Գենդերային եվրախաբկանք` կնամանիա

Նաեւ  Դարվին պապիկի՝ կապիկի անասնատեսությունը
 

Վերջերս «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը, որն ընդամենը առաջին ընթերցման ռեժիմում քննարկվեց մեր խորհրդարանի կողմից, շարունակում է հակասական մեկնաբանությունների ու քննադատությունների տեղիք տալ:

Նախագծից մասամբ դժգոհ են նաեւ նրանք, ովքեր դրա վրա աշխատել են տարիներ շարունակ, երբ բանը հասավ այնտեղ, որ նախագիծը պետք է վերջապես հավանության արժանանար ԱԺ-ում ու վերջնական օրենքի տեսք ստանար հիմնականում այն պատճառով, որ եվրոպական կառույցների առջեւ պարտավորություններ ունենք: Կառավարությունը մի նախագիծ էր թողել այն ամբողջ աշխատությունից, որ սկսվել էր 2004թ.-ից, ինչը ավելի շատ «դեկլարատիվ բնույթ էր կրում», քան ունակ էր «գենդերային հավասարության խնդիրներ լուծել»: Պարզվեց, որ «նախագիծը չունի հստակ նախանշված գործիքակազմ ու զուրկ է հիմնավոր մեխանիզմներից»:

Մի խոսքով, հռչակագրային մոտեցումները հատկապես արտացոլվում են այն հոդվածներում, որոնք վերաբերում են ընտրական գործընթացներին՝ կանանց ներկայացվածությանը հատկապես ՏԻՄ-ում ու նաեւ նրանց առաջադրմանը, ենթադրենք, մեծամասնական ընտրակարգով:
Նախագծի քննարկման շնորհիվ է, որ բարձրաձայնվեցին մասնագիտական շրջանակներում հայտնի, բայց հանրությանն անհայտ շատ թվեր, մասնավորապես, որ ամբողջ հանրապետությունում ունենք 24 կին-գյուղապետ, իսկ խորհրդարանում, այսինքն՝ օրենսդրական գործունեությամբ զբաղվում է 11 կին-պատգամավոր: Պարզվեց նաեւ, որ կանայք կազմում են բարձրագույն կրթություն ստացած բնակչության ավելի քան 60%-ը, բայց քիչ են ներգրավված կառավարման օղակներում, իսկ ներկայացված լինելու պարագայում էլ՝ տղամարդկանց համեմատ ցածր աշխատավարձ են ստանում (սա էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ ղեկավար պաշտոններում հիմնականում տղամարդիկ են): Իսկ այն հիմնարկությունները, որտեղ կանայք ղեկավար պաշտոններում ներկայացվածություն ունեն, բացառություններ են (ըստ ԱԺ քննարկումների):

«…Կանայք նաեւ խելացի են, գրագետ ու պարզապես գեղեցիկ»,- ասել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը եւ համոզմունք հայտնել, որ վերոնշյալ օրենքը անհրաժեշտ է մեր նման փոքր պետությանը, որում քաղաքական համակարգը դեռ զարգանալու կարիք է զգում: Իսկ կանանց ներուժն օգտագործելը ավելի քան ճիշտ է, քանի որ, ԱԺ նախագահի խոսքերով, նախ՝ «Հայ կինը միշտ էլ եղել է հայ տղամարդու կողքին» եւ հետո՝ կանայք պարզապես թվային մեծամասնություն են կազմում, ինչն էլ ուղղակի պարտադրում է օգտագործել նրանց ներուժը»: Կարծիքներ էլ եղան, որ հասարակությունն ինքը պետք է պատրաստ լինի «գենդերային հավասարությանը» եւ ոչ թե այն պիտի պարտադրվի օրենքով:

Մի  բան սակայն զարմանալի է, եթե մեր հասարակության բարձրագույն կրթություն ստացածների ավելի քան 60%-ը կանայք են, ո՞վ է այդ կանանց խանգարում դերակատարում ստանձնել հանրային կյանքում, քաղաքական կամ այլ ոլորտներում: Այդ ինչպե՞ս է, ունենք տնտեսական, մշակութային, իրավական, անգամ քաղաքական եւ այլ գործունեությամբ զբաղվող կանայք (որոշ թվեր էլ վերեւում նշվեցին) եւ նրանց չեն «ոչնչացնում» մեր տղամարդիկ… Սա ի՞նչ հիմարաբանություն է: Եթե գրագիտություն ստացած կանայք չե՛ն ցանկանում իրենց հոգսերին նաեւ հանրային հոգսեր հավելել կամ նախընտրությունների այլ շրջանակ ունեն, ո՞վ պետք է նրանց պարտադրի փոխել իրենց համոզմունքները.

