Շնոր­հա­վո­րանք «Լու­սանցք»-ին

Հայ Ա­րիա­կան միա­բա­նութ­յու­նը եւ Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի համ­ախմ­բու­մը շնոր­հա­վո­րում են «Լու­սանցք» շա­բա­թա­թեր­թի աշ­խա­տա­կազ­մին՝ թեր­թի հրա­տա­րակ­ման 5-ամ­յա­կի առ­թիվ:

««Լու­սանցք»-ը հայ ի­րա­կա­նութ­յան միակ ընդգծ­վասծ ազ­գայ­նա­կան ուղղ­վա­ծութ­յան լրատ­վա­մի­ջոցն է, ո­րն­ այս 5 տա­րի­նե­րի ըն­թաց­քում հա­մա­կարգ­ված ան­դ­­րա­դար­ձել է հայ­կա­կան ազ­գա­յին եւ ազ­գայ­նա­կան գա­ղա­փար­նե­րին, ներ­քին եւ ար­տա­քին քա­ղա­քա­կան ու հան­րա­յին խնդիր­նե­րին, ազ­գա­յին եւ բա­րո­յա­կան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գին, հա­յոց ա­րիա­դա­վան-հե­թա­նո­սա­կան հա­վա­տին, հայ մար­դու տա­րաբ­նույթ մտա­ծում­նե­րին:

5-ամ­յա շա­բա­թա­թեր­թը հա­յոց բազ­մա­հա­զա­րամ­յա ա­վան­դույթ­ներն է կրում եւ քա­րո­զում:

Շա­բա­թա­թեր­թին մաղ­թում ենք ան­դա­դար կյանք եւ գոր­ծու­նեութ­յուն, իսկ աշ­խա­տա­կազ­մին եւ հատ­կա­պես գլխա­վոր խմբա­գիր Ար­մե­նու­հի Մել­քոն­յա­նին՝ ա­ռա­վել տո­կու­նութ­յուն եւ կամք՝ մեր ազ­գա­յին նպա­տակ­նե­րի հա­ջո­ղութ­յա­նը շա­րու­նա­կա­բար նպաս­տե­լու հա­մար»,- աս­ված է շնոր­հա­վո­րան­քում:

 

*  *  *

 

Ազ­գա­սեր եք հե՞

 

5 տա­րի ա­ռաջ, մար­տի 16-ին «Լու­սանցք»-ի ա­ռա­ջին թո­ղար­կու­մը տպա­րան մտավ: Այ­սօր մար­տի 30-ն­ է, ու մինչ այս մո­ռա­ցել էինք, որ հնգամ­յա կյանք ու­նենք ար­դեն: Մեր աշ­խա­տան­քի լա­վա­գույն վար­ձատ­րութ­յու­նը ե­րեկ ստա­ցանք, երբ ըն­թեր­ցող­նե­րից մե­կը մեզ մեր հո­բել­յա­նի մա­սին հի­շեց­րեց՝ ընդ ո­րում՝ նույ­նիսկ օ­րով շնոր­հա­վո­րե­լով: Սրա­նով հա­մա­րում ենք, որ մեր ա­մեն րո­պեի չար­չա­րանքն ի­զուր չի անց­նում: Դժվա­րութ­յամբ ենք հա­սել այս օր­վան: Նախ՝ հենց սկզբից մեր հա­կա­ռա­կորդ­նե­րը լավ աշ­խա­տե­ցին: Իմ՝ թեր­թը հրա­տա­րա­կող ըն­կե­րութ­յան ի­րա­կան ղե­կա­վա­րիս եւ թեր­թի ի­րա­կան խմբագ­րիս, նաեւ գու­մար ներդ­րո­ղիս դյու­րա­հա­վա­տութ­յան պատ­ճա­ռով ա­ռա­ջին օր­վա­նից կրակն ըն­կա (միշտ այդ­պես է լի­նում՝ «լա­վա­գույ­նը» թի­կուն­քից հար­վա­ծում են եր­բեմ­նի ըն­կեր­նե­րը)՝ մին­չեւ հե­տո այդ «ի­րա­կա­նը» փաս­տաթղ­թա­յին դարձ­րի: Այդ հե­տո պի­տի պար­զեի, որ իմ կող­մից նշա­նակ­ված «ղե­կա­վա­րին» դուր չէր գա­լիս թեր­թիս այն քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, որ ես վա­րում էի՝ ազ­գայ­նա­կա­նութ­յան քա­րո­զը: Տա­րի­ներ ան­ցան, ցայ­սօր ա­մեն օր պար­զում եմ, որ շա­տե­րի՛ն ­դուր չի գա­լիս թեր­թի ուղ­ղութ­յու­նը:

Ա­մեն օր զար­մա­նում եմ՝ այդ ուղ­ղութ­յու­նը դուր չի գա­լիս հենց նրանց՝ ո­րոշ­նե­րի, ով­քեր ի­րենց ազ­գայ­նա­կան են հա­մա­րում: Իսկ քա­նի որ հա­մա­րում են, ու­րեմն հա­յե­րե­նի կա­նոն­նե­րը պա­հան­ջում են, որ­պես­զի բա­ռը չա­կեր­տա­վոր գրեմ: Ու քա­նի որ «ազ­գայ­նա­կան­նե­րը» ազ­գայ­նա­կա­նութ­յու­նից շա՜տ­ են հե­ռու, լա­վա­գույն դեպ­քում՝ դա­տար­կա­միտ սնա­պարծ ազ­գայ­նա­մոլ­ներ են ու կա­տար­նե­րը (դրանք եր­բեք  գլուխ­ներ չեն) շի­կա­ցած ժա­մա­նակ խո­սա­ցող­ներ, կամ՝ ազ­գայ­նա­կան գոր­ծի հա­մար 1 դրամ ան­գամ չզո­հա­բե­րող գծուծ­ներ, ուս­տի՝  ա­ներկ­բա հա­մոզ­վում եմ, որ «Լու­սանցք»-ի ուղ­ղութ­յու­նը ճիշտ է ընտր­ված:

Ո­րով­հե­տեւ այս թեր­թը պար­զա­պես հայ­րե­նա­սեր­նե­րի հա­մար չէ: Իմ ճա­նա­չած գրե­թե բո­լոր հա­յերն են հայ­րե­նա­սեր:

Այս թեր­թը ի­րա­կա՛ն­ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մար է: Թող որ նրանք իմ ճա­նա­չած­նե­րից 1-2-ը լի­նեն:

Այս թեր­թը ճշմա­րի՛տ­ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մար է, ով­քեր վստա­հա­բար կան իմ երկ­րում, ուղ­ղա­կի նրանց, կրկնում եմ՝ 1-2-ից բա­ցի, ճա­նա­չե­լու բախ­տը դեռ չեմ ու­նե­ցել:

Այս թեր­թը այն ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մար է, ով­քեր ազ­գայ­նա­կան են, ո­րով­հե­տեւ է՛ն, ուղ­ղա­կի այդ­պես՝ ազ­գայ­նո­րեն ապ­րում են: Ցա­վոք, վատ են ապ­րում, բայց չեն բարձ­րա­ձայ­նում, հա­նուն հայ­րե­նի­քի կռվե­լուց հե­տո, իբ­րեւ փոխ­հա­տու­ցում, մե­դա­լի կռիվ չեն տա­լիս:

Ազ­գայ­նո­րեն են ապ­րում՝ բնա­կա­նո­րեն ա­մեն ազ­գա­յի­նի ա­կուն­քից սնվե­լով: Հո­գե­ւո­րը ոչ միայն չեն ան­տե­սում, այ­լեւ այդ հո­գե­ւո­րը 301թ.-ից չեն բխեց­նում: Շատ հան­գիստ՝ բնա­կա­նո­րեն՝ հա­վա­տը կրո­նի հետ չեն խառ­նում, Հայ Աստ­ված­­նե­րին այլ Ազ­գե­րի Աստ­ված­նե­րի հետ չեն շփո­թում, զուր տե­ղը չեն խո­սու՛մ: Չե՛ն ­զազ­­­­րա­­խո­սում:

Ի դեպ, որ­պես­զի «ազ­գայ­նա­կան­­նե­րը» վրաս չհար­ձակ­վեն, միան­­գա­մից ա­սեմ, որ ես ինձ ազ­գայ­նա­կան չեմ հա­մա­րում (այդ բե­ռը հաս­տա՛տ ս­տանձ­նել չեմ կա­րող), պար­զա­պես հայ­րե­նա­սեր եմ, բայց ով ա­վե­լի ազ­գայ­նա­կան է, քան ի­րենց «ազ­գայ­նա­կան» հա­մա­րող­նե­րը:

Է­լի եմ ա­սել՝ գոր­ծըն­կեր­ներս հա­ճախ են ինձ հի­շեց­նում, որ թեր­թի քա­ղա­քա­կա­նութ­յու­նը շա­հու­թա­բեր չէ: Նրանք ճիշտ են: Ա­սեմ ա­վե­լին՝ վնա­սա­կար է:
Բայց գի­տե՜ք՝ ինչ եմ զգում, երբ ա­մեն թո­ղար­կու­մից հե­տո «շնոր­հա­կա­լութ­յուն» բառն եմ լսում՝ հին ու նո­րա­հայտ ըն­­թեր­ցո­ղից, ժո­ղովր­դա­­վա­րից, ով ազ­գայ­նա­կան չէ, բայց հայ­րե­նա­սեր է, ա­զա­տա­կա­նից, ով դարձ­յալ ազ­գայ­նա­կան չէ, բայց հայ­րե­նա­սեր է, ա­մե­նա­կա­րեւ­ո­րը՝ իմ ճա­նա­չած այն մի քա­նի ազ­­գայ­նա­կան­նե­րից: Հենց այդ ժա­մա­նակ եմ հաս­կա­նում, որ, կա­րեւ­որ չէ, որ ազ­­գայ­­նա­կան չեմ, բայց բնա­կա­նի օ­րեն­քով անհ­րա­ժեշ­տու­թ­­յուն եմ հա­մա­րում ա­րածս գոր­ծը:

Թող նույ­նիսկ ան­հա­մեստ թվա, բայց ան­կեղծ լի­նեմ: Պի՛նդ մ­նան ճա­նա­չածս ու ճա­նաչ­վե­լիք ազ­գայ­նա­կան­նե­րը:

Ու պինդ մնամ ես: Ո­րով­հե­տեւ իմ գոր­ծը իմ հույ­սով է:

Թեեւ այս­քան խո­սե­լու փո­խա­րեն «ազ­գայ­նա­կան­նե­րին» կա­րող էի Օտ­յա­նի խոս­քե­րով դի­մել. «Ազ­գա­սեր եք հե՞,…­ ազ­գա­սեր եք եր­բոր ա­ժան ազ­գա­սի­րութ­յան վրա է խնդի­րը, եր­բոր այդ ազ­գա­սի­րութ­յու­նը կը կա­յա­նա մտա­վոր ան­ճիգ, անվ­նաս, ան­հե­տե­ւանք թույլ կա­մե­ցո­ղութ­յան մը մեջ: Ա­յո՛, ազ­գա­սեր եք, ը­սե­լիք չի կա… ­միայն թե ա­սոր հա­մար ա­մե­նաչն­չին ճիգ մը, ո­ղոր­մե­լի զո­հո­ղութ­յուն մը պետք չէ պա­հան­ջեն ձե­նե: Ազ­գա­սի­րա­բար պատ­­­­րաստ եք վա­յե­լե­լու ու­րիշ­նե­րուն անձն­վի­րութ­յան արդ­յուն­քը… Աս­կե զատ, ազ­գա­սեր եք, քա­նի նոր լրտե­սութ­յուն, մատ­նութ­յուն չեք ը­ներ ու հեռ­վեն հե­ռու, ծած­կա­բար, հա­վա­նութ­յան գլխի շար­ժում­ներ կը­­նեք մե­զի: Ին­ծի հա­մար, շի­տա­կը մատ­նիչ­նե­րեն ա­վե­լի վատ եք դուք… գո­նե ա­նոնք ինք­զինք­նին կը վտան­գեն, ո­րոշ, թշնա­մա­կան դիրք մը կառ­նեն ու կեղ­ծա­վո­րա­բար չե­զո­քութ­յուն չեն պա­հեր…»:

 

Ար­մե­նու­հի Մել­քոն­յան

 

«Լու­սանցք» թիվ 11 (232), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.