Հետպատերազմական եւ թույլի պարտվողական սինդրոմներն Ադրբեջանում

Հոգեխեղումը՝ զանգվածային մտագարության պատճառ

Ըստ «Eurasianet.org»  կայքի, Արցախը այս տարվա ամենահավանական պատերազմների ցանկում առաջատարն է: Հրապարակվել են տարբեր փորձագետների կանխատեսումները նախկին խորհրդային տարածաշաշրջանում առկա հակամարտությունների՝ պատերազմի վերաճման հավանականության մասին: Իսկ «Caspian Intelligence» պորտալի փորձագետ Ալեքս Ջեկսոնը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի գոտում լարվածությունը պահպանվելու է, սակայն դրա աճը քիչ հավանական է. «Ղարաբաղում հակամարտող կողմերի շփման գծում նույն մռայլ պատկերը կլինի՝ փոխհրաձգություն եւ զոհեր դիպուկահարների կրակոցներից: Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը շփման գծում անօդաչու թռչող սարքեր են օգտագործում, այդ առումով կարելի է սպասել, որ հակամարտությունն «օդային» փոփոխություններ կկրի: Սպառազինումը, զորավարժություններն ու ռազմական բյուջեները կավելանան այս տարի, «սակայն լայնածավալ ռազմական գործողություններ ակնկալել չարժե»,- գրում է պորտալի փորձագետը:

«Независимая газета»-ի վերլուծաբան Սերգեյ Կոնովալովի կարծիքով էլ՝ կովկասյան տարածաշրջանում ռազմական գործողությունների պատրաստությունն արդեն սկսվել է: Եվ Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր դիրքերը Հայաստանում՝ պատրաստվելով Իրանի դեմ Արեւմուտքի հնարավոր ռազմական գործողություններին: Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի մատակարարումն իրականացվում է կամ օդային ճանապարհով կամ Հայաստանի հետ պայմանագրերի շնորհիվ, բայց քանի որ Հայաստանն ինքն է վառելիք մատակարարում Իրանից, ապա Թեհրանի դեմ պատերազմի դեպքում Մոսկվան կզրկվի այդ մատակարարումից, հատկապես որ այս տարվա ապրիլին դադարեցրեց Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության բեռների տարանցման համաձայնությունը: Նման պայմաններում Մոսկվան ստիպված է լինելու փորձել վերականգնել մատակարարումների վրացական ուղին, ինչին գոնե առայժմ դեմ չի արտահայտվել նաեւ Թբիլիսին: Մեկ այլ փորձագետ՝ Միխայիլ Բարաբանովը նշում է, որ մեծացել է ՌԴ՝ հնարավոր հակամարտությանը մասնակցելու հավանականությունը: Խոսքը ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ինչ որ երկրի ռազմական գործողություններում հայտնվելու մասին է:

Եվ այսպես, անցած տարեվերջին «Eurasianet» պորտալի ամենահավանական պատերազմների ցանկում առաջին տեղում արցախյան հակամարտությունն է: Իսկ ըստ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, Ղարաբաղի հակամարտությունը միակն է, որ հնարավոր է խաղաղ կարգավորել: «Ելքը մեկն է՝ համաձայնության գալ. որովհետեւ համաձայնության այլընտրանք չկա: Կա վատ այլընտրանք՝ պատերազմը: Վերջին տարիներին շատ բան է արվել կողմերի դիրքորոշումները մոտեցնելու համար: Համաձայնության գալու հեռանկարներ, անխոս, կան»,- ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահը եւ հավելել,- հետխորհրդային տարածաշրջանում սա միակ կարգավորվող հակամարտությունն է, սակայն ամեն ինչ կախված է կողմերի բարի կամքից, իրար լսելու ցանկությունից ու հնարավորությունից, քանի որ հեշտ որոշումներ չեն լինում: Կարելի է համաձայնության գալ միայն փոխզիջումային հիմքի վրա, այսինքն, կողմերից յուրաքանչյուրը պետք է իր ուղին անցնի»: Խոսելով կարգավորման գործընթացում վերջին տարիներին արված աշխատանքի մասին՝ ՌԴ նախագահն ասել է. «Դա մեծ եւ լավ աշխատանք էր, քանի որ հաջողվեց մոտեցնել դիրքորոշումները: Սակայն հաջողվել է նաեւ կողմերից յուրաքանչյուրին հստակորեն ներկայացնել այն հարցերը, որոնց շուրջ դիրքորոշումները տարբերվում են, ներկայացնել փաստարկները: Նաեւ դրանում է միջնորդի դերը, հատկապես, որ Ռուսաստանը Մինսկի խմբի այլ անդամների հետ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ»: ԵԱՀԿ ՄԽ եռանախագահ երկրները նույնպես համոզված են խնդրի խաղաղ կարգավորման հնարավորության հարցում:

Իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նույնպես անցյալ տարեվերջին նշել է, որ ԼՂՀ ամուր սահմանը Հարավային Կովկասի խաղաղությունն է: Նա այցելել է Արցախի եւ Ադրբեջանի սահմանի հարավային հատվածի առաջնային գիծ եւ շնորհավորել զինծառայողներին Ամանորի կապակցությամբ, նշել է, որ ամուր պահելով պետական սահմանը՝ մեր զինվորները ապահովում են նաեւ կայունությունն ու խաղաղությունն ամբողջ տարածաշրջանում: Երկրի ղեկավարին ուղեկցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ամանորի ժամանակահատվածը արցախյան դիրքերում է անցկացրել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ եւ ԼՂՀ նախագահները եղել են Արցախի սահմանամերձ գոտիներում, Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում, մարտական դիրքերում, նաեւ արտադրա-տնտեսական հիմնարկներում: Արցախի նախագահը մասնավորապես նշել է, որ Մաղավուզի հանքավայրի շահագործումը եւ Արցախում նոր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նոր որակ կհաղորդեն հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանն ու էներգետիկ ինքնաբավությանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի բոլոր ձեռքբերումների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, որի շարունակական ամրապնդումը մեր պետականության հիմնասյուներից մեկն է: Նախագահները այցելել են զորամասեր, ծանոթացել զինվորների առօրյային: Հայկական երկու պետությունների ղեկավարները մասնակցել են ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարական կազմի խորհրդակցությանը:

Ադրբեջանական զլմ-ները, որոնք համեմատաբար պասիվ են ամանորի տոներից հետո, միեւնույնն է՝ սակավաթիվ հոդվածներում անգամ չեն մոռացել հայությանն ու Հայաստանին անդրադառնալ: Կիզակետում, իհարկե, Արցախի հիմնախնդիրն է: Հաշվի առնելով այն, որ հակամարտության առնչությամբ ոչ մի նորություն կամ փոփոխություն դեռ չկա, ադրբեջանական զլմ-ները փորձում են իրենց ձեւով վերլուծել (հասկանալ՝ խեղաթյուրել) մինչ այդ հիմնախնդրի վերաբերյալ հնչած բոլոր տեսակետներն ու հանդիպումների ընթացքում արված հայտարարությունները: «SalamNews. Az» եւ «Aze.A» կայքերին տված հարցազրույցներում ադրբեջանական պատգամավորներն ու պաշտոնյաները նշել են, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բաց թողնված հնարավոր տարբերակներից մեկը նախորդ տարում տեղի ունեցած Կազանի հանդիպումն էր, որը տապալվեց ՀՀ նախագահի մեղքով: Պարոն Սերժ Սարգսյանի առջեւ դրված էր մի փաստաթուղթ, որը նա պետք է ստորագրեր, իսկ փաստաթղթի ստորագրումը հետաձգվեց հենց հայկական կողմի պատճառով»: Ադրբեջանցի պաշտոնյաները «հայերին հիշեցնում են», որ հակամարտությունը վաղ թե ուշ լուծում է ստանալու, իսկ դրա լուծումը «միանշանակ լինելու է Ադրբեջանից բռնազավթված տարածքների ինքնակամ ազատագրման ճանապարհով»: Ըստ այդ անտեղյակ պաշտոնյաների, դա համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ բացի այդ՝ «Հայաստանն այժմ այնպիսի ողբերգական իրավիճակում է, որ չի կարող լրացուցիչ տարածքների ու դրանց բնակիչների մասին հոգալ»: Ուստի, ադրբեջանական կիսապակաս պաշտոնյաները հայտնել են, թե «հայերն ունեն ընտրության 2 տարբերակ. Հայաստանը վերանում է աշխարհի քարտեզից՝ որպես պետություն: Հայաստանն ազատագրում է բռնազավթված տարածքները եւ օգտագործելով հարեւան Ադրբեջանի աջակցությունը՝ բռնում է զարգացման բնականոն ուղին»:

Սա  ոչ միայն Ադրբեջանի հերթական ու սին պատրանքն է, որին լուրջ կարող են վերաբերվել միայն այդ ադրբեջանցիների պես խելապակասները, այլեւ «հետպատերազմյան սինդրոմի» վերջին հարվածն է՝ «ադրբեջանցի» մարդատեսակի խեղման ավարտական փուլում: Ադրբեջանական զլմ-ներն ու գործիչները բացահայտ հիստերիայի դրսեւորումներ են ունենում, երբ հայտարարվում է Արցախում նորանոր ճանապարհների ու դպրոցների, հիմնարկների ու արտադրամասերի բացման, բնակելի տների ու մշակույթի օջախների վերանորոգման, նորանոր աշխատավայրերի բացման մասին: Այս ամենը «հետպատերազմյան սինդրոմի» եւ «պարտվածի սինդրոմի» արմատավորմամբ հանգեցրել է Հայաստանի եւ Արցախի՝ «աշխարհի քարտեզից՝ որպես պետություն» վերացման հիվանդագին երեւակայությանը: Այսպես բղավում են հոգեկան հիվանդները, երբ վախը պատում է նրանց…

Բաքվում իրապես սարսափում են պատմական արդարության վերականգնումից, եւ համատարած հիստերիան քաղաքական ոլորտից տեղափոխվում է նաեւ հանրային կյանք: Ֆրանսիայի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության մերժումը քրեորեն պատժելի արարք համարելու տարեվերջյան որոշումը ադրբեջանական ու թուրքական եղբայրները լուրջ հարված համարեցին՝ ընդդեմ իրենց շահերի: Այն, ինչ կատարվեց իսրայելական Կնեսեթում եւ կարող է կատարվել նաեւ շուտով ԱՄՆ Կոնգրեսում, «հայերի նշանակալից հաղթանակն է».- ահազանգում եւ աղմկում են թուրք-ադրբեջանական զլմ-ները: Այս հարցում  Թուրքիան ու Ադրբեջանը այլեւս անկարող են չընդունելու իրենց պարտությունը:

Հայոց ցեղասպանության ու Արցախի խնդրները չկարողանալով դարձնել նախապայմաններ հայ-թուրքական հարաբերությունների փաթեթում, Անկարան եւ Բաքուն տապալվեցին հայ դատի եւ հայկական գործոնի մասնատման ու միջազգային ասպարեզում դրանց անտեսման հարցում: Անգամ շատերն են արդեն Թուրքիայում մեղադրում Ադրբեջանին՝ կոշտ դիրքորոշումների եւ թուրքական շահերն անտեսելու մեջ: Սա հասկանում են նաեւ Բաքվում, եւ ադրբեջանական մամուլն իր գրեթե բոլոր հրապարակումներով այս օրերին բարձրաձայնում է, որ ամեն հարցում կանգնած են եղբայրական Թուրքիայի կողքին: Բայց դա այնքան անփույթ եւ տգիտորեն են իրականացնում, որ պարզ ընդգծվում է, եթե աշխարհի վերջն էլ գա, ադրբեջանցիները չեն մոռանա ԼՂ-ի մասին: Թուրք եղբայրների սատարումն այստեղ հանկարծ մոռացվում է, եւ սկսվում են հայերին ուղղված սպառնալիքները, զգուշացումները ու կտրուկ պայմաններով այլ հրապարակումները: Իսկ այստեղ ավելի շատ Ադրբեջանն է ակնկալում Թուրքիայի աջակցությունը, քան ադրբեջանցիներն են «ամեն հարցում կանգնած եղբայրական Թուրքիայի կողքին»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական մտագար հայտարարությունը ներկայացրել են բոլոր ադրբեջանական լրատվամիջոցները: «Aze.Az» ռուսալեզու կայքում հոդվածը կրում է «Ալիեւ. Ցավոք սրտի, միջազգային հանրությունը մինչ օրս չի ճանաչել Հայաստանը՝ որպես օկուպանտ պետություն» խորագիրը: Լրագրողների հետ խոսելով 2012թ. Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերակա խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին՝ Ալիեւն ընդգծել է. «Ամենից շատ մեզ անհանգստացնում է հայ-ադրբեջանական հակամարտության անորոշ վիճակը, խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Պիտի հավաստիացնեմ ձեզ, որ Ադրբեջանի Հանրապետությունը, հատկապես վերջին շրջանում, անում է ամեն ինչ՝ իր ուժերի ներածին չափով համապատասխան լուծում տալու ուղղությամբ, սակայն բոլորի համար ակնհայտ է. միայն մեր ջանքերը բավարար չեն, հարցի լուծումը կախված չէ միայն մեզանից: Ցավոք, բանակցությունների ընթացքում Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումը, վերջինիս կողմից ցուցաբերված երկերեսանիությունը, բացի այդ, ըստ էության բանակցություններից հրաժարվելու հայկական կողմի որոշումը նշանակալից հարված հասցրին որոշակի առաջընթաց քայլեր գրանցած գործընթացին: Այնուամենայնիվ, միջազգային հանրությունը, որը պետք է որ մտահոգվի նմանատիպ խնդիրներով, դեռեւս բացեիբաց եւ ուղիղ չի բարձրաձայնել այն մասին, որ բանակցությունների խաթարման մեղավորը հենց հայերն են: Իհարկե, կան մեզ համար դրական բովանդակությամբ հայտարարություններ՝ մասնավորապես ստատուս-քվոյի անհնարին լինելու մասին, բայց դրանք միայն խոսքեր են, որեւէ շոշափելի քայլեր չեն ձեռնարկվել: Մենք շարունակելու ենք մեր դիվանագիտական-քաղաքական պայքարը, քանզի ունենք սկզբունքային դիրքորոշում. Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական հողատարածք է, իսկ ՄԱԿ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղը պետք է ճանաչվի՝ որպես Ադրբեջանի Հանրապետության անքակտելի տարածք, իսկ Ադրբեջանի քաղաքացիները պետք է վերադառնան իրենց պապենական օջախներ՝ մասնավորապես Շուշի: Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի ադրբեջանական հողի վրա երկրորդ անգամ կազմավորվի մտացածին հայկական պետություն: Սա է մեր սկզբունքը, որը հենված է պատմության, իրավական նորմերի եւ արդարության վրա»:

