Իշ­խա­նութ­յունն ու ընդ­դի­մութ­յու­նը՝ ամ­բող­ջա­կան ազգ

Ա­ռողջ ու կազ­մա­կերպ­ված ազ­գա­յին պե­տութ­յուն­նե­րի ներ­քա­ղա­քա­կան կյան­քում իշ­խա­նութ­յուն­նե­րի լճա­ցու­մը կան­խե­լու եւ նրանց՝ ազ­գան­պաստ ու լիար­ժեք գոր­ծու­նեութ­յուն ի­րա­կա­նաց­նե­լու նա­խա­պայ­մա­նն­ ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի մշտա­կան առ­կա­յութ­յունն է, ինչ­պես կա­ռու­ցո­ղա­կան, այն­պես էլ՝ ան­հաշտ: Ա­ռողջ ու կազ­մա­կեր­պ­­ված ազ­գա­յին պե­տութ­յուն­նե­րի քա­ղա­քա­կան բո­լոր ու­ժե­րը պետք է ա­ռաջ­նորդ­վեն ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սութ­յան հիմ­նադ­րույթ­նե­րով, ամ­բող­ջաց­նեն եւ՛ ազ­գա­յին, եւ՛ պե­տա­կան ար­տա­քին ու ներ­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը…

Օ­տա­րա­դա­վան, օ­տա­րա­սեր եւ օ­տա­րահ­պա­տակ քա­ղա­քա­կան կամ հա­սա­րա­կա­կան ու­ժե­րը լր­­տե­­­սա­կան ցան­ցեր են եւ պետք է ար­գել­վի դրանց գոր­ծու­նեութ­յու­նը: Խոս­քը չի վե­րա­բե­րում բազ­մա­­կու­սակ­ցա­կա­նութ­յանն ու բազ­մա­կար­ծութ­յա­նը, ին­չը կա­րե­ւոր­վեց վե­րեւ­ում, սա­կայն, բազ­մա­կար­ծութ­յու­նը ա­ռողջ ու կազ­մա­կերպ­ված ազ­գա­յին պե­տութ­յուն­նե­րի պա­րա­գա­յում բա­­ցա­ռում է «խո­ս­­քի ա­զա­տութ­յան» ան­վամբ հա­կազ­գա­յին ու հա­կա­պե­տա­­կան քա­րոզ­չութ­յուն­ը, ո­ր­­ը ներ­մուծ­վե­լով օ­տար երկր­նե­րից՝ խար­խ­­լում է նաեւ իշ­խա­նու­թ­­յուն-ընդ­դի­մութ­յուն բնա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը եւ ազ­գա­յին շա­­հե­րի պաշտ­պա­նութ­յանն ուղղ­ված քայ­լե­րը վե­­րա­ծում ազ­գա­յին ու ա­պազ­գա­յին քա­­ղա­քա­կա­նութ­յուն­նե­րի՝ ջլա­տող ու ան­հե­ռան­կա­րա­յին (ան­գամ՝ կոր­ծա­նա­րար) մր­ց­ակ­ցութ­յան:

Օ­տար­նե­րը փոր­ձում են իշ­խա­նու­թ­­յան բե­րել ի­րենց դրա­ծո­նե­րին, ստեղ­ծվում են խա­մա­­ճի­կա­յին ու­ժեր, իշ­խա­նութ­յուն­նե­րին փո­խա­րի­նող ընդ­դի­մութ­յուն, ո­րը բազ­միցս փորձ­ված ամ­բոխ­ա­վա­րութ­յան ա­լի­քի (ժո­ղովր­դա­վա­րա­կան հե­ղա­փո­խութ­յուն են կո­չում) վրա կգա հե­ռաց­նե­լու «ժո­ղովր­դա­վա­­րութ­յու­նից շեղ­ված» իշ­խա­նութ­յուն­նե­րին:

Ժո­ղովր­դա­վա­րութ­յունն իս­կը ար­ժա­նի բառ է «ժո­ղովր­դին վա­րե­լու»՝ ամ­բո­­խի վե­րա­ծե­լու ա­ռու­մով, ուս­տի մենք զա­­տում ենք ժո­ղովր­դա­վա­րու­թ­­յու­նը ժո­ղովր­դա­իշ­խա­նութ­յու­նից: Չնա­յած հայ ազ­գայ­նա­կա­նի ձե­ւա­կեր­պու­մը՝ ազ­գիշ­խա­նութ­յունն է:

Ժո­ղովր­դաիշ­խա­նութ­յան դեպ­քում ան­հա­տի ի­րա­վունք­նե­րը գե­րա­­կա են ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րից, քան­զի ժո­ղո­վուր­դը – ժո­ղով­ված զանգ­վա­ծը չու­նի բնա­կան ծա­գում, ինք­նութ­յուն եւ էու­թյուն, ու­րեմ­նեւ՝ ա­վան­դույթ­ներ ու սո­վո­րու­­թ­­յուն­ներ: Դրանք կամ ար­հես­տա­­կա­նո­րեն են ձե­ւա­կերպ­ված կամ պար­զա­պես հա­վա­քա­կան բն­­ույթ ու­նեն եւ բազ­մա­տարր են: Ուս­տի՝ ան­հա­տա­կան, անձ­նա­յին­ մո­տե­ցու­մը հաղ­թա­նա­կում է:

Ազ­գիշ­խա­նութ­յան դե­պքում խոս­քը Բնա­կար­գի-Տիե­զե­րա­կար­գի մա­­սին է, ո­րում ար­հես­տա­կա­նը կամ օ­տա­­րա­ծի­նը տեղ չու­­նեն, եւ ան­հա­տա­­կան, անձ­նա­յին ի­րա­վունք­նե­րը գե­­­րա­­կա չեն կա­րող լի­նել ա­զ­­գա­յին ո­­րակ­նե­րի, տե­սա­կի ինք­նա­տի­պու­թ­­­յան պահ­պան­ման նկա­տ­­մամբ: Այս­տեղ ծա­գու­մը, ինք­նութ­յու­նը, էու­թ­­յու­նը, ու­րեմն­եւ՝ ա­վան­դույթ­նե­րը, սո­վո­րութ­յուն­­­նե­րը բնա­ծին են, միա­տարր:

Կա լուրջ տար­բե­րա­կում հա­­­վատ եւ հայ­րե­նիք հաս­կա­ցութ­յուն­նե­րի ա­ռու­մով եւս: Ժո­ղո­վուր­դը կրո­նի հե­տեւ­­­որդ է, քան­զի կրո­նը եւս ան­հա­տա­կան պաշ­տա­մուն­քի վրա է կա­ռուց­ված եւ նույն կրո­նա­կան ու­ղ­­ղութ­յան հե­տե­ւորդ կա­րող են լի­նել տար­բեր ազ­գե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ: Ժո­ղո­վուր­­դը նաեւ հայ­րե­նիք չու­նի, քան­զի խառ­նամ­բոխ է բազ­­մա­տարր եւ ա­ռա­վե­լա­պես հա­մար­վում է պե­տութ­յու­նում ապ­րող զանգ­ված: Ում հա­մար պե­տութ­յունն էլ հենց հայ­րե­նիք է եւ կա­րե­ւոր չէ՝ այդ պե­տու­թ­­յու­նը որ­տեղ է կազ­մա­վոր­վել: Սա էլ խառ­­­նար­յուն ան­հատ­նե­րի մտ­­ա­­ծո­ղութ­յան հե­տե­ւանք է, որ­ում պե­տու­թ­­յու­նը պար­զա­պես գոր­ծիք է (հայ­րե­նի­քը չի կա­րող գոր­ծիք լի­նել) եւ պի­տի ծա­ռա­յի այդ ժո­ղո­վուրդ-խառ­­նամ­­բո­խի բո­լոր կա­րիք­նե­րի բա­վա­րար­ման հա­մար:

Իսկ ազ­գը հա­վատ ու­նի եւ դեմ է կրո­նա­կան դա­վա­նա­բա­նութ­յա­նը: Միայն բնա­կան ազ­գերն ու­նեն հա­վատ եւ ի­րենց Աստ­ված­նե­րը: Հա­­վա­տը հա­վա­քա­կան է ու բա­ցի տվ­­յալ բնա­կան ազ­գից, ո­րե­ւէ այլ ազ­գի ներ­կա­յա­ցու­ցիչ չի կա­րող գե­նե­տի­կո­րեն լի­նել այդ հա­վա­տի հե­տե­ւ­­որդ: Ազ­գը նաեւ հայ­րե­նիք ու­նի, ո­րը հստակ տա­­րածք է՝ իր բն­­ա­կան սահ­ման­նե­րում: Պե­տութ­յու­նը մի­ջոց է՝ ազ­գի ա­ռա­­քե­լու­թ­­յունն իր հայ­րե­նի­ք­­ում ի­րա­կա­նաց­նե­լու:

Այ­լա­բա­նո­րեն՝ ազ­գը հո­­գի է, հայ­րե­նի­­քը՝ մար­մին, իսկ պե­տու­թ­­յու­նը կյանքն է՝ այդ հո­գի-մարմ­նի ա­ռա­քե­
լու­­թյան մեջ…

Ինչ­քան ա­ռողջ ու կազ­մա­կերպ­ված է ազ­գա­յին պե­տութ­յուն­ը, այն­քան հա­րա­տեւ է պե­տութ­յան կյան­քը, ու­րեմ­ն՝ ազ­գի ու հայ­րե­նի­քի հա­­մա­դ­ր­ե­լի ու հա­մա­կարգ­ված գո­յութ­յու­նը:

Եվ իշ­խա­նութ­յուն-ընդ­դի­մութ­յուն հա­րա­բե­րութ­յու­նը պետք է վե­րա­ծել ճշ­­մա­­րիտ, կա­յուն ներ­ազ­գա­յին հա­մա­ձայ­նութ­յան, որն էլ կլի­նի ի­րա­կան ե­րաշ­խի­քը պե­տու­թ­­յան հզո­րութ­յան եւ ազ­գի հե­տա­գա ա­ռա­ջ­­ըն­­թա­ցի:

 

Ար­մեն Ա­վե­տիս­յան

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան ա­ռաջ­նորդ

 

«Լու­սանցք» թիվ 10 (231), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։