Հի­մա ԲՀԿ­-ա­կան­նե­րը գո՞հ­ են, թե՞ դժգոհ

Ե­րեկ կա­ռա­վա­րութ­յան նիս­տից հե­տո լրագ­րող­նե­րը աշ­խա­տան­քի եւ սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րար Ար­թուր Գրի­գոր­յա­նին, ով նաեւ «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» կու­սակ­ցութ­յան ան­դամ է,  հարց­րին, թե  ինչ­պես է վե­րա­բե­րում ԲՀԿ ­հա­մա­գու­մա­րում Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նի ե­լույ­թին, որ­տեղ նա խիստ քննա­դա­տութ­յան էր են­թար­կել կա­ռա­վա­րութ­յան սո­ցիալ-տնտե­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը (Գ. Ծա­ռուկ­յանն ա­սել էր, թե երկ­րում լավ պայ­ման­ներ չեն ստ­­եղ­ծվում բա­րե­կե­ցիկ ապ­րե­լու հա­­մար): «Ու­րեմն վա՞տ­ եք աշ­խա­տում»,- նա­խա­րա­րին ուղղ­ված հար­ցը երկ­րոր­դե­ցին լրագ­րող­նե­րը:

Ի պա­տաս­խան, Ար­թուր Գրի­գոր­յա­նը նկա­տեց. «Ձեր հարցն ա­վե­լի հե­տաքր­քիր կլի­ներ, ե­թե ա­վե­լի ճիշտ ձե­ւով ներ­կա­յաց­վեր: Ես միշտ ինք­նաքն­նա­դա­տութ­յուն ա­րել եմ, դուք շատ լավ գի­տեք, որ կա­ռա­վա­րութ­յու­նը հատ­կա­պես վեր­ջին շրջա­նում որ­դեգ­րել է մի քա­ղա­քա­կա­նութ­յուն, որ բաց­թո­ղում­ներն ու թե­րութ­յուն­ներն ա­ռա­ջի­նը հենց կա­ռա­վա­րութ­յան ան­դամ­ներն են բարձ­րա­ձայ­նում»:

Ի դեպ, կա­ռա­վա­րութ­յան նիս­տե­րին եր­բե­ւէ չեմ լսել, որ Ա. Գրի­գոր­յա­նը կա­ռա­վա­րութ­յան ո­րե­ւէ թե­րի քայ­լից խո­սի…

 

Աստղինե Քա­րամ­յան

 

* * *

 
Կրկնա­կի կեն­սա­թո­շակ ստա­ցող­նե­րը կրկնա­կի շա­հե­ցին

Իսկ ԲՀԿ-ն ա­սում է, թե բարձ­րա­ձայ­նու՞մ­ է թե­րութ­յուն­նե­րը

 

Կա­ռա­վա­րութ­յու­նը ե­րեկ­վա նիս­տում քննար­կեց մի հարց, որ վե­րա­բե­րում էր աշ­խա­տան­քի եւ սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րի ներ­կա­յաց­րած տե­ղե­կատ­վութ­յա­նը՝ մեր երկ­րի օ­րենսդ­րութ­յան խախտ­մամբ մին­չեւ 2012թ. հուն­վա­րի 1-ը ան­ձին եր­կու կեն­սա­թո­շակ նշա­նակ­ված լի­նե­լու դեպ­քե­րի վե­րա­բեր­յալ: Կեն­սա­թո­շակ նշա­նա­կող մար­մին­նե­րի ղե­կա­վար­նե­րին հանձ­նա­րար­վեց, որ­պես­զի վեր­ջին­ներս 2012թ. ապ­րի­լի 1-ից զերծ մնան ա­վել վճար­ված կեն­սա­թո­շա­կի գու­մար­նե­րը հետ գան­ձե­լուց: Իսկ ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րա­րին հանձ­նա­րար­վեց, որ­պես­զի նա եր­կամս­յա ժամ­կե­տում ա­ռա­ջարկ ներ­կա­յաց­նի խնդրի վերջ­նա­կան լուծ­ման նպա­տա­կով անհ­րա­ժեշտ օ­րենսդ­րա­կան հիմ­քերն ա­պա­հո­վե­լու վե­րա­բեր­յալ:

Ե­թե ոչ պաշ­տո­նա­կան լեզ­վով բա­ցա­տ­­րենք, ա­պա այս­պի­սի մի պատ­կեր է ստ­­եղ­ծ­­վել. կեն­սա­թո­շա­կա­ռու­նե­րի հաշ­վառ­ման տե­ղե­կատ­վա­կան հա­մա­կարգ նե­րառ­ված տվյալ­նե­րի ճշգրտման, հա­մադ­րում­նե­րի հե­տե­ւան­քով հայտ­նա­բեր­վել են դեպ­քեր, երբ ան­ձը աշ­խա­տան­քա­յին կեն­սա­թո­շակ է ստա­ցել սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վութ­յան պե­տա­կան ծա­ռա­յութ­յու­նից եւ նաեւ զին­վո­րա­կան կեն­սա­թո­շակ՝ պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յու­նից, ոս­տի­կա­նութ­յու­նից, ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յու­նից կամ գլխա­վոր դա­տա­խա­զութ­յու­նից՝ չու­նե­նա­լով եր­կու կեն­սա­թո­շակ ստա­նա­լու ի­րա­վունք: Հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րից կազմ­ված խումբն աշ­խա­տան­քա­յին կար­գով ու­սում­նա­սի­րել է այդ ան­ձանց կեն­սա­թո­շա­կի գոր­ծե­րը եւ հաշ­վարկ­վել է ա­վել վճար­ված կեն­սա­թո­շա­կի գու­մա­րը՝ շուրջ 76 մլն դ­րամ:

Միա­ժա­մա­նակ, «Պե­տա­կան կեն­սա­թո­շակ­նե­րի մա­սին» օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով դա­դա­րեց­վել է 68 ան­ձի աշ­խա­տան­քա­յին կեն­սա­թո­շակ ստա­նա­լու ի­րա­վուն­քը, եւ քայ­լեր են ձեռ­նարկ­վել ա­վել վճար­ված կեն­սա­թո­շա­կի գու­մար­ներն օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով հետ գան­ձե­լու հա­մար՝ պա­հում­ներ կա­տա­րե­լով նրանց վճար­վող զին­վո­րա­կան կեն­սա­թո­շակ­նե­րից: Նա­խա­րարն ա­սաց նաեւ, թե ի­րենք քա­ղա­քա­ցի­նե­րից ստա­նում են բազ­մա­թիվ գրա­վոր եւ բա­նա­վոր դի­մում­ներ՝ հայտ­նե­լով, որ կեն­սա­թո­շակ նշա­նա­կե­լիս տե­ղե­կաց­րել են այլ հա­մա­կար­գից կեն­սա­թո­շակ ստա­նա­լու մա­սին, կամ հա­մա­րել են, որ նախ­կին օ­րենսդ­րութ­յամբ նշա­նակ­ված (վճար­վող) գու­մա­րը ոչ թե կեն­սա­թո­շակ է, այլ ո­րո­շա­կի կար­գա­վի­ճակ ու­նե­նա­լու հա­մար տրվող նպա­տա­կա­յին գու­մար: Նաեւ դեպ­քեր կան, երբ կեն­սա­թո­շակ նշա­նա­կե­լու դի­մու­մում բա­ցա­կա­յում է այլ հա­մա­կար­գից կեն­սա­թո­շակ չստա­նա­լու մա­սին ան­ձի կա­տա­րած նշու­մը:

Հի­մա հաս­կա­նու՞մ­ եք, ի՜նչ­ է կա­տար­վում: Մար­դիկ են ե­ղել, ով­քեր կրկ­­նա­կի կեն­սա­թո­շակ են ստա­ցել: Ստա­ցող­նե­րը չէ, նշա­նա­կող­ներն են մե­ղա­վոր: Եվ զուր են մեղ­քը բար­դում տե­ղե­կատ­վա­կան միաս­նա­կան հա­մա­կարգ չլի­նե­լու վրա: Պար­զա­պես պետք է «ան­փույթ» չաշ­խա­տեին: Հի­մա էլ քա­նի որ նա­խընտ­րա­կան շրջան է, տա­րի­ներ շա­րու­նակ ա­վել վճա­րած գու­մար­նե­րի հետ­գան­ձում չեն ա­նի, ա­սել է թե՝ պետբ­յու­ջեին տա­րի­ներ շա­րու­նակ տված վնա­սը չեն վե­րա­կան­գ­­նի: Բայց Բ
ՀԿ­-ա­կան նա­խա­րա­րը դա կբա­ցա­տրի այլ կերպ. «Խնդիրն այն է, որ երկ­­րորդ կեն­սա­թո­շա­կի նշա­նակ­ման վա­ղե­մութ­յու­նը (կեն­սա­թո­շակ­նե­րի հիմ­նա­կան մա­սը նշա­նակ­վել է 1990-ա­կան­նե­րին) հնա­րա­վո­րութ­յուն չի տա­լիս պար­զել սխա­լի հա­մար պա­տաս­խա­նա­տու ան­ձանց, ո­րով­հե­տեւ օ­րենսդ­րութ­յամբ սահ­ման­ված չեն ե­ղել կեն­սա­թո­շակ նշա­նա­կող տար­բեր մար­մին­նե­րի մի­ջեւ տե­ղե­կատ­վութ­յան փո­խա­նակ­ման ըն­թա­ցա­կար­գեր, եւ բա­ցա­կա­յել է բո­լոր կեն­սա­թո­շա­կա­ռու­նե­րի հաշ­վառ­ման միաս­նա­կան տե­ղե­կատ­վա­կան բա­զան»:

Այս­պես կբա­ցատ­րի ու հե­տո էլ կա­սի, թե կա­ռա­վա­րութ­յան թե­րութ­յուն­նե­րի մա­սին ի­րենք բարձ­րա­ձայ­նում են (տե՛ս­ էջ 1): Սա՞ է բարձ­րա­ձայ­նե­լը: Պատ­կե­րաց­րեք՝ շա՜տ­ ու­ժեղ է հնչում: Այն­քան, որ նաեւ վստա­հեց­նում է, որ նա­խա­գիծն ըն­դու­նե­լու դեպ­քում պետբ­յու­ջեում ծախ­սե­րի եւ ե­կա­մուտ­նե­րի էա­կան ա­վե­լա­ցում կամ նվա­զե­ցում չի նա­խա­տես­վում:

Ընդ­հան­րա­պես մեր երկ­րում մի պրակ­տի­կա է ձե­ւա­վոր­վել: Դաշ­նակ­ցա­կան­նե­րը քա­նի դեռ իշ­խա­նութ­յու­նում էին ու դարձ­յալ նաեւ այս ո­լորտն էին հա­մա­կար­գում, ա­մեն ինչ, ըստ ի­րենց ա­սա­ծի, լավ էր (հի­շու՞մ­ եք, թե ինչ ա­րագ ազ­գի տվյալ­նե­րը վա­ճա­ռե­ցին մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րին ու ինչ լավ բա­ցատ­րութ­յուն­ներ տրվե­ցին դրա հա­մար): Հի­մա բար­գա­վա­ճա­կան­ներն են: Ի­րենք սո­ցիա­լա­կան ո­լոր­տը ղե­կա­վա­րում են, բայց ա­սում են, թե պե­տութ­յու­նը սո­ցիա­լա­կան լավ պայ­ման­ներ չի ստեղ­ծում դրա հա­մար: Ան­շուշտ, միայն բար­գա­վա­ճա­կան­նե­րը չեն մե­ղա­վոր, բայց խո­սե­լու տեղ կու­նե­նան, ե­թե, օ­րի­նակ, ա­սեն, թե հրա­­ժար­վում են նա­խա­րա­րա­կան այս պաշ­տո­նից, ո­րով­հե­տեւ պե­տութ­յու­նը ի­րենց թույլ չի տա­լիս ո­լոր­տը ճիշտ կա­ռա­վա­րե­լու, ո­րի շնոր­հիվ սո­ցիա­լա­կան պայ­ման­նե­րը փոքր-ինչ կբա­րե­լավ­վեն: Հի­մա չեն ա­սի: Կխո­սեն, երբ ընդ­դի­մութ­յուն դառ­նան:

Ի դեպ, կան­խավ հստա­կեց­նեմ նաեւ, որ իշ­խա­նութ­­­յուն­նե­րի գոր­ծե­լաո­ճով հիա­ցած չեմ, բայց այն­պես չէ, որ չեմ հաս­կա­նում, թե ընդ­դի­մութ­յան պոչն ում տակն է ու որ քայ­լի հե­տե­ւում ինչ շուք է կանգ­նած: Մի բան է վատ՝ բո­լո­րը բո­լո­րի թե­րութ­յուն­նե­րի մա­սին խո­սում են, բայց գործ ա­նող չկա:

 

Աստ­ղի­նե Քա­րամ­յան

 

* * *

 

Ըստ է­ներ­գե­տի­կա­յի եւ բնա­կան պա­շար­­նե­րի նա­խա­րա­րի, գոր­ծա­դի­րի ե­րեկ­վա մի ո­րոշ­մամբ ա­ռա­ջար­կ­­վում է սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով խա­վե­րի հա­մար գա­զի գի­նը կրկին փոխ­հա­տու­ցել: Ի դեպ, դեռ 2011թ. ապ­րի­լի 1-ից 300 խմ ­գա­զի հա­մար սահ­ման­վել է ար­տոն­յալ գին.- սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րին 1 խմ ­գա­զը մա­­տա­կա­րար­վում է 100 դրա­մով: Տար­բե­րութ­յու­նը կվճա­րի պե­տութ­յու­նը:

 

«Լու­սանցք» թիվ 10 (231), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։