Այսպես շիզոֆրենիան կամ ավելի ճիշտ՝ ուղեղի փտախտը, վերեւներից փոխանցվում է ներքեւներին եւ «հետպատերազմական ու պարտվածի» հեգեբանական տվայտանքները թեւածում են ամբողջ Ադրբեջանում… Եվ քոչվոր թյուրքա-սեմիտական ամբոխը փորձում է գոյատեւել ինքն իրեն ազգ ու հայրենիքի տեր պատկերացնելով…

Դե իսկ թուրք  եղբայրներին օժանդակելու համար Բաքվում ցուցարարներն այրել են Ֆրանսիայի դրոշները եւ գոռգոռացել. «Ֆրանսիացիներն ու հայերը՝ թուրքերի թշնամիներ»: Այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» մի խումբ բողոքի ցույց է կազմակերպել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ, վանկարկել են՝ «Ֆրանսիա, հեռացի՛ր Մինսկի խմբից»՝ այսպիսով նորից շաղկապելով հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական խնդիրները: Ցուցարարները պահանջել են փակել Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը եւ Ֆրանսիային հեռացնել արցախյան հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբից: Նրանք նաեւ պահանջել են դադարեցնել Ադրբեջանի տարածքում գործող ֆրանսիական կազմակերպությունների գործունեությունը եւ բոյկոտել ֆրանսիական ապրանքները: Այս ամենն արեցին նաեւ Թուրքիայում, անգամ հետ կանչեցին դեսպանին Փարիզից… Սակայն կրկին հետ վերադարձրին:

«Ադրբեջանն ու Թուրքիան եղբայրներ են»,- շարունակում են աղմկել Բաքվում, «Սերժ Սարգսյան, դու պատասխան ես տալու Խոջալուի համար», «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին», «Ադրբեջանն ու Ռուսաստանը բարեկամ պետություններ են» եւ այսօրինակ այլ կարգախոսներ են հայտնվում ցույցերի կամ զլմ-ների էջերում: Սա նաեւ օգնում է, որ Բաքվի իշխանությունները ձերբազատվեն ընդդիմադիրների կողմից հանրության համար ցանկալի դարձրած՝ «Վե՛րջ տվեք կաշառակերությանն ու օրգանների համատարած ապօրինի վաճառքին Ադրբեջանում», «Բարձրացրե՛ք ադրբեջանցի ուսանողների նպաստն ու ծերերի թոշակը»… «Ալիեւ, հեռացի՛ր» եւ այլ կարգախոսներից:

Այս ամենից «անտեղյակ», ԼՂՀ նախագահն ու տարբեր պաշտոնյաներ այցեր են անում Հայաստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ կամ ՌԴ եւ շարունակում են Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացը:

Աշխարհում այժմ ավելի շատ են համաձայնվում հայկական կողմի բերված փաստարկների հետ, եւ սա հերթական հիստերիայի առիթ է դառնալու ադրբեջանական տհասների ու մտագարների համար… Եվ ո՛չ միայն նրանց:

Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ հունվարի 23-24-ին Սոչիում կկայանա Արցախի հակամարտության շուրջ Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպման հերթական փուլը: ՌԴ նախագահը կրկին հանդես կգա հակամարտող կողմերի միջեւ միջնորդի կարգավիճակում: Ըստ վերլուծաբանների մեծամասնության՝ այս հանդիպումը դժվար թե բանակցային գործընթացում լուրջ առաջխաղացում ապահովի: Ադրբեջանի նախագահն իր ամանորի ուղերձում Հայաստանին արդեն մեղադրել էր «բանակցություններից հրաժարվելու մեջ», մինչդեռ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ արցախյան հակամարտությունը միակն է հետխորհրդային տարածքում, որը կարող է լուծվել խաղաղ բանակցությունների միջոցով: Եվ բանակցությունները պարբերաբար ձախողվում են ոչ թե հայկական կողմի պատճառով, այլ պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական պահվածքի, ինչպես նաեւ շփման գծում պետական մակարդակով հրահրած սադրանքների հետեւանքով:

Արցախյան խնդրին կարող է առնչվել նաեւ իրանական ճգնաժամը: «The Washington Times» պարբերակը հրապարակել է Փենսիլվանիա նահանգի ռազմական քոլեջի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ստեֆան Բլանկի հոդվածը, որում վերջինս մասնավորապես նշում է. «Կենտրոնական Ասիայի պետությունները, այդ թվում նաեւ Ադրբեջանը անվստահությամբ են վերաբերվում Իրանին: Կենտրոնական Ասիայի պետություններից ոչ մեկը չի ցանկանում, որպեսզի Իրանը դառնա Շանհայի համագործակության կազմակերպության անդամը, ինչպես նաեւ վերջինները չեն աջակցում Իրանի միջուկային ծրագրին: Իրանը մտավախություն է առաջացնում այդ երկրներում ահաբեկիչների սադրելու հավանականության պատճառով, ինչպես նաեւ պարբերաբար ձախողում է կասպյան այլ երկրների՝ Ադրբեջանի, Ղազախստանի ու Թուրքմենստանի էներգիակիրների արտադրության ավելացման ջանքերը: Սակայն առավել ակնհայտորեն Իրանը սպառնում է Ադրբեջանին, հատկապես այն բանի համար, որ Բաքուն պրոիսրայելական ու պրոամերիկյան քաղաքականություն է վարում»:

Ամերիկյան պարբերականը նշում է, որ Թեհրանը «Ղարաբաղյան հարցում հստակորեն աջակցում է Հայաստանին»… Կարծիք կա, որ ավելի քան 10 տարի է, ինչ Իրանն սպառնում է Ադրբեջանին եւ հստակորեն աջակցում է Հայաստանին, ինչին ի պատասխան, Երեւանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միշտ դեմ է քվեարկում Իրանի դեմ տարբեր պատժամիջոցների իրագործմանը:

Սա կարծես ահազանգ էր՝ ուղղված Երեւանին, որտեղ վերջերս հյուրընկալվեց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

