Հայ սրբութ­յան խոր­հուր­դը – 2

301-ի՝ դե­ռեւս չհաս­կաց­ված պատ­մութ­յան շուրջ

 

297թ. Մծբի­նի հա­շ­­տութ­յան պայ­մա­նագ­րով Հա­յաս­տա­նը գրե­թե բա­ցար­ձակ կախ­ման մեջ ըն­կավ Հռո­մից: Վեր­ջինս ի­րա­վունք ստա­ցավ «իր» մար­դուն՝ Տրդա­տին Հա­յաս­տա­նի թա­գա­վոր նշա­նա­կել, Հա­յաս­տա­նում մե­ծա­թիվ զորք (ե­րեք մե­ծա­թիվ զո­րա­կա­յան) պա­հել, երկ­րում իր օ­րենք­նե­րը գե­րա­կա հա­մա­րել եւ այլն: Այդ պայ­մա­նագ­րի արդ­յուն­քում Տրդա­տը թա­գա­վո­րա­կան տիտ­ղո­սով մի ահ­ռե­լի հռո­մեա­կան բա­նա­կով գա­լիս է Հա­յաս­տան: Ա­գա­թան­գե­ղո­սը վկա­յում է, որ Դիոկ­ղե­տիա­նոս կայս­րը Տր­­դա­տին «օգ­նա­կան բա­զում զորք հանձ­նե­լով՝ ու­ղար­կեց նրան սե­փա­կան Հա­յոց աշ­խար­հը»: Նույ­նը կրկնում է Խո­րե­նա­ցին. «Տրդա­տը… այս կող­մերն է ե­կել մեծ զոր­քով»: Ա­վե­լին՝ նա վկա­յում է նաեւ, որ հե­տո Տրդա­տին «հռո­մեա­ցի­նե­րի զոր­քե­րի» նոր «բազ­մութ­յուն» է օ­ժան­դա­կութ­յան հաս­նում (Տրդա­տին, ա­սել է թե նաեւ Հռո­մին, Հա­յաս­տա­նում ընդ­դի­մա­դիր շատ ու­ժեր կա­յին): 

