Պատ­մութ­յան մութ ծալ­քե­րից՝ ա­ռանց գրաքն­նութ­յան -

Ար­մե­նոի­դա­կան խաչ. ով է դար­ձել այս մշա­կույ­թի ժա­ռան­գոր­դը

 

Սկիզ­բը՝ թիվ 7, 8-ում

Հե­թե­րի ա­վան­դա­պա­տում­նե­րի մեջ ա­րե­ւ­­ա­­պաշտ­նե­րի եւ լուս­նա­պաշտ­նե­րի աստ­­ված­նե­րի սերն­դա­փո­խութ­յան հիմ­նա­կան վայ­րը Կի­լի­կիան էր: Մաս­նա­վո­րա­պես, մեր օ­րե­րում Հա­յոց Մի­ջա­գետ­քում հայտ­նա­բեր­ված ծի­սա­կան կա­ռույց­նե­րը գա­լիս են հաս­տա­տե­լու մ.թ. 2000 տա­րի ա­ռաջ հե­թե­րի գրա­վոր ա­վան­դա­պա­տում­նե­րը այն մա­սին, որ աստ­ված­նե­րի սերն­դա­փո­խութ­յու­նը տե­ղի է ու­նե­ցել Հա­յոց Մի­ջա­գետ­քում՝ Կի­լի­կիա­յում (Կից­ցու­վադ­նա): Հե­թե­րը նաեւ կար­ծում էին, որ գո­յութ­յուն են ու­նե­ցել «հե­թա­կան հա­զար աստ­ված­նե­ր»՝ կազմ­ված նե­սիտ­նե­րի, լու­վիա­ցի­նե­րի, պա­լայ­ցի­նե­րի, հու­րի­նե­րի, ա­սու­րա-բա­բե­լո­նա­կան աստ­ված­նե­րից:

Հա­յոց Մի­ջա­գետ­քի հետ է կապ­ված Ա­րիմ­նե­րի բնա­կութ­յան վայ­րը, որ­տեղ ապ­րել է Տի­ֆո­նը (Tyrhaeus)-ը եւ նրա զարմ Պա­յա­պիս Քա­ղեա­յի Տի­տա­նեա­նը: Հա­յոց Մի­ջա­­գետ­քում Ա­րա­մը կռվում եւ հաղ­թում է Տի­ֆո­նի զարմ Պա­յա­պիս Քա­ղեա­յի Տի­տա­նեա­նին, գե­րում է նրան եւ աք­սո­րում Մի­ջերկ­րա­կան ծո­վի կղզի­նե­րից մե­կը: Այս ա­վան­դա­պա­տու­մը նույն­պես հաս­տա­տում է, որ Հա­յոց Մի­ջա­գետ­քը՝ Կի­լի­կիան եւ նրա հա­րա­կից տա­րածք­նե­րը քա­ղա­քակր­թութ­յան հա­մար հիմ­նա­կան կենտ­րոն­նե­րից են:

Օս­վալդ Սփենգ­լե­րի (Oswald Spengler: Fruhzeit der Weltgeschichte. Munchen 1966) «Հա­մաշ­խարhա­յին պատ­մութ­յան հնա­գույն ժա­մա­նակ­նե­րը» աշ­խա­տութ­յու­նը ներ­կա­յաց­րել է եվ­րո­պա­կան մշա­կույ­թի հնա­գույն ժա­մա­նա­կաշր­ջա­նը, իսկ ա­վե­լի հստակ շա­րադ­րել է «Ին­դո­գեր­մա­նա­կա­ն» տե­սութ­յու­նը: Օս­վալդ Սպենգ­լե­րի տե­սութ­յա­նը լուրջ հար­ված հասց­րեց Ռաուլ Շրո­թը իր «Հո­մե­րո­սի հայ­րե­նի­քը» գրքով, ո­րում նո­րո­վի են ներ­կա­յաց­ված Եվ­րո­պա, Հու­նաս­տան, Հա­­­յոց Մի­ջա­գետք կամ Կի­լի­կիա ե­ռանկ­յու­նու փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը:

