Բարի վերադարձ Հայ Աստվածներին – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

- Սիրում եմ քեզ  կյանք, քանզի արարչական ես ու անգնահատելի, սրբազան ժամանակահատված՝ ծննդի եւ մահվան միջեւ, մի լուսեղեն տիեզերապարբերություն՝ ազգիս նվիրաբերվելու եւ անդադրում գործելու…

- Սիրում եմ քեզ  մահ, քանզի բնական ես ու անգերազանցելի, գալիս եւ տանում ես հոգիս՝ վասն հայ տեսակիբնության հետ ձուլելու, ուրեմնեւ՝ հավերժության գիրկը…

ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում  եւ ԱրԱրված Արիածին ԱրԱրածը Արիացին էր՝ Արի Մարդը (Արի Մանը)՝ Արմանը կամ Արմենը…  

Փա՜ռք ԱՐԱՐՉԻՆ, որ Սկիզբն է եւ Վերջը Ամենայնի, Ամենակարողն է ու Ամենակատարյալը, եւ Ինքը հենց Տիեզերքն է՝ Տիրոջ Եզերքը՝ Մեծ Եզերքը…

Հա՜յր իմ ԱրԱրիչ,

Մա՜յր իմ Բնություն,

Տու՜ն իմ Տիեզերք,

Սիրու՛մ եմ ես Ձեզ,

Գալի՛ս  եմ ես Ձեզ,

Կհասնե՛մ  ես Ձեզ…

Փա՜ռք Ամենակալ Տիրոջը, որ ԱրԱրիչն է նաեւ Իր Որդիների՝ Հայ Աստվածների…

Օ՜ Հայոց Աստվածներ, Տիեզերքի Զավակներ, Զորության, Սիրո ու Բարու Աստվածներ, ԱրԱրչական Առաքինության ու Հայոց Առաքելության Աստվածներ…

Օ՜ Հայր Արա, որ Քո Աստվածային Սերմից ենք մենք եւ կրում ենք Քո Անմահ Գենը (Ծինը)…

Օ՜ Մայր Անահիտ, որ Արգանդն ես Հայոց ԱրԱրման, Աստվածամայրը՝ Հայորդի-Արորդիների…

Օ՜ Վահագն, Հայոց  Զորության տիրակալ, ոգու եւ բազկի Դու ապավեն, քաջության ու մարտունակության տիպար…

Օ՜ Միհր, արդարադատ  եւ արեւատենչ, Հայոց ոգեղեն ու անշեջ լույս-կրակ…

Օ՜ Տիր, Հայոց  մտքի ու դպրության գանձարան, հայկականության անսպառ դպրանոց…

Օ՜ Աստղիկ, սիրո ու գեղեցկության հավերժական դիցուհի, մարդու եւ բնության ներդաշնակ գեղանք…

Օ՜ Նանե, ողջախոհության  Դու ակունք, մեր առաքելության պահապան…

Օ՜ Վանատուր, Հայոց հյուրընկալության-հյուրասիրության շտեմարան, նվիրաբերվելու անհակ օրրան…

Օ՜ Հայոց բոլոր  Աստվածներ, որ Զավակներն են Արարչի…

Օ՜ Հայկ Նահապետ, որ զարմն ես Հայր Արայի, եւ մեր փառահեղ Նախնին ու՝ Աստվածամարդ…

Դու՛ք, որ սիրում եք մեզ, բայց խռովել եք մեզանից, մեր  նախնյաց ժամանակավոր թուլակամության ու դաժան-դավադիր հավատափոխության համար, դարձե՛ք դեպի մեզ՝ դեպի Ձեզ եկող նոր սերունդը, Ձեզնով ապրող, Ձեզնով սնվող Հայորդի-Արորդիներին դարձե՛ք, զորացրե՛ք մեզ մեր Տիեզերահավատով եւ առաջնորդե՛ք հանուն Հայի ու Հայքի…

