Հայկական խոհանոց – Ամանորյա խորհուրդ տան տիկիններին

Ներկայացնում  է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն

Ռուզաննա  Նահապետյանը (հեռ՝ 531-027, 531-028)

«Լուսանցք»-ի բուն՝ ավանդական Հայկական ամանորը մարտի 21-ին է, երբ վերածնվում է Հայոց ռազմի եւ զորության Աստված Վահագնը ու Գարուն բերում աշխարհին: Ուստի, թե ինչ ազգային ուտեստներ են պատրաստել մեր նախնիները Հայկական ամանորին, կներկայացնենք հենց այդ օրերին:

Բայց քանի որ «Լուսանցք»-ը շնորհավորում է իր քրիստոնյա ազգակիցներին իրենց՝ քրիստոնեական Նոր տարվա կապակցությամբ, ցանկանում է նաեւ օգնել տան տիկիններին՝ հնարավորինս դյուրին, հետաքրքիր եւ համեղ պատրաստելու գործում: Այդ հարցում մեզ մեծ սիրով աջակցեց Ռուզաննա Նահապետյանը:  

Հնդկահավ  սերկեւիլով

Հնդկահավ – 1 հատ՝ 4-5 կգ-անոց

սերկեւիլ – 2 հատ

շաքար – 1 բաժակ

սոյա – 30 գ

դարչին, մեխակ՝ ըստ ճաշակի –

Հնդկահավը սոյայի սոուսով լվանալ:

Սերկեւիլը մաքրել եւ կտրել միջին քառակուսիների: Թավան դնել կրակին, լցնել 1 բաժակ շաքարավազ եւ խառնելով սպասել այնքան, մինչեւ սրճագույն զանգված ստացվի: Վրան լցնել սերկեւիլի կտորիկները եւ խառնել՝ դրանք շաքարապատելով:

Սերկեւիլային այս միջուկը լցնել հնդկահավի փորի մեջ: Ի դեպ, միջուկին ավելացնել չոր դարչին եւ մեխակ:

Հնդկահավը մտցնել հատուկ հնդկահավի համար նախատեսված տոպրակը եւ դնել վառարանը:

Հնդկահավը լավ եփելու համար ամեն կգ-ի համար կպահանջվի 45 րոպե (180-2000-ի տակ):

Կարմրացրած  խոզի ֆիլե

Ֆիլե – 2 կգ

աղ, սպիտակ պղպեղ

կարմիր պղպեղ

հազրեվարդ (ռոզմարին) կամ ուրց

քունջութ

Ֆիլեն համեմել աղով, սպիտակ պղպեղով, հազրեվարդով:

Ուշադրություն դարձնենք՝  ֆիլեի յուղոտ կողմի վրա աղային շերտը կրկնակի պետք է անել:

Միսը փաթաթել ալյումինե թիթեղի մեջ:

Թավայի տակ լցնել 2 բաժակ ջուր:

Դնել ջեռոցը՝ 2000-ի տակ եւ եփել 40 րոպե:

Հետո թիթեղը հանել:

Այնուհետեւ ֆիլեին խոշոր տրորած կարմիր պղպեղ լցնել:

Վերջում ավելացնել քունջութը եւ կրկին դնել վառարանը՝ այս անգամ 1000-ի տակ եւ եփել 40 րոպե:
 

Ոսպով թանապուր

Ոսպ – 300 գ

մածուն – 1 լ

սոխ – 200 գ

թթվասեր – 0.5 կգ

ձու – 2 հատ

ալյուր – 2 ճաշի գդալ

կարագ – 100 գ

աղ

կարմիր պղպեղ

չոր թարխուն

կամ ծիտրոն

Ոսպը նախապես թրջել:

Ձուն, ալյուրը, մածունը, թթվասերը խառնել, լցնել 3 լ ջուր:

Խառնել, ավելացնել ոսպը՝ եռման աստիճանի հասցնելով:

Այնուհետեւ առանձին պատրաստել սոխառած, ավելացնել աղ, կարմիր պղպեղ, համեմել կանաչիով:

Մատուցելիս այն ավելացնել պատրաստի թանապուրի վրա:

Թթու  տոլմա

Կաղամբի տերեւ – 2կգ

մաքրած նուռ – 300 գ

կարմիր եւ կանաչ պղպեղ – 1 կգ

նեխուր – 1 կապ

սխտոր – 100 գ

խնձորի քացախ – 200 գ

խոշոր աղ – 3 ճաշի գդալ

դափնու տերեւ

սեւ հատիկավոր պղպեղ

ձիթապտղի յուղ – 200 գ

Կաթսայի մեջ լցնել 3 լ ջուր, ավելացնել 2 ճաշի գդալ աղ, քացախ, դափնու տերեւ, սեւ հատիկավոր պղպեղ, եռացնել, տերեւներն արագ գցել մեջը եւ հանել: Քացախաջուրը պետք չէ թափել:

Պղպեղը, նեխուրը, սխտորը շատ մանր կտրատել, խառնել, ավելացնել նուռը, 1 ճաշի գդալ աղ, բուսայուղ: Այս միջուկը դնել տերեւների մեջ, տոլմայի պես փաթաթել, շարել ապակե տարրայում, վրան ավելացնել քացախաջուրը եւ թողնել 3 օր:

Պաստեղով  բազուկ

Բազուկ – 0.5կգ

թթու պաստեղ (շլորի) – 200 գ

կարմիր պղպեղ – 1 թեյի գդալ

ծիծակ – 1 հատ

մաղադանոս – 1 կապ

սխտոր – 2 պճեղ

գլուխ սոխ – 50 գ (կամ կանաչ սոխ‘ 100 գ)

լիմոն – 1 հատ

զեյթունի ձեթ – 50 գ

սունելի – 1 թեյի գդալ

տոմատի պաստեղ (կետչուպ) – 2 ճաշի գդալ

Բազուկը խաշել, մանր կտրատել կամ քերիչով անցկացնել, ավելացնել թթու պաստեղը, կարմիր պղպեղը, մանր կտրատած ծիծակը, մաղադանոսը, սխտորը, սոխը,
լիմոնը, բուսայուղը, սունելին, տոմատի պաստեղը: Խառնել եւ վայելել:

Թարմացնող ըմպելիք

Թթվասեր եւ քամած մածուն – 1 բաժակ

բազուկ

սխտոր

գլուխ սոխ

համեմ

սպիտակ պղպեղ

լիմոն

զեյթուն -

այս ամենից՝

ըստ ճաշակի

Թթվասերն ու քամած մածունը 3 բաժակ ջրով բացել (թանձրությունը՝ ըստ ճաշակի):

Խաշած բազուկը, սխտորը, գլուխ սոխը, լիմոնը քերիչով անցկացնել, ավելացնել մանր կտրատած համեմը, սպիտակ պղպեղը:

Այս ամենն էլ ավելացնել թանին, մատուցել սառույցով:

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

«Լուսանցք» թիվ 45 (221), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։