Պատ­մագ­րութ­յան մեջ Կի­լի­կիան հայտ­նի է որ­պես հեթ­թա­կան Kizzuwatna, աք­քա­դա­կան Kizwatna, ե­գիպ­տա­կան Qiduwada­na: Kizzuwatna/Kizwatna/ Qiduwa-dana տե­ղա­նու­նը նշա­նա­կում է Kizzu-կցված w(b) atna-պատ, այ­սինքն՝ կցված պատ կամ «կց­­ված պատ դառ­նա­լ»: Kizzuwatna-ի ա­մե­նա հայտ­նի մայ­րա­քա­ղա­քը ե­ղել է Kummani/Kummanna/URUK ummiana (ա­սո­րա­կան URUKu-um-me, Kum­mube), հեթ­թե­րը եւ ու­րար­տա­ցի­նե­րը մայ­րա­քա­ղա­քն­ ան­վա­նում էին նույն ձ­­ե­ւով՝ Kum­maha, ո­րը հույ­նե­րի կող­մից կոչ­վեց Komma­gene եւ պատ­մութ­յան մեջ մնաց այդ ան­վամբ:

Հայտ­նի քա­ղաք­ներն են՝ Ara­naš, Erim­ma, Law­azantiza: Են­թադր­վում է, որ նրանք գտնվել են Kum­mani շրջա­նում: Այդ քա­ղա­ք­­նե­րը հնա­րա­վոր է նույ­նաց­նել կա­պա­դով­ք­­յան Luhuz(z)antiya, Elbistan, Luwanna-ի հետ: Կի­լի­կիա­յի մյուս հայտ­նի քա­ղաք­ներն են՝ Neriša, PituraTarša/Tarsus/Terušša, Uriga/Urušša/ALur-šu, Urrus/Orossos/Arsօz, Za­zlip­pa/Zizzi lippa/Zinziluwa, հայտ­նի գետն է Bu/Puruna, հայտ­նի սա­րը կամ լեռ­նե­րը կոչ­վել են Ubarbašša/Up-pոr-pa-ša:

Karatepe ամ­րոց-հնա­վայ­րը մաս­նա­գետ նե­րի եւ ու­սում­նա­սի­րող­նե­րի նեղ շրջան­նե­րին հայտ­նի է նաեւ Aslantas, Azatiwaya կամ Aza­tiwataya, ինչ­պես նաեւ (Azatiwataya, Aza­tiwadda, Azatiwata) ա­նուն­նե­րով: Aza­ti­waya/Azatiwataya տեր­մի­նը այս­պի­սի տա­ռահնչ­յու­նա­յին փո­փո­խութ­յուն է կրել՝ A(z=s)/a/ti/waya/(w=b)adda, սկզբնա­կան ձեւն է Asatibada-ն: Asatibada նշա­նա­կում է «ա­ռա­ջին Աստ­ծո լույս պա­տ»: Ամ­րո­ցը պատ­կա­նել է Azatiwataya/Azatiwadda ա­նու­նով թա­գա­վո­րին, այն կա­ռուց­վել է մո­տա­վո­րա­պես մ.թ.ա­. 745թ., հա­մար­վել է թա­գա­վո­րա­նիստ, այդ տա­րածք­նե­րի ժա­մա­նա­կա­կից հայտ­նի քա­ղա­քը Ա­դա­նան է:

Անդ­րա­դառ­նանք Ռ. Շ­­րո­թի հար­ցադր­մա­­նը: Ըստ էութ­յան՝ Ռաուլ Շրո­թը բարձ­րաց­րել է հե­տեւ­յալ հար­ցը, Եվ­րո­պա­կան մշա­կու­թա­յին մտքի եւ մտա­ծո­ղութ­յան ձ­­ե­ւ­­ա­­վո­րու­մը սկսվում է «գեր­մա­նա­կա­ն» եւ «հին հու­նա­կա­ն» ա­կունք­նե­րի՞ց, թե՞ «գեր­ման­նե­րը» եւ «հին հույ­նե­րը» օգտ­վում էին ու­րիշ ա­կունք­նե­րից: Հար­ցադ­րու­մը ուղ­ղա­կիո­րեն հար­­­վա­ծում է «հին հու­նա­կան», Օ. Սփենգ­լե­րի «Ին­դո­գեր­մա­նա­կա­ն» եւ այ­սօր ա­մե­նա­տա­րած­ված «հնդ­­եվ­րո­պա­կա­ն» ծա­գում­նա­բա­նութ­յան վար­կա­ծին: Ըստ Օ. Սփենգ­լե­րի, մ.թ.ա­. 1200թ.-ն ­հա­մար­վում է ին­դո­գեր­մա­նա­կան-փռուգ­յան ցե­ղե­րի (ind­ogermanisch-phrygische) վե­րաբ­նա­կեց­ման ժա­մա­նա­կաշր­ջա­նը Փոքր Ա­սիա: Կա­տա­րենք փոք­րիկ շտկում. ոչ թե Փոքր Ա­սիա, այլ Բալ­կան­ներ եւ կենտ­րո­նա­կան Եվ­րո­պա:

Հա­մա­ձայն Ռ. Շրո­թի, Հո­մե­րո­սը հա­վա­քել եւ ամ­բող­ջաց­րել է տար­բեր ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րում Հա­յոց Մի­ջա­գետ­քում Կի­լիկ­յան տա­րա­ծաշր­ջա­նում տե­ղի ու­նե­ցած աշ­խար­հա­կա­լա­կան ընդ­հա­րում­նե­րին նվիր­ված հայտ­նի ա­վա­նա­դա­պա­տում­նե­րը եւ ամ­բող­ջաց­րել մեկ շար­քի մեջ՝ ան­վա­նե­լով «Ի­լիա­կա­ն»: Օ. Սփենգ­լե­րի նշած ժա­մա­նա­կաշր­ջա­նը, Տրո­յա­կան պա­տե­րազ­մը, Հե­թա­կան ա­վան­դա­պա­տում­նե­րը, Հա­յոց Մի­ջա­գետ­քում հայտ­նա­բեր­ված Ար­մե­նոի­դա­կան մշա­կույ­թի հա­մա­լիր­նե­րը ամ­րագ­րում են, որ Հա­յոց Մի­ջա­գետ­քը եւ Կի­լի­կիան եր­կար ժա­մա­նակ այլ էթ­նո­տե­սակ­նե­րի կող­մից ճա­նաչ­ված են ե­ղել որ­պես դա­վա­նա­բա­նա­կան եւ աստ­վա­ծա­պաշ­տա­կան հնա­գույն կենտ­րոն­ներ:

 

Ա­րե­ւա­պաշ­տա­կան մշա­կույ­թի հիմ­նադր­ման կենտ­րո­նա­կան տա­րա­ծաշր­ջան

 

Հա­մա­ձայն պատ­մամ­շա­կու­թա­յին բա­զում տե­ղե­կութ­յուն­նե­րի, Կի­լի­կիան այն տա­­րա­ծաշր­ջանն է, որ­տեղ եր­կար ժա­մա­նակ հա­րա­բեր­վել են տար­բեր մշա­կու­թա­յին դաշ­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ: Մեր կար­ծի­­քով, Կի­լի­կիան պատ­մամ­շա­կու­թա­յին այն տա­րաա­ծա­շր­­ջանն է, որ­տեղ կա­րող էր ձե­ւա­վոր­վել «Խա­չի» վերջ­նա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը:

Այս­տե­ղից խա­չը, որ­պես բա­զի­սա­յին է­լե­մենտ, ան­ցել է կրա­կա­պաշ­տա­­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան մեջ եւ են­թարկ­վել փո­փո­խութ­յուն­նե­րի: Արդ­յուն­քում՝ խա­չի վրա­յից հան­վեց նրա ա­մե­նա­կա­րե­ւոր՝ հա­վա­սա­րու­թ­­յան խոր­հուր­դը: Կրա­կա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան մեջ ան­մի­ջա­պես ներդր­վեց ան­հա­վա­սա­րա­կողմ խա­չի գա­ղա­փա­րը: «Լուս­նի» գա­ղա­փա­րա­խոս­նե­րը հրա­ժար­վե­ցին խա­չի խոր­հր­­դա­նի­­շը ­դի­­­տել որ­պես հա­վա­սա­րութ­յան բարձ­րա­գույն նշան:

Իսկ չըն­դու­նե­լով հա­վա­սա­րա­կողմ խա­չի խորհր­դա­նի­շը՝ նշա­նա­կում էր չճա­նա­չել հա­բե­թա­կան ճյու­ղի պատ­մա­կան ի­րա­վուն­քը, ո­րը պատ­մութ­յան եւ մշա­կույ­թի մեջ կա­պվում է հա­յոց հիմ­նա­դիր Նա­հա­պե­տ ­Հայ­կի ան­վան հետ:

