(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Բաղադրությունը
Շաքարավազ – 400 գ
կարագ – 125 գ
հավկիթ – 2 հատ
թթվասեր – 2 ճաշի գդալ
կաթ – 2 ճաշի գդալ
սոդա – 1 թեյի գդալ փխրեցուցիչ
վանիլ – 1 պտղունց
ալյուր – 2 բաժակ
ժելատին – 1 ճաշի գդալ
Միջուկ՝
խնձոր – 3 հատ՝ մեծ
բալ – 200 գ՝ անկորիզ
շաքարավազ – 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Շաքարավազը եւ կարագը խառնել, ավելացնել հավկիթը եւ հարել, զանգվածին ավելացնել թթվասերը, կաթը, վանիլն ու փխրեցուցիչը, նորից մի լավ խառնել եւ վերջում հավելել ալյուրը:
Պատրաստի խմորը կաղապարի մեջ հարթեցնել:
Խնձորները կեղեւից հեռացնել, բաժանել 2 մասի, դնել կաթսայի մեջ: Կաթսայում լցնել 1 բաժակ ջուր եւ 1 ճաշի գդալ շաքարավազ, կափարիչով փակել եւ մարմանդ կրակով եփել մինչեւ եռալը:
Եռալուց անմիջապես հետո կաթսան կրակի վրայից վերցնել, եփված խնձորը հանել միջից ու շերտ-շերտ կտրատել: Ջուրը չթափել:
Այնուհետեւ խնձորը, բալը շարել կաղապարի մեջ բացված խմորի վրա: Դնել ջեռոցը: Եփել 1800-ի տակ՝ 30 րոպե:
Ջեռոցից հանել, թողնել սառչի, խնձորի ջուրը ավելացնել նախապես թրջած ժելեին եւ տաք-տաք լցնել կարկանդակի վրա:
Ձեզ մնում է վայելել համեղ կարկանդակները՝ զգալով գարնան բույրը:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Հայաստանի գավաթի խաղարկությունն սկսված է
Կիսաեզրափակիչ առաջին խաղում Դիլիջանի «Իմպուլս»-ը սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց Երեւանի «Ուլիս»-ին: Հանրապետության չեմպիոնը պատասխան միակ գոլը խփեց 11 մ հարվածով. խաղավարտից 1 րոպե առաջ: Կայացավ նաեւ ֆուտբոլի 2011-2012 թթ. Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը. Գյումրիի «Շիրակ»-ը սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց Երեւանի «Միկա»-ին: Պատասխան խաղերը կկայանան ապրիլին:
Ինտերպոլը եւ ՖԻՖԱ-ի անվտանգությունը
Ինտերպոլի նախկին ղեկավար Ռալֆ Մուտշկլեն կգլխավորի ՖԻՖԱ-ի անվտանգության դեպարտամենտը: 52-ամյա գերմանացին, ով աշխատում է Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային վարչությունում, այդ պաշտոնում կփոխարինի ավստրալիացի Քրիս Իտոնին:
Ըստ «Reuters»-ի, Մուտշկլեն իր պարտականությունների կատարմանը կանցնի հունիսի 1-ից: Նա միաժամանակ պետք է վարի պայմանավորված հանդիպումների հետաքննությունը եւ խաղերի ժամանակ ապահովի անվտանգությունը:
Արթուր Դավթյանը՝ չեմպիոն
Հայաստանի տղամարդկանց սպորտային մարմնամարզության 2012թ. չեմպիոնի կոչումը նվաճեց Արթուր Դավթյանը: Երեւանում կայացած ՀՀ առաջնությունում նա լավագույն արդյունքը ցույց տվեց բազմամարտում: Մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Վահան Վարդանյանն ու Վահագն Ստեփանանը:
Առաջնության արդյունքներով որոշվեցին այն մարմնամարզիկները, ովքեր մարտի 25-30-ը Քաթարում հանդես կգան աշխարհի գավաթի խաղարկությունում՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը եւ Սերոբ Սողոմոնյանը:
Հայաստանի տղամարդկանց սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտնել է, որ արդեն ձեւավորվել են մեր ազգային եւ երիտասարդական հավաքականները, որոնք մայիսին Մոնպելիեյում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
Մեծահասակների մրցումներում Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը
, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Վահան Վարդանյանը եւ Վահագն Ստեփանանը: Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մեր թիմը հանդես կգա հետեւյալ կազմով՝ Արմեն Պետրոսյան, Արամ Մովսիսյան, Վիգեն Խաչատրյան:
Նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում ավարտված Եվրոպայի կանանց առաջնության արդյունքներով նվաճեց աշխարհի գավաթի ուղեգիր: Մեր շախմատիստուհին 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ հանգրվանեց մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում: Վալենտինա Գունինան, Տատյանա Կոսինցեւան եւ Աննա Մուզիչուկը վաստակեցին 8,5-ական միավոր եւ, համապատասխանաբար, զբաղեցրեցին 1-3-րդ տեղերը: Մեր մյուս շախմատիստուհիները ցույց տվեցին միջին արդյունքներ:
Եվրոպայի չեմպիոնի համար
Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները հայտնի են իրենց հաղթանակներով եւ կամային հատկություններով: EBU-ի վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսաթեթեւ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանը կոչման պաշտպանության առաջին մենամարտը կանցկացնի ֆրանսիացի Ֆիլիպե Ֆրենոյի հետ: Մարտը կկայանա ապրիլի 28-ին, Բելգիայի Շարլերուա քաղաքում: Հիշեցնենք, որ չեմպիոնի կոչումը Միսկիրտչյանը նվաճել է մեկ այլ ֆրանսիացու՝ Ստեֆան Տակուշտայի հետ պայքարում, ում հետ մենամարտել է անցած տարվա սեպտեմբերին եւ հաղթել մրցավարների բաժանված որոշմամբ:
Արցախցին՝ աշխարհւի չեմպիոն
Ծնունդով Մարտակերտցի (Լեռնային Ղարաբաղ) բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը Կրասնոդար քաղաքում դարձել է աշխարհի չեմպիոն: Նա «5 չեմպիոններ» մրցաշարում հաղթել է քենիացի Ջեյմս Օնիանգոյին եւ դարձել WBC վարկածով աշխարհի չեմպիոն: Մենամարտի 3-րդ ռաունդում Քենիան ներկայացնող բռնցքամարտիկը հայտնվել է նոկաուտում: Հայազգի բռնցքամարտիկը Ռուսաստանի կրկնակի չեմպիոն է, WBC վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն եւ այժմ ներկայացնում է Կրասնոդարի մարզի Պյատիգորսկ քաղաքը: Ի պատիվ հաղթանակի, Դավիթը հարթակում շրջել է ռուսական եւ հայկական դրոշներով:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
«Լուսանցք» թիվ 10 (231), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



