Երեւանյան գծագրեր – Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 3


Ու  երբ կապկում ենք ամենանողկալին, ամենաանբնականը

Սկիզբը՝ թիվ 5, 6-ում

Հայաստանի Հանրապետությունը զարմանալի պետություն է, իր լավը թողած՝ միշտ այս կամ այն երկրից ինչ-որ բան է կրկնօրինակում: Եվ այդ ինչ-որ բանը միշտ լինում է վատը, իսկ կրկնօրինակումը՝ իսկական կապկում դառնում: Օրինակ, կա մի ոլորտ, որտեղ ՀՀ-ն տարիներ շարունակ եվրոպական արժեքներից կապկել է ամենանողկալին (ամենանողկալին նախ այն պարզ պատճառով, որ հակաբնական է)՝ այն էլ՝ ամենավատ ձեւով ու ամենայն մանրամասներով:

Բացեմ փակագծերը: Եվրոպայում սեռական փոքրամասնությունների իրավունքները հարգում են: Իբր հարգում են (իբր-ն ապացուցող պատճառները բազմաթիվ են): Սրանք շքերթներ են անում, իրենց հարգել պահանջում, բայց չափն անցնել չեն կարողանում, որովհետեւ ոստիկանությունը ձերբակալում է սրանց՝ թույլ չտալով այս կամ այն օրենքը խախտել: Օրինակ, «շքերթ» անելիս (եթե, իհարկե, դա սեռական փոքրամասնություններին թույլ է տրվում) դրանք չեն կարող հասարակական անկարգությունների դիմել, անվայել շարժումներ անել ի տես հանրության, անչափահասի ներքաշել իրենց կեղտոտ գործերում եւ այլն: Իսկ ի՞նչ են սրանք անում մեզ մոտ: Թեկուզ դեռ «շքերթ», իրենց պատկերացրած իմաստով, չեն անում, բայց դա նրանց չի խանգարում ցուցադրանքի համար առանձնացված վայր ունենալ: Խոսքը Երեւանի Կոմայգու մասին է, որ արվամոլների, տրանսեքսուալների մարմնավաճառության վայր է դարձել:

Ինչ պակաս տեղ է որ: Տարին հազար «շքերթ» արժե: Տարեկան մեկ կամ երկու անգամվա փոխարեն 365 օր են իրենց ցուցադրում՝ Երեւանի քաղաքապետարանի քթի տակ, իրենց սաստողներին հայհոյում, թռչում ավտոմեքենաների առաջ, անվայել շարժումներ անում՝ գոտկատեղից ներքեւ տարուբերելով, վախեցնում իրենց չընդունողներին, թե՝ հրեն հա, Եվրոպային կասեն: Դե, նրանցից զզվողներն էլ վախենում են, ավելի ստույգ՝ զգուշանում, իրավամբ զգուշանում, որովհետեւ մերոք եվրոպական այրերի ծառաներն են, ու վայն եկել է- տարել, եթե եվրոպական պապաները բողոքեն իրենց այլանդակներին նեղացնողներից, վերջիններիս ցեղով կկորցնեն մեր ստրկամիտները: Այդպիսի՝ տարիներ առաջվա մի օրինակ հանրության հիշողության մեջ է, երբ մեր արվամոլները բողոքեցին դրսի արվամոլներին, ու սրանց տանել չկարողացող Հայի վրա դրեցին միջազգային եսիմ ինչ հոդված: Լավ էր, հանրության արձագանքը ճիշտ պահին եղավ, Հային պայմանական բաց թողեցին դատարանի դահլիճից: Բայց դա դաս եղավ շարքայիններիս համար՝ ձայն չհանել, այլապես բերդի ծակը կկոխեն: Իսկ այդ սեռական փոքրամասնությունների դեմ պայքարողները հասկացան, որ քանի դեռ երկրի տերերից շատերը իրապես հայ իշխանավորները չեն, պետք է սպասել պատեհ պահի: Անկեղծ ասած՝ ես էլ, որպես լրագրող չէի անդրադառնա այդ անբնական արարածների թեմային, եթե ոստիկանապետն ինքը խորհուրդ չտար. «Գրեք, ես Ձեր կողքին եմ»:

