Երեւանյան գծագրեր – Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 2

Ու՞մ  դիմել պաշտպանության համար, երբ ոստիկանը օրենքի բեռը չի ստանձնում

Սկիզբը՝ թիվ 5-ում

Իհարկե եվրամարդասիրական կոչված ճնշումները ամեն ինչ անում են, որ ապաքրեականացնեն մարմնավաճառության տարաբնույթ ձեւերը, բայց ամենա«սանրված» օրենքում անգամ մարդու մարդ մնալու կոչումը գոնե դեռ պաշտպանվում է: Մեր ներկայիս օրենսդրությամբ անգամ, որը բազմիցս հայտնվել է եվրա«սանրված» կարգավիճակում, կարող ենք պաշտպանվել սեռա-մոլագարական տարբեր շարժումներից, եթե իհարկե իրավապահ մարմինները եւ այլ պատասխանատու պաշտոնյաներ հետեւեն դրանց:

Մի միտում եմ նկատում, այն ինչ մեր իրավապահները բացահայտ տեսնում են երբեմնի հանրային վայրում, դա նրանց չի բավականացնում: Նրանք փաստ են ուզում, ավելի ստույգ՝ որ այդ փաստը նրանց հրամցնի որեւէ մեկը: Այսինքն՝ ոստիկանի համար բացահայտը փաստ չէ, որովհետեւ նա չի ուզում բեռ ստանձնել, նրան բողոք է պետք՝ ինչ-որ քաղաքացու կողմից, որն էլ կստանձնի բեռը ու կհայտնվի Կոմայգու արվամոլ …-ների  ու նրանց պաշտպան-եվրոլպստած հայերի թիրախում: Մի օր բարձրաստիճան ոստիկաններից մեկին հարցնում եմ, թե ինչու չեն պայքարում, ասում է՝ փաստ բեր: Ասում եմ. «Բացահայտ տեսնում եք, դրանից լավ փա՞ստ»: Նա լուսավորում է «անգրագետիս». «Գնա, թող քեզ նեղացնեն, արի բողոքի-բռնենք»: Զարմանում եմ. «Դրանք որ ինձ նեղացնեն, կսատկացնեմ, ինձ կբռնենք, այդքան նմա՞ն եմ էշ «նահատակի»»: Բարձրաստիճան ոստիկանը ծիծաղում է. «Բա հիմա ի՞նչ անեմ»: Հուշում եմ. «Կանգնեք այնտեղ քաղաքացիական համազգեստով ու անճանաչելի արտաքինով, կտեսնեք, թե քանի քաղաքացու են նեղացնում: Համ էլ Դուք, ի տարբերություն ինձ, դրանց թիրախը չեք դառնա»: «Դուք հրապարակում արեք»,-ինքն էլ իր հերթին ինձ է հուշում: Հետեւում եմ նրա խորհրդին՝ մինչ այդ փակագծերում հիշեցնելով, որ դրանցից մեկին բռնելով հարցը չի լուծվի, խնդրին խորքային ու, ի դեպ, ոչ շատ բարդ լուծում է պետք: Եվ ով ով, ոստիկաններն ինձանից լավ պետք է որ օրենքն ու դրա կիրառումն իմանան:

Ու եթե չեմ սխալվում, վարչական օրենքների համաձայն, «Քաղաքացու իրավունքների եւ բնակչության առողջության դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներ»-ի մասով, տարաբնույթ մարմնավաճառները անտեսում են «Աշխատանքային օրենսդրությունը եւ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը» դրույթը: Այդ մարդիկ իրենց գործը աշխատանք են համարում, անգամ ապրուստի միջոց հայթայթելու անհրաժեշտություն… Եթե սա նմանների համար աշխատանք է, ապա օրենքի ո՞ր տառին համապատասխան է իրականացվում: Պարզե՞լ են պատկան մարմինները: Այդ մարդիկ որ «աշխատավարձ» են ստանում, հարկվու՞մ են, պահպանվու՞մ է երկրում ընդունված աշխատակարգը, ժամակարգը… Ովքե՞ր են նրանց աշխատանքի ընդունել եւ ի՞նչ փաստաթղթերի համաձայն…

«Սանիտարահիգենիկ եւ սանիտարահամաճարակային կանոնները եւ նորմերը խախտելը» նույնպես վարչական պատիժ ունի: Այս մարդիկ արդյո՞ք պաշտպանում են կանոնները: Ո՞վ է դրա պատասխանատուն: Չէ՞ որ հաջորդ վարչական խախտումը կարող է առաջ գալ՝ «վեներական հիվանդությամբ տառապողների խուսափելը բժշկական զննումից եւ պրոֆիլակտիկ բուժումից»…

