Շնորհավոր տոնդ՝ հայ մայր, կին, քույր եւ դուստր

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայ մայրերին, կանանց, քույրերին եւ աղջիկներին՝ մայրության եւ գեղեցկության մեկամսյակի՝ մարտի 8 – ապրիլի 7-ի կապակցությամբ:

Հայ արիներն ու ազգայնականները դիմելով Հայ Աստվածուհիներին, հայ կին տեսակի բոլոր ներկայացուցիչների համար խնդրում են՝

- Աստվածամայր Անահիտի օրհնությամբ արժանանալ մայրանալու եւ պտղաբերումի,

- Նանե Աստվածուհու օրհնությամբ՝  տիեզերահաս ողջախոհության

- Աստղիկ Աստվածուհու օրհնությամբ՝ մեծ սեր եւ ջերմություն վայելելու պատվին…

Թող հայ կին տեսակը ինչպես նախկինում՝ դառնա ու լինի հայ տղամարդ տեսակի զորության սնուցողը, սիրո եւ նվիրումի մարմնացումը, հանուն եւ վասն

- Հայկական օջախների շենացման,

- Հայի առաքելության հաղթանակի ու

- Հայաստանի ամբողջականացման եւ զորեղացման…

 

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

08.03.2012թ. – Երեւան


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։