Ար­ցա­խը՝ կրկին տա­րա­ծաշր­ջա­նա­յին հան­գույց

Ըստ թուր­քե­րի՝ Ի­րանն է օ­կու­պաց­նում Ղա­րա­բա­ղը, իսկ Ռու­սաս­տանն էլ դա քա­ջա­լե­րում է: Դե, հա­յերն էլ վա­յե­լում են այդ կար­գա­վի­ճա­կը

Վեր­ջերս Մոսկ­վա­յում, Ռազ­մա­վա­րա­կան հե­տա­զո­տութ­յուն­նե­րի ռու­սաս­տան­յան ինս­տի­տու­տում անցկաց­վել է մի­ջազ­գա­յին գի­տա­գործ­նա­կան կլոր սե­ղա­ն՝ «Թուր­քա­կան գոր­ծո­նը Մեր­ձա­վոր Ա­րեւ­ել­­քում եւ հետ­խորհր­դա­յին տա­րած­քու­մ»: Մի­ջո­ցառ­ման նպա­տակն էր ՌԴ­ ազ­գա­յին անվ­տան­գութ­յան հա­մա­տեքս­տում գի­տա­գործ­նա­կա­նո­րեն ի­մաս­տա­վո­րել ար­դի Թուր­քիա­յի քա­ղա­քա­կա­նութ­յու­նը Մեծ Կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նում եւ նախ­կին ԽՍՀՄ ­տա­րած­քում: 

Քննարկ­վել են մի­ջազ­գա­յին անվ­տան­գութ­յան հիմ­նախն­դիր­նե­րը Թուր­քիա եւ Մեծ Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­մա­տեքս­տում, թուր­քա­կան պե­տութ­յան ան­կա­յու­նութ­յան ներ­քին գոր­ծոն­նե­րը, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի շուրջ հա­կա­մար­տութ­յու­նը, Թուր­քիա­յի դիր­քո­րո­շու­մը, Կով­կա­սում Ռու­սաս­տա­նի, Թուր­քիա­յի եւ տա­րա­ծաշր­ջա­նի մյուս պե­տութ­յու­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ ին­տեգր­ման նա­խագ­ծե­րի հե­ռան­կար­նե­րը, Թուր­քիա­յի կրո­նա­կան եւ հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան ազ­դե­ցութ­յու­նը հետ­խորհր­դա­յին տա­րած­քում եւ ՌԴ ­թուր­քաբ­նակ տա­րա­ծաշր­ջան­նե­րում:

Կլոր սե­ղա­նի աշ­խա­տան­քին մաս­նակ­ցել են 60-ից ա­վե­լի փոր­ձա­գետ­ներ եւ լրագ­րող­ներ, Ար­ցա­խի կող­մից հան­դես է ե­կել ԼՂՀ­ ԱԳՆ խորհր­դա­կան, պատ­մա­գի­տութ­յան թեկ­նա­ծու Ռու­բեն Զար­գար­յա­նը «Լեռ­նա­յին Ղա­րա­բաղն ու Ռու­սաս­տա­նը ին­տեգր­ման նա­խագ­ծե­րում եւ Թուր­քիա­յի դիր­քո­րո­շու­մը ղա­րա­բաղ­յան հա­կա­մար­տութ­յան մե­ջ» զե­կուց­մամբ, ո­րը պաշտ­պա­նել են մաս­նա­կից­ներն ու վա­րող­նե­րը: Ընդգծ­վել է, որ «ղա­րա­բաղ­յան պե­տութ­յան բա­րե­հա­ջող կազ­մա­վո­րու­մը մեկն է այն գոր­ծոն­նե­րից, ո­րոնք ձ­եւա­վո­րում են տա­րա­ծաշր­ջա­նի կա­յու­նութ­յան եւ զար­գաց­ման հա­մա­կար­գը»: Անդ­րա­դարձ է ե­ղել Թուր­քիա­յի մի­ջամ­տութ­յուն­նե­րին եւ ադր­բե­ջա­նա-ղա­րա­բաղ­յան հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման հար­ցում Բաք­վի ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան եւ ագ­րե­սիվ քա­ղա­քա­կա­նութ­յա­նը: Ար­ցա­խի ներ­կա­յա­ցու­ցի­չն ընդգծ­ել է, որ հարկ է ի վեր­ջո ԼՂՀ­ ան­կա­խութ­յու­նը ճա­նա­չել որ­պես մի գոր­ծոն, ո­րով պայ­մա­նա­վոր­ված են ոչ միայն Կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նի, այ­լեւ Ա­րեւե­լա­մի­ջերկ­րա­ծով­յան նեոբ­յու­զան­դա­կան քա­ղա­քակր­թութ­յան տա­րա­ծաշր­ջա­նի խա­ղա­ղութ­յունն ու կա­յու­նութ­յու­նը:

Ար­ցա­խի ան­կա­խութ­յան մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­մանն ուղղ­ված քայ­լե­րը շա­րու­նակ­վում են: «Հա­յաս­տա­նը խա­ղա­ղօվ­կիա­նոս­յան Տու­վա­լու պե­տութ­յան հետ դի­­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ է հաս­տա­տել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ան­կա­խութ­յան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը հաս­նե­լու նպա­տա­կո­վ»,- գրել է թուր­քա­կան «Հու­րիեթ»-ը: ՄԱԿ-ում Հա­յաս­տա­նի ու Տու­վա­լո­ւի մշտա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Կա­րեն Նա­զար­յա­նը եւ Ֆա­լե­մա Պի­տան երկր­նե­րի մի­ջեւ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ հաս­տա­տե­լու մա­սին հա­մա­տեղ հայ­տա­րա­րութ­յուն են ստո­րագ­րել:

Եվ Ան­կա­րա­յի կար­ծի­քով, Ե­րեւ­­ա­նը մի կող­մից, ապ­րի­լի 24-ի նա­խա­շե­մին քայ­լեր է ձեռ­նար­կում մի շարք պե­տութ­յուն­նե­րի քա­ղա­քա­կան օ­րա­կար­գում Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­ման հար­ցը նե­րա­ռե­լու, մյուս կող­մից՝ ԼՂ ­մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման ուղ­ղութ­յամբ: Ըստ թուր­քա­կան զլմ-­նե­րի, «Հա­յաս­տա­նի եւ Տու­վա­լո­ւի մեր­ձեց­ման գոր­ծըն­թա­ցի­ն ­պետք է հե­տե­ւել, քա­նի որ անց­յալ տա­րի Տու­վա­լուն իբր Ռու­սաս­տա­նի վճա­րած 3-4 մի­լիո­նի դո­լա­րի դի­մաց ճա­նա­չել է Վրաս­տա­նից ան­ջատ­ված Աբ­խա­զիա­յի եւ Հա­րա­վա­յին Օ­սի­ա­յի ան­կա­խութ­յու­նը»: Ան­կա­­րա­յից աղմ­կում են, թե Ա­րեւ­մուտ­քի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը չփչաց­նե­լու հա­մար Հա­յաս­տա­նը դեռ չի ճա­նա­չում ԼՂ­ ան­կա­խութ­յու­նը, բայց կա­րող է Մոսկ­վա­յի օ­րի­նա­կով դրամ ա­ռա­ջար­կել խա­ղա­­ղօվ­կիա­նո­ս­յան պե­տութ­յա­նը: Հա­կա­ռակ դե­պ­­քում՝ ի՞նչ­ ի­մաստ ու­նի հա­րա­բե­­րութ­յուն­ներ հաս­տա­տել մի երկ­րի հետ, ո­րը գտ­նվում է Ե­րե­ւա­նից 15 հա­զ կմ հե­ռա­վո­րութ­յան վրա.- հարց են տա­լիս թուր­քե­րը՝ միա­ժա­մա­նակ շեշ­տե­լով այն փաս­տը, որ այդ օ­րե­րին ՀՀ­ ԱԳ ­նա­խա­րար Էդ­վարդ Նալ­­բանդ­յա­նը մեկ­նել է Վրաս­տան՝ «իր վրա­ցի գոր­ծըն­կեր­նե­րին ի­րադ­րութ­յու­նը պար­զա­բա­նե­լու հա­մա­ր»: Կար­ծիք կա, որ Հա­յաս­տա­նի այս քայ­լը կա­տար­վում է Ռու­սաս­տա­նի գի­տութ­յամբ, ո­րը «դժգոհ է Թուր­քիա­յի տա­րած­քում ՆԱ­ՏՕ-ի հա­կահր­թի­ռա­յին հա­մա­կար­գեր տե­ղադ­րե­լու եւ սի­րիա­կան հար­ցում պաշ­տո­նա­կան Ան­կա­րա­յի դիր­քո­րոշ­ման կա­պակ­ցութ­յամ­բ»:

ՀՀ­ ԱԳ նա­խա­րա­րը Ար­ցա­խի խնդի­րն ար­ծար­ծել է նաեւ Մինս­կի գոր­ծըն­թա­ցի 20-ամ­յա­կի ա­ռի­թով, նշել է, որ ՄԽ հա­մա­նա­խա­գա­հութ­յու­նը՝ ի դեմս Ռու­սաս­տա­նի, Միաց­յալ Նա­հանգ­նե­րի եւ Ֆրան­սիա­յի, մի­ջազ­գա­յին հան­րութ­յան կող­մից հա­մա­պա­տաս­խան ման­դատ ու­նե­ցող ղա­րա­բաղ­յան հիմ­նախնդ­րով զբաղ­վող միջ­նոր­դա­կան միակ կա­ռույցն է: Եվ ե­թե մինչ օրս չի հա­ջող­վել բե­կում ար­ձա­նագ­րել հիմ­նախնդ­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում, «ա­պա ոչ այն պատ­ճա­ռով, որ հա­մա­նա­խա­գահ­նե­րի կող­մից այդ ուղ­ղութ­յամբ պա­կաս ջան­քեր են գոր­ծադր­վել, այլ կող­մե­րից մե­կի ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան դիր­քո­րոշ­ման պատ­ճա­ռով, ո­րը հա­ջոր­դա­բար մեր­ժում է հա­մա­նա­խա­գահ­նե­րի կող­մից ար­վող ա­ռա­ջարկ­նե­րը, ո­րը չի հրա­ժար­վում հիմ­նա­հար­ցը ու­ժի կի­րառ­մամբ լու­ծե­լու պատ­րան­քից, չի ցան­կա­նում ու­ղիղ բա­նակ­ցել հա­կա­մար­տութ­յան բուն կող­մի՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հետ: Իսկ Հա­յաս­տա­նը, հա­վա­տա­րիմ մնա­լով ղա­րա­բաղ­յան հիմ­նախնդ­րի բա­ցա­ռա­պես խա­ղաղ ճա­նա­պար­հով կար­գա­վոր­մա­նը, բարձր է գնա­հա­տում ՄԽ հա­մա­նա­խա­գա­հող երկր­նե­րի  կող­մից գոր­ծադր­վող շա­րու­նա­կա­կան եւ հե­տե­ւո­ղա­կան ջան­քե­րը եւ հա­մոզ­ված է, որ հենց այս ձե­ւա­չա­փով ի­րա­կա­նաց­վող միջ­նոր­դա­կան ջան­քե­րի շնոր­հիվ հնա­րա­վոր կլի­նի հաս­նել ղա­րա­բաղ­յան հիմ­նախնդ­րի հան­գու­ցա­լուծ­մա­նը»:

Բա­քուն սա­կայն դժգոհ է ԵԱՀԿ ՄԽ ­գոր­ծու­նեութ­յու­նից եւ կար­ծում է, որ միջ­նորդ­նե­րը բա­վա­րար ակ­տիվ չեն ԼՂ հա­կա­մար­­տութ­յան կար­գա­վոր­ման հար­ցում: Իսկ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­մանն ուղղ­ված քայ­լե­րից հե­տո, Ադր­բե­ջանն ա­ռա­ջար­կում է Ֆր­ա­ն­­սիա­յի ներ­­կա­յա­ցուց­չին փո­խա­րի­նել ԵՄ ներ­կա­յա­ցու­ցի­չով: Սա ի­հար­կե նաեւ Թուր­քիա­յի սրտով է: Բայց դա տե­ղի չի ու­նե­նա, քան­զի բո­լոր կող­մե­րի ցան­կութ­յունն է պետք, որ­պես­զի փո­խա­րի­նու­մը կա­յա­նա: Վեր­լու­ծա­բան­նե­րը ան­գամ ԱՄՆ-ի ու ՌԴ­-ի կող­մից նման փո­փո­խութ­յան ա­ռա­ջարկ չեն սպա­սում, էլ ուր մնաց ՀՀ­-ից եւ ԼՂՀ­-ից: Վեր­լու­ծա­բան­նե­րի կար­ծի­քով գեր­տե­րութ­յուն­նե­րը պար­տադ­րանք­ներ չեն ըն­դու­նում, ին­չը կա­րող է նաեւ ի­րենց դիր­քե­րը թու­լաց­նել: Իսկ ՀՀ­ եւ ԼՂՀ ­հա­մար Ֆրան­սիա­յի ներ­կա­յա­ցուց­չի հաս­կա­նա­լի կեր­պա­րը չի կա­րող հա­վա­սա­րա­զոր լի­նել Եվ­րա­միութ­յան 27 երկ­րա­նի կեր­պա­րի հետ…