Փա՜ռք Հայ Աստվածներին  եւ բարի վերադարձ դեպ մեր հոգիները…

Հայի  Ոգուն

Օ՜ Հայի Ոգի -…Տիեզերքի անհունից եկած եւ երկրային բնության հետ ձուլված Հայի Ոգի: Դիմում եմ Քեզ՝ հայացքս ուղղելով իմ ներսը՝ Գենիս ԱրԱրչադիր եւ ԱրԱրչահաղորդ, որ Քո ԱրԱրչության Արգասիքն է: Ես զգում եմ Քեզ՝ Հայի Ոգի, զգում եմ Քո ջերմությունն ամեն մի բջիջովս, սակայն, տու՛ր ինձ զորություն, որ զգալս ի նպաստ դնեմ Քո վերահաստատման համար: Հայության մեջ Քո հավերժական հաստատման համար:

Օ՜ Հայի Ոգի, տու՛ր  ինձ այդ զորությունը՝ Ազգիս հանդեպ Առաքելությանս հաջող ավարտի համար, եւ այնժամ տա՛ր ինձ, որ միաձուլվեմ Քեզ, դառնամ մեկ հյուլեն Քո Զորության եւ մասնիկը՝ Ազգիս Ոգեղենության…

Նախնյաց Քավարանով

…Հուդա-քրիստոնեությունը հրով եւ սրով մտավ Հայք եւ կատարեց իր դավադիր հայասպան առաքելությունը…

Չարը գրեթե  ոչնչացրեց ամեն հայկական բան եւ Հայոց Ոգին առժամանակ ծնկեց, դարձավ աղերսող ու օտարադավան: Հայի Ոգին հեռացավ հայից ու հայի մարմինը Հայքում դարձավ ծանր բեռ՝ մեր ԱրԱրչական Բնօրրան-Հայրենիքի համար…

Բուն ազգայինը մեծավմասամբ դուրս հանվեց հայի մարմնից, տեղը լցվեց ապազգային ախտ…

Այլաբանորեն Ազգը նաեւ հոգի է, իսկ Հայրենիքը՝ մարմին ազգի առաքելության իրականացման համար, եւ Հայոց Մարմինը գրեթե անհոգի մնաց…

Օ՜ նախնիք, ախր  այդ ի՜նչ արեցիք, ինչպե՜ս ՄԵՐ տունը, հավատքը, մշակույթն ու պատմությունը կուրորեն նվիրաբերեցիք օտարին՝ թշնամուն: Ի՞նչ էին թողել ձեզ ձեր հայրերն ու պապերը, եւ ի՞նչ թողեցիք դուք մեզ… ու՞մ առաքելությանը ծառայեցիք… բայց արդեն բա՛վ է:

Օ՜ Հայոց Աստվածներ, ես միանում եմ Րաֆֆու՝(1) Ձեզ ուղղված կենացին, բայց նաեւ մեղանչում եմ իմ նախնյաց ճակատագրական սխալների համար: Արդ, ի՛նձ տարեք Ձեր քավարանով՝ որպես զոհաբերություն, թող արյունս լինի հատուցում՝ անցյալի մեղքերի, բայցեւ հետ եկե՛ք, զորացրե՛ք Ազգը Հայոց, վերամիավորե՛ք Հայրենիք-Հայքը՝ ԱրԱրչության Օրրանը:

Հավերժ փա՜ռք, վասն Հայքի ու Հայության նահատակված՝ իրենց կյանքը զոհաբերած Հայորդիներին-Արորդիներին, եւ նոր ծնունդ նրանց սրբազան հոգիներին՝ եկող սերնդի մեջ…

1 – Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի եւ անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ: Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորվի եւ մեր կանանց չէին հափշտակի…

Վանքերից ծագեց  մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը եւ քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը եւ թագը, վերցրեց խաչը եւ մտավ Մանյա այրը՝ ճգնելու…

Ո՛վ Հայոց հին  աստվածներ, ո՛վ Անահիտ, ո՛վ Վահագն, ո՛վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դու՛ք փրկեցեք մեզ…

(Րաֆֆի)

Խոստովանանք Եղբայրներիս Զորավոր

Օ՜ Վահագն, Աստված Հայոց Զորության, Քո ձեռքի հպումն եմ զգում ծոծրակիս՝ արդեն տարիներ շարունակ: Ինչքա՜ն են ջերմանում հոգիս ու մարմինս այդ հպումից, ի՜նչ զորավոր ես Աստվա՛ծ իմ, Եղբա՛յր իմ՝ Վահագն: Ինչքա՜ն եմ երազել տեսնել Քեզ արթմնի, լինել կողքիդ: Ինչքա՜ն եմ ցանկացել, որ Ավագ Եղբոր պես համբուրես ճակատս ու օրհնես Արահետս, Օ՜ Վահագն:

