Հետահայաց նոր տարուն – Տարվա տանուտերը Խեցգետինն է, ոչ թե Վիշապը

Վաղուց է ինչ հայերս, ինչպես մեր կյանքի ու կենցաղի շատ խորհուրդներ, կենսադրույթներ կատարում ենք այլոց հավատալիքներին ու պատկերացումներին համապատասխան, միայն թե չլինի հայկականը… Նաեւ տարեփոխումներն ենք կատարում ոչ հայկական, այլ՝ չինական կենդանակերպերին համապատասխան: Եվ հիմա էլ Վիշապին դիմավորեցինք «արքայավայել, բյուրեղապակյա բաժակներով, ոսկեզօծ սպասքով եւ շքեղ ու փայլուն զգեստներով» պատրաստված: Հազարամյակների պատմություն, հավատ ու մշակույթ ունեցող հայերիս 2012թ. խոհրդանիշը այժմ էլ փառասեր չինական Վիշապն է: Եվ հայերն ամեն բան անում են, որ «Վիշապը գոհ մնա»… Է՜ Վիշապը գոհ մնա՝ մե՞զ ի՛նչ, չինացիների աչքը լույս…

Ըստ առասպելների, վիշապները ոսկու, թանկարժեք իրերի, զարդերի, հանքերի պահապաններ են, դրա համար էլ մեր՝ ունեցող-չունեցողներն էլ Ամանորին կրում էին թանկարժեք զարդեր, որպեսզի չինական Վիշապը գոհ մնա……

Չինական Վիշապ կենդանակերպի տակ ծնված հայերին խորհուրդ է տրվում կրել դեղին ու ոսկեգույն երագներ… Չնայած դիզայներները (ձեւավորողները) միայն խորհուրդ են տալիս, իսկ աստղագուշակներն էլ ասում են՝ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:

Դրա համար պետք չէ այս ամենի վրա կենտրոնանալ, պարզապես պետք է մտածել, թե ինչու՞ ենք անընդհատ այս կամ այն ազգի ու երկրի բարքերով ապրում, անգամ տարվում դրանցով:

Նախ՝  հանրահայտ է, որ Հայոց Ամանորը մարտի 21-ին է տոնվել-տոնվում, երբ բնական տարեփոխում է լինում, եւ բնությունը ձմռան քնից զարթոնք է ապրում, եւ նոր կյանք-նոր տարի է սկսվում: Այս մասին «Լուսանցք»-ը բազում հրապարակումներ է արել:

Այդ ժամանակ էլ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը Վիշապի հետ մենամարտում է եւ Հայոց աշխարհին վերածնունդ-գարուն է պարգեւում: Դրա համար էլ մեր Աստված Վահագնը Վիշապաքաղ է կոչվում…

Ինչ մնում է  չինական Մուկ, Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ կենդանակերպին, ապա հայերը առաջնորդվել են ավանդական կենդանաշրջանով, որ ներկայացնում է Արեգակի 12 աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ: Տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ: Տարվա տանուտերին գտնելու համար ներկա թվականից պետք է հանել 4 եւ բաժանել 12-ի վրա: Բաժանումից ստացած մնացորդը ցույց է տալիս տանուտերի հերթական տեղը կենդանաշրջանում: Եթե մնացորդը 1 է, ապա տանուտերը Խոյն է, եթե 7 է, ապա Կշեռքն է… Եթե մնացորդ չկա, ապա Ձկներն է: Ավանդական կենդանաշրջանի հերթականությունը նշեցինք՝ վերեւում 12 աստղատներով: Այժմ 2012թ. հայկական կենդանաշրջանով տարվա տանուտերը Խեցգետինն է (2012-4=2008:12=167 եւ մնացորդ՝ 4), ոչ թե չինական (արեւելյան) Վիշապը…

Տարբերություններ կան անգամ բնության տարրերի պատկերացումների մեջ: Չինական տարեցույցով երկնային ճյուղերը ներկայացնում են բնության 5 տարրերը՝ ծառը, կրակը, հողը, մետաղը, ջուրը, իսկ հայկականում այդ 5 տարրերն են՝ հուրը (կրակը), օդը, ջուրը, հողը, եթերը (տեսակետ կա, որ մեզանում ընդունված ութաթեւ աստղը բնորոշել է նաեւ ութատարր համակարգ՝ հուրը (կրակը), օդը, ջուրը, հողը, եթերը, քարը, մետաղը, փայտը):

