Ընտրությունները՝ խոստումների, բայց նաեւ՝ դիմակազերծումների գործընթաց

Ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ եւս մեկ հարց պար­զա­բան­վեց, ո­րը կա­րող էր ո­րոշ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի կամ ե­լույթ­նե­րի բո­վան­դա­կութ­յա­նը կառ­չող պատ­ճառ դառ­նալ: Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րանն իր կայ­քում հրա­պա­րա­կել է «Պե­տա­կան եւ ծա­ռա­յո­ղա­կան գաղտ­նի­քի մա­սին» օ­րեն­քի ո­րոշ դրույ­թ­նե­րի Սահ­մա­­նադ­րութ­յա­նը հա­մա­պա­տաս­խա­նութ­յան վե­րա­բեր­յալ տե­ղե­կութ­յուն, ըստ ո­րի ՍԴ-ն ո­րո­շել է, որ նշված օ­րեն­քի 12-րդ հո­դ­­վա­ծի 7-րդ ­մա­սի՝ «Գե­րա­տես­չա­կան ցան­կե­րը գաղտ­նագր­վում են եւ հրա­պա­րակ­ման են­թա­կա չեն» դրույ­թը՝ այն­քա­նով, որ­քա­նով չի վե­րա­բե­րում գաղտ­նագր­ման են­թա­կա կոնկ­րետ տե­ղե­կութ­յան, ճա­նա­չել ­Սահ­մա­նադ­րութ­յան 27-րդ­ եւ 43-րդ հոդ­­­վա­ծ­նե­րի պա­հանջ­նե­րին հա­կա­սող եւ ան­վա­վեր: Օրեն­քի մնաց­յալ վի­ճարկ­վող հոդ­ված­նե­րը դա­տա­րա­նը հա­մա­րել է Սահ­մա­նադ­րութ­յա­նը հա­մա­պա­տաս­խան:

Հի­շեց­նենք, որ ՍԴ-ն գրա­վոր ըն­թա­ցա­կար­գով քն­նութ­յան էր ա­ռել «Հել­սինկ­յան Քա­ղա­քա­ցիա­կան Ա­սամբ­լեա­յի Վա­նա­ձո­րի գրա­սեն­յակ» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յան լիա­զոր­ած ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Ար­տակ Զեյ­նալ­յա­նի եւ Ա­րա­յիկ Ղա­զար­յա­նի դի­մու­մը՝ «Պե­տա­կան գաղտ­նի­քի մա­սին» ՀՀ­ օ­րեն­քի 8-րդ ­հոդ­վա­ծի 4-րդ ­մա­սի զ) են­թա­կե­տի, 12-րդ ­հոդ­վա­ծի 6-րդ­ եւ 7-րդ ­մա­սե­րի՝ ՀՀ ­Սահ­մա­նադ­րութ­յա­նը հա­մա­պա­­տաս­խա­նութ­յան հար­ցը ո­րո­շե­լու վե­րա­բեր­յալ:

ՀՔԱ Վա­նա­ձո­րի գրա­սեն­յա­կի ներ­կա­յաց­րած բո­ղո­քում նաեւ նշվում է, որ սահ­մա­նադ­րաի­րա­վա­կան վե­ճի ա­ռար­կա հոդ­վա­ծի դրույթ­նե­րով սահ­ման­ված է, որ գաղ­տ­նի տե­ղե­կութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ ցան­կե­րը՝ որ­պես տե­ղե­կութ­յուն, եւս գաղտ­նի են: Այլ կերպ՝ գե­րա­տես­չութ­յան գաղտ­նի՝ հրա­պա­րակ­ման ոչ են­թա­կա ի­րա­վա­կան ակ­տով սահ­ման­վում են այն տե­ղե­կութ­յուն­նե­րը, ո­րոնք գաղտ­նի են:

Վստա­հա­բար շա՜տ «գաղտ­նիք­ներ» դեռ կփոր­ձեն ներ­կա­յաց­նել քա­ղա­քա­կան ու­ժե­րը խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի ըն­թաց­քում: Իսկ միմ­յանց դեմ հար­ձա­կում­ներն ար­դեն սկսվել են: ԱԺ փոխ­նա­խա­գահ, ՀՀԿ­ ան­դամ Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վը անդ­րա­դար­ձել է ԱԳ ­նախ­կին նա­խա­րար Վար­դան Օս­կան­յա­նի քննա­դա­տութ­յուն­նե­րին, նշե­լով, թե՝ «պա­րոն Օս­կան­յա­նին կհի­շեց­նեն, որ այն կու­սակ­ցութ­յու­նը, ո­րին ան­դա­մակ­ցել է նա, կոա­լի­ցիոն կա­ռա­վա­րութ­յան ան­դամ է եւ նաեւ այդ ուժն է պա­տաս­խա­նա­տու վեր­ջին 5 տա­րի­նե­րի քա­ղա­քա­կան ու տնտե­սա­կան պրո­ցես­նե­րի հա­մա­ր», իսկ ե­թե նրան հի­շեց­նող չի ե­ղել, ա­պա «ես նրան հի­շեց­նեմ, որ նա այ­լեւս­ այն իշ­խա­նա­կան կու­սակ­ցութ­յան ան­դամն է, ո­րը վեր­ջին տա­րի­նե­րին քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յուն է կրել քա­ղա­քա­կան ու տնտե­սա­կան կուր­սի հա­մա­ր»: ԱԺ փոխ­նա­խա­գա­հը նաեւ հայտնել է, որ «ե­թե պա­րոն Օս­կան­յա­նը նման ընդ­դի­մա­դիր հա­յացք­ներ ու­ներ, ա­պա հնա­րա­վո­րութ­յուն ու­ներ ան­դա­մակ­ցել ո­րե­ւէ ընդ­դի­մա­դիր կու­սակ­ցութ­յան»: Իսկ ար­դեն ԲՀԿ­-ա­կան Վ. Օս­կան­յա­նը հայտ­նել էր, թե «Հա­յաս­տա­նը պետք է ու­նե­նա բաց ու ար­դար, մրցու­նակ տնտե­սութ­յուն, ո­րով­հե­տեւ մեզ սպառ­նում է պա­տե­րազ­մի վտան­գը»…

­Հե­տաքր­քիր է, որ բո­լոր նախ­կին իշ­խա­նա­վոր­նե­րը միայն ընդ­դի­մութ­յուն դառ­նա­լուց հե­տո են «հաս­կա­նում», որ ազ­գին թա­­լա­նե­լը հա­կազ­գա­յին ե­րե­ւոււյթ է, կա­շա­ռա­կե­րութ­յու­նը հա­կա­մարդ­կա­յին ար­ժեք է, հայ­րե­նա­դա­վութ­յու­նը քրեո­րեն պատ­ժե­լի է եւ այլն… Իսկ մինչ, այդ իշ­խա­նա­կան բուր­գում տե­սո­ղութ­յան, լսո­ղութ­յան ան­գամ հո­տա­ռութ­յան հետ կապ­ված խնդիր­ներ են ու­նե­նում…

Ան­գամ այն ու­ժե­րը, որոնք ժա­մա­նա­կին սի­րով ու ան­թա­քույց ծա­ռա­յել են իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վին, այժմ ու­նե­նում են նմա­նա­տիպ բար­դույթ­ներ: Տիգ­րան Ու­րի­խան­յա­նը հայտ­նի էր ՀՀԿ­-ի հետ իր հա­մա­կարգ­ված գոր­ծո­ղութ­յուն­նե­րով, բայց, «ար­ժա­նի տեղ» չգտնե­լով, դար­ձավ ԲՀԿ­-ա­կան եւ բարձ­րա­ձայ­նեց, թե «ՀՀԿ­-ի հետ ո­րե­ւէ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն ուղ­ղա­կի լի­նել չի կա­րո­ղ ԲՀԿ-ի ցու­ցակ­նե­րի հետ կապ­ված»: Դե ար­դեն կա­րող է ա­սել, քա­նի որ ԲՀԿ­ քա­­ղա­­քա­կան խորհր­դի ան­դամ է այ­լեւս:

Ինչ մնում է «Ազ­գա­յին միա­բա­նութ­յուն», «Սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վունք» եւ «Քրիս­տոն­յա դե­մոկ­րա­տա­կան միութ­յուն» կու­սակ­ցութ­յուն­նե­րին, ա­պա այս­տեղ խնդիր չկա, ծա­ռա­յութ­յուն­նե­րը բա­րեխղ­ճո­րեն վար­ձատր­ված են ու եւ՛ Ար­տա­շես Գե­ղամ­յա­նը,  եւ՛ Հայկ Բա­բու­խան­յա­նը եւ՛ Խոս­րով Հա­րութ­յուն­յա­նը ՀՀԿ ­ցու­ցա­կի ան­ցո­ղիկ տե­ղե­րում են: Ան­ցո­ղիկ տե­ղե­րում են նաեւ բո­լո­րին քաջ հայտ­նի Ե­րե­ւա­նի նախ­կին քա­ղա­քա­պետ Գա­գիկ Բեգ­լար
­յա­նը, երգ­չու­հի Շու­շան Պետ­րոս­յա­նը, ՄԻԱԿ-ի ղե­կա­վար Լ­­ե­ւոն Մար­տի­րոս­յա­նը, իսկ ա­հա ԺԱԿ նա­խա­գահ Սպար­տակ Մե­լիք­յա­նը, չնա­յած կա­ջակ­ցի ՀՀԿ­-ին, բայց ան­ցո­ղիկ չէ… Այս­պի­սի կու­սակ­ցութ­յուն­ներ դեռ է­լի կլի­նեն, որ կա­ջակ­ցեն ու կմիա­նան: Իսկ ՀՀԿ-ի ա­ռա­ջին 15 տե­­ղե­րը այս­պես են բաշխ­վել՝ Սարգս­յան Սերժ, Աբ­րա­համ­յան Հո­վիկ, Սարգս­յան Տիգ­րան, Մար­գար­յան Տա­րոն, Նի­կո­յան Սամ­վել, Հա­կոբ­յան Հրա­նուշ, Սա­հակ­յան Գա­լուստ, Զոհ­րաբ­յան Ռազ­միկ, Մի­նաս­յան Գա­գիկ, Բեգ­լար­յան Գա­գիկ, Նաղ­դալ­յան Հեր­մի­նե, Ա­շոտ­յան Ար­մեն, Հա­րութ­յուն­յան Դա­վիթ, Շար­մա­զա­նով Է­դո­ւարդ եւ Գրի­գոր­յան Ման­վել: Վեր­ջերս ՀՀԿ-ա­կան­ներ են դար­­ձել նաեւ Վիկ­տոր Դալ­լաք­յա­նը, Ա­րա Բաբ­լո­յա­նը, նա­խա­րար­ներ Հրայր Թով­մաս­յա­նն­ ու Վա­չե Գաբ­րիել­յա­նը, Ռու­սաս­տա­նա­հա­յե­րի միութ­յան նա­խա­գահ Ա­րա Աբ­րա­համ­յա­նի եղ­բայր Գա­գիկ Աբ­րա­համ­յա­նը, «Ա­ռա­վո­տ» օ­րա­թեր­թի լրագ­րող Մար­գա­րիտ Ե­սա­յա­նը, «Շարմ Հոլ­դին­գի» տնօ­րեն Կա­րեն Ղա­զար­յա­նը եւ այլ գոր­ծա­րար­ներ:

ԲՀԿ­-ն եւս հա­մա­գու­մար է կազ­մա­կեր­պել, պաշ­տո­նա­պես հրա­վիր­ված էր շուրջ 9 հա­զար պատ­վի­րակ: Հա­մա­գու­մա­րին ՌԴ Պետ­դու­մա­յի պատ­վի­րա­կութ­յու­նը ներ­կա­յաց­նում էր «Եդինայա Ռոսիա» կու­սակ­ցութ­յան գլ­խա­վոր խորհր­դի նա­խա­գա­հութ­յան քար­տու­­­ղար Սեր­գեյ Նե­վե­րո­վը, Ուկ­րաի­նա­յի Ռա­դան ներ­կա­յաց­նում էր ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր, Ուկ­րաի­նա­յի նա­խա­գա­հի խորհր­դա­կան Նի­կո­լայ Դեմ­յան­կոն: Պատ­վի­րա­կութ­յան մեջ էին Ուկ­րաի­նա­յի խորհր­դա­րա­նի ժո­ղովր­դա­կան՝ «Ռեգիոնի» կու­սա­կ­ցութ­յան պատ­գա­մա­վոր Վա­դիմ Կո­լես­նի­չեն­կոն եւ Ուկ­րաի­նա­յի նա­խա­գա­հի խորհր­դա­կան Վի­տա­լի Ժու­րավս­կին: Հա­մա­գու­մա­րին մաս­նակ­ցե­լու հա­մար Ե­րե­ւան էր ժա­մա­նել նաեւ Խոր­վա­թիա­յի նախ­կին նա­խա­գա­հ Ս­տե­պան Մե­սի­չը: ԲՀԿ ­հա­մա­գու­մա­րը ու­ղեր­ձով ող­ջու­նե­լ­ է Չի­նաս­տա­նի Կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցութ­յու­նը:

Այս­պես ԲՀԿ ­նա­խա­գահ Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նը փոր­ձեց հա­կա­դար­ձել ՀՀԿ հա­­մա­­գու­մա­րին եւ ներ­կա հյու­րե­րին: Հա­մա­գու­մա­րին ներ­կա էին որ­պես ՀՀԿ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Սերժ Սարգս­յա­նը, Գա­լուստ Սա­հակ­յա­նը «Ժա­ռան­գութ­յան» ան­դամ­ներ Ստե­փան Սա­ֆար­յա­նը,

Ռու­բեն Հա­կոբ­յա­նը, ՀՅԴ­-ից Հրանտ Մար­գար­յա­նը, Ար­մեն Ռուս­տամ­յա­նը, ՕԵԿ-ից Ար­թուր Բաղ­դա­սար­յա­նը, Հե­ղի­նե Բի­շար­յա­նը:

ԲՀԿ ­նա­խա­գահը ե­լույ­թում փոր­ձեց մեղ­մել նա­խընտ­րա­կան ի­րա­վի­ճա­կը եւ ՀՀԿ-ԲՀԿ հա­կա­սութ­յուն­նե­րը, նշեց, թե՝ «Մա­յի­սին կա­յա­նա­լիք խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րը մար­տահ­րա­վեր են մեր երկ­րի հա­մար: Մենք պար­տա­վոր ենք անց­կաց­նել ա­զատ եւ ար­դար ընտ­րութ­յուն­նե­ր: Այս ընտ­րութ­յուն­նե­րից է կախ­ված, թե ինչ եր­կիր ենք ու­նե­նա­լու, իսկ դրա հա­մար անհ­րա­ժեշտ է, որ քա­ղա­քա­ցին զգա, որ իր քվեն պաշտ­պան­ված է… Մենք եր­բեք ժո­ղովր­դին հու­սա­խաբ չենք ա­րել եւ չենք ա­նե­լու: Եվ վստահ եմ, որ մենք ու­նե­նա­լու ենք բո­լո­րի ե­րա­զած բար­գա­վաճ Հա­յաս­տա­նը… ընտ­րութ­յուն­նե­րից դուրս կգանք ա­վե­լի հա­մախմբ­վա­ծ»:

«Ա­զատ դե­մոկ­րատ­ներ» կու­սակ­ցութ­յան հա­մա­գու­մա­րը կա­յա­ցավ սպաս­վա­ծի պես՝, «Ժա­ռան­գութ­յուն» կու­սակ­ցութ­յան հետ միաս­նա­կան հան­դես գա­լու հստակ դիր­քո­րոշ­մամբ: ԱԴԿ նա­խա­գահ Խա­չա­տուր Քո­քո­բել­յանն ա­սաց, որ Հա­յաս­տա­նում առ­կա է տագ­նա­պա­լի վի­ճակ, ո­րի հիմ­նա­կան պատ­ճառ­ներն են ի­րա­կան մրցակ­ցութ­յան ու ան­կախ դա­տա­կան հա­մա­կար­գի բա­ցա­կա­յութ­յու­նը, երկ­րում հաս­տատ­վել է օ­լի­գար­խիկ տնտե­սութ­յուն՝ տնտե­սա­կան մրց­ա­­կ­ցութ­յան բա­ցա­կա­յութ­յան պատ­ճա­ռով:  Ըստ նրա՝ եր­կիրն այս վի­ճա­կից դուրս բե­րե­լու հա­մար ոչ թե բա­րե­փո­խում­ներ են պետք, այլ փո­փո­խութ­յուն­ներ, ո­րոնք կբե­րեն կյան­քի ո­րա­կի բա­րե­լավ­ման, եւ իրենք գի­տեն՝ ինչ­պես ա­նել այդ փո­փո­խութ­յու­նը, թող ոչ ոք չկաս­կա­ծի, ու որ պետք է փո­խել ոչ թե հայ­րե­նի­քը, այլ իշ­խա­նութ­յու­նը:

Հե­տաքր­քիր է, որ Վար­դան Օս­կան­յա­նը հա­մա­գու­մա­րին մաս­նակ­ցել է ոչ թե ԲՀԿ ան­դա­մի, այլ վեր­լու­ծա­բա­նի կար­գա­վի­ճա­կով, իսկ «Պահ­պա­նո­ղա­կան կու­սակ­ցութ­յա­ն» նա­խա­գահ Մի­քա­յել Հայ­րա­պետ­յա­նի մաղ­թանք է է հղել ա­զատ դե­մոկ­րատ­նե­րին, բայց հե­տո հայ­տա­րա­րել է, թե սա­տա­րում է ՀԱԿ-ին: Իսկ «Ժա­ռան­գութ­յու­ն»-ը կու­սակ­ցութ­յան վար­չութ­յան ընդ­լայն­ված նիս­տ է գումարել, որ­տեղ հաս­տա­տվել է կու­սակ­ցութ­յան կող­մից ա­ռա­ջադր­վող թեկ­նա­ծու­նե­րի ցան­կը՝ հաշ­վի առ­նե­լով «Ա­զատ դե­մոկ­րատ­նե­ր»-ի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի ըն­թաց­քում ձեռքբեր­ված հա­մա­ձայ­նութ­յու­նը: Հե­տաքր­քիր է, որ ան­ցո­ղիկ տե­ղում չկա պատ­գա­մա­վոր Լա­րի­սա Ա­լա­վերդ­յա­
նը, իսկ «Ժա­ռան­գութ­յան» վար­չութ­յան քար­տու­ղար Կա­րի­նե Հա­կոբ­յա­նը հայ­­տա­րա­րել է կու­սակ­ցութ­յու­նից դուրս գա­­լու մա­սին: Ըստ նրա, իր հա­մար «ան­հաս­կա­նա­լի սկզբունք­նե­րով է «Ժա­ռան­գութ­յու­ն»-ը մա­յի­սի 6-ին կա­յա­նա­լիք խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի հա­մա­մաս­նա­կան ցու­ցա­կը կազմ­վել: Ա­մեն ինչ պետք է ու­նե­նա իր տրա­մա­բա­նութ­յու­նը եւ հիմ­նա­վոր­ված լի­նի»…

