Տեսակետ – Մանկապղծությանը վերջ դնելու միակ ձեւը մանկապիղծներին մահապատժի ենթարկելն է

Պեդոֆիլների իրավունքներից խոսողները թող դրանց մատուցեն սեփական երեխաներին

«Հետք»  էլեկտրոնային պարբերականն օրերս տեղեկացրել էր Հայաստանում գրանցված հերթական մանկապղծության դեպքի մասին: Ըստ «Հետք»-ի, Սյունիքի մարզի Հարթաշենի գյուղապետ Ա.Ղուկասյանը, ով միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչն է, դասերից մեկի ժամանակ աղջնակին տարել է ինչ-որ առանձին դասասենյակ եւ բռնություն գործադրել նրա նկատմամբ£ Այս դեպքը, պարզվում է, առաջինը չի եղել: Դրանից առաջ էլ նույն աշակերտի հետ առանձնանալու դեպքերն էլ հենց հարուցել են նրա համադասարանցի աղջիկների կասկածը, որոնցից ամենահամարձակն էլ հենց հետեւել է գյուղապետ ուսուցչին եւ բացահայտել նրա քստմնելի արարքը£ Գյուղապետն ինքը հայտնել էր, որ իրեն շանտաժի են ենթարկում, ինչի մասին կտեղեկացնի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ ԱԺ մեծ նստաշրջանի օրակարգում է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է խստացնել մանկապղծության համար սահմանվող պատժաչափերը եւ կրկնահանցագործությունների դեպքում կիրառել քիմիական ստերջացում: Մոտ մեկ ամիս առաջ կառավարությունը, որ սկզբունքային առարկություններ չունի օրինագծի վերաբերյալ, հարցում է ուղարկել Լեհաստան՝ տեղեկանալու այս եղանակը կիրառած երկրի փորձին:

Իմ անձնական տեսակետն արտահայտված է վերնագրում:

Կասեք՝ մահապատիժը Հայաստանում վերացված է:

Կպատասխանեմ՝ է՜հ, չվերացնեին, տերտերից ավելի շատ Բիբլիա կարդացող չլինեին, ո՜վ էր խնդրում շտապել: ԱՄՆ-ն աշխարհում հռչակված է իբրեւ «դեմոկրատիայի հայր» երկիր, բայց դա չխանգարեց, որպեսզի այստեղ մահապատժի տարբեր ձեւերը պահպանվեն: Խելոք երկիր է, երբեք ավելորդ փող չի ծախսի վերջնականապես կործանված հանցագործի վրա, այդ անասունին իր հարկատուի հաշվին չի կերակրի, հոգեբան չի տրամադրի բուժելու համար: Իսկ որ մանկապիղծները կործանվածներ են ու  նրանց վրա փող ծախսել պետք չէ, հաստատ է: Կամ՝ ի՜նչ ստերջացման մասին է խոսքը: «Լուսանցք»-ը մի առիթով մասնագետի կարծիք էր հրապարակել, ըստ որի՝ ստերջացումը մանկապիղծին չի զրկի սեռական գործողություն անելու ունակությունից, պարզապես մանկահասակը չի հղիանա: Սա՞ էր միակ լուծումը: Մինչդեռ միայն մահապատժի ենթարկվելու վախը հնարավոր մանկապիղծին կզսպի հետագա գործողություններից:

Կասեք՝ ի՜նչ է, ԱՄՆ-ում այլեւս մանկապիղծ չկա՞:

Կպատասխանեմ՝ իսկ ինչքա՜ն կլիներ, եթե դաժան պատժի այդ ձեւը չլիներ: Իսկ ՀՀ-ի պարագայում այդ ինչքան-ի ոչ մի քան-ն էլ կարող է չլինել, մենք փոքրաթիվ ենք ու խնդիրներն էլ՝ ավելի դյուրին լուծելի:

Քրիստոսից ավելի ներողամիտ հայերը կասեն՝ բա նրանց իրավունքնե՞րը:

Կպատասխանեմ՝ չե՞ք ուզում այդ պեդոֆիլների իրավունքները խախտել, մատուցեք նրանց ձեր սեփական երեխաներին:

Կամ կպատասխանեմ՝ իսկ պղծված երեխաների իրավունքնե՞րն ով է պաշտպանելու: Նրանց խաթարված կյանքն ո՞վ է բնականոն հուն մտցնելու: Կամ՝ ի՞նչն է այդ երեխային քիչ թե շատ մխիթարելու՝ ստերջացած տակա՞նքը,  հոգեբանի խորհուրդնե՞րը, բարեկամների լացուկո՞ծը, հարեւանների հետաքրքրասիրությու՞նը, թե՞ այն, որ երեխան իմանա, որ իրեն խեղողը այլեւս սատկած է: Միանշանակ՝ վերջինը:

Իսկ հատուկ դեպքերում (ինչպես ԱՄՆ-ում է) մահապատիժը վերականգնելը ընթացակարգային հարց է, այնպես, ինչպես տարին մեկ կամ երկու անգամ նույն օրենքում կամ կառավարության որոշումում փոփոխություններ են արվում:  

Աստղինե Քարամյան

* * *

Այս «ազատարարներից» շա՜՜՜տ հեռու լինենք

Համացանցում կրկին հայտնվել են ամերիկյան բանակում զինծառայող նույնասեռականների լուսանկարներ, որոնք իրավունք են ստացել բացեիբաց արտահայտել իրենց սեռական կողմնորոշումը:

Լուսանկարում երեւում է, թե ինչպես է ամերիկյան ծովային ուժերի զինծառայողը կրքոտ համբուրում իր զուգընկերոջը: Այդ լուսանկարի տակ «Facebook»–ում ավելի քան 15 հազար մեկնաբանություններ են գրվել:

Այդ լուսանկարն առաջին անգամ համացանցում տեղադրվել է շաբաթ օրը, որին հետեւած առաջին 12 ժամվա ընթացքում ավելի քան 650 մեկնաբանությունների է արժանացել: Դիտողների մի մասը սուր քննադատությամբ է հանդես եկել, իսկ մի մասը՝ ըմբռնումով (հաղորդում է «NEWSru»-ն):

ԱՄՆ-ի բանակում սա առաջին դեպքը չէ, որ հրապարակայնորեն ցուցադրվում են համասեռականների լուսանկարներ, որոնք բացեիբաց արտահայտում են իրենց սեռական կողմնորոշումը: Մոտ 5 ամիս առաջ համացանցում նույնպես հայտնվել էին լուսանկարներ, որոնցում ակնհայտ երեւում էր, որ համբուրվող լեսբուհիները ԱՄՆ–ի բանակի զինծառայողներ էին:

Հարկ է նշել, որ վերջին փոփոխությունների համաձայն, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները պահանջում են, որ ԱՄՆ–ի բանակն ընդունի նույնասեռականների ամուսնությունները եւ հարգի նրանց իրավունքներն ու ընձեռի մյուս զինծառայողների նման հա
վասար հնարավորություններ:

Եվ այս բանակը վաղը եւս հռչակվելու է «ազատարար» ու վա՜յ էն երկրին ու ժողովրդին, որ սրանց «ազատությունները» որդեգրի…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 8 (229), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։