Հայկական խոհանոց –


(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Տարոնի ապուր

Բաղադրությունը

Ձավար  – 0.5 բաժակ

կիտրոն – 2 հատ

ձու – 2 հատ

հավ – 0.5 կգ

գազար – 2 հատ

գլուխ  սոխ  – 1 հատ

աղ

նեխուր

Պատրաստման եղանակը

Հավը գցել եռացող ջրի մեջ, քափը հեռացնելուց հետո ջրի մեջ գցել գազարը եւ սոխը՝ երկու կես արած, հետո ավելացնել նեխուրը, աղը եւ միասին եփել այնքան, մինչեւ հավը զատվի ոսկորներից:

Եփած մսի կտորները խորանարդիկների ձեւով կտրատել եւ լցնել քամած արգանակի մեջ: Ի դեպ, արգանակից արդեն պետք է հանել սոխն ու գազարը: Հետո հարկ է եռացող ջրում ավելացնել ձավարը, եփել՝ մինչեւ պատրաստի վիճակին հասնելը: Կիտրոնները կեղեւից ու կորիզներից հեռացնել, բաժանել հավասար մասերի եւ լցնել արգանակի մեջ: Այնուհետեւ ձվերը լավ հարել, լցնել արգանակի մեջ, թողնել եռա ու վերցնել կրակից:

Ապուրը մատուցել տաք վիճակում՝ համեմով եւ սխտորով (սխտորը՝ ըստ ցանկության):

Վայելե՛ք, այս ապուրը ամանորի տոներից հետո ստամոքսը բեռնաթափելու լավագույն ձեւերից է:

Հ.Գ. – խմբ. կողմից – նախորդ տարվա մեր վերջին թողարկումից հետո խմբագրություն էր զանգել մի ընթերցող եւ ձայնը գլուխն էր գցել, թե ինչու ենք մենք «փափկամսի» փոխարեն գրել «ֆիլե»: Պատկերացնու՞մ եք, ճղճղան այդ «տղա»մարդը ամբողջ թերթը կարդացել էր, որպեսզի ոչ հայերեն մեկ բառ գտներ ու… զանգելու տեղ ունենար: Բայց այդ նույն՝ հայերենի իբր ջատագովը երբեւէ շնորհակալություն մեզ չի հայտնել այն ամենի համար, ինչ անում ենք հանուն մեր լեզվի անաղարտ պահպանության: Մեր այս դիտողությունից հետո փորձեց ներողություն խնդրել եւ անգամ գովասանք հնչեցնել…

Չզարմացանք, որովհետեւ այդ կարգի մարդիկ, ում ոսկորի փոխարեն «շա՜տ փափկամսոտ ֆիլե» է, սողալու տեղի համար միշտ էլ կոշիկի տակացու գտնում են……

Ուստի, այս կարգի «ընթերցողներից» պահանջում ենք ո՛չ գովասանքի, ո՛չ քննադատության եւ ո՛չ էլ խորհրդի համար խմբագրություն չզանգահարել եւ մեր ժամանակը չվատնել:

Առավել եւս՝ հիշյալ ընթերցողը, ով երեւանյան տարբեր ռեստորաններում պարբերաբար ծեծ է ուտում այն բանի պատճառով, որ կառավարիչներից գումար է վերցնում էժան լիմոնադ բերելու համար, ու հա՛մ գումարն է ցնդում, հա՛մ լիմոնադը… Նրան չճանաչող ռեստորաններին զգուշացնենք՝ այդ էժանագին խուլիգանի անուն-ազգանունն է…

Բայց սույն  «անձը» նույնիսկ սեւ PR-ի արժանի չէ… Առայժմ:

* * *  

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

«Լուսանցք» թիվ 1 (222), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։