Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Փոխինձով խաշիլ

Բաղադրությունը

Ցորենի ալյուր կամ փոխինձ – 80գ

յուղ – 30գ

տաք ջուր – 50գ

թան – 30գ

Պատրաստման եղանակը

Կաթսայում ջուրը եռացնել, ավելացնել աղ, հետո փոխինձը դանդաղ լցնել ջրի մեջ եւ լավ խառնելուց հետո մարմանդ կրակին եփել այնքան, մինչեւ դառնա խաշիլ:

Մատուցելիս լցնել հալած յուղ կամ թան:

– Կոլոնդակ

Բաղադրությունը

Փոխինձ – 80 գ

յուղ – 50գ

դոշաբ կամ ընկույզի մուրաբայի օշարակ – 50 գ

ընկույզ – 50 գ

Պատրաստման եղանակը

Յուղը հալեցնել եւ դոշաբի հետ եփել, ավելացնել փոխինձը, ընկույզը, ձեռքով լավ հարել:

Պատրաստել կոլոնդակներ եւ սառը վիճակում մատուցել:

– Աղանձ

Բաղադրությունը

Ցորեն – 0.5կգ

ընկույզի միջուկ – 200գ

չամիչ – 0.5կգ

կանեփ – 200գ

նուշ – 200գ  

Պատրաստման եղանակը

Ցորենը 1 ժամ թրջել սառը ջրում, քամել եւ լցնել տապակի մեջ: Հետո անընդհատ խառնելով բովել մարմանդ կրակի վրա 15-20 րոպեի չափով, որից հետո սառեցնել եւ ավելացնել բոված կանեփին:

Ավելացնել ընկույզը, չամիչը, նուշը:

Ցորենը 1 ժամ թրջել սառը ջրում, քամել եւ լցնել տապակի մեջ: Հետո անընդհատ խառնելով բովել մարմանդ կրակի վրա 15-20 րոպեի չափով, որից հետո սառեցնել եւ ավելացնել բոված կանեփին:

Ավելացնել ընկույզը, չամիչը, նուշը:  

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

*  *  *

Շաբաթվա մարզական կյանքից –

Արտոնագրեր շնորհվեցին ֆուտբոլային ակումբներին

Տեղի ունեցավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմին) նիստը՝ ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանի նախագահությամբ: Օրակարգում ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի ակումբներին «Ազգային արտոնագիր» շնորհելու հարց է եղել: Յուրաքանչյուր ակումբի փաստաթղթերի ոչ ֆինանսական չափանիշների փաթեթը առանձին քննարկելուց հետո, ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է ՀՖՖ փոխնախագահը, Արտոնագրման կոմիտեն որոշել է «Ազգային արտոնագիր» շնորհել «Արարատ», «Փյունիկ», «Գանձասար», «Բանանց», «Միկա», «Ուլիս», «Էրեբունի-Դիլիջան» եւ «Շիրակ» ակումբներին, ինչը թույլ կտա վերոնշյալ ակումբների առաջին թիմերին՝ մասնակցելու ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի 2012-2013թթ. առաջնությանը:

ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակցելու իրավունք ստացած ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ակումբներին ՈւԵՖԱ-ի արտոնագիր շնորհելու հարցը կքննարկվի Արտոնագրման կոմիտեի մայիսյան նիստում՝ ակումբների կողմից ֆինանսական չափանիշի պահանջները բավարարելուց հետո:

Նախապատրաստվում են օլիմպիադաներին

ՌԴ Սոչի քաղաքում 2014թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 728 օր: 2 տարի հետո, ճիշտ փետրվարի 7-ին, տեղի կունենա խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Մրցումները կտեւեն 16 օր, իսկ փակումը նշանակված է փետրվարի 23-ին: Մրցասպարեզում իրենց կդրսեւորեն 15 մարզաձեւի ներկայացուցիչներ, կպայքարեն խաղարկվող 98-ական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների համար: Ռուսաստանում առաջին անգամ անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերը թվով 22-րդն են:

Հետաքրքիր զուգադիպությամբ Մոսկվայում 1980թ. կայացած ամառային օլիմպիական խաղերը նույնպես թվով 22-րդն էին: Սոչիի մարզահանդեսի թալիսմաններն են սպիտակ արջուկը, նապաստակը եւ ընձառյուծը: Խաղերի օրերին Սոչիում ցուցադրական նպատակով կանցկացվի գնդակով հոկեյի աշխարհի առաջնությունը: Հայաստանն էլ իր պատվիրակությունը կունենա ձմեռային այդ մարզահանդեսի մասնակիցների շարքում: 1994թ. Լիլեհամերում տեղի ունեցած 17-րդ ձմեռային խաղերից սկսած՝ մեր երկիրն իր ներկայացուցիչներն է ունեցել բոլոր Օլիմպիադաներում: Մարզաձեւերի աշխարհագրությունը նույնպես մեզանում փոքր չի եղել: Խաղերում Հայաստանը ներկայացրել է դահուկային եւ լեռնադահուկային սպորտը, գեղասահքը, բոբսլեյը եւ այլն:

Առջեւում Լոնդոնի օլիմպիական ամառային խաղերն են, բայց ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեում աշխատանքներ են տարվում նաեւ ձմեռային խաղերին նախապատրաստվելու ուղղությամբ:

Ամեն հայկական բան գժվեցնում է ադրբեջանցիներին

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ «sambօ.am»-ը որոշ ժաման
ակ չէր գործում, քանի որ հակերային հարձակման էր ենթարկվել:

Ըստ կայքը պատրաստող եւ շահագործող «Ալտեզա» ընկերության մասնագետների՝ ադրբեջանցիների հաքերների ձեռքի գործն էր դա, քանի որ կայքի գլխավոր էջում զետեղված ՀՀ եւ ԼՂՀ միացյալ քարտեզների փոխարեն հարձակումից հետո բացվում էր այդ պետության դրոշը: Սա համանման 3-րդ դեպքն է:

Գեղասահքը զարգացում է ապրում

Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում կայացած գեղասահքի միջազգային մրցաշարի մենասահորդների մրցումներում Սլավիկ Հայրապետյանը վաստակած 153,33 միավորով զբաղեցրել Է 5-րդ տեղը: Նրա ավագ եղբայրը՝ Սարգիս Հայրապետյանը հանգրվանել է 12-րդ հորիզոնականում՝ 12,08 միավոր:

Որ  խաղան միայն հաղթանակի համար

Շախմատասերներին հիշեցնենք, որ 2012թ.-ից Եվրոպայի շախմատի պաշտոնական մրցումներում մասնակիցները չեն կարող «ոչ-ոքի»-ի առաջարկություն անել մինչեւ 40-րդ քայլը: Նման անսովոր որոշում է կայացրել Եվրոպայի շախմատի միության գերագույն անսամբլեան: Կանոնի հեղինակը ԵՇՄ-ի նախագահ Սիլվիո Դանաիլովն է, ով դեռ անցյալ տարվա մարտին կայացած անսամբլեայի նիստի ժամանակ առաջարկել էր պաշտոնական մրցումների ժամանակ առաջնորդվել Սոֆիայի մրցաշարի կանոնակարգով, որը մինչեւ պարտադիր 40 քայլը թույլ չի տալիս համաձայնության գալ «ոչ-ոքի» հաշվով: Բուլղարացու առաջարկությամբ պաշտոնական մրցումների մասնակիցների համար սահմանվել է նաեւ «դրես-կոդ», այսինքն՝ ներկայանալ կոնկրետ հագուստով:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը համաձայնել էր սահմանված կանոների: Այսպես Եվրոպայի շախմատի միությունը հավանաբար ցանկանում է ավելի ուժեղացնել պայքարը միավորների համար, բացառել գրոսմայստերական «ոչ-ոքի»-ները: Ինչ վերաբերում է «դրես-կոդին», ապա մասնագետները կարծում են, որ դա էլ ճիշտ որոշում է, քանի որ շախմատիստներ կան, որ մրցումներին ներկայանում են հողաթափերով, անպարկեշտ հագուստով եւ այլն:

Արթուրը ցանկանում է աշխարհի չեմպիոն դառնալ

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի «Sparkassen-Arena» մարզահամալիրում: Աբրահամի հակառակորդի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:  
«Նպատակս աշխարհի չեմպիոն դառնալն է: Ֆարիասի նկատմամբ տարած հաղթանակն այդ նպատակի ճանապարհին կատարած առաջին քայլն է»,- նշում է Աբրահամը: Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում Արթուր Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

«Լուսանցք» թիվ 5 (226), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.