Միաց­յալ Հա­յաս­տա­նը՝ հնա­րա­վոր տար­բե­րակ «Նոր Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք» ծրագ­րում

Հա­մաա­րիա­կան դա­շին­քը՝ ռազ­մա-քա­ղա­քա­կան գոր­ծոն

 

Ի­րա­նի շուրջ մի­ջազ­գա­յին աղ­մու­կը հար­ցեր է ա­ռա­ջաց­րել նաեւ Թեհ­րա­նում, եւ նա­խա­գահ Մահ­մուդ Ահ­մա­դի­նե­ջա­դը ներ­քա­ղա­քա­կան ո­րոշ հար­ցե­րի շուրջ պար­զա­բա­նում­ներ տա­լու նպա­տա­կով հրա­վիր­վել է Մեջ­լիս: Այս­տեղ նա նշել է, որ նա­­խա­գա­հից պար­զա­բա­նում­ներ պա­­հան­ջե­լը ո­րե­ւէ ար­տա­ռոց ե­րե­ւույթ չէ, այլ այն ամ­րագր­ված է Սահ­­մա­նադ­րութ­յամբ: Մեջ­լի­սի պա­տ­­գա­մա­վոր Ա­լի Մո­թա­հա­րին ա­սել է, թե նա­խա­գա­հից պար­զա­բա­նում­ներ պա­հան­ջե­լու ի­րա­կան նպա­տակն այն է, որ Մեջ­լիսն ու կա­ռա­վա­րութ­յունն առ­կա խնդիր­նե­րի վե­րա­բեր­յալ ոչ թե զլմ-­նե­րի, այլ ա­ռե­րես­ման մի­ջո­ցով հայտ­նեն ի­րենց տե­սա­կետ­նե­րը եւ, ի վեր­ջո, ժո­ղո­վուրդն էլ կլսի այդ տե­սա­կետ­նե­րը:

Ներ­քա­ղա­քա­կան խնդիր­նե­րը շաղ­կապ­վում են ար­տա­քին խն­­դիր­­նե­րի հետ, եւ վեր­ջերս Թեհ­րան էր ժա­մա­նել Ադր­բե­ջա­նի պա­շտ­­պա­նութ­յան նա­խա­րար Սա­ֆար Ա­բիե­ւը, ով շտա­պել է հայ­տա­րա­րել, թե Բա­քուն ոչ մի պա­րա­գա­յում թույլ չի տա, որ իր տա­րած­քը ո­րե­ւէ եր­կիր օգ­տա­գոր­ծի Ի­րա­նի դեմ: Իբր Ադր­բե­ջա­նը տա­րա­ծաշր­ջա­նում ու­ժեղ դիրք զբա­ղեց­նող Ի­րա­նի կա­րիքն ու­նի եւ հա­վա­տա­րիմ է վեր­ջի­նիս հետ պահ­պա­նե­լու բա­րիդ­րա­ցիա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Հե­տաքր­քիր է, որ ի­րա­նա­կան կող­մը անդ­րա­դառ­նա­լով Ադր­բե­ջա­նի եւ Իս­րա­յե­լի մի­ջեւ ստո­րագր­ված սպա­ռա­զի­նութ­յան ձեռք բեր­ման մա­սին պայ­մա­նագ­րին, նշել է, որ պար­զա­­բա­նում­նե­րից հե­տո հստակ է ե­ղել, որ սպա­ռա­զի­նութ­յան ծա­վալն այն չա­փի չի ե­ղել, ինչ մա­սին հայ­տա­րար­վել է եւ, որ Իս­րա­յե­լի ու Ադր­բե­ջա­նի մի­ջեւ վե­րոնշ­յալ գոր­ծար­քի մա­սին հա­մա­ձայ­նութ­յունն ա­վե­լի վաղ է ձեռք­բեր­վել: Իսկ Ա­դր­­բե­ջա­նի ՊՆ-ն սպա­ռա­զի­նութ­յան  փաս­տը պատ­ճա­ռա­բա­նել է այն հան­­գա­ման­քով, թե իբր պետք է իր բա­նա­կը վե­րա­­զի­նի, եւ այդ նպա­տա­կով էլ ստիպ­ված է ռազ­մա­կան տեխ­նի­կա գնել, ո­րոնք Ադր­բե­ջա­նի բա­նա­կի տրա­մադ­րութ­յան տակ են եւ ոչ մի դեպ­­քում չեն գոր­ծադր­վի Ի­րա­նի դեմ:

Ի­րա­նի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Ահ­մադ Վա­հի­դին էլ, պա­տաս­խա­նե­լով ԼՂ­-ի հա­կա­մար­տու­թ­­յանն առնչ­վող հար­ցին, պա­տաս­խա­նել է, որ տա­րա­ծաշր­ջա­նում ան­կա­յու­նութ­յուն եւ ան­հանգս­տու­թ­­յուն չպետք է տի­րի, եւ հույս է հայ­տ­­նել, որ այդ հիմ­նախն­դի­րը շուտ կհան­գու­ցա­լուծ­վի: Այս­պես Բա­քուն խոս­տա­նում է, թե Ադր­բե­ջա­նի օ­դա­յին եւ ցա­մա­քա­յին տա­րած­քը եր­բեք, ոչ մի հան­գա­ման­քում չի գործ­ած­վի ընդ­դեմ Ի­րա­նի­:

Սա­կայն տա­րած­քա­յին այն նկր­­­տում­նե­րը, որ տա­ծում է Թուր­քի­ան Սի­րիա­յի եւ Ի­րա­քի նկատ­մամբ, այդ­պի­սի նկրտում­ներ էլ ու­նի Ադր­բե­ջա­նը Ի­րա­նի եւ Հա­յաս­տա­նի նկատ­մամբ: Իսկ Իս­րա­յե­լը պար­զա­պես ու հենց այն­պես չի զի­նում Ադր­բե­ջա­նին, այս եր­կիրն էլ իր ծրագ­րերն ու­նի:

Ուս­տի, ԻԻՀ Ազ­գա­յին անվ­տ­­ան­­գութ­յան բարձ­րա­գույն խորհր­դի քար­տու­ղար Սա­յիդ Ջա­լի­լին Ադր­բե­ջա­նի ՊՆ ­հետ ա­ռանձ­նա­կի է քննար­կել այդ երկ­րի տա­րած­քից Ի­րա­նի դեմ ուղղ­ված հնա­րա­վոր սպառ­նա­լի­քի հար­ցը: Ա­մեն դե­պ­­քում երկ­կողմ ծրագ­րե­րի ա­ռն­­չութ­յամբ ո­րե­ւէ հստակ հայ­տա­րա­րութ­յուն­ներ չհնչե­ցին, կող­մե­րը սահ­մա­նա­փակ­վե­ցին միայն ա­րա­րո­ղա­կար­գա­յին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով: Եվ պա­տա­հա­կան չէ, որ այս ա­մե­նին հե­տե­ւեց ԻԻՀ ԱԳՆ բո­ղո­քի նո­տան, որ հղվել է Ադր­բե­ջա­նի դես­պան Ջա­վան­շիր Ա­խուն­դո­վին: Պատ­ճառն Ադր­բե­ջա­նի ազ­գա­յին անվ­տան­գութ­յան նա­խա­րա­րութ­յան հայ­տա­րա­րութ­յունն էր առ այն, թե երկ­րում ձեր­բա­­կալ­ված խմբա­վո­րու­մը (պե­տա­կան դա­վա­ճա­նութ­յան մե­ղադ­րան­քով) կապ­ված է ե­ղել Ի­րա­նի հետ: Թեհ­րա­նը հայ­տա­րա­րել է, որ Ադր­բե­ջանն իր այդ գոր­ծու­նեութ­յամբ հա­կա­սում է մոտ 15 օր ա­ռաջ Նա­խի­ջե­ւա­նում 2 երկր­նե­րի ԱԳ նա­խա­­րար­նե­րի եւ Թեհ­րան ժա­մա­նած Ադր­բե­ջա­նի ՊՆ ­հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին: Իսկ ԻԻՀ Բա­նի­մաց­նե­րի խոր­­հր­­դում Ա­րեւ­ել­­յան Ատր­պա­տա­կա­նի (Ա­րե­ւել­յան Ա­զար­բայ­ջան) ներ­կա­յա­ցու­ցի­չը, քննա­դա­տե­լով Ադր­բե­ջա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րին, շեշ­տել է, որ նրանք Քա­դա­ֆիի եւ Մո­­բա­րա­քի ճա­կա­տագ­րից պետք է դա­սեր քա­ղեն: Մտա­հո­գիչ է նր­­անց վա­րած հա­կաիս­լա­մա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, քա­նի որ «Ի­ս­­լա­մա­կան կոն­ֆե­րանս» կազ­մա­կեր­պու­թ­­յան ան­դամ Ադր­բե­ջա­նը վե­րած­վել է իս­րա­յել­ցի գոր­ծա­կալ­նե­րի հա­վա­քա­տե­ղիի…

