Ե­րե­ւան­յան գծագ­րեր – Երբ փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րը ճնշում են մե­ծա­մաս­նութ­յան ի­րա­վունք­նե­րը

Ու՞մ­ է ձեռն­տու ար­վա­մո­լութ­յունն իբ­րեւ բիզ­նես զար­գաց­նե­լը

 

Սկիզ­բը՝ թիվ 5, 6, 7-ում

 

«Չար» լե­զու­ներն ա­սում են, թե Ե­րե­ւա­նի նախ­կին քա­ղա­քա­պետ Գա­գիկ Բեգ­լար­յա­նը մի օր Կո­մայ­գու մոտ «մարշ­րուտ­նի­ներ» է կանգ­նեց­րել, ար­դեն գո­մի վե­րած­ված այ­գու ներ­կա­յիս տե­րե­րին՝ ար­վա­մոլ­նե­րին լցրել մե­քե­նա­ներն ու տա­րել- մի լավ ջարդ է տվել: Հե­տո վե­րեւ­նե­րից «ստոպ» են տվել, թե հան­գիստ թող դրանց, կբո­ղո­քեն, եվ­րո­պա­նե­րին ի՜նչ ­պա­տաս­խան պի­տի տանք (ձե­ւաց­նենք, թե հա­վա­տա­ցինք «ստո­պի» ի­րա­կան պատ­ճա­ռին):

«Չար» լե­զու­ներն ա­սում են նաեւ, թե ներ­կա­յիս քա­ղա­քա­պետ Տա­րոն Մար­գար­յանն էլ էր ու­զում դրանց հա­խից գալ, բայց գո­նե այդ այ­լա­սեր­ված­նե­րին ծե­ծել տա­լու հա­մար ո­րոշ մարդ­կանց օգ­նութ­յունն է ու­զել, սա­կայն «դաբ­րո» (ոչ թե այդ ո­րոշ մարդ­կան­ցից, այլ վե­րեւ­նե­րից) չստա­նա­լով՝ «մո­ռա­ցել» է իր քթի տակ գտնվող Կո­մայ­գին էլ, դրա ար­վա­մոլ­նե­րին էլ (ես Կո­մայ­գուն գոմ չեմ ու­զում ա­սել, ո­րով­հե­տեւ հստակ գի­տեմ՝ գո­մում ինչ շնչա­վոր­ներ են ապ­րում ու ին­չի հա­մար):

«Չար» լե­զու­ներն ա­սում են նաեւ, որ Կո­մայ­գու հար­ցով չեն ու­զում զբաղ­վել «գո­ղա­կան աշ­խար­հի» ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ո­րով­հե­տեւ ե­րե­ւան­յան «գո­ղա­կան աշ­խար­հը» վա­ղուց հե­ռա­ցել է այդ աշ­խար­հին բնո­րոշ «ճշտի ու ար­դա­րի օ­րենք­նե­րից» եւ ի­րա­­վա­պահ մար­մին­նե­րի հետ սեր­տա­ճած է ապ­­րում:

«Չար» լե­զու­ներն են ա­սում, բայց եզ­րա­կա­ցութ­յու­նը մեկն է. սե­ռա­կան տա­րա­տե­սակ փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րի ընդ­լայն­ման, այդ շրջա­նակ հան­րութ­յան այլ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ներ­քաշ­ման ու խեղ­ման հա­մար Հա­յաս­տա­նում պա­րարտ հող է ստեղծ­ված:

Միայն այ­սօր ու­զում եմ ըն­թեր­ցող­նե­րիս հետ միա­սին մի բան հաս­կա­նալ. հի­մա մեր երկ­րում մարմ­նա­վա­ճա­ռութ­յու­նը օ­րի­նա­կա՞ն ­բիզ­նես է, թե՞ ոչ: Նկա­տի ու­նե­նանք՝ Կո­մայ­գու ար­վա­մոլ­նե­րը, ի տար­բե­րութ­յուն ե­րե­ւան­յան այլ՝ այս­պես ա­սած՝ դա­սա­կան մարմ­նա­վա­ճառ­նե­րի, ով­քեր ինչ­պես ա­սել ենք, ի­րենց մար­մինն են վա­ճա­ռում գու­մա­րի դի­մաց, սրանք՝ այս ար­վա­մոլ­նե­րը ար­դեն վա­ղուց ի­րենց պղծված մար­մի­նը գոր­ծա­ծում են ու­րիշ­նե­րի մար­մինն ու հո­գին էլ պղծե­լու հա­մար: Ե­թե դա­սա­կան մարմ­նա­վա­ճա­ռի հա­ճա­խոր­դը հո­գե­պես չի պղծվում (հին մաս­նա­գի­տութ­յունն էլ իր չգրված կա­նոն­ներն ու­նի), ա­պա սրանք՝ այս անբ­նա­կան ա­րա­րած­նե­րը, ա­մեն ինչ ա­նում են ի­րենց՝ բնութ­յու­նից մերժ­ված տե­սա­կը շա­տաց­նե­լու հա­մար: Այն է՝ ինչ­քան շրջա­պա­տը փչա­ցած, այն­քան ի­րենց հա­մար՝ դրախ­տա­յին պայ­ման­ներ:

Եվ ի­զուր մեր «վե­րեւ­նե­րը» այս հար­ցը հենց վե­րե­ւից չեն լու­ծում. ար­վա­մոլ­նե­րը մի օր փչաց­նել կա­րող են հենց այդ վե­րեւ­նե­րի զա­վակ­նե­րին: Ու թող վե­րեւ­նե­րը գլուխ չգո­վեն, թե մարդ են վար­ձել, որն ամ­բողջ օ­րը հե­տե­ւում է ի­րենց զա­վակ­նե­րին: Հար­գե­լի «վե­րեւ­ներ», ձեր զա­վակ­նե­րը հիմ­նա­կա­նում շփա­ցած են, ո­րով­հե­տեւ ա­ռանց ջան­քի ա­մեն ինչ ու­նեն, նրանց մնում է ճա­նա­չել այն, ին­չը թա­քուն է, ար­գել­ված է, ին­չի մա­սին խո­սում են՝ թե­կուզ եւ վա­տը: Եվ նրանց ճա­նա­չո­ղա­կան աշ­խար­հը, երբ ճիշտ մար­դու կող­մից չի ուղ­ղորդ­վում, նրանց տա­նում է դե­պի՝ ե­րե­ւան­ցի­նե­րի լեզ­վով ա­սած՝ գո­մայ­գի: Ինք­ներդ մի  օր թա­քուն գնա­ցեք, գու­ցե տես­նե՞ք ­ձեր զա­վակ­նե­րի կամ նրանց ըն­կեր­նե­րի մե­քե­նա­նե­րը Կո­մայ­գու դի­մաց: Եվ բու­մե­րան­գի օ­րեն­քով այդ չա­րի­քը նախ ձեր դուռն է թա­կե­լու, ո­րով­հե­տեւ այդ չա­րի­քի սերմ­նա­ցան­նե­րը, գի­տակ­ցա­բար եւ ան­գի­տակ­ցա­բար, դուք եք ե­ղել:

Գանք հո­գե­խե­ղութ­յամբ ուղ­ղորդ­վող մարմ­նա­վա­ճա­ռութ­յան այս ձե­ւի՝ բիզ­նես լի­նել-չլի­նե­լուն (ա­զա­տա­կան տնտե­սա­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի լեզ­վով եմ խո­սում, որ­պես­զի մեր եվ­րո­դեմ­քերն էլ հաս­կա­նան): Բիզ­նե­սի այս տե­սա­կը մեր երկ­րում օ­րի­նա­կան չէ, ո­րով­հե­տեւ գրան­ցում չու­նի, չի հարկ­վում, չի վե­րահսկ­վում, այս­տեղ ո­լոր­տում ստու­գում­ներ չեն անց­կաց­վում: Ու քա­նի որ օ­րի­նա­կան չէ, բայց օ­րը 24 ժամ գոր­ծում է ու չի հարկ­վում, ու­րեմն ձեռն­տու եւ շա­հու­թա­բեր բիզ­նես է:

Դե ե­թե օ­րի­նա­կան էլ չէ, ու­րեմն օ­րի­նա­կան չէ նաեւ նրանց բժշկա­կան սպա­սար­կու­մը, նրանց կանգ­նե­լու հա­մար տա­րածք հատ­կաց­նե­լը եւ այս­պես շղթա­յա­բար շատ այլ բա­ներ: Արդ­յո՞ք ս­րանց բու­ժող բժիշ­կը ա­հա­զան­գում է պատ­կան մար­մին­նե­րին, որ այ­սինչ այ­սինչ­յա­նը ար­դեն ՁԻԱՀ-ով հի­վանդ է, բայց չի ու­զում հաշ­վառ­վել, իսկ դա նշա­նա­կում է, որ նա ա­մեն օր մի քա­նի հո­գու կվա­րա­կի մա­հա­ցու այդ հի­վան­դութ­յամբ:

Պա­տաս­խա­նը թող­նում եմ ըն­թեր­
ցո­ղին:

Արդ­յո՞ք  սրանց տա­րած­քի թույլտ­վութ­յուն տվո­ղը ա­հա­զան­գում է պատ­կան մար­մին­նե­րին, թե տա­րած­քի վար­ձը վերց­րել եմ, բայց չգի­տեմ հար­կերս որ­տեղ մու­ծեմ, ո­րով­հե­տեւ… ո­րով­հե­տեւ աջ ձեռ­քը գո­ղութ­յուն ա­նե­լիս ձա­խին չի թող­նում ու փախ­չում:

Եզ­րա­կա­ցութ­յու­նը դարձ­յալ թող­նում եմ ըն­թեր­ցո­ղին:

Արդ­յո՞ք ս­րան­ցից ոչ տա­րած­քի, այլ օ­րա­վարձ վերց­նո­ղը կամ վերց­նող­նե­րը կբո­ղո­քեն, թե ե­րե­ւան­ցի­նե­րը չեն կա­րո­ղա­նում այ­գու կող­քով անց­նել, ո­րով­հե­տեւ չեն ի­մա­նում՝ ինչ պա­տաս­խան տալ ի­րենց հետ քայ­լող կնո­ջը, քրո­ջը, ե­րե­խա­նե­րին:

Պա­տաս­խանն ըն­թեր­ցո­ղը գի­տի:

Արդ­յո՞ք­ եվ­րո­պա­նե­րից վա­խե­ցող սրանց հայ հո­վա­նա­վոր­նե­րը, որ ամ­բողջ օ­րը եվ­րո­պա­նե­րում գցած են, չեն տես­նում, թե ի­րա­կա­նում պե­տութ­յուն­նե­րը ինչ կրակն են ըն­կել դրանց ձեռ­քը, ու ստիպ­ված գո­նե դրանց քա­մե­լու հա­մար դրանց վա­ճառ­քը որ­պես բիզ­նես ինչ­պես են օ­րի­նա­կա­նաց­րել: Տես­նում են, բայց այս­տեղ օ­րի­նա­կա­նաց­նել ա­ռայժմ չեն կա­րող, ու ոչ այն պատ­ճա­ռով, որ հայ հան­րութ­յու­նը, փառք բնա­կա­նին, չի ըն­դու­նի դրանց, այլ ո­րով­հե­տեւ օ­րի­նա­կա­նաց­նե­լը միշտ գո­նե փոքր-ինչ բա­ցա­խո­սութ­յուն է են­թադ­րում, շա­հույ­թից գո­նե փոքր-ինչ զրկվել է են­թադ­րում, ու հայ հան­րութ­յան աչ­քին սե­ւե­րես լի­նել է են­թադ­րում, շա­հույ­թից զրկվողն ինչ­պե՜ս ­խո­սի օ­րի­նա­կան դաշ­տից կամ, որ ա­վե­լի ճիշտ է, ինչ­պե՜ս ­հան­րութ­յան առ­ջեւ բա­ցա­հայ­տի իր՝ այդ կեղ­տոտ բիզ­նե­սին կապ­ված լի­նե­լը:

Այս­քա­նը բա­վա­րար չէ՞ մտա­ծե­լու հա­մար, թե Կո­մայ­գին ինչ բիզ­նես է՝ այն պա­հո­ղի կամ պա­հող­նե­րի ու սնու­ցո­ղի կամ սնու­ցող­նե­րի հա­մար, մա­նա­վանդ որ, այ­գու «խեղճ» ան­դամ­նե­րը պար­բե­րա­բար մա­տուց­վում են իբ­րեւ նվեր…

Իսկ թե ինչ են պատ­մում այդ «խեղ­ճե­րը» ի­րենց «վա­խով հա­րուստ օ­րե­րի» մա­սին՝ հա­ջոր­դիվ:

 

Շա­րու­նա­կե­լի

 

Ա. Մել­քոն­յան

 

«Լու­սանցք» թիվ 8 (229), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։