Հայաստանի ազգայնականները նախընտրական դաշինք են ձեւավորում

Հայ արիականները ստեղծում են նախընտրական համախմբում

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) Միասնական Խորհրդի հայտարարությունը

- Փետրվարի 15-ին Երեւանում կայացավ ՀԱՄ եւ ՀԱՀ Միասնական Խորհրդի հերթական նիստը, որտեղ որոշվեց՝ Հայաստանի նորագույն պատմության մեջ 2-րդ անգամ ձեւավորել Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինք:

- Դաշինքը կձեւավորվի 2003թ. ՀՀ ԱԺ ընտրություններին միասնական ուժերով եռանդորեն մասնակցած Հայ Արիական Բռունցքի (ՀԱԲ) նմանությամբ եւ կանոնակարգով, որտեղ կընդգրկվեն եւ՛ ազգայնական կառույցների ներկայացուցիչներ եւ՛ անհատ ազգայնականներ:

Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինքը կձեւավորվի ՀԱՄ եւ ՀԱՀ անդամ կազմակերպությունների եւ միավորումների կողմից ու կհամալրվի Միասնական Խորհրդի որոշմամբ:

Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինքը ավարտել է իր կազմակերպչական գործողությունները Հայաստանի 11 մարզերում, Արցախում, Ջավախքում ու Սփյուռքում եւ ակնկալում է ազգայնական ուղղվածությամբ հայորդիների աջակցությունը, ովքեր ընտրելու իրավունք կամ հարազատներ ունեն Հայաստանում:

Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինքը նաեւ չի բացառում իր մասնակցությունը ՀՀ նախագահի հերթական ընտրությանը:  

ՀԱՄ եւ ՀԱՀ Միասնական Խորհրդը որոշել է աջակցել այն քաղաքական ուժերի տեսակետին, որոնք կողմ են ընտրությունները համամասնական եւ մեծամասնական համակարգով անցկացնելուն: Հայ արիականներն ու ազգայնականները վստահ են, որ ՀՀ քաղաքական դաշտի կուսակցականացումը կդադարեցնի անկախ մտավորականների եւ անհատականություն ունեցող անձանց քաղաքական գործունեությունը, ինչը միայն վնասաբեր կլինի հայության ներուժի դրսեւորման համար:

Միայն համամասնական ընտրացուցակներով մասնակցությունը սպասվող ԱԺ ընտրություններին չի ապահովի ֆինանսա-տնտեսական լծակներով ընտրվողների կասեցումը խորհրդարան, քանզի տարիներ շարունակ կուսակցությունները ակնհայտորեն իրենց ընտրացուցակներում «տեղավորում» են ամենատարբեր «ոչ քաղաքական» մարդկանց՝ նրանց դրամական եւ այլ ներդրումներից օգտվելու համար: Եվ եթե մեծամասնական ընտրակարգով ընտրվողների մեծ մասը ընտրակաշառքները տալիս է ընտրողներին, ապա միայն համամասնականի դեպքում՝ ընտրակաշառքները տրվելու են այս կամ այն կուսակցությանը:

Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինքը ԱԺ ընտրություններին հանդես կգա կամ Հայաստանի Հայ-Արիական կուսակցության (ՀՀԱԿ) ընտրացուցակով կամ կգրանցի Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինքը (ՀԱՈւՆԴ)՝ որպես քաղաքական միավոր:

ՀԱՄ եւ ՀԱՀ Միասնական Խորհրդը կոչ է անում ՀՀ ընտրողներին եւ քաղաքական ուժերին՝ ճիշտ գնահատել ներկա ռազմա-քաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում՝ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրների լուծմանն ուղղված, որը ներքաղաքական անհրաժեշտություն է առաջացրել, ՀՀ խորհրդարանում եւ կառավարությունում ընդգծված հայ ազգայնականության ներկայացուցիչներ ունենալու համար: ՀՀ արտաքին եւ ներքին մարտահրավերներին առավել կտրուկ պատասխաներն ու արձագանքերը այլեւս հրատապ են եւ դա պետք է արվի երկրի բարձր ամբիոններից:  

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) Միասնական Խորհուրդ

15.02.2012թ. – Երեւան


ՀԱՄ եւ ՀԱՀ Միասնական Խորհրդը որոշել է աջակցել այն քաղաքական ուժերի տեսակետին, որոնք կողմ են ընտրությունները համամասնական եւ մեծամասնական համակարգով անցկացնելուն: Հայ արիականներն ու ազգայնականները վստահ են, որ ՀՀ քաղաքական դաշտի կուսակցականացումը կդադարեցնի անկախ մտավորականների եւ անհատականություն ունեցող անձանց քաղաքական գործունեությունը, ինչը միայն վնասաբեր կլինի հայության ներուժի դրսեւորման համար:

Միայն համամասնական ընտրացուցակներով մասնակցությունը սպասվող ԱԺ ընտրություններին չի ապահովի ֆինանսա-տնտեսական լծակներով ընտրվողների կասեցումը խորհրդարան, քանզի տարիներ շարունակ կուսակցությունները ակնհայտորեն իրենց ընտրացուցակներում «տեղավորում» են ամենատարբեր «ոչ քաղաքական» մարդկանց՝ նրանց դրամական եւ այլ ներդրումներից օգտվելու համար: Եվ եթե մեծամասնական ընտրակարգով ընտրվողների մեծ մասը ընտրակաշառքները տալիս է ընտրողներին, ապա միայն համամասնականի դեպքում՝ ընտրակաշառքները տրվելու են այս կամ այն կուսակցությանը:

Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինքը ԱԺ ընտրություններին հանդես կգա կամ Հայաստանի Հայ-Արիական կուսակցության (ՀՀԱԿ) ընտրացուցակով կամ կգրանցի Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինքը (ՀԱՈւՆԴ)՝ որպես քաղաքական միավոր:

ՀԱՄ եւ ՀԱՀ Միասնական Խորհրդը կոչ է անում ՀՀ ընտրողներին եւ քաղաքական ուժերին՝ ճիշտ գնահատել ներկա ռազմա-քաղաքական իրավիճա
կը մեր տարածաշրջանում՝ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրների լուծմանն ուղղված, որը ներքաղաքական անհրաժեշտություն է առաջացրել, ՀՀ խորհրդարանում եւ կառավարությունում ընդգծված հայ ազգայնականության ներկայացուցիչներ ունենալու համար: ՀՀ արտաքին եւ ներքին մարտահրավերներին առավել կտրուկ պատասխաներն ու արձագանքերը այլեւս հրատապ են եւ դա պետք է արվի երկրի բարձր ամբիոններից:  

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) Միասնական Խորհուրդ

15.02.2012թ. – Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։