Ինչեւէ, չնայած Արցախի խնդրի մշտառկա սրումներին, «abc News»-ը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին այցելել Լեռնային Ղարաբաղ: Հայտնի տեղեկատվական կայքը խորհուրդ է տալիս արկածների սիրահար զբոսաշրջիկներին անպայմանորեն այցելել Արցախ. «Եթե դուք եղել եք Փարիզում, Լոնդոնում եւ Ֆլորենցիայում, եւ հիմա պատրաստ եք արկածային ճանապարհորդության, ապա ընտրեք. ձիարշավով զբաղվելու համար ուղեւորվեք Ատակամայի անապատ, եթե ցանկանում եք ջրային ճանապարհորդություն վայելել, մեկնեք Լաոս, ստորջրյա քարայրներում լողալու համար լավագույնը Թայլանդն է, իսկ լեռանգնացությամբ զբաղվելու համար ամենալավ վայրը Լեռնային Ղարաբաղն է: Ջունգլիներից մինչեւ անապատ, անապատից՝ հակամարտության գոտի: Ամեն մեկին՝ ըստ իր ցանկության»: ԼՂՀ-ին այսպիսի բնորոշում է տվել «abcNews» լրատվական գործակալությունը «2012թ. ամենահրաշալի այցելության 7 վայրերը» խորագիրը կրող նյութում: Հոդվածում մասնավորապես խորհուրդ է տրվում իջեւանել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի «Armenia Hotel» հյուրանոցում եւ մասնակցել Արցախի ձյունածածկ լեռներում կազմակերպվող զբոսանքներին:

Կայքը տեղեկացնում է արցախյան հարուստ խոհանոցի մասին՝ խորհուրդ տալով Լեռնային Ղարաբաղի ապագա հյուրերին փորձել ախորժելի խորոված բանջարեղենը. «Բաց չթողնեք 10-րդ դարում կառուցված Գանձասար եկեղեցին այցելելու հնարավորությունը, այն հատկապես գեղեցիկ է գիշերները՝ իր վեհաշուք լուսավորությամբ»:

Համապատկերում հավելենք, որ ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել նախարարության կենտրոնական ապարատի խորհրդակցություն: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է ՀՀ Զինված ուժերի 2012թ. գերակա խնդիրները եւ հիմնական անելիքները: Նախարարը առանձնացրել է ռազմակրթության, ռազմական արդյունաբերության եւ ԶՈւ-ում կարգապահության բարձրացման խնդիրները:  

Արամ Ավետյան

* * *
Հայ դատը միջազգայնանում է
 

Ամերիկյան հայտնի «CNN» հեռուստաընկերությունը զայրացրել է ադրբեջանցիներին, քանի որ հեռուստառեպորտաժ է պատրաստել Պատմական Հայաստանի հնագույն մայրաքաղաք Տիգրանակերտի մասին: Հեռուստառեպորտաժում պարբերաբար ընդգծվել է, որ այդ հողերը հայկական են: Տեսանյութը պատրաստելու համար թղթակիցներն այցելել են Ադրբեջան, շրջել հայկական հողերով: Չնայած ադրբեջանցիների հորդորներին, թե այդ տարածքն իրենց Շահբուլաղն է, լրագրողները համառորեն եւ հավաստելով հաստատել են դրանց հայկական լինելը: Փոխարենն ադրբեջանցիներն ափսոսանք են հայտնել, որ բաց սրտով ու ջերմությամբ են ընդունել օտարերկրյա լրագրողներին:

Իսկ ահա ՌԴ ԼԴԿ առաջնորդ Վլ. Ժիրինովսկին ավելի առաջ է գնացել՝ հայտարարելով, որ Հայաստանը պետք է հետ ստանա իր պատմական հողերը. «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին մեր կուսակցությունը վաղուց է խոսում, եւ մենք ողջունում ենք ֆրանսիացի խորհրդարանականների որոշումը: 1915-ի ողբերգական իրադարձությունների զոհ է դարձել ավելի քան 1,5 մլն մարդ, եւ դրա վրա աչք փակելն ուղղակի սրբապղծություն է: 1915-ի ապրիլի դեպքերը մարդկության պատմության ամենամութ էջն են: Ժողովրդի նման դաժան ոչնչացում չի եղել ոչ մի եվրոպական ու ասիական երկրում: Մոտ 1 դար առաջ մարդկանց ուղղակի ոչնչացում է իրականացվել ազգային հողի վրա: Այսօր աշխարհը խոսում է ժողովրդավարության մասին, եւ միջազգային հանրությունը պետք է ընդունի հայերի ցեղասպանությունը»:

Ըստ գործչի՝ գործած հանցանքը պետք է ընդունի նաեւ Թուրքիան, իսկ Հայաստանը պետք է հետ ստանա պատմական տարածքները: Դեռ ամիսներ առաջ Ժիրինովսկին ասել էր, թե Ադրբեջանը պիտի լինի ՌԴ կազմում՝ իհարկե առանց հայկական տարածքների (նաեւ ազատագրված)…

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 1 (222), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։