Հա­մա­ձայն լուս­նա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան, հրա­պաշ­տա­կան եր­կու թ­­ե­ւե­րի՝ Ա­րե­ւի եւ Լուս­նի մեջ չի կա­րող լի­նել հա­վա­սա­րութ­յուն: Լուս­նի գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը գե­րա­կա է, իսկ նրա գե­րա­կա­յութ­յան գրա­ֆի­կա­կան դրս­­ե­ւո­րումն էր խա­չի մեջ ուղ­ղա­հա­յա­ցի ա­ռա­վե­լութ­յու­նը հո­րի­զո­նա­կա­նի նկատ­մանբ: Կրա­կա­պաշ­տա­կան աշ­խար­հում «Լուս­նի» գա­ղա­փա­րա­խոս­նե­րը Խա­չի, Լուս­նի եւ Ա­րե­ւի հետ կապ­ված մի շարք հա­մադր­ված խորհր­դան­շան­ներ ու­նեին, ո­րոնց մի­ջո­ցով նրանք հիմ­նա­կա­նում ներ­կա­յաց­նում էին աշ­խար­հի դի­ցա­բա­նա­կան եւ գա­ղա­փա­րա­կան կա­ռուց­ված­քը:

Ներ­քո ներ­կա­յաց­վող ե­րեք շտան­դարտ­նե­րն­ ա­վե­լի ամ­բող­ջա­կան են ներ­կա­յաց­նում «փոքր լույս կամ լու­սի­ն» գա­ղա­փա­րա­խո­սութ­յան եւ ա­րեւմտ­յան կրա­կա­պաշ­տա­կան աշ­խար­հի դի­ցա­բա­նա­կան եւ գա­ղա­փա­րա­կան պատ­կե­րա­ցում­նե­րը: Պատ­կեր­­ված հա­մա­կար­գի մեջ ա­ռա­ջին հա­յաց­քից բո­լոր ե­րեք շտան­դարտ­նե­րի գա­ղա­փա­­րա­խո­սութ­յու­նը հաս­կա­նա­լի է եւ լրա­ցու­ցիչ վեր­լու­ծութ­յան կա­րիք չու­նի, բայց դա՝ միայն ա­ռա­ջին հա­յաց­քից: Այս­պի­սին են պատ­կե­րագ­րե­րի հիմ­նա­կան գա­ղա­փա­րա­կան ի­մաստ­նե­րը:

 

Կրա­կա­պաշ­տա­կան աշ­խար­հի գլխա­վոր շտան­դարտ­նե­րը

Լուս­նի գա­ղա­փա­րա­խո­սութ­յան գե­րա­կա­յութ­յամբ

 

a տար­բե­րակ – «լուս­նա­պաշտ­նե­րը» չեն ճա­նա­չում հա­վա­սա­րութ­յու­նը, օգ­տա­գործ ված խոր­հուրդ­նե­րը ար­տա­հայ­տում են  հե­տեւ­յալ գա­ղա­փա­րա­խո­սա­կան ի­մաս­տը. լուս­նա­պաշ­տա­կան եւ ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան մեջ չի կա­րող լի­նել հա­վա­սա­րութ­յուն (ան­հա­վա­սար կրող խաչ), ուղ­ղա­հա­յաց է­լե­մեն­տի ծա­վա­լա­յին ա­ռա­վե­լութ­յու­նը՝ հո­րի­զո­նա­կա­նի նկատ­մամբ: Լուս­նա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը խա­չի ուղ­ղա­հայց է­լե­մեն­տը վե­րագ­րում է ի­րեն, իսկ աշ­խար­հա­կա­յաց­ման գլխա­վոր գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը հա­մա­րում է լուս­նա­պաշ­տութ­յու­նը (լուս­նի է­լե­մենտ): Լու­ս­­նա­­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նում ա­րե­ւա­պաշ­տա­կան աշ­խար­հի գա­ղա­փա­րա­խո­­սութ­յու­նը միա­տար չէ: Այն կազմ­ված է ե­րեք մա­սից, ո­րը ուղ­ղա­կիո­րեն ցու­ցադ­րում է ան­հա­վա­սա­րութ­յուն (ե­րեք օ­ղակ­ներ՝ դրված ի­րար վրա):

