Հայ արիները փառաբանում են Հայ Տեսակի գերագույն Աստծուն
Առաջին անգամ է, որ մերօրյա հայ արիադավան–հեթանոս համայնքում մարտի 1-ին կնշվի Աստվածահայր Արայի Հրաշագործության Տոնը: Հայր Արան Հայ Տեսակի Հայր Աստվածը՝ Հայ Աստվածային Համակարգի Գերագույն Աստվածն է:
Երկրում, նաեւ Հայկական լեռնաշխարհում մարտի 1-ը նախանշում է գարնան այցը, ինչը ձմռան քնից արթնացնում է երկրային նիրհած
Աստվածահայր Արայի Հրաշագործության Տոնը կատարվում է փետրվարի 13-ի՝ Հայոց Տրնդեզի՝ Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալու (ԱրԷգԱԿ–ի խորհուրդը երկրպագելու) եւ Հայարիական Նոր Տարվա՝ Մարտի 21-ի (որը նաեւ Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնի Վերածննդի օրն է) տոնակատարությունների միջեւ ընկած ժամանակահատվածում:
Ձմեռը Բնության մեջ նախանշում է հարաբերական մահ՝ ծլումի–ծաղկունքի դադար, եւ Հայր Արան Իր Արարչակերտ Զորությամբ ապահովում է Գարնան Գալուստը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում…
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կկատարեն ծիսական արարողություն՝ փառաբանելով Հայր Արային, որպես Արարչի կողմից արարված հզորագույն Աստված, Ով Տիեզերքի արարումից ի վեր Արարչաստեղծ Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Գենի Մարմնացումը…
Ծիսակարգը կկատարվի մարտի 1-ին, ժամը 13:00-ին, Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Արաքս գետի ափին, Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքների ներքո: Հայ արիները կփառաբանեն Տիեզերքի Արարչին՝ Հայ Գենի Արարման համար, նաեւ Հայ Աստվածներին եւ Հոգիներին՝ Հայության նպատակները Հայ Մարդկանց հետ իրականացնելու եւ հաղթական ավարտին հասցնելու համար…
Հայ Աստվածներն այլեւս Հայաստանում են, եւ Հայոց Հողահավաքն ու Ազգահավաքը ընթացքի մեջ է…
Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն
29.02.2012թ.




