Այս երկրի բանակը շուրջ 90 տարի է ոչ մի լուրջ ռազմական գործողությունների չի մասնակցել, ուստի զինվորականությունը ճակատամարտերի եւ ճակատամարտելու փորձ չունի: Քրդական խմբավորումների դեմ պայքարը չի կարող համեմատվել պատրաստված կանոնավոր որեւէ բանակի դեմ զինյալ գործողության հետ: Ավելին, թուրքական բանակը 20-րդ եւ 21-րդ դարերում ոչ մի լուրջ ռազմական գործողությունում անգամ նկատելի հաղթանակ չի տարել:
Թուրքական բանակի վերջին «հաղթանակները» եղել են խաղաղ եւ անպաշտպան հայ բնակչության նկատմամբ՝ 1915-21թթ. (բայց որտեղ ինքնապաշտպանական մարտեր են եղել, թուրքերը մեծ կորուստներ են տվել), ինչպեսեւ՝ միայն հրացաններով զինված Դերսիմի ապստամբ բնակչության (1936-37թթ.) եւ Կիպրոսի նկատմամբ, որը նույնիսկ կանոնավոր բանակ չուներ:
Թուրքական «հզոր» համարվող բանակի հատուկ զորամասերին չի հաջողվում արդեն 20 տարի որեւէ լուրջ հաղթանակ տոնել քուրդ ապստամբների նկատմամբ, որոնք չունեն ժամանակակից այն զինտեխնիկան, որն ունեն թուրքերը: Անկարան վաղուց է նշել, որ իր զիված ուժերն օգտագործում են գերժամանակակից զինատեսակներ, անգամ միջազգային զգուշացումներ եւ մեղադրանքներ կան քիմիական զենքի գործածման առումով: Թուրքական բանակը միայն հրաձգային զենքով զինված քրդական ուժերի դեմ գործի է դնում ռմբակոծիչներ, անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ, սակայն չի կարողանում արդյունքի հասնել: Հաճախ է գրվում միջազգային զլմ-ներում, թե 2 մլն-ոց թուրքական բանակը «թղթե հսկա է»:
1952թ. դառնալով ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան փորձել է օգտվել եվրոպական երկրների ռազմական փորձից, սակայն պատերազմական հմտությունները եւ հաղթողի հոգեբանությունը հնարավոր չէ սովորել ուրիշների օրինակով: ՆԱՏՕ-ի անդամ երկրներից միայն Թուրքիան չունի 2-րդ համաշխարհային պատերազմի փորձը եւ չի կարողացել զարգացնել սեփական ռազմական գիտությունը: Մյուս մասնակից պետություններն ու ազգերը պատերազմական գործողությունների եւ զինվորական գիտության լուրջ առաջընթաց գրանցեցին, չնայած միլիոնավոր խաղաղ բնակչության կորուստներ եղան:
Հայությունը եւս մեծ փորձ ձեռք բերեց 2-րդ համաշխարհային պատերազմից, մեծ սխրանքներ գործեցին նաեւ հայ զինվորներն ու սպաները ԽՍՀՄ բանակի կազմում: Այդ փորձն էլ օգնեց արցախյան պատերազմի տարիներին եւ հայկական զինուժը նորովի հմտացավ եւ ամրացավ ինչպես դաշտային, հարթ տարածքների, այնպես էլ լեռնային պատերազմական գործողությունների առումով:
Իսկ թուրք զինվորը գրեթե 6 սերունդ չի պատերազմել:
Ըստ որոշ վերլուծականների, մինչ այսօր թուրքական բանակում թուրք ասկյարին ոգեւորում են «Չանաքկալեի հաղթանակով», որը տեղի է ունեցել 1915թ. մարտի 18-ին, երբ Անտանտայի ռազմածովային ուժերը փորձեցին դեսանտ իջեցնել Էգեյան ծովում, սակայն գերմանական սպայակույտի եւ տեխնիկայի շնորհիվ ձախողվեց այդ դեսանտային ափհանումը: Թուրքիայի բարբարոսական պատմության մեջ 1915թ.-ից հետո չկա ոչ մի այլ դրվագ, երբ թուրքական բանակը հաղթանակ է տարել ու հաղթանակով ավարտել պատերազմական մի շրջան: Կամ հակառակորդ պետությունների զորքերն են կամավոր լքել ռազմաճակատը, ինչպես վարվեցին 1918-1921թթ. Ռուսաստանը եւ Ֆրանսիան, կա
մ էլ՝ աշխարհի գերտերությունների լուռ համաձայնությամբ եւ առանց լուրջ դիմադրության, թուրքական բանակը կարողացել է ձեւավորել ներկա սահմանները:
Իսկ այդ սահմաններից ներս որեւէ թուրքական տարածք չկա ալթայներից եւ ույղուրստաններից ներթափանցած մարդակերների անունով… Օտարի երկրում պետություն սարքած (ուրեմնեւ՝ ոչ հաստատուն) թուրք ասկյարը չունի իր պապերի որեւէ հերոսական վառ օրինակ առնվազն 200 տարի (իսկ մեջբերվող օրինակները միայն մարդակերի մակարդակի համար են) եւ ինչպես ասում են՝ թղթե հսկան սարսափելի է միայն թղթե զինվորների համար:
Վահագն Նանյան
* * *
Վտանգավոր եզրագծեր մեր շուրջը
Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում կարող է վտանգի ենթարկել հայ համայնքին
ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառում, որ հնարավոր է՝ Թուրքիան եւս ռազմական մասնակցություն ունենա Սիրիայում, եթե միջազգային ուժերը նման որոշում կայացնեն: Սա իրական վտանգ է ներկայացնում նաեւ սիրիահայ համայնքի համար. «Անհրաժեշտ է այս հանգամանքը լրջագույնս հաշվի առնել ու չանտեսել թուրքական գործոնի վտանգավորությունն ու սպառնալիքը»,- ասել է նա:
Եթե Իրանում էլ ռազմական գործունեություն ծավալվի, ապա Թուրքիան հնարավոր է անմասն չմնա նաեւ դրանից.- համոզված են հայ վերլուծաբանները: Սա կարող է լինել ԱՄՆ-ի հետ պայմանավորված, որպեսզի ԱՄՆ-ի նախագահի կողմից ապրիլի 24-ին Ցեղասպանություն բառը չարտասանվի:
Թուրքիան փորձում է ավելի ինքնուրույն քաղաքականություն տանել տարածաշրջանում, ինչը մեծ մասամբ չի համապատասխանում այն դիրքերին, որ նա ունի, եւ սա ավելի է վտանգում աշխարհաքաղաքական գործընթացները մեր տարածաշրջանում:
Իսկ Ադրբեջանի հետ նախաձեռնած նեոպանթուրքական եւ նեոօսմանական քաղաքականությունը վտանգ է ամբողջ աշխարհին ուղղված, ինչը գուցե դեռ շոշափելիորեն չեն գիտակցում նույն Արեւմուտքն ու Իսրայելը, որոնք հաճախ են տեղի տալիս թյուրքական խաղերին…
Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 11 (232), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