­Կար­ծիք կա, որ ԱՄՆ-ի կող­մից հո­վա­նա­վոր­վող այս ու­ժե­րին՝ «Ժա­ռան­գութ­յա­ն»-ն ու «Ա­զատ դե­մոկ­րատ­նե­ր»-ին, միաս­նա­կան հա­­մա­մաս­նա­կան ցու­ցա­կը պար­տադր­ված է ե­ղել: Ա­ռա­վե­լա­պես պար­տադր­վել է Րաֆ­ֆի Հով­հան­նիս­յա­նին: Ին­չե­ւէ, Կա­րի­նե Հա­կոբ­յա­նը շուրջ 2 տա­րի է «ժա­ռան­գա­կան» է, իսկ նա­խորդ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րում մաս­նակ­ցում էր Ա­րամ Սարգս­յա­նի ղե­կա­վա­րած Դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցութ­յան կազ­մում:

«Ազ­գա­յին ինք­նո­րո­շում միա­վո­րու­մ» կու­սակ­ցութ­յոա­նը ղե­կա­վար Պա­րույր Հայ­րիկ­յա­նը փոր­ձեց ՀՀԿ­-ի հետ միաս­նա­բար մաս­նակ­ցել ընտ­րութ­յուն­նե­րին, սա­կայն, ըստ ա­մե­նայ­նի չստաց­վեց եւ նա­խա­պես հայ­տա­րա­րել է, որ ե­թե ԱԻՄ-ը չմաս­նակ­ցի այս ընտ­րութ­յուն­նե­րին՝ ա­պա ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո կլու­ծար­վի: Նաեւ իր դժգո­հութ­յունն է հայտ­նել, թե՝ «Ղա­րա­բաղ գո­ռա­ցող­նե­րը կա­րո­ղա­ցե՞լ­ են ի­րենց ծրա­գի­րը ի­րա­կա­նաց­նել… Մենք ա­սացինք ինք­նո­րո­շում, եւ դա ի­րա­կա­նա­ցավ»:

Վեր­ջերս, երբ «Երկ­րա­պահ» կա­մա­վո­րա­­կան­նե­րի միութ­յու­նը սա­տա­րեց ՀՀԿ­-ին, ար­ծարծ­վում էր նաեւ «Հայ կա­մա­վո­րա­կան­նե­րի հա­մախմ­բու­մ» ազ­գա­յին-քա­ղա­քա­կան նա­խա­ձեռ­նութ­յան ՀԱԿ-ի մեջ ընդգրկ­վա­ծութ­յան հար­ցը, ու հի­շա­տակ­վում, թե իբր այն ըն­դա­մե­նը նոր է դուրս գա­լիս Կոնգ­րե­սից: «Սար­դա­րա­պա­տ» շարժ­ման նա­խա­ձեռ­նութ­յու­նը, ի դեմս Ժիրայր Սե­ֆիլ­յա­նի, պաշ­տո­նա­պես հայ­­տա­րա­րեց. «Այն օր­վա­նից երբ ձ­­ե­ւա­վոր­վեց «Սար­դա­րա­պա­տ»-ը (2009թ. ա­շուն) «Հայ կա­մա­վո­րա­կան­նե­րի հա­մախմ­բու­մ» նա­խա­ձեռ­նութ­յու­նը ըստ էութ­յան դա­դա­րեց­րել է իր գոր­ծու­նեութ­յու­նը»:

Ան­գամ ԼՂՀ ­պաշտ­պա­նութ­յան բա­նա­կի նախ­կին հրա­մա­նա­տար Սամ­վել Բա­բա­յա­նի մա­սին ե­ղան հրա­պա­րա­կում­ներ, իբր նա փա­խած չէ, շու­տով կհայտն­վի ընտ­րութ­յուն­նե­րին իր «Դա­շինք» կու­սակ­ցութ­յու­նով, բայց… մամուլը սա պահմ­տո­ցի կո­չեց. «Այս պահմ­տո­ցին թե­րեւս հա­յաս­տան­յան պատ­մութ­յան երկ­րորդ լա­վա­գույն պահմ­տո­ցին կա­րե­լի է հա­մա­րել՝ չգե­րա­զանց­ված Վա­նո Սի­րա­դեղ­յա­նի պահմ­տո­ցուց հե­տո»:

Շա­տե­րի հա­մար անս­պա­սե­լի ա­վարտ­վեց նաեւ «պահմ­տո­ցիից» վա­ղուց վե­րա­դար­ձած նախ­կին պատ­գա­մա­վոր Խա­չա­տուր Սու­քիաս­յա­նի գրանց­ման հար­ցը: Ոս­տի­կա­նութ­յան վի­զա­նե­րի եւ անձ­նագ­րա­յին վար­չութ­յու­նը Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան եւ թիվ 10 ընտ­րա­տա­րած­քա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րին գրութ­յուն է ու­ղար­կել, ո­րով ան­վա­վեր է ճա­նաչ­վել նախ­­կին տե­ղե­կան­քը: Այդ մա­սին տե­ղե­կաց­րել է թիվ 10 ընտ­րա­տա­րած­քա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Սամ­վել Յազր­յա­նը: Վար­­չութ­յան այս գրութ­յամբ Սու­քիաս­յա­նին մերժ­վել է վեր­ջին 5 տա­րում Հա­յաս­տա­նում մշտա­պես բնակ­վե­լու մա­սին տե­ղե­կան­քի տրա­մադ­րու­մը. «Ե­թե քա­ղա­քա­ցին չի բա­վա­րա­րում Ընտ­րա­կան օ­րենսգր­քով սահ­ման­ված պա­հանջ­նե­րից ո­րե­ւէ մե­կը, ապա նրա գրան­ցու­մը մերժ­վում է»,- հա­վե­լել է ԸԸՀ նա­խա­գա­հը: ՀԱԿ-ը ի­հար­կե ա­րագ հայ­տա­րա­րել է, որ «Սու­քիաս­յա­նի նկատ­մամբ տե­ղի է ու­նե­նում հեր­թա­կան քա­ղա­քա­կան հե­տապն­դու­մը»: Բայց նախ­կին պատ­գա­մա­վո­րը թաքն­վե­լուց հե­տո վե­րա­դառ­նա­լով՝ այ­լեւս գործ չի ու­նե­նում ՀԱԿ-ի հետ:

Հայ Ա­րիա­կան միա­բա­նութ­յու­նը (Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմբ­ման հետ) եւ «Նոր ժա­մա­նակ­նե­րը» կու­սակ­ցութ­յու­նը, ըստ ա­մե­նայ­նի, չեն մաս­նակ­ցի այս խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րին եւ գու­ցե սա­տա­րող կամ մեկ այլ հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես գան: Ին­չը չի բա­ցառ­վում նա­եւ ա­վե­լի քան 60-70 կու­սակ­ցութ­յուն­նե­րի պա­րա­գա­յում: Ա­մեն դեպ­քում ՆԺԿ-ն հա­մա­գու­մա­րով ար­դեն հայ­տա­րա­րել է չմաս­նակ­ցե­լու մա­սին, իսկ ՀԱՄ ա­ռաջ­նորդ Ար­մեն Ա­վե­տիս­յա­նը, ինչ­պես նշել էին «Լու­սանցք»-ի նա­խորդ հա­մա­րում, հայտ­նել էր, որ ե­թե հա­մոզ­ված չլի­նեն ընտ­րութ­յուն­նե­րում հա­ջո­ղութ­յան հաս­նե­լու գործում, ա­պա հա­վաք­ված գու­մա­րը ան­տե­ղի չեն վատ­նի եւ այն որեւէ ծրագ­րա­յին-ազ­գա­յին նպա­տա­կի հա­մար կծառայեցնեն…

Իսկ ա­հա, ՀԱ­Կ-ում ընդգրկ­ված ՍԴՀԿ­ ­խորհր­դի ան­դամ Գուր­գեն Ե­ղիա­զար­յա­նը հայ­տա­րա­րել է, թե «Հա­յաս­տա­նում ա­պար­տեիդ է»…, քա­նի որ «Սերժ Սարգս­յա­նի նա­խընտ­րա­կան ծրա­գի­րը մի­ջազ­գա­յ
ին նոր­մի խախ­տում է, մար­դու ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հար­ման մա­սին գրա­վոր փաս­տա­թուղ­թ»: Ըստ նրա, ըն­թեր­ցե­լով «Հա­յաս­տա­նի իշ­խող՝ ՀՀԿ նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նի նա­խընտ­րա­կան ծրագ­րե­րում ամ­րագր­ված մի շարք դրույթ­ներ ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րին մե­քե­նա­նե­րով ու բնա­կա­րան­նե­րով, քա­ղա­քա­ցի­նե­րին բարձր թո­շակ­նե­րով ու աշ­խա­տա­վար­ձե­րով ա­պա­հո­վե­լու եւ ըն­տա­նիք­նե­րում գի­տե­լի­քը որ­պես միակ կա­րե­ւ­ո­­րա­գույն ար­ժեք հաս­տա­տե­լու մա­սին», հատ­կա­պես «Հայ ըն­տա­նիք­նե­րի­ն» այդ ա­մե­նով ա­պա­հո­վե­լու մա­սին ձե­ւա­կեր­պու­մը, մի­ջազ­գա­յին նոր­մի կո­պիտ խախ­տում է, ա­պար­տեիդ»: Նույ­նիսկ Աֆ­րի­կա­յում, որ­տեղ Ման­դե­լան 25 տա­րի բան­տե­րում անց­կաց­րեց այս ե­րե­ւույ­թի դեմ պայ­քա­րե­լով, նման բան չէր ձե­ւա­կերպ­վել.- շա­րու­նա­կել է ՍԴՀԿ ­ներ­կա­յա­ցու­ցի­չը.«Հա­յաս­տա­նում ապ­րում են մոտ 25 ազ­գեր ու ազ­գութ­յուն­ներ: Ի՞նչ­ է նշա­նա­կում. «հայ ըն­տա­նի­քի­ն» բա­րե­կե­ցութ­յուն ա­պա­հո­վե­լու խոս­տու­մը, ո­րը ձե­ւա­կերպ­ված է այ­լեւս որ­պես փաս­տա­թուղթ: Իսկ ա­հա մյուս ազ­գե­րի ըն­տա­նի՞ք­նե­րը, նրանք հաշ­վից դո՞ւրս­ են՝ ըստ Սար­գս­յա­նի: Սա նա­ցիո­նա­լիզմ է»:

Հե­տաքր­քիր է, որ այս հատ­վա­ծը հատ­կա­պես ընդգծ­վել էր «Լու­սանցք»-ի նա­խորդ հա­մա­րում, ո­րը նկատ­վել էր ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վութ­յան վե­րա­կանգն­մանն ու Հա­յաս­տա­նում հայ ըն­տան­քի­նե­րի եւ սե­րունդ­նե­րի պաշտ­պա­նութ­յանն ուղ­ղ­ված քայլ: Այն, որ այ­լազ­գի­ներն ու հա­կազ­գի­նե­րը, այ­լա­սեր­ներն ու սե­ռա­մո­լա­գար­նե­րը, ա­ղան­դա­վոր­ներն ու նմա­նա­տիպ այլ փոք­­րա­մաս­նութ­յուն կոչ­ված­նե­րը Հա­յա­ս­տա­­նում եւ ամ­բողջ աշ­խար­հում ա­ռա­վե­լութ­յուն­ներ ու­նեն՝ մի­ջազ­գայ­նո­րեն բո­լո­րիս պար­տադր­ված: «Ազ­գա­յին» կու­սա­կ­ցութ­յան ներ­կա­յա­ցու­ցի­չը չի «նկա­տում». ե­րեւի ժա­մա­նա­կին անվ­տան­գութ­յան հա­մա­կար­գում աշ­խա­տելիս հի­շո­ղութ­յան կո­րուստ­ներ է ու­նե­ցել… Ու նախկին ԿԳԲ-ականի համար, հասկանալի պատճառներով, ազ­գա­յին գոր­ծը, հայ ըն­տա­նի­քին ա­ջակ­ցե­լը հան­կարծ աղմ­կե­լու ա­ռիթ է տվել: Մինչդեռ այ­սօր հա­յի ի­րա­վունք­նե­­րը պետք է Հա­յաս­տա­նում պաշտ­պա­նել, ո­րով­հե­տեւ ա­մե­նաի­րա­վա­զուր­կը հենց հայն է իր հայ­րե­նի­քում:

Ժա­մա­նա­կին քա­ղա­քա­գետ Ի­գոր Մու­րադ­յա­նը մի հար­ցազ­րույ­ցում նշել էր, որ «ՀԱԿ/ՀՀՇ-ն ձգտում է իշ­խա­նութ­յան՝ Ար­ցա­խը հանձ­նե­լու նպա­տա­կո­վ», քա­նի որ ՀԱԿ-ը, ո­րը կար եւ մնում է նույն ՀՀՇ-ն, հայ­կա­կան ներ­քա­ղա­քա­կան կյան­քի ա­մե­նագլ­խա­վոր եւ վտան­գա­վոր թյու­րի­մա­ցութ­յունն է: Ա­յո, ՀՀՇ-ն իշ­խա­նութ­յան է գա­լիս Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը հանձ­նե­լու եւ հանձն­մա­ն ­գա­ղա­փա­րը լե­գի­տի­մաց­նե­լու մտադ­րութ­յամբ: ՀԱԿ/ՀՀՇ-ն նույ­նիսկ չի էլ թաքց­նում իր այդ մտադ­րութ­յու­նը եւ այդ պա­րա­գա­յում նրանց հնա­րա­վոր կլի­նի կանգ­նեց­նել մի­այն ու միայն ռազ­մա­կան ու­ժի մի­ջո­ցո­վ»: Քա­ղա­քա­գե­տը նաեւ նշել է, որ ՀՀ նա­խա­գահ Սերժ Սարգս­յանն այ­սօր բա­վա­կա­նա­չափ հա­վա­սա­րակշռ­ված քա­ղա­քա­կա­նութ­յուն է վա­րում ՌԴ­-ի, Ա­րեւ­մուտ­քի ու ԱՄՆ-ի մի­ջեւ, ին­չի արդ­յուն­քում նույ­նիսկ ԱՄՆ-ին հար­կա­վոր չէ հան­ցա­վոր գոր­ծու­նեութ­յան մեջ թա­թախ­ված ՀՀՇ-ն:

Դե, Ար­ցա­խը հանձ­նե­լու հա­մար նաեւ մի նոր ա­պազ­գա­յին, հա­յին ու հայ ըն­տա­նի­քին վար­կա­բե­կող ու նսե­մաց­նող թե­մա­ներ են պետք, որն էլ ո­մանք կար­տա­հայ­տեն այս ընտ­րութ­յուն­նե­րի ըն­թաց­քում, իսկ ըն­տ­րութ­յուն­նե­րից հե­տո գու­ցե մի նոր «Մար­տի 1» էլ ծրագ­րեն… Բայց վստահ ենք՝ եւ՛ իշ­խա­նութ­յուն­նե­րը, եւ՛ այլ ընդ­դի­մա­դիր­նե­րը եւ՛ մեր ժո­ղո­վուր­դը դա­սեր քաղել են այդ ող­բեր­գա­կան օ­րե­րից:

ՀՀ 3 նա­խա­գահ­նե­րի մրցա­պայ­քա­րը ընտ­րութ­յուն­նե­րի վերջ­նա­մա­սում դար­ձավ 3-րդ­ եւ 1-ին նա­խա­գահ­նե­րի մրցա­պայ­քար, բայց չի բա­ցառ­վում, որ 2-րդ­ նա­խա­գա­հը ինչ-որ կերպ մաս­նակ­ցութ­յուն ու­նե­նա: Օ­րերս Մոսկ­վա­յի Սպի­տակ տա­նը տե­ղի է ու­նե­ցել ՌԴ ­նո­րըն­տիր նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի եւ Ռո­բերտ Քո­չար­յա­նի հան­դի­­պու­մը: Քնարկ­վել են Հա­յաս­տա­նում նա­խընտ­րա­կան ի­րա­վի­ճա­կին վե­րա­բե­րող հար­ցեր, ար­ցախ­յան հիմ­նախնդ­րի կար­գա­վոր­ման բա­նակ­ցա­յին ներ­կա փու­լը, Հա­րա­վա­յին Կով­կա­սում առ­կա մի շարք խնդիր­ներ: Իսկ մար­տի 19-ին աշ­խա­տան­քա­յին այ­­­ցով Մոսկ­վայում էր ՀՀ նա­խա­գահը՝ մա­ս­նակ­ցե­լու Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան ըն­կե­րակ­ցութ­յան միջ­պե­տա­կան խորհր­դի նիս­տին: Եվ վստա­հա­բար ա­ռանձ­նազ­րույց է եղել նաեւ ՌԴ ­նա­խա­գա­հի հետ:

 

Արտակ Հայոցյան

 

Դիտորդները դիտելու՞ են գալիս

 

ՀՀ ­կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Տիգ­րան Մու­կուչ­յանն ըն­դու­նել է ԵԱՀԿ Ժո­ղովր­դա­վա­րա­կան հաս­տա­տութ­յու
ն­նե­րի եւ մար­դու ի­րա­վունք­նե­րի գրա­սեն­յա­կի՝ ՀՀ­ Ազ­գա­յին ժո­ղո­վի 2012թ. ընտ­րութ­յուն­նե­րին դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յան հիմ­նա­կան կազ­մին:

Նա ընդգ­ծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յան կա­րե­ւո­րութ­յունն ընտ­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ եւ ներ­կա­յաց­րել է կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից ի­րա­կա­նաց­վող ընտ­րութ­յուն­նե­րի նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րը: Հան­դիպ­ման ըն­թաց­քում ՀՀ ­ԿԸՀ նա­խա­գահն անդ­րա­դար­ձել է հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից կազ­մա­կերպ­վող ընտ­րութ­յուն­նե­րի անց­կաց­ման մաս­նա­գի­տա­կան դա­սըն­թաց­նե­րին, հան­րա­յին ի­րա­զեկ­ման մա­կար­դա­կի բարձ­րաց­մանն ուղղ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րին եւ ծրագ­րե­րին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յան ղե­կա­վար Ռադ­մի­լա Շե­կե­ռինս­կան իր հեր­թին տե­ղե­կաց­րել է, որ հա­ջորդ շա­բաթ Հա­յաս­տան կժա­մա­նեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յան կազ­մում ընդգրկ­ված եր­կա­րա­ժամ­կետ դի­տորդ­նե­րը: Նա նաեւ նկա­տել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն­ իր ա­ռա­քե­լութ­յան շրջա­նակ­նե­րում կհրա­­պա­րա­կի 2 մի­ջանկ­յալ զե­կույց, քվեար­կութ­յան հա­ջորդ օ­րը՝ ա­ռա­քե­լութ­յան նախ­նա­կան եզ­րա­կա­ցութ­յու­նը, այ­նու­հե­տեւ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ընտ­րութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ վերջ­նա­կան զե­կույ­ցը:

 

Գոհար Վանեսյան

 

«Լու­սանցք» թիվ 10 (231), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

 

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։