Նույնն է նաեւ Ռուսաստանում, որտեղ ազգայնականներն ու ֆաշիստական, ազգայնամոլական ուղղության կազմակերպություններն ավելի ագրեսիվ են գործում: Այստեղ բացի ռուսներից, նաեւ այլազգիներն են ընդդիմանում համասեռական ազատություններին: Վերջերս Մոսկվայում ձերբակալել են նաեւ դաղստանցիների, ովքեր սպանում էին համասեռամոլների: Դաղստանի 2 քաղաքացիներ ընդունել են իրենց մեղքը 3 նմանատիպ սպանությունների գծով, տղամարդավարի խոստովանել են, որ կատարել են այդ սպանությունները ատելությունից դրդված՝ նրանք չեն ընդունել իրենց զոհերի սեռական կողմնորոշումը: Նրանք զոհերի հետ ծանոթանում էին համացանցում եւ սպանում էին հենց իրենց իսկ բնակարաններում, ուր այցելում էին հանդիպման համար: Բոլոր զոհերը խեղդամահ են արվել:
Սա կարող է գործուն միջոց դառնալ այլ երկրներում եւս… Եվ պետք է զգոնացնի նաեւ մեր իշխանություններին՝ սեռական հիվանդ կամ օտարի պատվերով աշխատող կողմնորոշումների քարոզիչներին եւ «գործող անձանց» կարգի հրավիրելու համար……
Համասեռամոլներին ատող դաղստանցիները եզակի չեն իրենց տեսակի մեջ նաեւ այլ երկրներում: Հերթական համասեռական զոհերի «հանգրվան» կարող է դառնալ Արգենտինան: Այս երկիրը դարձավ առաջինը, որտեղ միասեռական զբոսաշրջիկները կարող են ամուսնանալ: Զբոսաշրջիկներին թույլատրվում է պաշտոնապես միասեռկան ամուսնություն կատարել: Մինչ այդ միայն Կանադայում էր, որ համասեռամոլ զբոսաշրջիկները կարող էին գրանցել ընտանեկան միությունը, բայց միայն այն պարտադիր պայմանով, որ միասեռական ամուսնությունները թույլատրելի են նաեւ իրենց երկրներում: Իսկ Արգենտինայում այդպիսի պայման զբոսաշրջիկներին չի առաջադրվում:
Առաջին ամուսնության մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ռոսարիո քաղաքի (Սանտա Ֆե նահանգ) քաղաքապետ Մոնիկա Ֆեյնը եւ նշել, որ ամուսնությունը կայացել է երկրում գտնվող պարագվայցիներ Սիմոն Կասալի ու Սերխիո Լոպեսի միջեւ: Մինչդեռ Պարագվայում միասեռական ամուսնություններն արգելվում են:
Իհարկե, այս կարգի վտանգ մեզ դեռ չի սպառնում. Հայաստանում եւ՛ ազգայնականները, եւ՛ առողջ մտավորականներն ու պետական այրերը, եկեղեցականները, նաեւ նորմալ մարդիկ սա հասկանում են: Հակառակ հայկական իրականությանը, ադրբեջանական եւ վրացական հանրույթներն ու իշխանությունները տուրք են տալիս եվրաարժեքների տակ թաքնված գործող համասեռական խաղերին: Ադրբեջանում եվրատեսիլյան միջոցառումը համասեռ
ականների շքերթով անցկացնելու պատրաստակամությունը, Կովկասի համասեռական կենտրոնը Բաքուն դարձնելը եւ Վրաստանի իշխանությունների այդօրինակ միջոցառումները ողջունելն ու իրենց երկրում անցկացնելու պատրաստակամությունը մեզ պետք է ուրախացնի, քանզի դա կազմալուծելու է ինչպես այդ երկրների զինված ուժերն ու կառույցները, այլեւ հանրային ոլորտի անբարոյականացման գործընթաց է սկսելու: Իսկ թույլ եւ անբարո թշնամուն ծնկի բերելը շատ ավելի հեշտ է…
Ի ուրախություն մեզ, համասեռամոլությունը զարգացում է ունենում նաեւ Թուրքիայում: «BBC»-ն անդրադարձել է Էմրե Ազիզլերի «The Pink Certificate» («Վարդագույն վկայական») թուրքական բանակի մասին նկարահանված վավերագրական ֆիլմին, որում ներկայացվում է թուրքական բանակում համասեռամոլների խնդիրը: Ֆիլմում խոսվում է այն բարդությունների մասին, որոնց միջով անցնում են վերջիններս՝ իրենց սեռական կողմնորոշումն ապացուցելու համար: Զինվորական ծառայությունը պարտադիր է բոլոր թուրք տղամարդկանց համար, իսկ ծառայությունից կարող են խուսափել միայն այն դեպքում, եթե հիվանդ, հաշմանդամ կամ համասեռամոլ են: Սակայն նրանց համար իրենց կարգավիճակն ապացուցելը մի ամբողջ փորձություն է: Թուրք երիտասարդներից մեկը պատմել է, թե ինչպես են իրեն ստիպել ապացուցել իրականությունը. «Ինձ հարցրին, թե արդյոք ես կրում եմ կանացի հագուստ, կամ ինչ օծանելիք եմ գործածում: Ավելի ուշ վերջիններս ինձ ստիպեցին, որ կանացի հագուստով նկար ներկայացնեմ, կամ մի լուսանկար, որտեղ համբուրվում եմ իմ ընկերոջ հետ»… Ահմեդ անունը ստացած այդ երիտասարդը նաեւ պատմել է, թե ինչպես են իրեն այլ բաներ ստիպել…
Բայց լավ է, որ թշնամական երկրում համասեռամոլությունը մեծ տարածում է ստանում: Ստամբուլում գործում են հատուկ ակումբներ կամ սրճարաններ: Անցյալ տարի «գեյ շքերթ» էր կազմակերպվել: Տարեցտարի միասեռականները Թուրքիայի մեծ քաղաքներում ավելի ակնհայտ են երեւում: Նման այցելուների համար ակումբներ, սրճարաններ են բացվել:
Բայց դեռ թուրքական պահպանողական հատվածը դիմադրում է եւ ինչպես վերոնշյալ ֆիլմում եւս մեկ համասեռամոլ, Գյոքհան անունով երիտասարդն է BBC-ին պատմել, իրենից էլ սեռական ակտը պատկերող լուսանկարներ են պահանջել. «Թուրքիայում որոշ մարդիկ կարծում են, որ գեյերը երջանիկ են, քանզի ծառայությունից խուսափելու պատճառ ունեն: Նրանք ստիպված չեն, օրինակ, ձմռանը քրդերի դեմ պատերազմել: Սակայն Թուրքիայում միասեռականությունը չթաքցնող տղամարդկանց կյանքը հեռու է հեշտ կոչվելուց»…
Հուսանք, որ այս կարգի թեմաները շուտով Հայաստանում այլեւս թեմա չեն լինի, իսկ հայ հանրությունն էլ բոլորովին չի մտածի իր սերնդի մարդկային ու բարոյական կերպարը պահպանելու մասին:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 11 (232), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