ՌԴ­ ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­լեք­սանդր Լու­կաշեւի­չը  ար­դեն ար­ձա­գան­քել է, որ ԼՂ ­հիմ­նախնդ­րի կար­գա­վոր­մամբ զբաղ­վող ԵԱՀԿ ՄԽ ձ­­ե­ւա­չափն ի­րեն չի սպա­ռել եւ հա­մա­նա­խա­գահ­նե­րի եռ­յակն աշ­խա­տում է շատ լավ:

Ար­ցախ­յան խնդրին անդ­րա­դար­ձել է նաեւ ԱԺ նա­խա­գահ Սամ­վել Նի­կո­յա­նը, ում գլխա­վո­րած պատ­վի­րա­կութ­յու­նը մաս­նակ­ցել է Ան­կախ պե­տութ­յուն­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան Միջ­խորհր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վի խորհր­դի հո­բել­յա­նա­կան‘20-ամ­յա­կի նիս­տին: ԱՊՀ երկր­նե­րի խորհր­դա­րան­նե­րի ջան­քե­րը միա­վո­րե­լուն ուղղ­ված ե­լույ­թում ԱԺ նա­խա­գա­հը խո­սել է նաեւ ԼՂ ­հիմ­նախնդ­րի մա­սին՝ նշե­լով, թե «անար­դա­րա­ցի կլի­ներ հո­բել­յա­նա­կան նիս­տում չնշել ԱՊՀ ՄԽՎ­-ի խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լութ­յու­նը, չհի­շել Ադր­բե­ջա­նի, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ու Հա­յաս­տա­նի մի­ջեւ Բիշ­կե­կի ար­ձա­նագ­րութ­յան ստո­րագր­ման հար­ցում Վե­հա­ժո­ղո­վի կա­րե­ւոր ներդր­ման մա­սին, ո­րի շնոր­հիվ 1994թ. մա­յի­սին հա­ջող­վեց հրա­դա­դա­րի հաս­նել»:

Իսկ ԼՂՀ-ն շա­րու­նա­կում է գոր­ծել եւ զար­գա­նալ որ­պես ան­կախ պե­տութ­յուն: Օ­րերս Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յան Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­շոտ Ղուլ­յա­նը հրա­վի­րել է աշ­խա­տան­քա­յին խորհր­դակ­ցութ­յուն, ո­րում ի դեմս այլ հար­ցե­րի, ներ­կա­յաց­վել է Աբ­խա­զիա­յի Հան­րա­պե­տութ­յան մար­տի 12-ի խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի ըն­թաց­քում ԼՂՀ­-ից իր գլխա­վո­րութ­յամբ մեկ­նած պատ­վի­րա­կութ­յան ի­րա­կա­նաց­րած մի­ջազ­գա­յին դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յան արդ­յունք­նե­րը:

ԼՂ ­հար­ցի հետ կապ­ված ամեն մի հան­դի­պում, քն­նար­­կում կար­ծես կա­տա­ղեց­նում է ադր­բե­ջան­ցի­նե­րին եւ ար­ցա­խա-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­յին գո­տի­նե­րում հե­տե­ւում են ադր­բե­ջան­ցի դի­պու­կա­հար­նե­րի ակ­տիվ գոր­ծո­ղութ­յուն­նե­րը: Սա եւս մեկ ան­գամ հա­վաս­տում է, թե Ադր­բե­ջա­նը չի կա­րո­ղա­նում հա­մա­կերպ­վել այն փաս­տի հետ, որ Հա­յաս­տա­նի մի­ջազ­գա­յին վար­կա­նիշն օր-օ­րի բարձ­րա­նում է, իսկ Ար­ցա­խի ինք­նորշ­ման ի­րա­վուն­քի ի­րա­ցու­մը՝ դառ­նում ան­խու­սա­փե­լի:

Այս ա­ռու­մով մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը Ադր­բե­ջա­նից պա­հան­ջում են հե­ռաց­նել դի­պու­կա­հար­նե­րին: Մի­ջազ­գա­յին ճգնա­ժա­մա­յին խում­բը հա­դես է ե­կել հայ­տա­րա­րութ­յամբ, ո­րում մաս­նա­վո­րա­պես աս­վում է. «Շփման գծի եր­կայն­քով ապ­րող քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չութ­յան պաշտ­պա­նութ­յան նպա­տա­կով, Ադր­բե­ջա­նին հարկ է հա­մա­ձայ­նել՝ նախ շփման գծի եր­կայն­քով անց­կաց­նել ընդ­լայն­ված դի­տար­կում՝ ԵԱՀԿ կող­մից, շփման գծից դուրս բե­րել դի­պու­կա­հար­նե­րին եւ եր­րորդ՝ ստե­ղ­ծել երկ­կողմ մե­խա­նիզմ, հրա­դա­դա­րի խախտ­ման փաս­տե­րը հե­տա­զո­տե­լու նպա­տա­կով: Շփ­ման գծին մոտ գտնվող տա­րածք­նե­րի անվ­տան­գութ­յունն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով Ադր­բե­ջա­նի կա­­ռա­վա­րութ­յունը պետք է Ազ­գա­յին գոր­ծա­կա­լութ­յան մաս­նակ­ցութ­յամբ ձե­ւա­վո­րի նաեւ միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղով՝ շփման գծի հա­րա­կից տա­րածք­ներն ա­կա­նա­զեր­ծե­լու հա­մա­ր»:

«Եվ­րո­պա­յում նաեւ հաս­կա­ցել են, որ Ադր­բե­ջա­նի նավ­թը չի կա­րող ա­վե­լի թանկ լի­նել, քան ան­կա­խութ­յան հա­մար թափ­ված հա­յե­րի ար­յու­նը»,- Լիտ­վա­ այ­ցի ժա­մա­նակ ա­սել է ՀՀ­ ԱԺ փոխ­նա­խա­գահ Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վը: Լի­տ­վա­յի մայ­րա­քա­ղաք Վիլն­յու­սում տե­ղի կու­նե­նա ԵՄ Ա­րե­ւել­յան գոր­ծըն­կե­րութ­յան գա­գաթ­նա­ժո­ղո­վը, ո­րը կա­րե­ւոր­վել է հայ­կա­կան պա­տ­վի­րա­կութ­յան կող­մից: Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տութ­յան առն­չութ­յամբ վե­րա­հաս­տա­տել է Լիտ­վա­յի պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շու­մը՝ հիմն­ված հա­կա­մար­տու­թ­յան կար­գա­վոր­ման շուրջ ամ­րագր­ված 3 հայտ­նի սկզբունք­նե­րի վրա: Հայ­կա­կան կողմն էլ կր­կին ընդգ­ծել է, որ Ար­ցա­խի մի­ջա­զ­­գա­յին ճա­նա­չումն այ­լընտ­րանք չու­նի:

Իսկ Ադր­բե­ջա­նի ԱԳՆ ղե­կա­վար Էլ­մար Մա­մեդ­յա­րո­վը հի­մա էլ փոր­ձում է հայ-թուր­քա­կան ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րը վեր­հա­նե­լու փոր­ձե­րը կան­խել եւ Թուր­քիա­յի պաշտ­պա­նի դե­րում հան­դես գալ: Ֆրան­սիա­յի Սե­նա­տի դիր­­քո­­րո­շու­մը, որն ըն­դու­նել է Հա­յոց­ ցե­ղաս­պա­նութ­յան ժխտու­մը քրեա­կա­նաց­նո­ղ­ օ­րի­նա­գիծ, հանգիստ չի տա­լիս նաեւ Բաք­վին, քան­զի Ան­կա­րա­յի դիր­քե­րի թու­լա­ցու­մը նաեւ ի վնաս Բաք­վի է լի­նե­լու: «Ին­չու՞ Ֆրան­սիան չի տես­նում ադր­բե­ջա­նա­կան ­տա­­րածք­­նե­րի 20%-ի օ­կու­պա­ցիան: Նա պետք է ու­շադ­րութ­յուն դարձ­ներ Ադր­բե­ջա­նի դեմ ուղղ­ված­ Հա­յաս­տա­նի ագ­րե­սիա­յին, ո­րի հե­տե­ւան­քով ա­վե­լի քան 1 մլն. ­մարդ փախս­տա­կան է դար­ձե­լ», – ա­սել է ադր­բե­ջան­ցի ­նա­խա­րա­րը՝ մո­ռա­նա­լով, որ այդ եր­գը վա­ղուց ու մեկ ան­գամ չէ, որ երգ­ված է ու այ­լեւս ա­նօ­գուտ: Բայց այդ նա­խա­րա­րը գու­ցե դա հաս­կա­նա­լով է նաեւ ա­նում, քան­զի Բաք­վում զգում են, որ Ֆրան­սիա­ն գ­նում է պատ­մա­կան ար­դա­րութ­յու­նը վե­րա­կանգ­նե­լու ուղ­ղով եւ դա կա­րող է նաեւ Ար­ցախ­ի պատ­մա­կան պատ­կա­նե­լութ­յանն անդ­րա­դառ­նա:

