Երեւանյան գծագրեր -

Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները

Դա  արդեն ազատություն չէ, այլ՝ քաոս
Ինչպես Կոմայգին վերադարձնել երեւանցիներին

…ՀՀ-ում մարմնավաճառությունը, անկախ մարմնավաճառի սեռական, քաղաքական ու մշակութային կողմնորոշումից, պատժելի է: Քրեորե՛ն: Իսկ սա նշանակում է, որ Կոմայգին տրանսեքսուալ, համասեռամոլ մարմնավաճառներից ազատելը մարդու իրավունքների ոտնահարում չէ: Գիտենք, որ Ծերեթելիում այլազգի մարմնավաճառներ էլ են կանգնում:

Հիմա եթե ոստիկանները նրանց ձերբակալում են, դա համարենք ՀՀ-ում ազգային փոքրամասնության իրավունքների ոտնահարու՞մ: Էլ չեմ խոսում այն մասին, որ ոչ մի օրինական երկրում ոչ մի կարգի փոքրամասնություն չի ոտնահարում մեծամասնության իրավունքները…

* * *

Փաստերը պատմում են, որ հին Երեւանում Անգլիական այգի է եղել, որ պատկանել է Քաղաքային վարչությանը, որը 1850թ. այգում որոշ բարեկարգման աշխատանքներ է արել£ Սակայն 1898թ. քաղաքագլուխ ընտրված Իսահակ Մելիք-Աղամալյանն այգում լուրջ բարեփոխումներ է կատարել, որից հետո բացվել են առուներ, հեռացվել են լճացած ջրերը, տնկարաններ են ստեղծվել, ծառեր են աճեցվել, ճահճից ազատ տարածքների համար նոր ծառուղիներ են բացվել£ Այգու բարեկարգման գործն այնուհետեւ շարունակել է Իսահակի եղբայրը՝ նոր քաղաքագլուխ Հովհաննես Մելիք-Աղամալյանը£ Նրա անմիջական ծախսերով այգու համար ծառեր են բերվել Ռուսաստանից, Լեհաստանից, բացվել են անցուղիներ՝ ծածկվելով կարմիր աղյուսի փշրանքներով, թփուտներ են տնկվել մուտքի շրջակայքում: Այսպիսով, մոտ կես դար՝ 19-րդ դարի 60-ականներից մինչեւ 20-րդ դարասկիզբը, այգու բարեկարգումը շարունակվել է: Այգին կառուցվել եւ բարեկարգվել է եվրոպական ձեւով, ինչը, հավանաբար, պատճառ է դարձել, որ այն կոչվի «Անգլիական այգի»£ Ոմանց կարծիքով, այդպես է կոչվել նաեւ ի պատիվ այգին բարեկարգող օտարերկրացիների, իսկ հավանական վարկածն այն է, որ այգին վերեւից իր անցուղիներով նման է եղել անգլիական դրոշի£ Անգլիական այգին պաշտոնապես բացվել է 1910թ. հոկտեմբերի 15-ին եւ միանգամից դարձել երեւանցիների ու մայրաքաղաքի հյուրերի ամենասիրված վայրը՝ Երեւանի առաջին զբոսայգին ու միակը՝ մինչեւ 1920թ.:

Հետագայում Անգլիական այգին վերանվանվել է «26 կոմիսարների անվան զբոսայգի»: Երեւանցիներն այդ անունը կրճատելով՝ այգին կոչել են Կոմայգի: Ժամանակին այս այգում կառուցվել են փայտաշեն բեմեր, որտեղ ելույթ են ունեցել ազգագրական տարբեր խմբեր, բացվել է ամառային կինոթատրոն£ Այստեղ գործել է նաեւ բաց գրադարան-ընթերցասրահ:

Այսօր այս այգուն երեւանցիները գոմայգի անունն են տվել:

Որովհետեւ այս այգին այլեւս երեւանցիներինը չէ, այն վերածվել է մի կետի, որտեղ երեկոյան ժամերին տրանսեքսուալները եւ արվամոլները մարմավաճառությամբ են զբաղվում:

Որպեսզի մարդու իրավունքների տարատեսակ պաշտպանները ինձ վրա չտան, ասեմ, որ ես ինքս եմ նրանց՝ այդ պաշտպանների պաշտպանության կարիքը զգում: Որովհետեւ երբ աշխատավայրից հոգնած երեկոյան ժամի դուրս եմ գալիս, ուզում եմ հանգստանալ, հարակից այգում զբոսնել եմ ուզում: Բայց չեմ կարողանում ու ստորեւ կնկարագրեմ, թե ինչու: Բայց մինչ այդ հիշեցնեմ, որ ՀՀ-ում մարմնավաճառությունը (հասարակական կարգի խախտմամբ, ինչին դեռ կանդրադառնանք), անկախ մարմնավաճառի սեռական, քաղաքական ու մշակութային կողմնորոշումից, պատժելի է: Քրեորե՛ն պատժելի է: Իսկ սա նշանակում է, որ Կոմայգին տրանսեքսուալ, համասեռամոլ մարմնավաճառներից ազատելը մարդու իրավունքների ոտնահարում չէ:

Գիտենք, որ Ծերեթելիում այլազգի մարմնավաճառներ էլ են կանգնում: Հիմա եթե ոստիկանները նրանց ձերբակալում են, դա համարենք ՀՀ-ում ազգային փոքրամասնության իրավունքների ոտնահարու՞մ: Էլ չեմ խոսում այն մասին, որ ոչ մի օրինական երկրում ոչ մի կարգի փոքրամասնություն չի ոտնահարում մեծամանության իրավունքները:

Նախաբանս երկարացրի՝ մարդու իրավունքների կեղծ-պատվեր կատարող պաշտպաններից պաշտպանվելու համար:

Անցնեմ բուն ասելիքիս:

Այս տարվա կառավարության առաջին նիստից հետո ես հարց ուղղեցի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. «Ռազմական ոստիկանության իմ աղբյուրները փոխանցում են, որ Ձեզ ճանաչողները վստահ են, որ դուք կհաջողեք Կոմայգին վերադարձնել երեւանցիներին: Կհաջողե՞ք արդյոք, ե՞րբ կսկսեք»:

Գործընկերներս այդ ժամանակ նույնիսկ կատակեցին, որ եթե այդ խնդիրը ոստիկանապետը լուծի, ապա «պատմության մեջ կմնա», քանզի ցայսօր ոչ մի ոստիկանապետի դա չի հաջողվել:

Ոստիկանապետը խոստացավ. «Խնդիրը վեր հանեք, հնչեցրեք, ես կլինեմ Ձեր կողքին»:

Հենց մեր հարցուպատասխանի նույնն օրը՝ հունվարի 12-ին, թերթը տպարան ուղարկելուց հետո գնացի Կոմայգի՝ այսպես ասեմ՝ նախնական շրջայցի:

Այսօր փետրվարի 10-ն է, գրեթե մեկ ամիս դիտարկում եմ անցկացրել՝ շաբաթվա տարբեր օրերի: Եվ ասեմ, թե ինչու անձամբ ես: Նախնական շր
ջայցի օրը հասկացա, որ լրագրողներիս, ովքեր մեծամասմաբ «թարմ ու սկսնակ» կադրեր են, վտանգել չեմ ուզում…

Շարունակությունը՝ հաջորդիվ:

Արմենուհի Մելքոնյան

Հ.Գ. – Ի դեպ, լուսանկար չեմ արել, քանզի խմբագրության միջոցները սուղ են, եւ ես չէի կարող վնասել մեր ունեցած թվային միակ լուսանկարչական ապարատը: Իսկ որ լուսանկարելիս հաստատ կվնասեի տեխնիկան, կասկած չունեմ:

Ուստի՝ կօգտվեմ Կոմայգու «տրասսի տրանսների» լուսանկարներով ողողված համացանցից:

«Լուսանցք» թիվ 5 (226), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։