Հայ սրբութ­յան խոր­հուր­դը – 3 301-ի՝ դե­ռեւս չհաս­կաց­ված պատ­մութ­յան շուրջ

 

Սկիզ­բը՝ թիվ 9-10-ում

Գրի­գո­րին բանտ նե­տե­լուց հե­տո Տրդա­տը ո­րո­շում է զբաղ­վել իր թա­գա­վո­րութ­յան հա­վատ­քա­յին գոր­ծե­րով:

Կա­րե­լի է են­թադ­րել՝ նա տե­ղե­կաց­վում է, որ երկ­րում Գրի­գո­րի­սի պես­նե­րը, որ ա­տում էին երկ­րի բնա­կիչ­նե­րին ու նրանց սրբութ­յուն­նե­րը (ապ­րե­լով նրանց երկ­րում)՝ շատ են ու գնա­լով շա­տա­նում են՝ ի հա­շիվ Հռո­մից քշված­նե­րի: Ա­հա եւ ար­քան հա­րա­զա­տա­ցած Հա­յոց Աստ­ված­նե­րի հա­վատ­քին՝ հրո­վար­տակ է հղում երկ­րի բնակ­չութ­յա­նը, ո­րով հրա­մա­յում է ըստ ա­մե­նայ­նի «պատ­վել Աստ­ված­նե­րին»1 (Ա­նա­հի­տին, Վա­հագ­նին…), լի­նել աստ­վա­ծա­պաշտ, ըստ այդմ, չլի­նի ո­րե­ւէ մե­կը, որ Աստ­ված­նե­րին «ար­հա­մար­հի» կամ «ան­պատ­վի» (այդ­պի­սի­նե­րի նկատ­մամբ ար­քան մեծ պա­տիժ է սահ­մա­նում): Մեկ այլ՝ նմա­նա­տիպ ա­վե­լի խիստ հրո­վար­տա­կով «Աստ­ված­նե­րի պաշ­տա­մուն­քի մեջ խա­փա­նա­րար», հատ­կա­պես «քրիս­տոն­յա ա­ղան­դի մա­սին» է ար­քան պատ­վի­րում այն երկ­րում խստիվ ար­գե­լել: Պարզ է՝ այս հրո­վար­տակ­նե­րին հե­տե­ւում են շատ ա­ղան­դա­վո­րա­կան­նե­րի, հատ­կա­պես՝ քրիս­տոն­յա­նե­րի ձեր­բա­կա­լութ­յուն­ներ:

Տրդա­տի՝ Գրի­գո­րի­սին բան­տար­կե­լու եւ այս՝ ազ­գա­յին-հա­վատ­քա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան շա­հե­րից բխող քայ­լե­րին Հռո­մը պա­տաս­խա­նում է հա­մա­պա­տաս­խան՝ հա­կա­դարձ կայ­սե­րա­կան քայ­լե­րով:

Նախ՝ երկ­րում քրիս­տո­նեա­կան շար­ժու­մը զարկ տա­լու, երկ­րի կեն­սա­ձեւ բա­րո­յա­կա­նութ­յու­նը խա­թա­րե­լու, հայ տոհմ-ըն­տա­նի­քը քայ­քա­յե­լու նպա­տա­կով Հռո­մից Հա­յաս­տան են ու­ղարկ­վում «Գա­յա­նեա­կան կույ­սեր» կոչ­ված­նե­րը՝ երկ­րի զա­նա­զան այլ խառ­­նա­ծին քրիս­տոն­յա­նե­րի «քույ­րե­րը»:

Ա­գա­թան­գե­ղո­սի պատ­մած­նե­րից հե­տե­ւում է, որ Տրդա­տը իր մոտ բե­րել տա­լով «կույ­սե­րին», հրա­մա­յում է նրանց դա­դա­րեց­նել ի­րենց  միա­սե­ռա­կան քրիս­տո­նեա­կան՝ «կա­նանց տղա­մարդ­կան­ցից եւ տղա­մարդ­կանց կա­նան­ցից ողջ-ողջ հե­ռաց­նե­լու» քա­րոզ­նե­րը եւ վե­րա­դառ­նալ այն­տեղ, որ­տե­ղից ե­կել են (հռո­մեա­կան օ­րենք­նե­րով ար­գել­վում էր կայ­սե­րահ­պա­տակ­նե­րին կայ­սե­րահ­պա­տակ երկր­նե­րի օ­րենք­նե­րով դա­տե­լը): Բայց «կույ­սե­րը» Հա­յաս­տա­նի քրիս­տոն­յա­նե­րի ի­րենց ղե­կա­վա­րի՝ Գրի­գո­րի­սի պես հրա­ժար­վում են թա­գա­վո­րի հրա­մա­նը կա­տա­րել: Ար­քա­յին մնում էր նրանց սպա­նե­լու հրա­ման տալ (նա, փաս­տո­րեն, Հռո­մի պատ­րաս­տած խայ­ծը կուլ է տա­լիս): Ա­գա­թան­գե­ղո­սի պատ­մած­նե­րից հե­տե­ւում է, որ, ի հե­տե­ւանք ար­քա­յի հրա­մա­նի, մայ­րա­քա­ղա­քում ծպտված քրիս­տոն­յա­նե­րը՝ կույ­սե­րի եղ­բայր­նե­րը բա­ցա­հայ­տում են ի­րենց ով լի­նե­լը եւ փոր­ձում պաշ­տ­­պա­նել ի­րենց քույ­րե­րին. «Ի­րար վրա դիզ­ված բազ­մութ­յու­նից շա­տե­րը ի­րար տրո­րե­լով սպա­նե­ցին, եւ մեծ կո­տո­րած ե­ղավ»: Գա­յա­նեա­կան­նե­րից շա­տերն էլ են սպան­վում:

Կո­տո­րա­ծից Վա­ղար­շա­պա­տի քրիս­տո­նեա­կան որ­ջը կա­տա­ղում է: Բայց նա սպա­սում է հար­մար պա­հի՝ թա­գա­վո­րից իր վրե­ժը հա­նե­լու հա­մար:

Թա­գա­վո­րը կար­ծե­լով, որ երկ­րի հա­վատ­քա­յին կյան­քին սպառ­նա­ցող վտան­գը կան­խել է, ո­րո­շում է հանգս­տա­նա­լու նպա­տա­կով որ­սի դուրս գալ, ո­րին մաս­նա­կից դարձ­նե­լու հա­մար իր մոտ է կան­չում շատ հայ նա­խա­րար­նե­րի ու իշ­խան­նե­րի. ա­հա եւ, հա­յոց թա­գա­վո­րութ­յան ա­նու­նից իր ողբն է ա­նում Նա­րե­կա­ցին. «Մինչ ես (հա­յոց թա­գա­վո­րութ­յունս,- հեղ.) չվում էի ան­հոգ ան­տա­րա­կույս վստա­հութ­յամբ,/ Հա­զիվ թե մտ­­քիցն իմ անց­կաց­նե­լով դույզն-ինչ կաս­կա­ծանք ինչ-որ ար­կա­ծի/ Փոքր այն մի­ջո­ցին հանգս­տի մի­ջեւ եւ աշ­խա­տութ­յան,/ Իբ­րեւ թե ար­դեն նա­վա­հան­գիս­տը հա­սած լի­­նեի2,/ Եվ ա­հա՛, ա­մառ­վան մեջ ձմեռն հան­կար­ծա­հաս՝ հող­մով իր բքա­բեր/ Ե­րե­քալ­յան ուժ­գին բա­խու­մով խա­ղա­ղութ­յու­նը խռով­վեց հան­կարծ»: Թա­գա­վո­րի՝ թա­գա­վո­րութ­յան գրե­թե ողջ իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վի հետ որ­սի դուրս գա­լը քրիս­տոն­յա­նե­րի հա­մար հար­մար պահ է դառ­նում ի­րենց՝ թա­գա­վո­րի նկատ­մամբ վրեժն առ­նե­լու հա­մար: Դա­վադ­րութ­յուն է կազ­մա­կերպ­վում նրա դեմ: «Մինչ­դեռ կառ­քի վրա նստած թա­գա­վո­րը քա­ղա­քից դուրս էր ե­կել, իս­կույն նրա վրա տի­րոջ պա­տու­հա­սը հա­սավ, եւ պիղծ դե­ւը խփե­լով թա­գա­վո­րին՝ կառ­քից վայր տա­պա­լեց»: Դա­վա­դիր­ներն, ըստ ե­րե­ւույ­թին, Գրի­գո­րի­սից՝ բան­տարկ­ված ի­րենց ղե­կա­վա­րից հրա­ման են ստա­ցած լի­նում թա­գա­վո­րին չսպա­նել, որ հե­տո նա ինքն ան­ձամբ իր վրեժն առ­նի: Ուս­տի նր­­անք աշ­խա­տում են վի­րա­վոր ար­քա­յին միայն գե­րել ու ար­գե­լա­փա­կել քա­ղա­քում: Բայց չեն կա­րո­ղա­նում, եւ ար­քան, փա­խուս­տի դի­մե­լով, ծպտվում է մայ­րա­քա­ղա­քի մեր­ձա­կա ճահ­ճուտ­ն
ե­րի ե­ղեգ­­նուտ­նե­րում:

Դա­վադ­րութ­յան մեծ ընդգր­կու­մի, դա մայ­րա­քա­ղա­քում տե­ղա­կայ­ված հռո­մեա­կան զի­նու­ժե­րի կող­մից ղե­կա­վար­վե­լու մա­սին է խո­սում պատ­մի­չի այն վկա­յութ­յու­նը, որ «նաեւ քա­ղա­քի բո­լոր մար­դիկ նույ­նօ­րի­նակ (Տր­­դա­տի պես,- հեղ.) դի­վա­հար ե­ղած մո­լեգ­նում էին, ու սաս­տիկ կոր­ծա­նում հա­սավ երկ­րին: Թա­գա­վո­րի բո­լոր մեր­ձա­վոր­նե­րը, ծա­ռա­ներն ու սպա­սա­վոր­նե­րը առ­հա­սա­րակ հար­ված­նե­ր կ­րե­ցին ու ա­հա­վոր սու­գի մեջ էին պա­տու­հա­սի պատ­ճա­ռով»: Պարզ չէ՞, որ այդ ա­մե­նը ա­նող ու­ժե­րը թա­գա­վո­րին մեր­ձա­կա ու հա­վա­տա­րիմ ու­ժե­րից (ո­րոնք քիչ չեն ե­ղել) ան­հա­մե­մատ շատ ու ըստ ա­մե­նայ­նի զին­ված են ե­ղել: Նույն պատ­մի­չի այլ ա­սած­նե­րից հե­տե­ւում է, որ դա­վա­դիր­նե­րը մայ­րա­քա­ղա­քը գրա­վում, այն սպան­դի ու թա­լա­նի են են­թար­կում, կեն­դա­նի մնա­ցած­նե­րին գե­րե­վա­րում: Դրա­նից հե­տո դա­վա­դիր­ներն ի­րենց ա­ռաջ­նա­հերթ խնդիրն են հա­մա­րում ի­րենց գլխա­վո­րին՝ Գրի­գո­րի­սին բան­տից ա­զա­տել տա­լը: Դի­մում են թա­գա­վո­րի քրո­ջը՝ Խոս­րո­վի­դուխ­տին3, որ սա հա­մո­զի հայ նա­խա­րար­նե­րին ու իշ­խան­նե­րին՝ իր պես գեր­յալ­նե­րին, որ­պես­­զի նրանք մարդ ու­ղար­կեն Ար­տա­շատ՝ այդ­տե­ղի բան­տից Գրի­գո­րի­սին հա­նել-բե­րե­լու հա­մար: Խոս­րո­վի­դուխ­տը ի­րեն ա­սած­նե­րը փո­խան­ցում է հայ նա­խա­րար­նե­րին, իշ­խան­նե­րին: Նր­­անք հանձն չեն առ­նում ի­րենց թա­գա­վո­րի հրա­մա­նը չեղ­յալ հա­մա­րել: Նույն բա­նը Խոս­րո­վի­դուխ­տին «հինգ ան­գամ» էլ են ա­սում: Վեր­ջին ան­գամ սպառ­նում են, որ ե­թե Գրի­գո­րի­սին չա­զա­տեն՝ թե ին­քը՝ Խոս­րո­վի­դուխ­տը «մե­ծա­մեծ տան­ջանք­ներ կկրի», եւ թե՛ «մար­դ­­կանց ու թա­գա­վո­րի հար­ված­ներն ա­ռա­վել եւս կսաստ­կա­նան մահ­վամբ ու պես-պես տան­ջանք­նե­րով»: Այլ կերպ ա­սած՝ մայ­րա­քա­ղա­քի տեր-տի­րա­կալ դար­ձած­նե­րը սպառ­նում են Գրի­գո­րի­սին չա­զա­տե­լու դեպ­քում քա­ղա­քի բնակ­չութ­յան ե­ղեռ­նը մին­չեւ վերջ հասց­նել: Սպառ­նա­լիք­նե­րին հայ նա­խա­րար­ներն ու իշ­խան­նե­րը տե­ղի են տա­լիս եւ Օ­տա ա­նու­նով ա­վագ նա­խա­րա­րին ու­ղար­կում Ար­տա­շատ՝ Գրի­գո­րի­սին բան­տից հա­նել-բե­րե­լու:

Բան­տից ա­զատ­վե­լով՝ Գրի­գո­րիսն իր ա­ռաջ­նա­հերթ խնդիրն է հա­մա­րում իր ո­խե­րիմ թշնա­մուն՝ Տրդա­տին ե­ղեգ­նուտ­նե­րից գտնել-բե­րել տա­լը: Ին­չը եւ նրա են­թա­կա­ներն ա­նում են: Ընդ ո­րում, Գրի­գո­րի­սի մոտ տար­վե­լիս ար­քան «մերկ խայ­տա­ռակ վի­ճա­կում» է լի­նում: Նրան, պարզ է, մեր­կաց­րել էին ըստ Գրի­գո­րի­սի չա­րա­խինդ հրա­մա­նի: Գրի­գո­րի­սին, նրան ա­զա­տել տվող նա­խա­րար-իշ­խան­նե­րին տես­նե­լով՝ Տրդա­տը «մո­լեգ­նում», «դի­վա­հա­րում» ու «փրփրում» է, բայց ի՜նչ ­կա­րող էր ա­նել՝ կապ­ված վի­ճա­կում էր, դրութ­յան տերն ար­դեն Գրի­գո­րիսն ու նրա կրո­նա­կից­ներն էին: Հե­տո Գրի­գո­րի­սը «կույ­սե­րի» մար­մին­ներն է Վա­ղար­շա­պա­տի մոտ գտնվող հնձան­նե­րում ամ­փո­փել տա­լիս: Նույն այդ տե­ղում էլ հիմ­նում է իր «կա­յա­նը»՝ շտա­բը:

Նույն պատ­մի­չի աս­ած­նե­րից միան­շա­նակ հե­տե­ւում է, որ նա նույն տե­ղում հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բար է ստեղ­ծում, որ­տեղ կենտ­րո­նաց­նում է հայ գե­րի­նե­րին: Պատ­մի­չը ոչ մեկ ան­գամ է խո­սում հնձան­նե­րում Գրի­գո­րի­սի՝ «մարդ­կանց»՝ գե­րի­նե­րի նկատ­մամբ կրո­նա-քա­րոզ­չա­կան աշ­խա­տանք անց­կաց­նե­լու, այդ մար­դ­­կանց՝ «դե­ւե­րի», այ­սինքն՝ գե­րող­նե­րի կող­մից հասց­րած «դի­վա­կան տան­ջանք­նե­րի ան­տա­նե­լի հար­ված­նե­րի սաստ­կութ­յան պատ­­ճա­ռով» մո­խիր­նե­րի մեջ թա­վալ գա­լու, նրանց կա­տա­րած տե­սակ-տե­սակ ծանր ու ստո­րա­ցու­ցիչ աշ­խա­տանք­նե­րի ու այդ աշ­խա­տանք­նե­րի «ծան­րութ­յու­նից ու տքնութ­յու­նից խոն­ջա­ցած քուն մտնե­լու», հնձան­նե­րում «դե­ւե­րի» ստեղ­ծած ա­հու­սար­սա­փի մթնո­լոր­տի ու դրա­նից մարդ­կանց՝ «ա­տամ­նե­րով ի­րենց մար­մին­ներն ու­տե­լու», «ո­մանք բո­րոտ, ո­մանք ան­դա­մա­լույծ ու չո­րա­ցած ան­դամ­նե­րով, ջրգող­ված ո­րո­վայն­նե­րով (գե­րի­նե­րին քաղ­ցած ու ծա­րավ են թո­ղել,-հեղ.), դի­վա­հար, խե­ղան­դամ­ված եւ ոտ­նախ­տա­վոր (թա­գա­վո­րի «ձեռ­քերն ու ոտ­քերն» էլ են ըստ ա­մե­նայ­նի, ծեծ­ված լի­նում,-հեղ.) լի­նե­լու» եւ սահ­մռ­­կե­ցու­ցիչ այլ բա­նե­րի մա­սին (իս­կը հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բա­րին բնո­րոշ ե­րե­ւույթ­ներ,-հեղ.):   

