Հայ­կա­կան խո­հա­նոց –

(Ներ­կա­յաց­նում է «Ար­վա­սար» ռես­տո­րա­նի (Ա­միր­յան 27) տնօ­րեն Ռու­զան­նա Նա­հա­պետ­յա­նը, հեռ` 531-027, 531-028)

(ռես­տո­րանն ըն­դու­նում է կո­լեկ­տիվ հայ­տեր)

 

2011թ. տա­րե­վերջ­յան թո­ղար­կու­մում խոս­տա­ցել էինք, որ ա­վան­դա­կան հայ­կա­կան ա­մա­նո­րին՝ մար­տի 21-ին, երբ վե­րածն­վում է Հա­յոց ռազ­մի եւ զո­րութ­յան Աստ­ված Վա­հագ­նը ու Գա­րուն է բե­րում աշ­խար­հին, կներ­կա­յաց­նենք, թե այդ օ­րը ինչ ազ­գա­յին ու­տեստ­ներ են պատ­րաս­տել մեր նախ­նի­նե­րը: Այդ գոր­ծում մեզ ա­ջակ­ցեց «Լու­սանցք»-ի ըն­թեր­ցող­նե­րին ար­դեն քա­ջա­ծա­նոթ Ռ. Նա­հա­պետ­յա­նը:

Հայ­կա­կան ա­մա­նո­րի սե­ղան­նե­րը շատ բազ­մա­զան են, ա­նու­շա­համ, գու­նա­գեղ, մրգա­շատ, գի­նա­ռատ եւ որ ա­մե­նա­կա­րե­ւորն է՝ սի­րով լի:  Հաս­կա­նա­լի է, որ մենք ամ­բող­ջի մա­սին խո­սել չենք կա­րող: Միայն մի քա­նի­սը կներ­կա­յաց­նենք եւ, ինչ­պես նշված ռես­տո­րա­նի տնօ­րենն է բա­րե­մաղ­թում, «Փա՜ռք ­Հա­յոց ա­մա­նո­րին, ու թող այն մտնի բո­լո­րի սրտե­րը»:                         

 

Ա­րար­ման խո­րո­վի՝ ու­լով

 

Բա­ղադ­րութ­յու­նը

Մաք­րած ուլ

բլղուր – 1 կգ

­գա­ռան դմակ – 0.5 կգ

գ­լուխ սոխ  – 1 կգ

 

փշար­մա­վի չի­ր (չիչ­խան)

սպի­տակ պղպե­ղ

­կար­միր պղպե­ղ­

ուր­ց­ եւ

ա­ղ

 

Պատ­րաստ­ման ե­ղա­նա­կը

Մաք­րած ու­լը լվա­նալ, ա­ղով, կար­միր պղպե­ղով եւ վայ­րի ուր­ցով հա­մե­մել:

Բլղու­րը նա­խա­պես խա­շել:

Դմա­կը հա­լեց­նել, սո­խե­րը 4 մա­սի բա­ժա­նել եւ գցել դմա­կի մեջ, մի փոքր կարմ­րաց­նել, ա­վե­լաց­նել փշար­մա­վի չի­րը (նա­խա­պես թրջած), սպիակ պղպե­ղը, ա­ղը:

Այս ա­մե­նը լցնել ու­լի փո­րի մեջ, փո­րը փայ­տիկ­նե­րով կա­րել, որ­պես­զի թո­նի­րը կա­խե­լիս չթափվի մի­ջի­նը:

Ու­լը թոն­րից հա­նե­լուց հե­տո Ձեզ մնում է մաս­նակ­ցել ա­վան­դա­կան հայ­կա­կան ա­մա­նո­րի ա­րա­րո­ղութ­յա­նը:

 

Վա­հագ­նի փա­ռա­բա­նութ­յան ու­տեստ

 

Բա­ղադ­րութ­յու­նը

Գա­ռան միս -1կգ

ս­պի­տակ գի­նի – 400 գ

գ­լուխ սոխ – 400 գ

­լո­լիկ – 400 գ

­ծիտ­րոն

սպի­տակ պղպեղ

աղ

 