Անգամ «վեներական հիվանդությամբ վարակվելու աղբյուրը եւ վարակի վտանգ առաջացնող հիվանդների հետ շփումը թաքցնելը» պատժելի է, ուր մնաց բուն վարակակիր լինելը: Իսկ եթե անգամ հսկվում եւ բուժվում են, ապա ո՞ր օրենքի համաձայն… Կամ գուցե սխա՞լ են բուժվում եւ այլ կարգ կա դրա համար: Այստեղ արդեն մեկ այլ վարչական խախտման ենք ականատես լինում՝ «ապօրինաբար բժշկությամբ զբաղվելը»…

Գաղտնի կավատները կամ բազմաբնույթ մարմնավաճառների «տերերը» անգամ հոխորտում են, թե «ապրանք են վաճառում»: Լա՜վ, եթե ապրանք են համարում ու վաճառում են, ապա «առեւտրի ոլորտում նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող, առանց համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանք վաճառելը» նույնպես տուգանվում է եւ ավելի խիստ…

Սրանք միայն խոսքեր չեն եւ վարչական օրենսգրքում ամեն բան հստակ է գրված: «Հասարակական կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներ» եւս կան: «Մանր խուլիգանություն» բաժնում հանդիպում ենք այսպիսի ձեւակերպման, որ հասարակական վայրերում անձին հասցված անցենզուր հայհոյանքը, քաղաքացիներին վիրավորական ձեւով հետամտելը եւ նմանօրինակ այլ գործողությունները, որոնք խանգարում են հասարակական կարգն ու քաղաքացիների հանգիստը՝ պատժելի են: Քանի՞ օրինակ բերենք, որ փողոցների՝ մարդկանց շարժման համար նախատեսված մասերում, այսինքն՝ հասարակական վայրերում, հանգստի այգիներում մարմնավաճառների «անցենզուր» կեցվածքին ու բառապաշարին ենք հանդիպում, մարդիկ իրենց երեխաների հետ ակամա «սեռաբազարի» են ականատես լինում…

Ինչ մնում է  երեխաներին եւ անչափահասներին, ինչ է, հայտնի չէ՞, որ որոշ դպրոցական տղաներ ինքնադրսեւորվելու մղումով դառնում են «սեռաբազարի» մասնակիցներ… Սա անգամ քրեորեն է պատժելի, բայց դեռ վարչական խախտումներից խոսենք եւ ահա, անչափահասների հետ խմելը, նրանց խմացնելը… «Անչափահասին հարբած վիճակի հասցնելը» պատժելի է:

Թվում է վարչական տույժ-տուգանքները կարող են դառնալ պարբերական եւ հարցն էլ չլուծվի, բայց ի վերջո շարունակական խախտումների դեպքում պետք է կիրառվի «վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները». 1. Հակաիրավական վարքագիծը շարունակելը, չնայած այն դադարեցնելու մասին դրա համար լիազորված անձի պահանջին: 2. Մեկ տարվա ընթացքում կրկին անգամ նման իրավախախտում կատարելը… 3. Անչափահասին իրավախախտման մեջ ներգրավելը: 4. Իրավախախտումը մի խումբ անձանց կողմից կատարելը եւ այլն…

Եվ եթե սա էլ չի օգնում օրենքը լիարժեք պաշտպանելու համար, ապա պետք է գործի քրեական օրենսգիրքը:

Այստեղ «Մարդու դեմ ուղղված հանցագործություններ» պետք է նկատել վարչական խախտումներից դաս չառածների հաջորդիվ գործողությունները:

Արդեն քրեորեն պետք է պատժվեն «վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելը» դրույթը անտեսողները: Օրենքում հստակ է, որ պատժելի է այլ անձին վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելն այն անձի կողմից, ով գիտեր իր մոտ այդ հիվանդության առկայության մասին… (ՁԻԱՀ-ով, սեռավարակներով շատ հիվանդներ մտածված էլ են դա անում՝ չարությունից դրդված), իսկ եթե չի իմացել հիվանդության մասին, ապա ի՞նչ իրավունքով է մարմնավաճառությամբ զբաղվել…

Եթե մարմնավաճառների «տերերը» բժիշկներ ունեն, բայց վարակ է տարածվում, ապա կգործի «բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը»:

«Անձի ազատության, պատվի եւ արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունները» եւս ներառում են իրենց մարմինը վաճառքի հանած կանանց կամ տղամարդկանց: «Մարդկանց առեւտուրը» բաժնում հստակ է, որ մարմնավաճառությամբ կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների, ստրկության կամ ստրկությանը հավասարազոր վիճակի կամ կախյալ վիճակի հասցնելու համար քրեական պատիժ է սահմանվում: Իսկ որ մարմնավաճառները բացի անօրեն գործելուց, նաեւ շահագործվում են, հատուկ քննչական կրթություն պետք չէ ունենալ դա նկատելու համար…

Համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով… եւս օրենքի խախտում է (հաճախ՝ հենց համասեռամոլներն են բողոքում, որ իրենց տանում եւ բռնանում են… տանողներն էլ ինքնաբերաբար դառնում են համասեռամոլներ՝ իրենց բռնության հետեւանքով…): Սրան զուգահեռ առկա է նաեւ «Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը»…

Ավելին՝ «սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձանց հետ» կարող է ծանր հետեւանքներ ունենալ կատարողի համար ոչ միայն քրեական օրենքներով, այլեւ՝ «գողական»… Իսկ մանկապղծությունը առանձին նյութ է: 18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ, միանշանակ պետժի է արժանի, ինչին կարելի է ականատես լինել հենց Երեւանի համապատասխան «պոռնո» վայրերում, երբ անչափահասներն են «սեռաբազար» անում պոռնիկների կամ համասեռականների հետ… (հաճախ դպրոցական տղաներ են ֆռֆռում Կոմայգում կամ մարմնավաճառների «տարածքներում»…): Իսկ այդ «տարածքներում» առկա է «Անառակաբարո գործողությունները» պատժելու կարգը:

«Հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված հանցագործությունները» նաեւ քրեորեն են պատժելի: «Խուլիգանությունը» բաժնում հստակ գրված է, որ խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է օրենքով: Մարմնավաճառ կանայք ու տղամարդիկ որտեղ պատահի կանգնում են, այդ տեղը սեռա-զվարճանքի վայրի են վերածում առանց համապատասխան թույլտվության (որովհետեւ նման օրենք չկա, ուստի անօրեն է) եւ պոռնո-առեւտրով են զբաղվում… անգամ չեն «նկատում», որ ծնողներ են անցնում երեխաների հետ…

Սա նպաստում է նաեւ «Պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը» եւ «Պոռնկությամբ զբաղվելու համար որջեր կազմակերպելը, պահելը կամ կավատությունը» պատժելի օրինախախտումներին: Իսկ այդ ձեւակերպմանը համապատասխան բաների ականատես ենք լինում օրը ցերեկով: Անգամ փողոցներում դրանց ներկայությունը, տեսքը եւ պահվածքը պոռնկությամբ զբաղվելու նպաստավոր պայմաններ են ստեղծում… Իսկ ամեն պոռնիկ իր տերն ունի եւ գործատուն, այսինքն՝ կավատությունը եւս առկա է…

«Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը» նույնպես անտեսվում է իրավապահների կողմից: Սեռական հաճույքների համար «սեքս-շոփ»-ի ապրանք-առարկաներ պահելն ու օգտագործելը պոռնիկների կողմից նույնպես երբեմն անգամ ցուցադրական է լինում…

Ինչ մնում է  «կոռուպցիա», «անլեգալ փողեր» «պոռնո-բիզնես» եւ նման ձեւակերպումներին, ապա իրավապահները պարզե՞լ են, թե ովքեր են հարստանում եւ ովքեր ինչու են թույլ տալիս անբարոյականացնել մեր երկիրը ու մեր մարդկանց… Սա նման է «Հանցագործությունը պարտակելը», «Հանցագործության մասին չհայտնելը» օրինախախտումներին… պոռնիկները լավ գիտեն «տերերին», «պապաներին» կամ «մամառոզաներին» եւ չեն հայտնում, իսկ եթե հայտնում են, բայց փողոցներում դեռ մարմնավաճառներ կան, ուրեմն ենթադրե՞մ, որ շատ ոստիկաններ «մոռանում» են իրենց լսած ինֆորմացիան: Այստեղ կգործի նաեւ «Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը» կամ «Ցուցմունք տալուց հրաժարվելը» կամ «Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալու համար կաշառելը կամ հարկադրելը»… Անգամ «ապացույցները կեղծելը» քրեորեն պատժելի է: Իսկ ամեն բան օրը ցերեկով է արվում, բոլորի աչքի առաջ…

Գուցե շատ գործեր անգամ դատարաններ են հասել… Եվ «Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը» ինչ-ինչ շահադիտական մղումներով իրականությու՞ն է… (թեեւ չթաքցնենք, կավատներին իրապես պատժելու փաստեր էլ կան):

Եվ վերջապես՝ «Մեղքը»: Մեղքը դրսեւորվում է դիտավորությամբ կամ անզգուշությամբ եւ քրեորեն պատժելի է թե «հանցանքը դիտավորությամբ կատարելը» եւ թե «հանցանքն անզգուշությամբ կատարելը»…
Շարունակելի
 

Ա. Մելքոնյան

Հ.Գ. – Նախորդիվ ասել եմ, թե ինչու եմ օգտվում համացանցի նկարներից: Իսկ 6-րդ էջի նկարը մեզ սպասվող ապագան է, եթե չկանխենք:

«Լուսանցք» թիվ 6 (227), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։