Շտան­դար­տը ա­վարտ­վում է փոք­րիկ ան­հա­վա­սար խա­չով, ո­րը նշա­նա­կում է եր­կու գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն­նե­րի մեջ պայ­քա­րի հա­վի­տե­նա­կա­նութ­յու­նը:

b տար­բե­րա­կ – կազմ­ված է եր­կու խոր­հր­­դան­շան­նե­րից. ա­ղավ­նին (հա­մար­վում է լուս­նի խորհր­դա­նի­շը) տա­նում է իր հետ նե­տը (ա­րե­ւա­պաշտ­նե­րի խորհր­դա­նի­շը), սա չի նշա­նա­կում խա­ղա­ղութ­յուն, այն ուղ­ղա­կի մատ­նան­շում է Լուս­նի ա­ռա­վե­լութ­յու­նը Ա­րե­ւի նկատ­մամբ:

c տար­բե­րակ – ան­հա­վա­սար խա­չի վրա դր­­ված են հրա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան եր­կու խորհր­դան­շան­նե­րը՝ օ­ղակ (Ա­րե­ւի խորհր­դան­շան) եւ կի­սա­լու­նին, ո­րը եզ­րա­փա­կում է շտան­դար­տը եւ հայ­տա­րա­րում է իր գե­րա­կա­յութ­յան մա­սին: Եր­կու գա­ղա­փա­րա­խո­սութ­յան խորհր­դան­շան­նե­րը ի­րա­րից բա­ժան­ված են ցու­ցադ­րա­կան հո­րի­զո­նա­կան է­լե­մեն­տով:

Ուշ քրիս­տո­նեութ­յան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան մեջ ա­րե­ւա­պաշ­տա­կան խա­չը եւ ութ թե­ւա­նի աստ­ղը ա­վան­դա­բա­նո­րեն հա­մար­վում են Հի­սու­սի եր­կու կա­րե­ւոր խոր­հր­­դան­շան­նե­րը: Ութ ճա­ռա­գայ­թա­նի աստ­ղը հա­մար­վում է Հի­սու­սի լույս աշ­խարհ գա­լու բարձ­րա­գույն, իսկ խա­չը՝ ինք­նա­զո­հա­բե­րութ­յան խորհր­դան­շան­ներ: Նոր կտա­­կա­րա­նը եւ քրիս­տո­նեա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը հստակ չի պար­զա­բա­նում քա­ռա­թեւ խա­չի ե­րե­ւույ­թը, սա­կայն ամ­բողջ դա­վա­նա­բա­նա­կան աշ­խար­հն­ ըն­դու­­նում է, որ Հի­սու­սը մա­հա­ցել է քա­ռա­թեւ խա­չի վրա: Քրիս­տո­նեա­կան դա­վա­նա­բա­նութ­յան մեջ եւ աշ­խար­հիկ կյան­քում խա­չը, որ­պես բարձ­րա­գույն խոր­հուրդ, վե­րա­հաս­տա­տեց Կոնս­տան­տին մե­ծը: 312թ. Կոն­ս­­տան­տի­նը դար­ձավ միանձն­յա կայսր, հա­ջորդ տա­րի, կայ­սեր հռչա­կագ­րով քրիս­տո­նեութ­յու­նը թույ­լատր­վեց կայս­րութ­յան մեջ: Քրիս­տո­նեա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան մեջ Ա­րե­ւի եւ Լու­ս­­նի խորհր­դան­շան­նե­րը նույն­պես հաս­տատ­վե­ցին, հա­մա­պա­տաս­խա­նա­բար Ա­րե­ւի խորհր­դա­նի­շը պատ­կեր­վում էր խա­չի աջ, իսկ Լուս­նի խորհր­դա­նի­շը՝ խա­չի ձախ կող­մե­րում, ո­րը ցու­ցադ­րում էր քրիս­տո­նեա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան հա­վա­սար վե­րա­բեր­մուն­քը ա­րե­ւա­պաշ­տա­կան եւ լուս­նա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն­նե­րի նկատ­մա­մբ:

 

Լա­բա­րում

Վա­տի­կան

 