Ինչքա՜ն եմ զգացել Քո ներկայությունը, Քո ձեռքը՝ կռվազան տարիքում, իմ դժվարին օրերին, հատկապես պատերազմի տարիներին՝ ռազմադաշտում, նաեւ՝ այլուր… Քո հետ բարձրացա Արագածի գագաթը՝ խոսելու Հայ Աստվածների հետ, ազատորեն ու վեհության մեջ տեսնելու Մասիսները, հիշու՞մ ես, երբ ուժասպառ էի, հենց գագաթի տակ մի վերջին ճիգով Քեզ կանչեցի… Առաջին անգամ բարձրաձայն կանչեցի:

Օ՜ Վահագն, ապավեն եղիր մեր գործին, վասնզի այն եթերային մի անկտրելի ոգեղեն թել է՝ ՄԵՐ անցյալ, ներկա եւ գալիք սերունդների Առաքելության մեջ…

Ուժդ անսպա՛ռ, Զորության Աստված:

* * *

…Քաջազուն Եղբայր  իմ՝ Գարեգին Նժդեհ, ինչքա՜ն եմ ձգտել նմանվել Քեզ, զենքի եւ գրչի ոգե-գաղափարական Եղբայր ու Ընկեր հարազատ:

Ներկայիս հայ  նվիրյալ տեսակի համար յուրահատուկ «կաղապար» ես, որի մեջ ամեն հայ իր չափն ու դերը պիտի զգա…

Ինչքա՜ն եմ սնվել-սնվում Քո ցեղակրոն-արիական ուսմունքից, Քեզ պես երազել եմ խոսել Վահագնի հետ («Աստվածը հին՝ Արիական Հայության»), ինչքա՜ն եմ Քո հետ համաձայնել, որ «մի նոր Սուրբ Գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ Արիների Ավետարանը…» եւ այժմ էլ ես եմ ձգտում դրան:

Օ՜ Նժդեհ, ոգու, մտքի եւ զենքի ազգային եւ համամարդկային հսկա, Կիսաստվածային Եղբայր իմ, արդեն Վահագնացած Հայորդի, ու՛ժ տուր ինձ՝ նույնպես հասնելու Վահագնին…

Թող Տիեզերքի ԱՐԱՐԻՉՆ  ու Հայր Արան լինեն ապավեն Ձեզ եւ մեզ բոլորիս: Փա՜ռք Ազգին եւ առա՜ջ դեպի Հայոց Առաքելություն…

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հ. Գ. – Այսօր Հայ Արիական միաբանության Հոգեւոր հանձնախմբի առաջադրած քրմի թեկնածուները ՀԱՄ անդամների հետ քրմական ծեսի արարողություն կանցկացնեն Աբովյանի Էլար-Դարանի տարածքի հնավայրում եւ կփառաբանեն Հայոց արդարադատության Աստված Միհրին:

Երեկոյան ՀԱՄ  ԳԽ անդամները կայցելեն Գառնո տաճար եւ կփառաբանեն Հայ Աստվածներին:

Հ. Գ. – Ձմեռային արեւադարձ է՝ Միհր Աստծո վերածնունդը

Ձմեռային արեւադարձին՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, Հայ Արիական Միաբանությունը նշել է Հայոց արդարադատության Աստված Միհրի վերածնունդը:

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի առաջադրած քրմի թեկնածուները Աբովյանի հին պատմական տարածքում՝ Էլար-Դարանի հնավայրում, քրմական ծես են կատարել՝ փառաբանելով Միհր Աստծուն: Մասնակցել են Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Այնուհետեւ հայ արիներն ու ազգայնականները այցելել են Գառնո հեթանոսական-արիական տաճար եւ փառաբանել են Տիեզերքի Արարչին ու Հայ Աստվածներին:

Երեւան վերադառնալիս դիցաբանական ձոներ են հնչեցվել նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի հուշարձանի մոտ՝ հանուն Հայաստանի վերամիավորման, հայության համախմբման ու Հայ տեսակի առաքելության:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

23.12.2011թ.

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

«Լուսանցք» թիվ 45 (221), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։