Եվրախորհու՞րդը, թե՞ օրենքը պիտի պարտադրի զբաղվել քաղաքականությամբ…

«Կանայք նաեւ խելացի են, գրագետ ու պարզապես գեղեցիկ», եւ սա անհերքելի է, բայց դա ի՞նչ կապ ունի պետական պատասխանատու  գործի հետ: Մի լավ ընկեր ունեմ, որն այս դեպքերի համար կյանքից վերցրած օրինակներ ունի: Տարիներ առաջ Աբովյանի քաղաքապետի տեղակալի մոտ փորձում են բարեխոսել քաղաքապետարանի կազմ.բաժնի կին ղեկավարին աշխատանքից չազատելու հարցով… Նա գրեթե «Նիկոյանական» ոճով ասում է. «Բան չունեմ ասելու, լավ աղջիկ է՝ համեստ, գեղեցիկ, բայց լավ աղջկա պաշտոն չկա քաղաքապետարանում… կարող եմ լավ տղա գտնել նրա համար, պսակել ու քավոր լինել անգամ, թող բախտավոր լինեն, բայց լավ աղջիկը ի՞նչ կապ ունի կազմ.բաժնի աշխատանքների հետ, երբ նա դրանից գլուխ չի հանում»……

Հիմա ո՞վ է խանգարում գրագետ ու բանիմաց կանանց ինքնադրսեւորվել: Մարդը պետք է ինքը մի բան ցանկանա անել, որ ընդառաջող կամ օժանդակող լինի: Էլի ընկերոջս օրինակներից բերեմ, ով հասնող-օգնող մարդ է, բայց մի անգամ նկատեցի, որ բոլորին չէ, որ աջակցում է: Երբ հարցրի՝ ինչու՞, շատ պարզ բացատրություն տվեց՝ նշելով, որ իր փորձով է համոզվել: Եվ բերեց անկյալի, մուրացիկի պես մեկի օրինակը, երբ ձեռք ես մեկնում ու բարձրաձնում նստած տեղից, ուսիդ հենում, որ կյանք մտնի, քայլի առաջ, ու դեռ մի քիչ էլ դրամ ես տալիս, միեւնույնն է, երբ հեռանում ես, նա նորից ի՛ր տեղն է զբաղեցնում, գուցե անգամ ծիծաղում
վրադ: Ասաց, որ ինքն այլեւս օգնում է այն մարդկանց, ովքեր իրենք են ձեռք մեկնում եւ դիմում բարձրացնելու՛ խնդրանքով… Այս մարդկանց պե՛տք է օգնել, քանզի նրանք արդեն որոշել են ապրել…

Եվ  հարց է ծագում, հանրության բարձրագույն կրթությամբ 60% կանայք ուզու՞մ են կյանք մտնել «եվրագենդերային» պահանջի համաձայն, թե՞ իրենք են որոշում իրենց տեղն ու դերը:

Հետո, ո՞վ է ասել, որ բոլոր բարձրագույնավարտ տղամարդիկ գործ ունեն ու կարող են աշխատել այնտեղ, որտեղ ուզում են…

Մի շատ կարեւոր համեմատություն էլ անենք: Այդ ինչպե՞ս է, որ աղանդավորականները, համասեռականները եւ ամենատարբեր այլ մոլագարներ կարողանում են եվրաարժեքներով պաշտպանվելով իրենցն «առաջ տանել», իսկ հայ կանայք չեն կարողանում: 2 պատճառ կարող ենք նկատել:

1. Հայ կանանց (խոսքը մտավոր ունակություններ ունեցողների մասին է) այնքնան էլ չի հետաքրքրում այդ եվրապահանջը եւ նրանք հանրային այլ ոլորտներում են տեսնում իրենց կայացումը, այլ ոչ թե քաղաքական կամ պետական պատասխանատու գործերում:

2. Եվրապահանջի հետեւում կանգնած ուժերին պետք են հենց այնպիսի կին պատգամավորներ, քաղաքական ու պետական գործիչներ, ովքեր միայն այդ գործերով էլ կզբաղվեն ու «գենդերային» իրավունքը մատի փաթաթան կդարձնեն…

2-րդ  դեպքում՝ պահանջված «գենդերախառը» իգա-զանգված կգտնվի հաստատ, եւ ինչու չէ, օրենքի պահանջներ էլ կդնի եվրատերերի ասածի պես: Մի օր էլ այս կամակատար զանգվածին կդրդեն պետության եւ հենց իրենց տղամարդկանց դեմ ու… դե արի էշը ցեխից հանի:

Այսօր էլ այդ վտանգը կա իհարկե: Կանանց, երեխաների իրավունքները չգիտես ինչու ամենուր են… Պետք է, պետք չէ՝ արծարծվում են: Իսկ տղամարդկանց մասին ոչ մի տող: Անգամ, երբ տղամարդն ուզում է տղամարդկանց տղամարդ մնալու իրավունքները պաշտպանել, այլ կերպ ասած համասեռական կնա«տղամարդկանցից» զերծ պահել բնությունը եւ հայրենիքը… հայտնվում են «եվրաշտաբնոյ կռիսներ» եւ հայ տղամարդուն սպառնում են… Ախպեր, առանց այն էլ կանայք քանակով շատ են, անգամ բազմակնության մասին են «ոչ օֆիցիալ» խոսում, էլ ինչու՞ եք տղամարդկանց՝ կանանց վերածվելը եվրաարժեք սարքում (իբր ամեն եվրաարժեք մարդկային արժեք է)…

Բայց հասանք ամենագլխավորին: Ա՛յ սրանից հետո էլ, երբ հայ հանրությունը կանանց իրավունքերը մեծացնի, պետական գործերում առանց նրանց ուզել-չուզելը հարցնելով տեղավորի-վերջացնի, կանցնի այլ սորտի կանանց իրավունքների մեծացմանը՝ «գոմիկների»՝ եվրաարժեքակիր մեկ այլ կին տեսակի՝ քաղաքական եւ պետական գործերում՝ ասենք 25% ներդրմանը… Այո՛ սա ներդրում է բառի ամենաիսկական իմաստով, ներդրում՝ գործակալական հիմունքներով…

Եթե արդեն օրենք լինի, որ եվրամարդը (իսկ մարդկանց Արարիչը բնակարգով երկսեռ է ստեղծել՝ տղամարդ եւ կին), արդեն եվրաարժեքներով «կրած լինի» Արարչին, էլ ո՞վ պիտի ընդդիմանա, հատկապես երբ ամեն բան օրենքի ուժ ստացած լինի: Այսինքն՝ կստացվի, որ մարդը լինում է ոչ միայն տղամարդ (արական) ու կին (իգական) սեռի, այլեւ՝ կնա-տղամարդ, տղամարդա-կին, տղամարդա-տղամարդ, կնա-կին եւ ի վերջո անսեռ… Դե եվրաարժեքներով սնված եվրամարդու համար սա նորմա՜լ կլինի, ի՞նչ տարբերություն նրա համար՝ ինքը Դարվին պապիկի անասնատեսությամբ՝ կապիկից է առաջացե՞լ, թե՞ երկու կանանցից կամ երկու տղամարդուց… որոնցից առաջինի դեպքում մեկը «պապան» է, մյուսի դեպքում՝ «մաման»…

Դառնալով մեր պատգամավորներին ու «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագծին, նշենք, որ կին պատգամավորներից մեկն էլ քննարկմանն ասել է. «Չե՞ք կարծում, որ 20 տարուց առաջ մեր երկրում քվոտավորված Գերագույն խորհուրդ ունենալը դարձավ հենց ներկայիս կարծրատիպերի մեղավորը՝ կթվորուհի, տրակտորիստ-պատգամավորներ ունեինք եւ այլն… այն ժամանակ էլ պատգամավոր դառնալու համար քվոտաները որոշվում էին վերեւներում… Պետք չէ հիմա համեմատություններ տանել, ավելի ճիշտ կլինի երեսներս թեքենք դեպի Եվրոպա. Մենք ուզում ենք նմանվել, չէ՞: Ինչո՞ւ եք հետ գնում»…

Այո, լիքը նմանվողներ կգտնվեն, ու՜մ ասես կնմանվեն, միայն թե ոչ հայ կնոջը, մորը, դստերը: Բայց պահանջները հայ կանանց անունից կդնեն…

Մի կին պատգամավոր էլ հորդորեց չկառչել սովետական կթվորուհիներից, քանի որ այդ թեման լսումները բուն իմաստից կշեղի ու բերեց Ռուանդայի խորհրդարանի օրինակը, «որում արեւմտյան մոդելի ներդրման շնորհիվ այսօր պատգամավորների 45%-ը կանայք են», բայց դա ամենեւին էլ չի նշանակում, թե այդ կանայք գիտեն, թե ի՞նչ պետք է անեն իրենց մանդատի հետ…

Այստեղ գանք Աժ նախագահի խոսքի միասնական պարզաբանմանը. «ասել է թե՝ կանայք պետք է ներգրավված լինեն քաղաքական, հասարակական կյանքում, քանի որ երկրին պետք է նրանց ներուժը, բայց այն կանայք են պետք, որ խելացի են, գրագետ ու նաեւ գեղեցիկ»: Մի բան էլ պարոն Նիկոյանի թույլտվությամբ մենք կասենք՝ նաեւ հայի ու Հայաստանի շահերն են հասկանում եւ հայկական ինքնությանը
արհամարանքով չեն վերաբերում…
Նարե Մշեցյան
 

«Լուսանցք» թիվ 5 (226), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։