Մեր ազգային ինքնության ըմբռնման հարցում ոչ պակաս կեղծապատիր ու մոլար է մյուս տեսակետը, որը մեր ծագումն ու ինքնությունը կապում է սեմականների մեկ այլ նախնու՝ Նոյի հետ: Հիմք ընդունելով դարձյալ եբրայական Բիբլիան (դարձյալ սխալ հասկացված)՝ ենթադրվում է, որ Մեծ ջրհեղեղից հետո Նոյի Տապանը, որպես թե, հանգրվանել է Մասիսի գագաթին: Որից էլ արվում է այն եզրակացությունը, որ ջրհեղեղից վերապրում է միայն Նոյի ընտանիքը, որն էլ հետագայում ծնունդ է տալիս մարդկային բոլոր ցեղերին ու ազգերին: Իրականում՝ նույն Բիբլիայի ջրհեղեղյան առասպելում նշվում է, որ Նոյի Տապանը կանգ է առել Արարատյան լեռներում (ռուսերեն թարգմանությունում՝ «ծՈ չՏՐՈւ ԸՐՈՐՈՑրՍՌւ»), այսինքն՝ Արարատյան լեռնաշխարհում: Միայն հետագայում՝ ինչ-ինչ դավադիր նպատակներից ելնելով՝ Արարատ անունը վերագրվեց Մասիս սարին, ու այդպես կեղծվեց մեր ծագումը (այն կապվեց Նոյի հետ) ու բնօրրանը (կապվեց Միջագետքի հետ, որտեղից դուրս էր եկել Նոյը): Ու այսօր հայության մեծամասնությունը այդ կեղծիքի գերին է դարձել: Այն դեպքում, երբ հենց մեր օրերում պատմաբան Արտակ Մովսիսյանը հարցի սպառիչ պատասախանը տվել է, եւ ըստ ամենայնի հիմնավորել, որ Նոյի տապանը հանգրվանել է ոչ թե Մասիս լեռան գագաթին, այլ Հայկական լեռնաշխարհի հարավում գտնվող լեռներում եւ, հետեւաբար, Հայկական լեռնաշխարհն իր հիմնական մասով ջրհեղեղից դուրս է մնացել (այդտեղ ապրողների կյանքը, պարզ է, շարունակվել է), իսկ Լեռնաշխարհի հարավային լեռները փրկության վայր են դարձել Նոյի ընտանիքի համար: «Նրանք, որ կանգնեցին ջրհեղեղի մեջ, այն ժամանակ, երբ ջրհեղեղը սրբեց ամեն բան»,- հիշատակում է պատմաբանը ջրհեղեղի մասին հայտնաբերված ամենավաղ՝ շումերական պատմության մեջ Արատտային (Արարատյան աշխարհին) ու նրա բնակիչներին բնութագրող այդ դրվագը: Ի դեպ՝ բնագիտորեն էլ հիմնավորված է, որ ջրհեղեղի ջուրը մինչեւ Մասիսի գագաթը չի հասել (որպես հիմնական փաստարկ այս դեպքում բերվում է այն, որ ջուրը Մասիսի գագաթ, կամ անգամ ստորոտ, հասնելու դեպքում երկիրը չափից դուրս ծանրանալու հետեւանքով իր ուղեծրից դուրս կգար):
Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ
* * *
Տիբեթի Դալայ Լաման Արարատյան աշխարհից անտեղյակ է
Հայ քրմերի դարձի իսկը ժամանակն է…
Տիբեթի հոգեւոր առաջնորդ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դալայ Լաման վերջերս Չեխիայի մայրաքաղաք Պրահայում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցին, թե ինչպես է վերաբերում քրիստոնեությանը եւ, մասնավորապես, քրիստոնեությունն առաջինն ընդունած հայերին, ասել է. «Քրիստոնեությունը հրաշալի ուսմունք է», եւ… հիշատակել միայն մայր Թերեզայի գործունեությունը:
Եվ Տիբեթի այս առաջնորդը, ով Նոբելյան դափնեկիր է նաեւ, տարակուսած ասել է. «Հայաստա՞ն: …Ես մտածում եմ Ձեզ բավարարող պատասխան տալու համար …. պետք է աշխատեմ, փնտրեմ: Չգիտեմ»,- եւ հետո հարցրել է Հայաստանի մայրաքաղաքի անունը:
Մի հոգեւոր առաջնորդ, ում կոչումն էլ Դալայ Լամա լինի (սա երեւի նրա համար «շտաբնոյ» գեներալի կոչումի պես մի բան է) եւ չիմանա Արարատյան աշխարհի, Հայկական բարձրավանդակի ու Հայք-Հայաստանի մասին եւ առանց ամաչելու լրագրողից Հայաստանի քաղաքամայր Երեւանի անունը հարցնի… պետք է պարզապես մի լեռնային տարածքի տերտերի կոչում շնորհել: Չնայած սա էլ շատ կլինի, «Քրիստոնեությունը հրաշալի ուսմունք է» ասողը միայն մայր Թերեզայով է հասկացել Քրիստոսի առաքելությունը… Դե հազիվ էլ Չինաստանում մեծացած լեռնային «հոգեւոր հովիվը» հարեւան Հնդկաստանում գործած մայր Թերազայից է հասցրել տեղեկանալ…
Բայց ահա Դալայ Լաման աշխարհի վերջի մասին տեղյակ է: Անգամ մայաներից է տեղյակ: «Մայաների օրացույցի համաձայն՝ հաջորդ տարի աշխարհի վերջն է լինելու, ի՞նչ եք մտածում»,- հարցրել է լրագրողը, եւ Դալայ Լաման ասել է, թե կասկածանքով է վերաբերվում այդ գուշակությանը. «Իսկ եթե իսկապես աշխարհը վերջանա էլ՝ խնդիր չի լինի, – կատակել է նա,- Բայց ես կարծում եմ, որ առնվազն գալիք հազար տարին աշխարհը գոյություն կունենա»:
Տիբեթի հոգեւոր առաջնորդը նշել է, որ որոշ գիտնականներ իրեն ասել են, թե հաջորդ տարի, հնարավոր է՝ «մի քանի օր մագնիսական փոթորիկ լինի, եւ հաջորդ տարի ընդամենը մի քանի օր ձեր բջջային հեռախոսները չեն աշխատի… Սա է միակ վտանգը: Հետո կարող եք ավելի հանգիստ լինել»,- ահա Տիբեթի հոգեւոր առաջնորդի տեսակետը… Երանի ձեզ՝ հայարի քրմեր, որ չեք տեսնում ու լսում այս հոգեւոր կոչված առաջնորդին… Ում հիշողության համար Արիական Հայաստանը ծանր բեռ է եւ ով աշխարհի վերջի կամ չվերջի մասին միայն գիտնականներից է ճշտում…
Վահագն Նանյան
Ոստիկանները գեյերին ու աղանդավորներին չե՜ն սիրում
Կալինինգրադի մարզի Սովետսկ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է թեթեւատլետիկայի վազքարշավի մասնակիցներին: Իրավապահները մարզական միջոցառումը շփոթել են գեյ-պարադի հետ:
Ինչպես պարզվել է, ոստիկանությունն անանուն հաղորդագրություն է ստացել, որ քաղաքում գեյ-պարադ է անցկացվում: Բացի այդ, վազքարշավն անցկացվել է սեւ-դեղնա-սպիտակավուն դրոշով, ոստիկաններն այն ընդունել են որպես աղանդավորական դրոշ:
«Լուսանցք» թիվ 4 (225), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



