Հայոց Արյունը եւ Հայրենիքը սակարկման չեն դրվում…
Սակայն կա մեկ այլ քարտեզ էլ, որը այլ ծրագրերում է ներառնված, որտեղ Հայաստանի սահմաններն ընդարձակվում են բռնազավթված հայկական հողերով հյուսիսում՝ մինչեւ Սեւ ծովի ափերը, հարավում՝ մինչեւ Իրաք եւ անգամ Ուրմիա լիճն է վերադարձված Հայաստանին: Արցախն ու Նախիջեւանը, Ջավախքի հետ՝ եւս Հայաստանի կազմում են: Չնայած այս ծրագրի այսօրինակ «նվերներին», դեռ սա չէ ամբողջական Հայաստանը՝ Հայկական լեռնաշխարհում բնականորեն զետեղված… Եվ արհեստական Քուրդիստանի մասին անգամ խոսք չկա:
Իսկ բնական ու պատմական Հայաստանը վերականգնելու համար վերաձեւման կարիք զգացվում է ինչպես հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-վրացական ու հայ-իրանական սահմանների առումով, նաեւ՝ իսրայելա-արաբա-պարսկական, միջարաբական, անգամ ադրբեջանա-վրացական սահմանների մասով եւ այլն:
Ամեն դեպքում բոլոր նմանատիպ քարտեզներում Թուրքիայի մասնատումն անխուսափելի է եւ գուցե այսօր էլ դա նախաձեռնվում է: Իսկ թե որ ծրագրի որ քարտեզի համար՝ առաջիկայում գուցե ավելի պարզ լինի…
Թերեւս սա է պատճառը, որ շատ վերլուծաբաններ կարծում են, որ Թուրքիան շուտով կշրջվի դեպի Արեւելք, իր դաշնակից համարվող Արեւմուտքի հեռահար ծրագրերին դիմակայելու համար:
Անգամ Թուրքիայում են ընդգծում, որ Ֆրանսիայի Սենատում օրինագծի քվեարկությունը տեղի ունեցավ Հրանտ Դինքի սպանության հետ կապված դատական որոշումից հետո: Դատարանի որոշման դեմ բողոքեցին շուրջ 20.000 թուրքեր, իսկ սա նշանակում է, որ Թուրքիայիում արդեն իսկ ընդհատակյա շարժում կա Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայերի հետ հարաբերությունների հաստատման համար:
Իսկ այս ամենը կնպաստի հայկական պահանջատիրության առաջխաղացմանը, ինչն էլ կարող է Թուրքիայի մասնատման պատճառ դառնալ: Եվ միայն հայկական հարցը կարող է փոխարինել քրդական հարցին՝ Թուրքիայի մասնատման ճանապարհին…
…Ֆրանսիայի խորհրդարանի Սենատի 76 անդամ դիմել է երկրի Սահմանադրական Խորհուրդ՝ վիճարկելով Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունները (ներառյալ՝ Հայոց ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայում) քրեականացնող՝ Սենատի հունվարի 23-ին ընդունած օրինագիծը: Նույն նպատակով Սահմանադրական խորհրդին են դիմել Ազգային Ժողովի 65 պատգամավորներ:
Ըստ ֆրանսիական օրենսդրության, նախագահ Սարկոզին կարող էր Ազգային Ժողովի եւ Սենատի կողմից հաստատված օրինագիծը ստորագրել եւ օրենքի վերածել հունվարի վերջերին, սակայն, նախագահ Սարկոզին նախընտրել է սպասել մինչեւ իր իրավասության 15-օրյա ժամկետի ավարտը (իմանալով, որ բողոքարկում լինելու է), ինչն էլ հնարավորություն է տվել, որ օրինագծի ընդդիմախոսները դիմեն Սահմանադրական խորհուրդ:
Ֆրանսիայի նախագահը դժգոհություն հայտնելով այս փաստի առթիվ՝ զգուշացրել է, որ կասկածի տակ կարող է դրվել նաեւ Հոլոքոստի՝ հրեական ողջակիզման մասին քրեականացված օրենքը: Սարկոզին հայտնել է նաեւ, որ բացասական որոշման դեպքում նոր օրինագիծ կներկայացնի Սենատին, ինչը այս խնդիրը ձգձգելու եւ հայկական ու թուրքական ճակատներում խաղալու տպավորություն է ստեղծում… Եթե Սահմանադրական խորհուրդը օրենքի խախտում չհամարի Սենատի որոշումը, ապա նախագահ Սարկոզին կստորագրի այն, եւ Հայոց ցեղասպանության եւ պահանջատիրությա
