհետեւ անդրադարձել է խաղերի կազմակերպման համար ստացված ֆինանսական միջոցների ու կատարված ծախսերի թեմային: Հայտնել է, որ համաշխարհային կոմիտեի հաշվեհամարին փոխանցվել է 206 մլն. 670 հազ. դրամ, այդ թվում պետական բյուջեից՝ 80 մլն.: Մնացած գումարն ստացվել է հովանավորներից, որոնց շարքում ամենամեծ ներդրումը (30 մլն. դրամ) կատարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը խաղերի կազմակերպման համար հատկացրել է 20 մլն., Երեւանի կոնյակի գործարանը՝ 10 մլն. դրամ: Բանկային համակարգից, ընդհանուր առմամբ, ստացվել է 30 մլն. դրամ:

Համահայկական խաղերի կազմակերպման համար ծախսվել է 145 մլն. դրամ: Պետբյուջեից փոխանցված 80 մլն. դրամից ծախսվել է ընդամենը 31 միլիոնը, իսկ մնացած 49 միլիոնը վերադարձվել է բյուջե: Խաղերի անցկացումից հետո համաշխարհային կոմիտեի հաշվեհամարին մնացել է 20 մլն. դրամ, որը նախատեսված է ընթացիկ ծախսերի համար: Նիստի մասնակիցները ընտրել են նաեւ ՀԽՀԿ-ի նախագահ եւ գործկոմի  կազմը եւ քննարկել են ՀԽՀԿ-ի կանոնադրության առանձին կետերի փոփոխության մասին հարցերը: Համահայկական խաղերի ծրագրում ձմեռային մարզաձեւեր ընդգրկելու հարցը եւս քննարկվել է:
ՄԱԿ-ի  որոշմամբ նշվում է ֆուտբոլի համաշխարհային օրը

Միջազգային հանրությունը դեկտեմբերի 10-ը նվիրում է մի սպորտաձեւի, որը միլիոնավոր մարդկանց համար լոկ սպորտ չէ միայն, այլ՝ գրեթե կյանքի ոճ: Առաջին անգամ ֆուտբոլի մասին պատմաբանները տեղեկացել են չինական հիշատակարաններից: Այն ժամանակ դա կոչվում էր՝ ցու չյու, այսինքն՝ «խաղ՝ խփիր գնդակին ոտքերով», կամ՝ «միայն ոտքերով»: Ֆուտբոլ խաղալ թույլատրվում էր միայն չին զինվորներին, որպեզի վերջիններս պահպանեին ֆիզիկական առողջ մարմինը: Թե ե՞րբ է առաջին անգամ աշխարհում հայտնվել այս մարզաձեւը, ոչ ոք չգիտի: Ոմանք հավաստիացնում են, որ ֆուտբոլը եղել է սաքսոնների վայրի խաղը: Մարտի դաշտում, ճակատամարտից հետո, նրանք ոտքերով խաղացել են թշնամու կտրված գլուխներով: Իսկ ահա դարպասի ցանցի մասին հստակ տեղեկություն կա: Այն կիրառվել է 1891թ.-ին, անգլիական Հյուսիսի եւ Հարավի հավաքականների խաղում: Իսկ ֆոտբոլ անգլերեն նշանակում է «ոտքի գնդակ»:
Շախմատային  անցուդարձ

– Լոնդոնում ընթա
ցող «London Chess Classics» շախմատի մրցաշարի 9-րդ փուլում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Մեր շախմատիստը վաստակեց 9 միավոր եւ զբաղեցրեց 6-րդ տեղը: Հայ շախմատիստը վաստակել է 10 հազար եվրո մրցանակ:

– Չինաստանում տեղի ունեցող համաշխարհային ինտելեկտուալ խաղերում առաջինը ավարտվեց արագ շախմատի մրցաշարը: Կանանց մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ Էլինա Դանիելյանը 7 հնարավորից վաստակեց ընդամենը 1,5 միավոր եւ զբաղեցրեց վերջին՝ 16-րդ տեղը: Խաղերի մասնակիցները կմրցեն նաեւ կայծակնային շախմատում, իսկ վերջում ուժերը կչափեն կույր շախմատում:

– Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը շախմատի Բրազիլիայի 2011թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի 3-րդ փուլից հետո վաստակել է 2,5 միավոր եւ առաջատարների շարքում է:
Հայ վազորդը փորձարկեց  ուժերը

Հայաստանի վազորդ աթլետ Սեւակ Եղիկյանը Սլովենիայում կայացած կրոսի Եվրոպայի առաջնությունում 76 մասնակիցների մեջ գրավել է 62-րդ տեղը: Մեր մարզիկը 9870 մ տարածությունը վազել է 31,52 րոպեում: Հին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Բելգիան ներկայացնող եթովպացի վազորդ Աթելավ Եշետելա Բեկելեն, ով այդ տարածությունն անցել է 29,15 րոպեում:  

Բանակային ձյուդոիստների հաջողությունը

Հայաստանի բանակի մարզական ակումբի թիմը մասնակցել է Մոսկվայում կայացած ՌԴ ՊՆ ձյուդոյի գավաթի խաղարկությանը եւ զբաղեցրել 2-րդ տեղը: Մեր թիմը 3:2 հաշվով հաղթել է ՌԴ արտակարգ իրավիճակների թիմին, ապա Ուկրաինային՝ 4:1, իսկ կիսաեզրափակիչում՝ ՌԴ ՆԳՆ թիմին՝  4:1: Եզրափակիչում ՀԲՄԱ-ն ՌԴ Բանակի մարզական ակումբի թիմի (որի կազմում հանդես էին գալիս 2011թ. Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների հաղթողներ ու մրցանակակիրներ) հետ համառ պայքարում պարտվել է 2:3 հաշվով:

Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

«Լուսանցք» թիվ 44 (220), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։