Տա­րա­ծաշր­ջա­նա­յին մեկ այլ թնջուկ՝ ռուս-վրա­ցա­կան, եւս կա­րող է բոր­բոք­վել ա­մեն պա­հի: Վլա­դի­միր Պու­տի­նի՝ ՌԴ ­նա­խա­գահ վե­րընտր­վե­լու կա­պակ­ցութ­յամբ ող­ջու­նել է հա­մայն Վրաց Պատ­րիար­քը եւ հի­շեց­րել Վրաս­տա­նի ամ­բող­ջա­կա­նութ­յան մա­սին. «Մենք վստահ ենք, որ վաղ թե ուշ Վրաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը կվե­րա­կանգն­վի, սա­կայն լավ կլի­ներ, ե­թե դա տե­ղի ու­նե­նար Ձեր կա­ռա­վար­ման օ­րո­ք»:

Սա­կայն Աբ­խա­զիան եւ Հա­րա­վա­­յին Օ­սիան Վրաս­տա­նին կր­­կին կցվե­լու ցան­կութ­յուն չու­նեն, եւ կար­­ծում ենք, դա Պու­­­­տի­նի նպա­տակ­նե­րի մեջ չի էլ մտ­­նում: Ընդ­հա­կա­ռա­կը, պար­բե­րա­բար ար­ծարծ­վում են նաեւ Ա­ջա­­ր­­իա­յի եւ Ջա­վախ­քի՝ Վրաս­տա­­նից ան­կա­խա­նա­լու թե­մա­նե­րը:

Այս ա­ռու­մով Թբի­լի­սին դեռ խն­­դիր­ներ ու­նի Մոսկ­վա­յի հետ, ուս­տի փոր­ձում է գո­նե կար­գա­վո­րել հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Ե­րե­ւա­նի ուղ­ղութ­յամբ: Փոր­­ձում է մո­ռա­ցութ­յան տալ նաեւ Թուր­քիա-Վրա­ս­­տան-Ադր­բե­ջան եղ­բայ­րութ­յան մա­սին հնչեց­րած նախ­կին կար­գա­խոս­նե­րը: Վրաց-թուրք-ադր­բե­ջա­նա­կան տնտե­սա­կան կա­պե­րը չան­տե­սե­լով՝ Թբի­­լի­սին փոր­ձում է Հա­յաս­տա­նի հետ էլ տնտե­սա­կան կա­պերն ամ­րապն­դել, Հյու­սիս-հա­րավ ճա­նա­պար­հա­յին մի­ջանց­­քից է խո­սում եւ ծրագ­րում նե­րառ­վե­լու հա­վա­նա­կա­նութ­յան մա­­սին հայտ­նում:

Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յանն  ա­ռ­ն­չվող քննար­կում­նե­րը Ֆրան­սիա­յում անդ­րա­դար­ձան նաեւ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րին: «Նի­կո­լա Սար­կո­զիի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը վտան­գա­վոր են»,- հայ­տա­րա­րել է Թուր­քիա­յի վար­չա­պետ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը, ով դժգո­հել է, որ Ֆրան­սի­ա­յի Սահ­մա­նադ­րա­կան խորհր­դի ո­րո­շու­մից հե­տո, նա­խա­գահ Սար­կո­զին նպա­տա­կադր­վել է մի նոր նա­խա­գիծ ներ­կա­յաց­նել Սե­նատ՝ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան հեր­քու­մը քրեա­կա­նաց­նող: «Նրա սպառ­նա­լից հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը շատ վտան­գա­վոր են, իսկ այ­լատ­յա­ցութ­յան նմա­նա­տիպ դրս­­ե­ւո­րու­մ­­ներն՝ ուղ­ղա­կի ա­մո­թա­լի»,- ա­սել է Թուր­քիա­յի վար­չա­պե­տը՝ «մո­ռա­նա­լով» թուր­քե­րի մի­ջազ­գա­յին ու հա­կա­մարդ­կա­յին բո­լոր ա­նա­մոթ­ու­թ­­յուն­նե­րը….

Հի­շեց­նենք, որ այս վար­չա­պետն էր ա­հա­բե­կում, թե Հա­յոց ցե­­ղա­ս­­պա­նութ­յան ար­ծար­ծու­մը կա­րող է Թուր­­քիա­յից հա­յե­րի ար­տա­քս­­ման պատ­ճառ դա­ռ­­նալ, քա­­նի որ տա­­սն­­յակ հա­զա­րա­վոր հա­յեր են ապ­րում Թուր­քիա­յում, նա­եւ ա­պօ­րի­նի աշ­խա­տան­քի ան­­­­ցած հա­­զա­րա­վոր հա­յաս­տան­ցի­ներ կան, ո­րոնց «Ան­­կա­րան հան­­դուր­ժում է՝ որ­պես հա­րե­ւան եր­կ­­րի քա­ղա­քա­ցի­նե­րի, որ ապ­րուս­տի մի­ջո­ց­­ներ են հայթ­այ­թում»… Թուր­­­­քիա­յի կա­լա­նա­վայ­րե­րում ձեր­բա­կալ­ված կամ դա­տա­պարտ­ված շուրջ 2310 օ­տա­ր­­եր­կ­­րա­ցի կա, ո­րոն­ցից 11-ը Հա­յա­ս­­տա­նի քա­ղա­քա­ցի է: Վեր­ջերս խո­ս­­վում էր, թե Թուր­քիա­յում նաեւ 11 հայ մարմ­նա­վա­ճառ է ձեր­բա­կալ­վել (ի ա­մոթ մեր երկ­րի)…

­Խո­սե­լով տասն­յակ հա­­զա­րա­վոր հա­յե­րի մա­սին՝ թուրք վար­չա­պե­տն­ ի­հար­կե նկա­տի է ու­նե­ցել ոչ թե «ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թ­­յուն» հա­յե­րին, այլ՝ «կրո­նա­կան փոք­րա­մաս­նութ­յուն» հռչակ­ված քրիս­տոն­յա հա­յե­րի հա­մայն­քը… Թուր­­­քիա­յում ան­գամ վա­խե­նում են հա­յե­րին ազգ կո­չել… Ո­րով­հե­տեւ այս դեպ­քում պետք է խո­սել ա­վե­լի քան 10 մլն.-ա­նոց հա­յութ­յան մա­սին, ով­քեր քրիս­տոն­յա­ներ ու մահ­մե­դա­կան­ներ են, նաեւ ծպ­տ­յալ (թրքա­ցած, թե քրդա­ցած) հա­յեր են եւ այլք: Հայ­կա­կան հար­­­ցը վստա­հա­բար ա­մե­նա­մեծ սպառ­նա­լիքն է Թուր­քիա­յի հա­մար, եւ Ան­կա­րան դա շատ լավ է գի­տակ­ցում ու ա­մեն բան ա­նում այդ հար­ցը մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում շրջա­փա­­կե­լու հա­մար:

Սա­կայն, Սի­րիա­յի շուրջ մի­ջազ­գա­յին աղ­մու­կը ա­ռա­վել ա­ռա­ջ­­նա­յին է քննարկ­վում Թուր­քիա­յում: Ռու­սաս­տան­յան նա­վե­րի մու­տ­­քը Սի­րիա­յի սահ­մա­նա­յին ջրեր ան­հանգս­տաց­րել էին նաեւ թուր­քե­րին: Բա­ցի այդ, վեր­ջերս թուր­քա­կան ռազ­մա­կան ինք­նա­թիռ­նե­րը փոր­ձել են հե­տապն­դել Սի­րիա թռչող ռու­սա­կան ռմբա­կո­ծիչ­նե­րին, երբ Սեւ ծո­վի շրջա­նում  ՏՈՒ-22 ռմբա­կո­ծիչ­նե­րը մո­տե­ցել են Թուր­քիա­յի սահ­մա­նին՝ 40 կմ ­հե­ռա­վո­րութ­յան վրա: Այդ ըն­թաց­քում ռու­սա­կան ռմբա­կո­ծիչ­նե­րի կող­մից սահ­մա­նա­յին մո­տե­ցում է գրան­ցել նաեւ Բուլ­ղա­րիան: Թուր­քա­կան «Միլ­լի­յեթ» եւ բու­լղա­րա­կան «Նո­վի­նի­թե» պար­բե­րա­կան­նե­րը գրել էին, որ օդ են բարձ­րա­ցել ՆԱ­ՏՕ-ի են­թա­կա­յութ­յան թուր­քա­կան 2 F-16 կոր­ծա­նիչ­ներ ու փոր­­­ձել հե­տապն­դել ռու­սա­կան ռմ­­բա­կո­ծիչ­նե­րին, ո­րոնք, ինչ­պե­սեւ ու­ղեկ­ցող կոր­ծա­նիչ­ներն ա­ռանց ո­րե­ւէ ու­շադ­րութ­յուն դարձ­նե­լու թուր­քա­կան կոր­ծա­նիչ­նե­րի ներ­կա­յութ­յա­նը, թռել են Աֆ­րի­կա­յի ուղ­ղութ­յամբ: Բայց Ան­կա­րան պն­­դում է, որ ռու­սա­կան ռմբա­կո­ծիչ­նե­րը մեկ­նել են Սի­րիա­յի ուղ­ղութ­յամբ՝ այդ երկ­րի օ­դա­յին տա­րած­քում զո­րա­վար­ժութ­յուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով:

Սա էր գու­ցե պատ­ճա­ռը, որ չնա­յած ա­րա­բա­կան երկր­նե­րի ու Ա­րեւ­մուտ­քի պա­հանջ­նե­րին, Դա­մաս­կո­սը անձ­նա­տուր չե­ղավ ա­րեւմտ­յան ա­ջակ­ցութ­յանն ար­ժա­նա­ցած ընդ­դի­մութ­յա­նը:

Բայց հա­կազ­դե­ցութ­յու­նը ուժգ­նա­նում է, չնա­յած սի­րիա­կան սահ­­­մա­նադ­րա­կան եւ այլ բա­րե­փո­­խում­նե­րին: Պար­սից ծո­ցի եր­կր­­նե­րը ար­դեն փա­կում են ի­րենց դես­պա­նատ­նե­րը Դա­մաս­կո­սում:

Սի­րիա­յի խնդի­րը տա­րա­ծաշր­ջա­նա­յին է: Մի կող­մից Ա­րեւ­մուտ­քը՝ ԱՄՆ-ի գլխա­վո­րութ­յամբ, Թուր­քիա­յի, Պար­սից ծո­ցի ա­րա­բա­կան միա­պե­տութ­յուն­նե­րի եւ Իս­րա­յե­լի­մաս­նակ­ցութ­յամբ նպա­տակ է հե­տապն­դում՝ հե­տա­մուտ լի­նել իշ­խա­նութ­յու­նից Բա­շար Ալ-Ա­սա­դի հե­­ռաց­մա­նը եւ ի­րենց հա­ճո կար­գե­րի հաս­տատ­մա­նը, ինչ­պես այլ ա­րա­բա­կան երկր­նե­րում ե­ղավ վեր­ջին ա­միս­նե­րի ըն­թաց­քում: Մյուս կող­մից՝ Ռու­սաս­տա­նը, Ի­րա­նը եւ Չի­նաս­տա­նը ընդ­դի­մա­նա­լով հա­կա­ռա­կորդ ճամ­բա­րին, ձգ­­տում են պահ­պա­նել Սի­րիա­յի ներ­կա­յիս վարչ­ա­կար­գը եւ ի­րենց դիր­քե­րն­ այս երկ­րում: Սի­րիա­կան ճգնա­ժա­մի հար­ցում Հա­յաս­տա­նի դիր­քո­րո­շու­մը հա­մար­վում է ի­րա­վա­չափ եւ բխում է մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի նոր­մե­րից ու հիմ­նա­րար սկզբունք­նե­րից: Ե­րե­ւա­նի ու սի­րիա­հայ հա­մայն­քի մի­ջեւ գոր­ծում է մշտա­կան կապ եւ ըն­թա­նում են խորհր­դատ­վութ­յուն­ներ՝ հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լու խնդրի վե­րա­բեր­յալ ընդ­հա­նուր մո­տե­ցում­նե­րը. Հա­յաս­տա­նը ՄԱԿ-ի Գլ­­խա­վոր ա­սամբ­լեա­յում Սի­րիա­յի վե­­րա­բեր­յալ 2 բա­նա­ձե­ւե­րի քվե­ար­կութ­յանն էլ ձեռն­պահ է քվեար­կել: Սի­րիան եւս հա­վա­սա­րակշռ­ված մո­տե­ցում է դրսե­ւո­րել Հա­յաս­տա­նի նկատ­մամբ, եւ այս երկ­­րի խնդիր­նե­րը չեն կա­րող չհու­­զել հա­յե­րին:

Ինչ վե­րա­բե­րում է Սի­րիա­յի եւ Ի­­րա­նի (նաեւ Թուր­քիա­յի եւ Ի­րա­նի) քրդե­րի ան­կա­խա­կան շար­ժում­նե­րին, ա­պա դրանք եւս վտ­­ան­­գա­վոր են հա­յութ­յան հա­մար, քան­զի առնչ­վում է «Քուր­դիս­տան» կոչ­վող չգոյ երկ­րին, ո­րի «տա­րած­ք­­նե­րը» նե­րա­ռում են նաեւ Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նը, ին­չը հաս­տատ հա­կա­հայ­կա­կան դրսե­ւո­րում է…

Հա­յաս­տա­նի տա­րածք­նե­րի վրա փոր­ձում են կա­ռու­ցել «Մեծ Քուր­դիս­տան» կամ «Մեծ Ադր­բե­ջան», էլ չենք ա­սում «Մեծ Թուր­քիա­յի» (Թու­րա­նի) մա­սին, որ ար­դեն իսկ մա­սամբ գո­յա­տե­ւում է­ հայ­կա­կան հո­ղե­րի վրա… Ուս­տի Ե­րե­ւա­նը ոչ մ­­իայն պետք է ար­ծ­­ար­ծի Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նի ու Կի­լիկ­յան Հա­յաս­տա­նի հար­ցը, այ­­լ­­եւ՝ Միաց­յալ Հա­յաս­տա­նի վե­րած­նուն­դը պետք է նե­րա­ռի «Մեծ Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք» եւ նմա­նա­տիպ այլ ծրագ­րե­րում: Եվ այ­լեւս պետք է գոր­ծել ու տա­րա­ծաշր­ջա­նում վա­րել հա­մա­հայ­կա­կան քա­ղա­քա­կա­նութ­յուն, որ­պես­զի Սի­րի­ա­յի ու Ի­րա­նի հա­յե­րը միա­նան Թուր­­քիա­յի ա­րե­ւել­յան տա­րածք­նե­րում, իսկ ի­րա­կա­նում՝ Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նում եւ Կի­լիկ­յան Հա­յաս­տա­նում ապ­րող ի­րենց ա­զ­­գա­կից­նե­րին:

Ան­գամ Լի­բա­նանն է մտա­ծում «Մեծ Լի­բա­նան» ստեղ­ծե­լու մա­սին, չնա­յած ա­րա­բա­կան երկր­նե­րով է շրջա­պատ­ված:

ԱՄՆ բա­նա­կի պաշ­տո­նա­թող սպա Ռալֆ Պի­տեր­սի 2006թ. գրած «Մի­ջին Ա­րե­ւել­քի նոր քար­տե­զը՝ ըստ ար­յու­նակ­ցա­կան կա­պե­րի եւ հա­վա­տի նմա­նութ­յուն­նե­րի» հոդ­վա­ծում մեծ ծա­վա­լում­նե­րի թե­մա կա, ին­չը պետք է վե­րար­տադ­րել՝ նե­րա­ռե­լով հայ­կա­կան շա­հե­րը:

Այս­տեղ չենք կա­րող չհի­շել Հայ Ա­րիա­կան միա­բա­նութ­յան ա­ռա­ջար­կած Հա­մաա­րիա­կան տա­րա­ծաշր­ջա­նա­յին դա­շին­քի ստեղ­ծ­­ման գա­ղա­փա­րը, ո­րը կա­րող է տա­րա­ծաշր­ջա­նում հա­մախմ­բել քրիս­տոն­յա եւ մահ­մե­դա­կան հա­վատ­քի շատ երկր­նե­րի, որ­պես տա­­­րա­ծաշր­ջա­նի բնիկ­նե­րի ու ար­­մա­տա­կան-ա­րիա­կան ծա­գում ու­նե­ցող­նե­րի: Ին­չը կա­րող է ամ­րապն­դել Հա­յաս­տա­նի ու հա­յութ­յան դիր­քե­րը ոչ միայն տա­րա­ծա­շր­­ջա­նում, քան­զի Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հը կա­րող է դառ­նալ Հա­մաա­րիա­կան Կենտ­րոն՝ հա­մա­պա­­տաս­խան ռազ­մա-քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րով…

ՀԱՄ ա­ռաջ­նորդ Ար­մեն Ա­վե­տիս­յա­նը մեկ ան­գամ չէ, որ բար­ձ­­րա­ձայ­նել է քա­ղա­քակր­թութ­յուն­նե­րի հա­մա­դաշ­նութ­յան մա­սին եւ Ի­տա­լիա-Հու­նաս­տան-Հա­յաս­տան -Ի­րան-Հնդկաս­տան-Չի­նաս­տան (Եվ­րո­պա-Ա­սիա՝ Եվ­րա­սիա­կան) ե­ռանկ­յու­նի­նե­րի միա­ցու­մը հա­մա­րել է հա­մաշ­խար­հա­յին նոր քա­ղա­քակր­թութ­յան հիմ­նա­դիր ուժ: Եվ սա կա­րող է նա­խա­ձեռ­նել հենց Հա­յաս­տա­նը՝ գտնվե­լով Եվ­րո­պա-Ա­սիա խաչ­մե­րու­կում եւ այդ քա­ղա­քակր­թութ­ւուն­նե­րի հատ­ման կե­տում…

 

Ա­րամ Ա­վետ­յան

 

«Լու­սանցք» թիվ 10 (231), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։