Ըստ Lucius Caecilius Firmianus-ի, Կոնս­տան­տին կայ­սեր անձ­նա­կան շտան­դար­տը կոչ­վում էր «Labarum, hoc est Christi sacra tum nomine signum», ո­րը են­թադ­րում են, նշա­նա­կում է՝ «օրհն­ված Քրիս­տո­սի ա­նու­նի­ց»: Մենք վեր­լու­ծենք միայն Labarum տեր­մի­նը, Labarum-ը հա­մար­վում է ա­րե­ւել­յան ծա­գում ու­նե­ցող բառ, իսկ ա­վե­լի ստ­­ույգ՝ հայ­կա­կան, ո­րի մեջ «Lab» նշա­նա­­կում է շար­ժում տալ, ծա­ծան­վել՝ այ­սինքն գալ եւ գնալ՝ «լա­փին տալ», «arum»՝ նշա­նա­կում է շար­ժու­մը ի­րա­կա­նաց­նել: «Labarum» բա­ռի ի­մաստն է՝ «ծա­ծան­վել ա­րի մի­ջո­ցո­վ»:

Հա­մընդ­հա­նուր ճա­նա­չում գտած ա­ռա­ս­­պե­լն­ ա­սում է, որ Կոս­տան­տի­նը ա­ռա­ջին ան­գամ խա­չի պատ­կե­րը երկն­քում տե­սավ, երբ նա գնում էր Հռոմ՝ Մաք­սեն­տին­յո­սի դեմ կռվե­լու: Խա­չի հետ միա­սին Կոնս­տան­տի­նը երկն­քում կար­դաց «In hoc vin­ces» կո­չը, թար­գ­­ման­վում է որ­պես՝ «սրա­նով կհաղ­թե­ս»: Այս գրե­լա­ձե­ւը բա­ցար­­ձակ սխալ է: Ա­ռաջ անց­նե­լով եւ չներ­կա­յաց­նե­լով լեզ­վա­կան եւ բա­ռա­կազ­մա­կան ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը՝ ա­սենք մի­այն, որ այդ միտ­քը լա­տի­նե­րե­նում պետք է գրվեր «In hoc­vin ces» ձե­ւով, ո­րը հա­մար­ժեք է «ին հոք­վին քե­զ» ձե­ւա­կերպ­մա­նը: Հա­մաձ­այն մեկ ու­րիշ ա­ռաս­պե­լի, նա խա­չը տե­սավ ե­րա­զում՝ ճա­կա­տա­մար­տին նա­խոր­դող գի­շե­րը եւ խա­չի հետ մեկ­տեղ նա լսեց ձայն՝ «In hoc signo vinces»,- թարգ­ման­վում է որ­պես՝ «այս նշա­նով  կհաղ­թե­ս­»: Ուղ­ղենք այս միտ­քը նույն­պես: Այն պետք է գրված լի­ներ՝ «In hocsi gnov in ces».- հա­մա­պա­տաս­խա­նա­բար «ին հոք­սի գնով ին քե­զ» հա­յե­րե­նում, վե­րո բեր­ված հայ­կա­կան մտ­­քի լա­տի­նա­տառ գր­­ված­­քը լայն մեկ­նա­բան­ման կա­րիք ու­նի, ո­րն­ այս հոդ­վա­ծի շրջա­նակ­նե­րից դուրս է:

629թ. հե­տո խա­չի խոր­հուր­դը դար­ձավ քրիս­տո­նեա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան բարձ­րա­գույն խորհր­դան­շա­նը: Այդ պա­հից սկսած՝ քրիս­տո­նեա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան մեջ Ար­ծի­վը դա­դա­րեց հա­մար­վել միակ բարձ­րա­գույն խորհր­դա­նիշ, արծ­վի կող­քին հաս­տատ­վեց խա­չը նաեւ՝ որ­պես զի­նան­շան:

Ամ­փո­փե­լով հոդ­վա­ծը՝ կա­րող ենք ա­սել: Հա­յոց աշ­խար­հում մշա­կու­թա­յին շեր­տի յու­րա­քանչ­յուր բա­ցա­հայ­տու­մը շրջա­դար­ձա­յին է ամ­բողջ եվ­րոա­սիա­կան ընդ­հան­րութ­յան հա­մար՝ բո­լոր ժա­մա­նակ­նե­րում: Հնէա­բան­նե­րին մին­չեւ այժմ չէր հա­ջող­վել հայտ­նա­բե­րել այդ աս­տի­ճա­նի պահ­պան­ված մշա­կու­թա­յին ար­ժեք­ներ, ո­րոնց մի­ջո­ցով կա­րո­ղա­նա­յին վե­րա­կանգ­նել տրա­մա­բա­նա­կան եւ բնու­թագ­րա­կան ընդ­հատ­ված միա­սեռ մշա­կու­թա­յին կա­պը, մնում է միայն մա­տ­­նան­շել այդ մշա­կույ­թի ա­նընդ­հատ կրո­ղին՝ Հա­յին: Մենք հա­մոզ­ված ենք, Հա­յոց Մի­ջա­գետ­քում հայտ­նա­բեր­ված մշա­կույ­թը իր ամ­բող­ջա­կա­նութ­յանբ հայ­կա­կան մշա­կույ­թի հա­մար պարզ եւ հաս­կա­նա­լի է: Հա­յոց Մի­ջա­գետ­քի մշա­կու­թա­յին բա­ցա­հայ­տու­մը վե­րա­կանգ­նեց այն բաց օ­ղա­կը, ո­րը հստա­կո­րեն բա­ցա­կա­յում էր տա­րա­ծաշր­ջա­նում, բայց ո­րի գո­յութ­յու­նը եր­բեք կաս­կա­ծի տակ չէր առն­վում:

Մեր այս եզ­րա­կա­ցութ­յու­նը, Կլաուս Շմի­դ­­տի շե­ղա­կի օգ­նութ­յամբ, վստա­հա­բար հա­ս­­տա­տում է, որ ի­րոք դա­վա­նա­բա­նութ­յան եւ խորհր­դան­շան­նե­րի հիմ­քե­րը տե­ղա­կայ­ված են Հայ­կա­կան տա­րա­ծաշր­ջա­նում: Ար­ծի­վը, Խա­չը, Ա­րե­ւը, Աստ­ղը ե­ղել են ար­մե­նոի­դա­կան մշա­կույ­թի հրա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան սրբա­զան խորհր­դան­շան­նե­րը, ո­րոնք նույ­նութ­յամբ պահ­պա­ն­­վել են եվ­րա­սիա­կան ամ­բողջ տա­րա­ծաշր­ջա­նում:

Շմիդ­տի բա­ցա­հայ­տած Պոր­տա­սա­րի մշա­կու­թա­յին օ­ղա­կը ամ­րապն­դում է լե­զու­նե­րի ծա­գում­նա­բա­նութ­յան ու­սում­նա­սի­րութ­յան ըն­թաց­քում ձ­­ե­ւա­վոր­ված նոր եզ­րա­հան­գում­նե­րը, ըստ ո­րոնց՝ հա­յոց լե­զուն հա­մար­վում է ա­մե­նա­հին «հնդեվ­րո­պա­կան ընդ­հան­րութ­յա­ն» կեն­դա­նի լե­զուն, նրա տա­րի­քը հա­վա­սար է 7600 տար­վա, սա հայտ է նոր եւ լուրջ ընդ­հան­րա­ցում­նե­րի հա­մար:

Այս քննա­խու­զութ­յան մեջ մենք փոր­ձե­ցիք կանգ առ­նել խա­չի ե­րե­ւույ­թի վրա, որ­պես բարձր գա­ղա­փա­րա­խո­սութ­յան ատ­րի­բու­տի, ստեղծ­ված, պահ­պան­ված եւ բա­ցա­հայտ­ված Հա­յոց Մի­ջա­գետ­քի 12.000-ամ­յա ար­մե­նոի­դա­կան մշա­կույ­թում, որ­տե­ղից եւ  տա­րած­վել է Մի­ջա­գետք, Ե­գիպ­տոս:

Մեր նա­խ­­նի­նե­րը շրջա­նի եւ խա­չի մշա­կույ­թի մի­ջո­ցով մեզ են փո­խան­ցել հա­սա­րա­կա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ի­րենց պատ­կե­րա­ցում­նե­րը:

 

Ա­րամ Մկրտչյան,  Գեր­մա­նիա

 
Հա­տուկ «Լու­սանցք»-ի հա­մար

Նկարները նայել «Լուսանցք»-ի PDF տարբերակում

 

«Լու­սանցք» թիվ 9 (230), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

 

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։