ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ

անահիտ

ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ

8  ԱՊՐԻԼԻ, 2007թ., Ժամը 13.00

     ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ

Նախաձեռնությամբ՝

   Արորդիների ՈՒխտի

Ծեսը վարում են Արորդիների
Ուխտի Քրմական դասը

Ապրիլի 8-ին, ժամը 13.00-ին Մեծամոր բնակավայր-հնավայրում հայ-արիները կտոնեն Զատիկը:

ariner

Զատիկը գարնանացանի տոն է և նվիրված է Աստվածամայր Անահիտին, քանզի նա է հովանավորում Մայր Հողի բեղմնավորումը:
 Զատիկը – Զատել խորհուրդն է: ԵՎ Մայր Անահիտն է զատում գույները գարնան:

 

Զատիկը գարնանացանի տոն է և նվիրված է Աստվածամայր Անահիտին, քանզի նա է հովանավորում Մայր Հողի բեղմնավորումը:
 Զատիկը – Զատել խորհուրդն է: ԵՎ Մայր Անահիտն է զատում գույները գարնան:
 Ըստ ավանդության, Ջրհեղեղից հետո Արիները Նահապետ Մանի առաջնորդությամբ իջան Մասիս սարից: Եվ սկսեցին վարել հողը:  Բայց շուտով նկատեցին, որ դաշտերում խոտ ու ծաղիկ, որ նոր ծիլ էին տվել, գորշությամբ էին ծածկված: Չկար ոչ մի գույն. բոլոր գույները խառնվել էին իրար, և մի ընդհանուր գորշություն էր տիրում:
 Նահապետ Մանը զոհ մատուցեց Աստվածամայր Անահիտին:
 – Ո՜վ, Մայր Անահի՛տ,- դիմեց Մանը,- դու, որ Մայրն ես ամեն երկունքի, ամեն ծնունդի, քո մայրությամբ վանիր գորշությունը Արարատից, զատիր գույները, որ քո մայրության պտուղները լինեն բազմագույն, բազմահամ, բազմահոտ:
 Աստվածամայր Անահիտը լսեց Մանի կանչը ու եկավ նրա մոտ:
 – Զավա՛կս,- ասաց Անահիտը,- Վիշապը իր թույնով վարակել է ամենը Արարատում և գորշություն տարածել: Կորել են գույները:  Այդ գույները Յահվահը պահում է իր ստորգետնյա թագավորության մեջ: Մի Հազարան Հավք կա, որն իմ կամքով ապրում էր Արարատում և բարձր լեռների գագաթին բույն էր դրել: Նա գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները արևի ճառագայթների հետ ձուլում էր իր շողերը: Դյութիչ ձայնով երգում էր նա և բազմագույն ձվեր ածում, որով և անընդհատ նորոգում էր Արարատի գույների թարմությունը: Այժմ այդ Հավքը գերված է Յահվահի ստորգետնյա թագավորության մեջ: Այդ Հավքը պիտի բերես դու:
 ԵՎ  գնաց Մանը Յահվահի հետ կռվելու և Հազարան Հավքը բերելու: ԵՎ Վահագնի ծնունդից հետո  առաջին լիալուսնին հաջորդող արեգօրը լուսաբացին Մանը վերադարձավ Արարատ՝ Հազարան Հավքը ձեռքին:
 Արիները, որ ամբողջ գիշեր սպասում էին Մանին, շատ ուրախացան: Մանը Հավքին դրեց գետնին փռած հարդի վրա, Հավքը ճառագում էր ծիածանի գույներով: ՈՒ երգեց Հավքը ու երգելով ձվեր ածեց՝ բազմաթիվ, բազմագույն:
 Մայր Անահիտը իջավ Արարատ: Հավաքեց բազմագույն ձվերից բազում գույներ ու շաղ տվեց Արարատով մեկ: Ապա թռցրեց Հազարան Հավքին, պատվիրելով՝ բույն շինել Արարատի լեռների վրա և մշտապես պահպանել Արարատի գույների թարմությունը: Ապա Անահիտը դիմեց Մանին.
 – Ո՜վ, Արի Մա՛ն, հիմա կարող եք սկսել ձեր վար ու ցանքը՝ Արարատի հողը բազմագույն, բազմաբույր և բազմահամ աստվածային բարիք կտա:
 ԵՎ Արիները ուրախ երգերով վարում էին ու ցանում: Իսկ մանուկները, ջահել աղջիկներն ու հարսները գունավոր ձվերը ձեռքերին մինչև ուշ երեկո դեռ պարում էին, երգում, ձվախաղ անում:

Կաթնաբույր գարնան բարևաշշունջ,
Հոգեհամբույր, թախծաժպիտ,
Աստղածիծաղ, լուսաշղարշ,
Նազաշորոր, հեզաշշուկ,
Քնքշատաղիկ և սիրապար
Զատիկն է ծփում կենաց զարթոնքի,
Որպես հոգեթով, բուրող մեղեդի,
Որպես թախծալի հեռավոր կարոտ,
Որպես բեղմնավոր երանության լույս,
Որպես սերմնացան տոնախմբություն,
Որպես ցողաթաց հողի մայրացում,
Որպես զովաշունչ անձկալի շոյանք,
Որպես արևշող սիրո տվայտանք,
Որպես հոգեկան շիկնանք երկյուղած,
Որպես ոգեկանչ հեռավոր նախնյաց,
Որպես բազմաշուրթ գովերգում Հողին,
Որպես բյուրհայաց գգվանք Արևին,
Որպես ջերմ բարև՜ Մայր Անահիտին:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։