Սա ծավալուն թեմա է, ու թերեւս «Լուսանցք»-ը անդրադառնա առավել հանգամանալից, հատկապես որ՝ չինական Վիշապի տարում ծնված հայ արորդիները հաստատ Վիշապաքաղ կդառնան… Եվ ամեն բան կվերադառնա ի շրջանս յուր:

Վահագն Նանյան

Այծեղջյուրները կառաջադրեն հետաքրքրող առաջնային գաղափարներ

Այծեղջյուրները կառաջադրեն հետաքրքրող առաջնային գաղափարներ

Ըստ ներկայիս ընդունված ախթարքի, հունվարյան Այծեղջյուների գաղափարները այս տարի կարող են հետաքրքրել բոլորին: 2012թ. հաջող սկիզբը Այծեղջյուրներին կտա ծրագրերի իրականացման հույս: Ինչպես ստեղծագործական, այնպես էլ գործնական խնդիրներ կդնեն իրենց առջեւ ու կսկեն դրանք կյանքի կոչել:

Հունվար-ապրիլին Այծեղջյուրները կսիրահարվեն եւ կցանկանան սարեր շրջել՝ իրենց լավ կողմերը ցույց տալու, բացահայտելու համար: Նրանք դրական կվերաբերեն ամեն ինչին, ինչ տեղի է ունենում նրանց շուրջը: Բայց պետք է իմանալ, որ կան նաեւ այլ գործեր, որոնք անհրաժեշտ է կատարել: Մայիսից սեպտեմբեր ժամանակահատվածում պետք է Այծեղջյուրներն ավելի շատ ուշադրություն դարձնեն ընտանիքին, ծնողներին, տնային գործերին: Հոկտեմբերին կարող են հայտնվել ընկերներ, ովքեր պատրաստ կլինեն օգնել Այծեղջյուրների ծրագրերի իրագործմանը: Այծեղջյուրների մոտ կարող են ի հայտ գալ գաղափարներ, որոնք կարող են առաջնային դառնալ եւ հետաքրքրել շատերին:

ՀՀ-ն  հրաժեշտ կտա ամառային եւ ձմեռային ժամային գոտիներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը տարեվերջին հայտնեց, որ առաջիկա տարիներին ժամային գոտու հետ կապված խնդիրը կլուծվի. «Մենք գտնվում ենք ոչ ճիշտ աշխարհագրական ժամային գոտում, որը չի համապատասխանում մեր աշխարհագրական դիրքին: Այս խնդիրը կլուծվի 2 փուլով: 1-ին փուլով նախատեսվում է ամառ-ձմեռ ժամային գոտիների վերացումը նախաձեռնել եւ մյուս փուլով մեկ ժամային գոտու տեղաշարժ իրականացնել, որպեսզի մենք գտնվենք մեր աշխարհագրական դիրքին համապատասխան ժամային գոտում»:

Նախարարի խոսքերով՝ իրականացվելիք բարեփոխումներից հետո մենք ավելի մոտ կլինենք Մոսկվայի եւ Եվրոպայի ժամանակին, ինչը բացի այն, որ ավելի է համապատասխանում մեր աշխարհագրական դիրքին, ավելի հարմար կլինի նաեւ բիզնեսի համար:  

Անի Մարության
Շնորհավորանք ՀԱՄ առաջնորդին
 

Հայ Արիական Միաբանությունը՝ իր կառույցներով (քաղաքական, հասարակական, լրատվական, երիտասարդական եւ այլ), տարածքային եւ սփյուռքյան մասնաճյուղերով շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ հունվարի 15-ին ծննդյան 49-ամյակի առթիվ:

Շնորհավորանքին միանում է Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդը: Հայ արիականներն ու ազգայնականները Արմեն Ավետիսյանին մաղթում են առողջություն, երջանկություն, հաջողություններ անձնական կյանքում եւ ազգային գործունեությունում:

ՀԱՄ առաջնորդին կամենում են առավել հոգեւոր իմաստնություն, անդրդվելի կամք եւ զորություն, նպատակասլացության ու հաղթանակի հասնելու առավելագույն կարողություններ: Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը պահապան ՀԱՄ առաջնորդին եւ նրա գործին…

Արմեն Ավետիսյանը «Լուսանցք»-ի լավագույն բարեկամներից է: Մենք նույնպես միանում ենք շնորհավորանքներին:

* * *  

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

«Լուսանցք» թիվ 1 (222), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։