Ծնունդդ շնորհավոր

 Հունվարի 15-ին ՀԱՄ առաջնորդ Արմեն  Ավետիսյանի ծննդյան  օրն է


Հայ Արիական Միաբանությունը իր բոլոր (հոգեւոր-քրմական, քաղաքական, հասարա-կական, ազատամարտիկների, լրատվական, երիտասարդական եւ այլ), Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի տարածքային ու Սփյուռքի մասնաճյուղերով հանդերձ շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին` ծննդյան 49-ամյակի առթիվ:  

Հայ-արիներն իրենց առաջնորդին մաղթում են առողջություն, երջանկություն, հաջողություններ՝ անձնական կյանքում եւ ազգային գործերում: ՀԱՄ առաջնորդին կամենում են՝ առավել հոգեւոր իմաստնություն, անդրդվելի կամք եւ զորություն, նպատակասլացության ու հաղթանակի առավելագույն  կարողություններ:
Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը թող լինեն պահապան…

Շնորհավորանքներին միանում է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդը:
 
 


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։