Նույն պատ­մի­չը ոչ մեկ ան­գամ խո­սում է Գրի­գո­րի­սի՝ հա­վաք­ված­նե­րին այս կամ այն հրա­մա­նը տա­­լու մա­սին, ինչն էլ ա­սում է, որ ճամ­բա­րում տեր-տի­րա­կա­լը Գրի­գո­րիսն էր:

Գրի­գո­րի­սը գե­րի­նե­րի առ­ջեւ պա­հանջ է դնում՝ ըն­դու­նել քրիս­տո­նեութ­յուն, հա­կա­ռակ դեպ­քում «այս­տեղ վրե­ժի չա­րա­չար հար­ված­նե­րը խփե­լով կկոտ­րեն ձեզ, օ­տար թշնա­մի­նե­րի դա­տաս­տա­նին կհանձ­նեն ու միան­գա­մայն վրեժ լու­ծե­լով՝ մահ­վան կմատ­նեն ձեզ»: Այս պա­հ
ան­ջը միայն իր՝ Գրի­գո­րի­սի ցան­կութ­յու­նից չէր գա­լիս, այ­լեւ՝ Հռո­մի. այս­տե­ղից Գր­­ի­գո­րի­սը իր ա­ռաջ­նոր­դութ­յամբ Հա­յաս­տա­նը քրիս­տո­նեաց­նե­լու հրա­հանգ է ստա­նում (այս­պես պետք է հաս­կա­նալ Գրի­գո­րի­սի տե­սած ու գե­րի­նե­րին պատ­մած տե­սիլ­քը): Այս­պի­սով, Հռո­մը Տր­­դա­տին թա­գա­վոր դարձ­րած կայս­րութ­յունն էլ էր նրա­նից պա­հան­ջում քրիս­տո­նեա­նալ (ա­սել է թե՝ հա­կաազ­գայ­նա­նալ), այն կայս­րութ­յու­նը, որ այդ ժա­մա­նակ ինչ ու­զում ա­նում էր: Տրդա­տը չէր կա­րող այդ դա­ժան կայս­րութ­յանն ընդ­դի­մա­նալ, Պարս­կաս­տա­նը՝ Հա­յաս­տա­նի բնա­կան դաշ­նա­կիցն էլ չէր կա­րող նրան նե­ցուկ կանգ­նել: Ա­հա եւ ար­քան, նա­խա­րար­ներն ու իշ­խան­նե­րը խորհր­դի են նստում եւ «ընդ­հա­նու­րի խա­ղա­ղութ­յան հա­մար» ո­րո­շում են են­թարկ­վել կայ­սե­րա­կան ու գրի­գո­րիս­յան պա­հան­ջին:

Հա­յոց պատ­մութ­յան ամ­բողջ ըն­թաց­քում թա­գա­վոր­նե­րից ե­րե­ւի ա­մե­նաող­բեր­գա­կան ­վի­ճա­կում հայտն­ված Տրդատ ար­քան ստիպ­ված է լի­նում «ա­մեն­քի հա­վա­նութ­յամբ» (նրանք էլ ճար չու­նեին) իր սի­րե­լի աշ­խար­հի ճա­կա­տա­գի­րը իր ա­տե­լի Գրի­գո­րի­սի ձեռ­քը հանձ­նել, որ նա իր հայ­րե­նի, հնա­մե­նի եւ նախ­նի­նե­րի կող­մից սիր­ված Աստ­ված­նե­րին իր աշ­խար­հից ջնջի-վե­րաց­նի (ար­քան գու­ցե հույս ու­ներ, որ հա­յը, ինչ էլ լի­նի, իր հա­վատքն ու իր Աստ­ված­նե­րին չի մո­ռա­նա):

Ար­քան ու նրա մեր­ձա­վոր նա­խա­րար-իշ­խան­նե­րը ամ­բող­ջը (Հա­յոց աշ­խար­հը, ար­քու­նի­քը, հայ նա­խա­րա­րա­կան տնե­րը)՝ այդ ամ­բող­ջի ա­ռանցք մա­սից (Հա­յոց հա­վատ­քից, այդ հա­վատ­քը պա­հող քրմե­րից ու մեհ­յան­նե­րից) գե­րա­դա­սե­ցին… Եվ Գրի­գո­րի­սը իր ողջ չա­րութ­յունն ու ո­խը ուղ­ղեց հայ հո­գու պա­հա­պան մեհ­յան­նե­րի ու մեհ­յան­նե­րի քուրմ սպա­սա­­վոր­նե­րի դեմ:

Հա­յոց պատ­մութ­յան մի նոր՝ նա­խա­դե­պը չու­նե­ցող ե­ղե­րա­կան շրջան էր սկսվե­լու:

 

Քուրմ Մա­նուկ

 

1 Մեջ­բե­րում­նե­րը Ա­գա­թան­գե­ղո­սից են:

2 Հա­յոց թա­գա­վո­րութ­յան՝ «իբ­րեւ թե» հաս­տա­տումն է նկա­տի առն­վում:

3 Հայ պատ­մագ­րութ­յան մեջ կա կար­ծիք, որ սրա հետ Գրի­գո­րի­սը իր գրա­գիր ե­ղած ժա­մա­նակ սի­րա­յին կապ է ու­նե­ցել, եւ Տրդա­տը մտա­դիր է ե­ղել նրան ի­րեն փե­սա­յաց­նել:

 

* * *

 

Հա­մա­ցան­ցի զա­վեշտ­նե­րից – Ո՞րն­ է քո փոք­րի­կի հա­վատ­քը

 

«impoqrik.am» հաս­ցեով մտ­­նում ես հա­մա­ցանց ու կար­դում, թե ինչ­պես պետք է խնա­մել ե­րե­խա­յին տար­բեր տա­րիք­նե­րում, ինչ­պես սնել նրանց, դաս­տիա­րա­կել եւ այլն: Նյու­թերն, ի­հար­կե, մե­ծա­մա­սամբ տար­բեր կայ­քե­րից են (ա­սեմ, որ ռու­սա­կան նմա­նա­տիպ կայ­ք­­է­ջե­րը մաս­նա­գի­տա­ցած  են, եւ խոր­հուրդ­ներ տա­լիս են բժիշկ­նե­րը):

Մայ­րե­րին խոր­հուրդ ենք տա­­լիս «Իմ փոք­րիկ»-ի «Փոքր­ի­կիս հա­վատ­քը» բա­ժի­նը չնա­յել, այ­լա­պես կպար­զեն, որ ի­րենց ման­կի­կի հա­վատ­քը… Սո­դոմ եւ Գո­մոր քա­ղաք­նե­րի կոր­ծա­նումն է…

 

ԾՌվջՊՐՈՉ տՐպՊցտՐպՋՊՈպՑ ?

 

Մեր բուժ­հիմ­նարկ­նե­րում (հի­­վան­դա­նոց, պո­լիկ­լի­նի­կա … բա­ռե­րը չեմ սի­րում), 1-2 բա­­­ցա­ռութ­յամբ ի­հար­կե, գրագ­րութ­յու­նը ռու­­սե­րեն է: Սե­րուն­դը փոխ­վել է, ե­կել են նոր կադ­րեր, բայց հին սե­­րն­­դի լե­զուն չի փոխ­վել: Նր­­անք շա­րու­նա­կում են խախ­տել լեզ­վի մա­սին օ­րեն­քը՝ մայ­րե­նին ու պե­­­տա­կան լե­զուն հա­յե­րե­նը հռ­­չա­կած ՀՀ­-ում գրա­գ­­րութ­յու­նը ռու­սե­րեն շա­րու­նա­կե­լով: Խո­սենք օ­րի­նա­կով:

«Վե­րար­տադ­րո­ղա­կան ա­ռող­ջու­թ­­յան, պե­րի­նա­տա­լո­գիա­յի, ման­կա­բար­ձութ­յան եւ գի­նե­կո­լո­գիա­յի հան­րա­պե­տա­կան ինս­տի­տուտ»-ից մեր աշ­խա­տակ­ցին վեր­ջերս տե­ղե­կանք են տրա­­մադ­րել, կրկնում եմ՝ պաշ­տո­նա­կան՝ կնի­քով եւ ստո­րագ­րութ­յամբ, որ­պես­զի նա ներ­կա­յաց­նի դա մեկ այլ բուժ­հաս­տա­տութ­յուն:

Միակ հա­յե­րե­նը, որ կար այդ տե­­ղե­կան­քում, կնի­քի վրա­յի կեն­­տ­­­րո­նա­կան գրութ­յունն էր:

 

Հ.Գ. – Լու­սան­կա­րից (նա­յել PDF տար­բե­րա­կում – www.hayary.org-ում) բժշկի ա­նուն-ազ­գա­նու­նը կտրված է, որ­պես­զի խոր­­քա­յին խնդի­րը թո­ղած՝ մեղ­քը ան­ձի վրա չբարդվ­ի:

 

«Լու­սանցք» թիվ 11 (232), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։