Պատ­միչ­նե­րի բե­րած այս՝ Տրդա­տի կող­մից Հա­յաս­տան հռո­մեա­կան հզոր բա­նակ բե­րե­լու փաս­տը ընդգ­ծենք, քա­նի որ ստո­րեւ կտես­նենք, որ այդ բա­նակն է հե­տո վճռո­րոշ դեր կա­տա­րում Հա­յաս­տա­նը «դար­ձի» բե­րե­լու, ա­վե­լի ստույգ՝ Հա­յաս­տա­նին քր­­իս­­­տո­նեութ­յու­նը պար­տադ­րե­լու, այդ պատ­ճա­ռով հայ­րե­նա­կան հա­վատ­քը պաշտ­պա­նե­լու հա­մար հա­յութ­յան մեծ հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մի ել­նե­լու, այդ պա­տե­րազ­­մի գլուխ հայ հո­գե­ւոր դա­սի քր­­մութ­յան անց­նե­լու եւ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում շատ քրմե­րի, մաս­­նա­վո­րա­պես, Միս­տա­կես եւ Ար­­ձան քրմա­պե­տե­րի հե­րո­սա­նալ-սրբա­նա­լու հար­ցում: Որ­պես ե­լա­­կետ կա­րե­ւոր է նաեւ այն փաս­­տը, որ Տրդա­տը Հռո­մից իր հետ Հա­յաս­տան է բե­րում նաեւ իր հո­րը՝ Խոս­րով թա­գա­վո­րին սպա­նող Ա­նա­կի որ­դուն՝ Գրի­գո­րի­սին, ում նա դե­ռեւս Հռո­մում ե­ղած ժա­մա­­նակ իր մոտ որ­պես գրա­գիր ծա­ռա­­յութ­յան էր վերց­րել: Այս նեն­գա­միտն, ի­հար­կե, Տրդա­տի մոտ ծա­ռա­յութ­յան անց­նե­լով, իր ով լի­նե­լու մա­սին ո­չինչ չէր ա­սել. նա ներ­­կա­յա­ցել էր որ­պես թե, ըստ Ա­գա­­թան­գե­ղո­սի, հայ ազն­վա­կա­նու­թ­­յան՝ օ­տար ա­փե­րում դե­գե­րող ներ­­կա­յա­ցու­ցիչ: (Տրդա­տը հե­տո Հա­յաս­տա­նում ե­ղած ժա­մա­նակ է մի­այն իր գոր­ծա­կալ­նե­րից մե­կի մի­­ջո­ցով պար­զում, որ նա այդ­պի­սին չէ, այլ՝ Աբ­րա­հա­մի սե­րունդ­նե­րից մե­կի՝ իր հորն սպա­նող Ա­նա­կի որ­դին է1): Իսկ նա կեղ­ծել էր իս­­կութ­յու­նը, քա­նի որ Տրդա­տից՝ Խոս­­րո­վի որ­դուց (ու նրա աշ­խար­հից) վրեժ հա­նե­լու մո­լուց­քով էր լց­­ված. (Խոս­րով թա­գա­վո­րը մին­չեւ Ա­նա­կի կող­մից սրա­խող­վելն ու մա­հա­նա­լը հրա­մա­յում է Ա­նա­կի ողջ գեր­դաս­տա­նը սրի քա­շել, ո­րը եւ ար­վում է, բա­ցա­ռութ­յամբ մե­կի՝ Գրի­գո­րի­սի, ում հաս­ց­­նում են Հա­յաս­տա­նից փախց­նել): Աս­վա­ծը հե­տե­ւում է.- բա­ցի հո­գե­բա­նա­կան պարզ տրա­մա­բա­նութ­յու­նից ու նրա՝ Տրդա­տի մոտ դրսե­ւ­­ո­­րած վարք ու բար­քի վեր­լու­ծութ­յու­­նից՝ նաեւ Խո­րե­նա­ցու՝ մեր պատ­­մա­հոր հե­տեւ­յալ ա­սա­ծից. «Գրի­­գո­րի­սը ան­ցավ գնաց Տրդա­տի մոտ՝ հոր պարտ­քը հա­տու­ցա­նե­լու»: Ա­հա եւ Հռո­մը, ոչ այլ մե­կի, քան հենց այս Գրի­գո­րի­սի՝ տոհ­­մա­կան վրի­­ժա­ռութ­յամբ լցվա­ծի մեջ է տես­նում Տրդա­տի ան­մի­ջա­կան շրջա­պա­տում (ու ընդ­հան­րա­պես Հա­յոց աշ­խար­հում) իր կայ­­սե­րա­կան շա­հե­րի լա­վա­գույնս պաշտ­պա­նին: Հա­յաս­տա­նում քր­­իս­­տո­նեութ­յու­նը տա­րա­ծե­լու շար­ժ­­ման ղե­կա­վա­րին, ով այդ­պես սեպ կխրեր Հա­յաս­տա­նի եւ Հա­յաս­­տա­նի բնա­կան դաշ­նա­կից Պարս­­կաս­տա­նի մի­ջեւ, ո­րով կթու­լա­նար թե մե­կը եւ թե մյու­սը: Ան­տա­րա­կույս է, որ Գրի­գո­րի­սը Տր­­դա­­տի մոտ որ­պես գրա­գիր ծա­ռա­յութ­յան էր մտել ոչ ա­ռանց կայ­սե­րա­կան ու­ժե­րի թե­լադ­րան­քի: Այդ ու­­ժե­րի շա­հե­րը պա­հան­ջում էին Տր­­դա­տի ան­մի­ջա­կան շրջա­պա­տում ու­նե­նալ գաղտ­նի գոր­ծա­կալ, ո­րի դե­րը եւ դրված էր Գրի­գո­րի­սի վրա2:

Գանք, սա­կայն, Տրդա­տի՝ Հա­յաս­տան գա­լուց հե­տո տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին: ­Կարճ ժա­մա­նա­կում թա­գա­վո­րը իր ռազ­մա­կան մեծ տա­ղան­դի, ու­ժի շնոր­հիվ ու հռո­մեա­կան բա­նա­կի օգ­նու­­թ­­յամբ կա­րող­ա­նում է տե­ղի ընդ­­­դի­մութ­յու­նը ճնշել, Պարս­կաս­տանն էլ ստի­պում է Հա­յաս­տա­նից հե­ռու մնալ: Եր­կի­րը կար­ծես խա­ղաղ­վում-հանգս­տա­նում է, այն, թեկ­ուզ եւ ոչ այն­քան հա­ճութ­յամբ, ըն­դու­նում է Տրդա­տի՝ երկ­րի թա­գա­վոր լի­նե­լը: Տրդա­տին էլ, պարզ է, դա էր պետք. նա իր՝ Հռո­մում ե­ղած ժա­մա­նակ­վա իղ­ձը հոր թա­գա­վո­րութ­յու­նը շա­րու­նա­կե­լը ի­րա­կա­նա­նում է: Բայց մե­կը՝ իր ծա­ռա գրա­գիր Գրի­գո­րի­սը ստվեր է գցում նրա հո­գութ­յան վրա: Թա­գա­վո­րը դե­ռեւս Հռո­մում ե­ղած ժ
ա­մա­նակ ու­սում­նա­սի­րել էր հա­վաք­ներն ու կրոն­նե­րը: Դա ա­սե­լուն հիմք է տա­լիս Նա­րե­կա­ցու՝ «Մատ­յան»-ում թաք­նա­տե­սո­րեն մի աս­վա­ծը՝ «… ­Գի­տե­նա­լով հան­դերձ կրոն­նե­րի օ­րենք­նե­րը ողջ…»: Ա­հա եւ գա­լով Հա­յաս­տան՝ Տրդա­տը հայ հո­ղում ու մի­ջա­վայ­րում, ստա­նա­լով հո­գե­ւոր ա­ռողջ ազ­դակ­ներ, աս­տի­ճա­նա­բար ա­զատ­վում է հռո­մեա­կան կրո­նա­կան կր­­թութ­յուն-դաս­տիա­րա­կութ­յու­նից՝ գա­լով այն հա­վատ­քին, ո­րը երկ­րի բնիկ­ներն ու­նեին: Նա դառ­նում է Հա­յոց դի­ցա­րա­նաի ջեր­մե­ռանդ հա­վա­տա­վո­րը:

Օ­րե­րից մի օր թա­գա­վո­րը իր զոր­քով գնում է Ա­նա­հիտ աստ­վա­ծա­մոր մեհ­յան­նե­րից մե­կը՝ զոհ մա­­տու­ցե­լու: Դա ա­նե­լով՝ նա նույ­նը ա­սում է ա­նել նաեւ իր գրագ­րին՝ Գրի­գո­րի­սին, ով խու­սա­փել էր զո­հա­բե­րութ­յուն կա­տա­րել: Բայց վեր­ջինս հրա­ժար­վում է: Թա­գա­վո­րի բո­լոր հոր­դոր­ներն ու հրա­ման­ներն անց­նում են ա­պար­դ­­յուն: Գրի­գո­րի­սը մնում է անդրդ­վե­լի: Ար­քու­նիք վե­րա­դառ­նա­լուց հե­տո էլ շատ օ­րեր ար­քան իր գր­­ա­գ­­րին թե հոր­դո­րում եւ թե հրա­մա­յում է պաշ­տել այն Աստ­ված­նե­րին, ո­րոնց ինքն է պաշ­տում: Բայց Գրի­գո­րի­սը դարձ­յալ հրա­ժար­­վում է, եւ բա­ցե­լով իր պաշ­տա­մուն­քա­յին գաղտ­նի­քը, ա­սում է, թե ին­քը Հի­սու­սին՝ «գե­րեզ­ման­նե­րի վե­րա­կա­ցո­ւին» ու «պա­հա­պա­նին», «բո­լոր մարդ­կանց ոս­կոր­­նե­րը» պահ­պա­նո­ղին է պաշ­տում (ին­քը՝ Գրի­գո­րիսն է իր «աստ­ծուն» այդ­պես ներ­կա­յաց­նում՝ ըստ Ա­գա­թան­գե­ղո­սի): Ա­վե­լին՝ անհ­նա­զանդ ծա­ռան Հա­յոց դի­ցա­րա­նի Աստ­ված­նե­րին պաշ­տող­­նե­րին հա­մա­րում է «ձի», «ջո­րի», «ա­նա­սուն», «սնո­տիա­պաշտ» (Ա­գա­թան­գե­ղոս): Այդ ա­մե­նից հե­տո Տրդա­տը նոր հաս­կա­նում է, թե «ի՞նչ ն­պա­տակ ու­ներ» (հար­ցադ­րու­մի ձե­ւա­կեր­պու­մը թա­գա­վո­րինն է՝ ըստ Ա­գա­թան­գե­ղո­սի) Գրի­գո­րի­սը իր մոտ ծա­ռա­յութ­յան անց­նե­լով. ի­րե՛ն, բա­նա­կը, Հա­յոց աշ­խար­հը քրիս­տո­նեաց­նել եւ այդ­պես Հա­յոց աշ­խար­հի վեր­ջը տալ: Հա­յոց ար­քան դրա­նից հե­տո իր Տա­ճատ ա­նու­նով գոր­ծա­կա­լին հրա­մա­յում է պար­զել Գրի­գո­րի­սի ով լի­նե­լը, ով եւ պար­զում է, որ նա ոչ այլ ոք է, քան Խոս­րով թա­գա­վո­րին սպա­նո­ղի որ­դին: Տա­ճա­տը իր հե­տաքն­նութ­յան արդ­յունք­նե­րը Տրդա­տին ներ­կա­յաց­նե­լով ա­սում է. «Դա որ­դին է մա­հա­պարտ Ա­նա­կի, որն սպա­նեց քո հո­րը՝ Խոս­րո­վին եւ խա­վար բե­րեց մեր Հա­յոց աշ­խար­հին, կորս­տի ու գե­րութ­յան մատ­նեց այս եր­կի­րը: Արդ՝ դա ար­ժա­նի չէ ապ­րե­լու, քա­նի որ վրի­ժա­­պար­տի որ­դի է» (Ա­գաթ.): Ար­քան դա ի­մա­նա­լով ու իր հա­մար լիո­վին պար­զո­րոշ դարձ­նե­լով իր գրա­­գ­­րի նպա­տակ­նե­րը՝ նրան մինչ այդ էլ հաս­ց­­րած տե­սակ-տե­սակ տանջ­նանք­նե­րին ա­վե­լաց­նում է նո­րե­րը եւ հրա­մա­յում է գցել Խոր վի­րա­պի բան­տը (այս­տեղ գցում էին ա­մե­նա­ծանր հան­ցա­գոր­ծութ­յուն կա­տա­րող­նե­րին):

 

Շա­րու­նա­կե­լի

 

Քուրմ Մա­նուկ

 

1 Գրի­գո­րի­սի՝ եբ­րա­յա­կան ծագ­­ման մա­սին տե՛ս ­Խո­րե­նա­ցի:

2 Գրի­գո­րի­սի վրա էլ, ի­հար­կե, դրված էր իր գաղտ­նի գոր­ծա­կա­լա­կան ցան­ցը ստեղ­ծե­լու պար­տա­կա­նութ­յու­նը: Ո­րը եւ նա Հա­յաս­տան գա­լով ստեղ­ծեց (նրա այդ ստեղ­ծա­ծի ցան­ցում­ հայտն­վեց նաեւ Տրդա­տի քույ­րը՝ Խոս­րո­վի­դուխ­տը):

 

«Լու­սանցք» թիվ 10 (231), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։