Ան­կա­րան էլ, ի դեմս վար­չա­պետ Էր­դո­ղա­նի, փո­խա­րեն Բաք­վի վե­րոնշ­յալ ա­ջակ­ցութ­յան, շա­րու­նա­կում է պնդել, թե Ֆրան­սի­ան պետք է դուրս գա ԵԱՀԿ Մին­ս­կի խմբից: Այս մո­տե­ցու­մը նաեւ Իլ­համ Ա­լիե­ւը փոր­ձեց ար­ծար­ծել օ­րերս Հա­րա­վա­յին Կո­րեա­յում կա­յա­ցած մի­ջու­կա­յին անվ­տան­գութ­յան հար­ցե­րով հեր­թա­կան մի­ջազ­գա­յին հա­մա­ժո­ղո­վում, ին­չին ի պա­տաս­խան ՀՀ ­նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նը հա­կա­դար­ձեց պատ­մա-քա­ղա­քա­կան ծան­րակ­շիռ հար­վա­ծով:

Հայտ­նի է, որ թուր­քե­րը բո­լոր ան­հա­ջո­ղութ­յուն­նե­րը հայ­կա­կան հար­ցի ա­ռու­մով կա­պում են Ռու­սաս­տա­նի ա­ջակ­ցութ­յան հետ: բայց ա­հա, մի նոր բան են «հայտ­նա­բե­րել» նրանք: Դա ար­տա­ցոլ­վել է թուր­քա­կան զլմ-­նե­րում. «Հայ-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րից պարզ ե­րե­ւում է, թե ով է ադր­բե­ջա­նա­կան տա­րածք­նե­րի ի­րա­կան զավ­թի­չը,- գրել է թուրք հրա­պա­րա­կա­խոս Էր­դալ Շիմ­շե­քը,- Ի­րա­նը եւ Հա­յաս­տա­նը փո­խօգ­նութ­յան եւ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին պա­յա­ման­գիր ու­նեն: Դա նշա­նա­կում է, որ մի երկ­րի վրա հար­ձակ­ման դեպ­քում մյու­սը պար­տա­վոր է օգ­նել: Այ­սինքն՝ թուրք-հայ­կա­կան հա­կա­մար­տութ­յան դեպ­քում Ի­րա­նի իս­լա­մա­կան բա­նա­կը կպա­տե­րազ­մի Հա­յաս­տա­նի կող­մից՝ իր դա­վա­նա­կից­նե­րի դեմ: Բա­ցի այդ՝ Ի­րա­նը չի հար­գում իր ադր­բե­ջան­ցի քա­ղա­քա­ցի­նե­րին, ո­րոնց թի­վը մի­լիոն­նե­րի է հաս­նում, եւ օգ­նում է թշնա­մի երկ­րին օ­կու­պաց­նել նրանց պատ­մա­կան հայ­րե­նի­քի մի մա­սը: Որ­տե՞ղ­ է ի­րա­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի տրա­մա­բա­նութ­յու­նը եւ ին­չո՞ւ­ են նրանք այդ­պես վար­վում, հայտ­նի է միայն ի­րենց: Բա­ցի դրա­նից՝ Ի­րանն իր գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը տա­րա­ծում է Ադր­բե­ջա­նում, ա­նում է ա­մեն ինչ՝ Թուր­քիա­յի հե­ղի­նա­կութ­յու­նը նվա­զեց­նե­լու հա­մա­ր»:

Եվ սա շա­տերն են ի գի­տութ­յուն ըն­դու­նում եւ ոչ միայն Թուր­քիա­յում: Իսկ հոդ­վա­ծագ­րի վեր­ջա­բա­նը ա­մե­նա­զա­վեշ­տա­կանն է. «Եվ չզա­րա­մանք, ե­թե ես ա­սեմ, որ Ի­րանն է օ­կու­պաց­նում Ղա­րա­բա­ղը՝ հա­յե­րի ձեռ­քե­րո­վ»:

 

Ա­րամ Ա­վետ­յան

 

«Լու­սանցք» թիվ 11 (232), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։