ն հարցը նոր թափ կստանա միջազգային ասպարեզում: Եթե հանկարծ նշյալ խորհուրդը անընդունելի համարի Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը, ապա Հոլոքոստի մասին արդեն գործող օրենքը անհասկանալիորեն կառանձնանա… Իսկ որպեսզի դա տեղի չունենա, Սահմանադրական խորհուրդ այդ հարցով հաստատ կդիմեն այլ պատգամավորներ, ու խնդիրը լուրջ քաղաքական ընթացք կստանա…
Այստեղ հայերը, հատկապես ֆրանսահայերը, կարող են ֆրանսիական արդարադատությունից պահանջել բացատրություն, թե ինչպես է լինում, որ Եվրոպայում ցեղասպանված հրեաների զանգվածային ջարդը ցեղասպանություն է եւ առանց հերքման իրավունքի, իսկ սեփական հայրենիքում՝ Հայաստանում հայերի զանգվածաբար ոչնչացումը ցեղասպանություն է, բայց՝ հերքման իրավունքով:
Այստեղ ամերիկյան հիմարաբանությանն էլ պետք է պատասխանեն հայերը, այդ ինչու՞ Հրեական ցեղասպանությունը պատմաբանների հույսին չթողեցին, իսկ Հայոց ցեղասպանությունը հանկարծ ԱՄՆ-ի կարկառուն դեմքերը պատմաբանների դատին են հանձնում… Շահ չկա՞, թե՞ ինչ-որ ուժերից դեռ պատվեր չունեն…
Հայկ Թորգոմյան
Եվրոպան ընդդիմանում է թուրք-ադրբեջանական ցեղասպաններին
Իսկ ռուս-ամերիկյան անհասկանալի կեցվածքը հակահայկական երանգ ունի
Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը մի նոր հնարավորություն է ընձեռել Հայաստանին ու հայությանը՝ վերստին արծարծելու մեր՝ Հայկական լեռնաշխարհի բնիկները-տերը լինելու, նաեւ բնական հայրենիքի բռնազավթված տարածքների արդար պահանջն ու իրավունքները՝ Արեւմտյան Հայաստանի խնդիրը եւ ցեղասպանության փոխհատուցման հետ կապված համալիր հարցերը:
Այս իրականությունից գազազած, դարեր շարունակ Հայաստանը բզկտած եւ հայկական տարածքները զավթած քոչվոր թուրքերն ու ադրբեջանցիները փորձում են նորից հակադրել համաթուրքական շահերը՝ հայության ու առաջադեմ մարդկության դեմ:
Հայ Արիական Միաբանության կողմից անընդունելի եւ Հայաստանին պարտադրված հայ-թուրքական հորջորջվող արձանագրությունների տապալումը հենց համաթուրքական շահերի հետապնդման հետեւանք էր, երբ Հայոց ցեղասպանության եւ Արցախի անկախության խնդրի համաթուրքական արծարծումները դարձան նախապայմաններ: Այլեւս բոլորի համար հստակ դարձավ, որ չկան հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններ. դրանք մի կողմից հայկական են, մյուս կողմից՝ թուրքա-ադրբեջանական:
Եվ Անկարայի սպառնալիքներին համահունչ Բաքուն եւս փորձում է հոխորտալ: Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան իր նախագահ Իլհամ Ալիեւի հրահանգով հայտարարել է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների կազմում Ֆրանսիային հարկավոր է փոխարինել Թուրքիայով: Այս ադրբեջանցի ցեղասպան-զավթիչներին թվում է, թե աշխարհին պետք է նայել միայն իրենց մեծ եղբոր՝ թուրք ցեղասպանի արնածոր աչքերով…
Բայց մենք՝ հայ արիներս, այս ամենին նայում ենք հայի պարզ ու հաղթական աչքերով:
Ուստի, Հայ Արիական Միաբանությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝
1. Ընդառաջել արցախյան պատերազմում պատիվները կորցրած ադրբեջանցիների թախանձանքին եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմում համաձայնել ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Թուրքիայի հաստատմանը՝ հետեւյալ պայմաններով.