Դրա համար էլ սկսեցի այս շարքը: Ու քանի որ մեր ոստիկաններն էլ այս աշխարհից են ու լավ գիտեն եվրոպաների հետ սխալ տալ-առնելիքի պատճառներն ու հետեւանքնրը, ստիպված ես եմ նախորդ ու այս համարներում հուշում՝ ինչը ու ինչպես անել երեւանյան այգին դրանցից ազատելու համար: Հիշածս Հայի տարիներ առաջ ասվածից գաղափարագողության  պես մի բան անեմ. աստծու սիրուն, եկեք հարգենք դրանց իրավունքները, մի վայր հատկացնենք, թող գնան-փակվեն, իրար հետ լկրտվեն պրծնեն-գնան: Բայց գոնե դրանք հանրությունից հեռու կլինեն: Բայց չէ՜, այդ գաղափարը դրանց սրտովը չէ: Դրանք հեռու լինել չեն ուզում: Հեռու եղան, ուրիշների չեն ներքաշի իրենց կեղտոտ գործերում: Դրանց անընդհատ թարմություն է պետք, անչափահասներ են պետք, նոր տղամարդիկ, նոր քանդված ընտանիքներ, նոր պղծություն: Սրանք սովորական, այսպես ասենք, դասական մարմնավաճառներ չեն, ովքեր միակ վատ բանը, որ անում են, իրենց մարմինը գումարի դիմաց վաճառելն է: Մյուս՝ այս նորագույն «մարմնավաճառները» արվամոլներ են, ու հայերենում բառերը միշտ են հուշում իրենց իսկական հասցեատիրոջը: Իսկ մոլ-ը միշտ աննորմալ բան է ներառում: Ու հիմա այս մոլիները, սեփական մարմնի վաճառքը  իրականում պատրվակ դարձնելով, զբաղվում են այլ առեւտրով՝ մարդկանց անխտիր փչացնելով, նոր սերնդին բարոյազրկելով: Կոմայգին զավթած այդ արվամոլները մեռնող, բայց չար հիվանդի պես են: Իրենց հետ անդունդն ինչքան շատ մարդ գլորեն, այնքան իրենք էլ թեթեւ կգլորվեն:

Սա իմ տպավորությունն է արածս դիտարկման…Բայց մի բան չեմ հասկանում: Ոստիկանությանը ուրիշ է՜լ ինչ պատճառ է պետք այգին ազատելու, երբ մարմնավաճառությունը Հայաստանի Հանրապետությունում օրինականացված չէ: Թե՞…
Շարունակելի
 

Ա. Մելքոնյան

* * *

Այս հաճույքից մեր  թշնամիներն անպակա՛ս լինեն

Իրան-Ադրբեջան հակամարտությունը շարունակվում է գրեթե բոլոր ասպարեզներում: Հիմնական տարածքային ու կրոնական ոլորտներին ավելացել է նաեւ բարոյականության խնդիրը: «Եթե ապացուցվի, որ ադրբեջանցի դիվանագե
տը համասեռամոլ է, ապա նա պետք է վտարվի երկրից»,-  իրանական «Արաննյուզ. իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Հոսեյն Էբրահիմին:

Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով Թեհրանում հավատարմագրված ադրբեջանցի դիվանագետի՝ Բաքվում անցկացվելիք «գեյ-շքերթ»-ի մասին հայտնած տեսակետին, նշել է. «Մեջլիսը վերոնշյալ խնդրի հանդեպ անտարբեր չի մնալու, ես՝ որպես Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ, հետամուտ եմ լինելու, որպեսզի արտաքին գործերի նախարարությունը քննի այդ հարցը, ու եթե պարզվեց, որ նա համասեռամոլ է, ապա առաջին իսկ առիթի դեպքում ադրբեջանցի դիվանագետը պետք է վտարվի երկրից»:

Թեհրանում Ադրբեջանի դեսպանության խորհրդական Էբրահիմ Ղաֆարովն Ադրբեջանին նվիրված համաժողովներից մեկի ժամանակ, պատասխանելով ամռանը Բաքվում կազմակերպվելիք Եվրատեսիլ մրցույթի օրերին համասեռամոլների շքերթի անցկացման մասին հարցին, հպարտորեն ընդգծել էր, որ դա վկայում է, որ Ադրբեջանում խոսքի ազատություն գոյություն ունի:

Հիշեցնենք, որ Վրաստանի ղեկավարությունն էլ է պատիվ եւ խոսքի ազատություն համարել «գեյ-շքերթներ»-ի անցկացումը եւ դեմ չեն լինի Թբիլիսիում այն անցկացնելուն:

Հուսանք, որ Հայաստանի իշխանությունները կունենան այնքան տղամարդկային արժանապատվություն, որ չեն ողջունի նման «շքերթների» անցկացումը Երեւանում, ինչ է թե Եվրոպան կծափահարի դա… Թող այդ եւ նման «հաճույքները» վրացիներից ու սդրբեջանցիներից անպակա՛ս լինեն… Նաեւ՝ թուրքերից:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 7 (228), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։