Պատ­րաստ­ման ե­ղա­նա­կը

Գա­ռան մի­սը ե­փել 45 րո­պե կա­վե ա­մա­նում եւ գի­նով՝ մար­մանդ կրա­կին:

Հե­տո ա­վե­լաց­նել կար­միր սո­խը եւ լո­լի­կը:

Նո­րից դնել մար­մանդ կրա­կին, հա­մե­մել ա­ղով, սպի­տակ պղպե­ղով եւ ծիտ­րո­նով:

Կրա­կից վերց­նել, թող­նել 10 րո­պե եւ մա­տու­ցել հենց կա­վե ա­մա­նով:

 

Վա­նա­տու­րի ա­մա­նոր­յա հա­րի­սա

 

Բա­ղադ­րութ­յու­նը

Հավ – 1.5 կգ­-ա­նոց

ցո­րեն – 3 բա­ժակ

աղ

մի քա­նի հատ դափ­նե­տե­րեւ

 

Պատ­րաստ­ման ե­ղա­նա­կը

Հա­վը մաք­րել, կտրա­տել, կաթ­սա­յի մեջ ջուր լցնել, աղ ա­նել, մի քա­նի դափ­նու տե­րեւ գցել մե­ջը:

Հենց ե­ռա, ջու­րը թա­փել, հա­վի կտոր­նե­րը լվա­նալ, դնել մի կողմ:

Ա­ռան­ձին կաթ­սա­յում 2 լ ջ­րով ե­փել ցո­րե­նը:

Զու­հա­գե­ռա­բար մեկ այլ կաթ­սա­յում 4 լ ջ­րի մեջ գցել ար­դեն ոսկ­րա­հան ար­ված հա­վը, աղ ա­նել եւ դնել մի­ջակ կրա­կի վրա:

Ցո­րե­նը ե­փե­լուց հե­տո ա­վե­լաց­նել այս հա­վին ու ջրին:

1.5 ժամ ե­փել՝ ընդ ո­րում ա­ռանց խառ­նե­լու:

Հե­տո խառ­նե­լով ե­փել՝ մին­չեւ թանձ­րա­նա­լը:

Մա­տու­ցե­լու ժա­մա­նակ լցնել կա­վե սպաս­քի մեջ, վրան էլ՝ ա­նա­րատ յուղ:

Սա շատ կա­րե­ւոր է հա­մա­յին ա­ռու­մով:

 

Դյուցազնական տժվժիկ

 

Բա­ղադ­րութ­յու­նը

Դդում – 1.5 կգ

դ­մակ – 200 գ

գ­լուխ սոխ – 400 գ

 

հոր­թի սիրտ, ե­րի­կամ,

լյարդ, փայ­ծաղ

կաթ

 

պղպե­ղի մա­ծուկ

լո­լի­կի մա­ծուկ

կար­միր պղպեղ

սպի­տակ պղպեղ

հո­տա­վետ պղպեղ

աղ

մա­ղա­դա­նոս

սա­մի­թի սերմ:

 

Պատ­րաստ­ման ե­ղա­նա­կը

Դդու­մը լվա­նալ, կլոր կտրել՝  2 կես ա­նել, շո­գե­խա­շել ու թող­նել մի կողմ եւ անց­նել տժվժիկ պատ­րաս­տե­լուն:

Հոր­թի սիր­տը, ե­րի­կա­մը, լյար­դը, փայ­ծա­ղը լավ լվա­նալ: Լյար­դը դնել կա­թի մեջ, թող­նել 30 րո­պե: Կա­թից հա­նել, ջրով լվա­նալ: Հե­տո հոր­թի սիր­տը, ե­րի­կա­մը, լյար­դը, փայ­ծա­ղը ի­րար հետ խա­շել 3 րո­պե: Այ­նու­հե­տեւ ջրքա­մել:

Կաթ­սա­յի մեջ դնել 200 գ դ­մակ, թող­նել յու­ղը դուրս գա (տժվժի­կի պես մանր ու բա­րակ կտրա­տել): Սիր­տը, ե­րի­կա­մը, լյար­դը, փայ­ծա­ղը դնել թա­վա­յի մեջ, վրան կտրա­տել սո­խը եւ ե­փել 10 րո­պե: Ա­վե­լաց­նել պղպե­ղի եւ լո­լի­կի մա­ծուկ­նե­րը: Դրան հա­վե­լել կար­միր պղպե­ղը, սպի­տակ պղպե­ղը, հո­տա­վետ պղպե­ղը, ա­ղը, մա­ղա­դա­նո­սը եւ սա­մի­թի սեր­մը:

Վեր­ջում այս ա­մե­նը լցնել դդու­մի մեջ եւ խմո­րով փա­կել բե­րա­նը: Դնել փու­ռի մեջ եւ հա­նել այն­տե­ղից, երբ խմո­րի ե­րե­սը կարմ­րած կլի­նի:

 

Վար­դա­համ հալ­վա

 

Բա­ղադ­րութ­յու­նը

Սպի­տա­կա­ձա­վար – 1 բա­ժակ

յուղ – 3 ճա­շի գդալ

վար­դի օ­շա­րակ – 300 գ­

ըն­կույզ – 1 բա­ժակ

ծի­րա­նա­չիր – 1 բա­ժակ

մեղր – 1 գդալ

 

Պատ­րաստ­ման ե­ղա­նա­կը

Յուղն ու սպի­տա­կա­ձա­վա­րը դնել կրա­կին եւ մար­մանդ բո­վել՝ մին­չեւ ոս­կե­գույն դառ­նա­լը, ա­վե­լաց­նել վար­դի օ­շա­րա­կը, հե­տո՝ ըն­կույզն ու ծի­րա­նա­չի­րը՝ մանր կտրա­տած:

Վեր­ջում լցնել մեղ­րը:

Հալ­վան լցնել փոք­րիկ, խո­րը սպաս­քի մեջ, սառ­չե­լուց հե­տո կտրա­տել եւ հրամց­նել:

 

Աստղ­կան աղ­ցան՝ փի­փեր­թով

 

Բա­ղադ­րութ­յու­նը

Փի­փերթ – 300 գ

­սոխ – 0.5 գլուխ

լո­լիկ – 1 հատ

աղ

նռան հյութ

զեյ­թու­նի բու­սա­յուղ

 

Պատ­րաստ­ման ե­ղա­նա­կը

Փի­փեր­թի պո­չե­րը հե­ռաց­նել, լցնել ա­մա­նի մեջ:

Սո­խը կլոր-կլոր կտրա­տել, լցնել վրան:

Ա­վե­լաց­նել խո­րա­նար­դիկ­նե­րով կտրա­տած լո­լի­կը:

Հա­մե­մել ա­ղով, հա­վե­լել նռան հյու­թը:

Այս ա­մե­նը խառ­նել զեյ­թու­նի բու­սա­յու­ղով եւ հրամց­նել:

 

*  *  *

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան պաշ­տո­նա­կան կայ­քը տրա­մադ­րում է գո­վազ­դա­յին վա­հա­նա­կի տեղ:

Ցան­կա­ցող­նե­րը կա­րող են զան­­գա­հա­­րել հե­տեւ­յալ հե­ռա­խո­սա­հա­մա­րով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ­.հաս­ցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայ­քը google-ի ռեյ­­­տին­գա­յին հա­մա­կար­գում ստա­­ցել է 6 բալ, ո­րը բա­վա­կա­նին բարձր ցու­­­ցա­նիշ է: Կայ­քը ե­ռա­լե­զու է եւ ու­նի այ­ցե­լու­ներ շուրջ 200 երկ­րից: Այն­պես որ, տե­ղադ­րե՛ք ­Ձեր գո­­­վազ­դը եւ մի՛շտ մ­նա­ցեք Ձեր բար­ձուն­քին մե՛ր­ օգ­նութ­յամբ:

 

www.hayary.org-ի հա­մա­կար­գող

 

«Լու­սանցք» թիվ 9 (230), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։