ա/ Մինչ նոր համանախագահների գործառույթների ճշգրտումը, Երեւանն ու Ստեփանակերտը ճանաչում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ավելի քան 20 տարի առաջ ընդունած վերամիավորման որոշումները, եւ Արցախը դառնում է Հայաստանի 12-րդ մարզը:
բ/ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները առաջնորդվում են միմիայն այս վերամիավորման իրողությամբ:
2. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործառույթում ճանաչել միայն Արեւմտյան Հայաստանի՝ Հայաստանի (Արեւելյան) Հանրապետությանը (արդեն վերամիավորված Արցախով) վերամիավորվելու հիմնախնդիրը:
Այսպես միանգամից լուծվում է եւ Թուրքիայի ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ դառնալու խնդիրը, եւ Ադրբեջանի անիմաստ (Թուրքիայի հաշվին) հոխորտալու տանջանքներից ազատվելու հարցը:
Միաժամանակ, հայ-թուրքական հորջորջվող արձանագրություններից դուրս կմղվի Արցախի՝ նախապայման դարձած հիմնահարցը, եւ Երեւանն ու Անկարան կբանակցեն միայն երկկողմանի խնդիրների շուրջ:
Հայ Արիական Միաբանությունը մեկ անգամ եւս իր երախտագիտությունն է հայտնում պաշտոնական Փարիզին, այս դեպքում՝ ԵԽ ԽՎ նորընտիր նախագահ, ֆրանսիացի Ժան Կլոդ Մինյոնին: ԵԽԽՎ բյուրոյում քննարկվել է ԼՂ-ի հարցով թուրքաստեղծ ենթահանձնաժողովի հարցը ու որոշվել է դրա գործունեությունն առայժմ չվերականգնել: ԵԽԽՎ նորընտիր նախագահը այսպիսով հստակեցրել է իր նախորդի, ով ազգությամբ թուրք էր
, սադրիչ գործելաոճը:
Հայ Արիական Միաբանությունը իր երախտագիտությունը հայտնելով նաեւ եվրոպական համագործակցության որոշ երկրների, միաժամանակ տարակուսած է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի կասկածելի վերաբերմունքից:
Պաշտոնական Վաշինգտոնը այս կամ այն պատասխանատու գործչի միջոցով հայտարարում է, թե ԱՄՆ-ն երբեք չի առաջնորդվի Ֆրանսիայի օրինակով, եւ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը պատմաբանների գործն է: Ըստ երեւույթին՝ Բարաք Օբաման խիստ ազդվել է թուրքերի այն խոսքերից, թե ամերիկացիները պետք է հիշեն ԱՄՆ-ի բնիկների՝ հնդկացիական ցեղատեսակների ցեղասպանությունը եւ լռեն: Եվ այդ գերտերության նախագահը «մոռացել» է իր նախընտրական խոստումը ամերիկահայերին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ մոռանալով, որ եթե երկրագնդում անգամ մեկ հայ մնա, նա թույլ չի տա շահարկել միլիոնավոր անմեղ զոհերի արյունը… Եվ հաստատ չի ապավինի պատմաբանների դատին…
Պաշտոնական Մոսկվան, որ օրնիբուն թմբկահարում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերը լինելու հանգամանքը, փորձում է խաղալ Արեւմուտքի եւ Թուրքիայի միջեւ սրված հարաբերությունների վրա: Մոսկվան եւ Անկարան մտադիր են օգտագործել իրենց հնարավորությունները՝ արցախյան հակամարտությունը կարգավորելու համար… Անգամ արձանագրություններով Թուրքիան չկարողացավ ուղղակիորեն միջամտել հիմնախնդրին, բայց ահա, Ռուսաստանը մեկ անգամ եւս փորձում է իր շահերն առաջ տանել հայության հաշվին: Երեւի Մոսկվայում էլ են մտածում, թե իրենց դավադիր գործերը պատմաբանների դատով են ավարտվելու……
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին եւ հայությանը՝ միասնական ընդդիմանալ ռուս-ամերիկյան հակահայ խաղերին, հատկապես ամերիկահայությանն ու ռուսաստանահայությանն ենք դիմում՝ տեղերում ընդդիմանալու եւ բողոքի ալիքներ բարձրացնելու համար:
Մենք իրավունք չունենք այլեւս այս կամ այն պետության շահերը գերադասելու եւ տուրք տալու դրանց սին ու խարդախ բարեկամաեղբայրա-խաղերին: Տիեզերական Գարունն իր ընթացքի մեջ է, եւ Հայ Արիական Արեւի ծագումը այրելու է բոլոր դավաճաններին ու թշնամիներին՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին… Պատիժը թե՛ երկրային է լինելու, թե՛ երկնային…
Հայ Արիական Միաբանություն
31.01.2012թ. – Երեւան
«Լուսանցք» թիվ 4 (225), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



