Եվ­րա­միութ­յու­նը դեմ է­ Քո­չար­յա­նի վե­րա­դար­ձին

 

«Հա­յաս­տա­նի եվ­րո­պա­ցի բա­րե­կամ­ներ» կազ­մա­կեր­պութ­յան նա­խա­գահ Մայքլ Քամ­բե­քը հայտ­նել է, որ Հա­յաս­տա­նը չի կա­րող ի­րեն թույլ տալ խնդիր­ներ ու­նե­նա­լու շքե­ղութ­յուն: Մա­յի­սի 6-ի ԱԺ ընտ­րութ­յուն­ներն, ըստ նրա, ի­րա­կան ազ­դե­ցութ­յուն կու­նե­նան Հա­յաս­տա­նի հան­դեպ՝ եվ­րո­պա­կան վե­րա­բեր­մուն­քի վրա: Ադր­բե­ջանն ու Թուր­քիան հա­կաար­շավ են սկսել, եւ «ա­նո­րա­կ գ­նա­հատ­ված ընտ­րութ­յուն­նե­րը» կգոր­ծած­վեն այն հար­ցե­րում, ո­րոնք էա­կան են երկ­րի անվ­տան­գութ­յան հա­մար, ու ցան­կա­ցած խնդիր կլուծ­վի ոչ օ­գուտ ՀՀ­-ի: «Թե ՀՀ­ իշ­խա­նութ­յու­նը, եւ թե ընդ­դի­­մութ­յունն այ­սօր շատ տնա­յին աշ­խա­տանք ու­նեն ա­նե­լո­ւ»,- եվ­րո­պա­ցի­նե­րին հա­տուկ ո­ճով սո­վո­րեց­րել է (ի­մա՝ դա­սեր է տվել) Քամ­բե­քը: Սա­կայն ա­մե­նա­մեծ պա­տաս­խա­նատ­վութ­յունն ընկ­նում է իշ­խա­նու­թ­­յան վրա:

Կա­րե­ւոր­վել է, որ չկրկնվեն այն քայ­լե­րը, ո­րոնք ե­ղան նա­խորդ՝ 2008թ. ­ՀՀ ­նա­խա­գա­հի ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո, ին­չը լավ բա­նի չի բե­րի, եւ վստա­հութ­յու­նը ՀՀ ­հան­­դեպ կնվա­զի:

Իսկ 2008-ի մար­տի 1-ի դեպ­քե­րի մին­չեւ վերջ չբա­ցա­հայ­տու­մը Քամ­բե­քը բա­ցատ­րել է այն հան­գա­ման­քով, որ  նա­խա­գա­հը եւ նրա վար­չա­խում­բը փոխ­վել են, իսկ դեպ­քե­րը «տե­ղի են ու­նե­ցել նա­խորդ, ոչ թե գոր­ծող նա­խա­գա­հի օ­րո­ք»: .

Սա, վստահ ենք, նաեւ նշա­նա­կում է՝ ե­թե հան­կարծ նախ­կին նա­խա­գա­հ ­Ռո­բերտ Քո­չար­յա­նը ո­րո­շի վե­րա­դառ­նալ ակ­տիվ քա­ղա­քա­կա­նութ­յուն կամ մաս­նակ­ցել հա­ջորդ տար­վա նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րին, ա­պա Եվ­րո­պան ա­վե­լի կտրուկ կլի­նի իր պա­հանջ­նե­րում եւ գնա­հա­տա­կան­նե­րում:

Այ­սինքն՝ Եվ­րա­միութ­յու­նը կխո­չըն­դո­տի Քո­չար­յա­նի վե­րա­դար­ձը…

 

Ար­ման Դավթ­յան

 

Հե­ֆեր­նը դեմ չէ, որ Հա­յաս­տա­նը մեր եր­կիրն է

 

ՀՀ­-ում ԱՄՆ դես­պան Ջոն Հե­ֆեր­նը կար­­ծում է, թե մա­յի­սի 6-ի ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րին ՀՀ­-ում թե­րա­հա­վա­տո­րեն են վե­րա­բե­րում. «Ո­մանք ար­դեն կան­խավ հայ­տա­րա­րել են, որ մա­յի­սին կա­յա­նա­լիք ընտ­րութ­յուն­նե­րը կեղծ­վե­լու են եւ այժմ­վա­նից ար­դեն կոչ են ա­նում դուրս գալ բո­ղո­քի ցույ­ցե­րի քվե­րա­կութ­յան հա­ջորդ օ­րն­ իսկ: Իսկ նրանք, ով­քեր ցան­կա­նում են կա­ռու­ցել ժո­ղովր­դա­վա­րութ­յուն, չեն կա­րող սահ­մա­նա­փակ­վել հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով, այլ պետք է ստեղ­ծեն ինս­տի­տու­ցիո­նալ ցան­ցեր, դա­շինք­ներ՝ ի­րենց ձայ­նը լսե­լի դարձ­նե­լու հա­մար»,- նշել է դես­պա­նը:

Ա­մե­րի­կա­ցի դի­վա­նա­գե­տը նաեւ ա­սել է. «Հա­յաս­տա­նը ձեր պե­տութ­յունն է, մեր պե­տութ­յու­նը չէ, ուս­տի մենք ո­չինչ չենք կա­րող ա­նել: Մենք ո­չինչ էլ չենք կա­րող ա­նել՝ կան­խե­լու ընտ­րա­կեղ­ծիք­նե­րը:

Սա­կայն մենք կա­րող ենք տար­բեր դաշ­տե­րում գտ­­նել գոր­ծըն­կեր­նե­րի, աշ­խա­տել նրանց հետ, խրա­խու­սել, որ նրանք պա­հան­ջեն պատ­կան մար­մին­նե­րից, որ­պես­զի օ­րենք­ներն ի կա­տար ած­վեն:

Ա­ռա­ջին քայ­լը պետք է լի­նի այն, որ ըն­տ­­րող­նե­րի կող­մից լի­նեն բո­ղոք­ներ, դի­մու­մ­­ներ, հայ­տա­­րա­րութ­յուն­ներ: Միայն այդ­պի­սի ճն­­շում­նե­րի դեպ­քում ՀՀ­

իշ­խա­նութ­յուն­նե­րը կա­նեն այն, ին­չը պետք է ա­նեն,- ա­մե­րի­կա­ցի­նե­րին (նաեւ եվ­րո­պա­ցի­նե­րին) հա­տուկ ո­ճով սո­վո­րեց­րել է ԱՄՆ դես­պա­նը՝ հա­վե­լե­լով,- մենք կա­րող ենք լի­նեն գոր­ծըն­կեր­ներ, սա­կայն դուք պետք է ա­պա­հո­վեք ընտ­րութ­յուն­նե­րի ան­կախ ու ա­զատ լի­նե­լը»:

Իսկ թե ՀՀ 3 նա­խա­գահ­նե­րի հետ պաշ­տո­նա­կան Վա­շինգ­տո­նը ի՞նչ ­հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն ու­նի, դես­պա­նը չի խո­սել…

Իսկ գու­ցե 3-ին էլ դե՞մ­ են…

Կամ էլ գու­ցե սպա­սում է եվ­րո­պա­կան եւ ռու­սաս­տա­ն­­յան ար­ձա­գանք­նե­րի՞ն:

 

Ա­նի Մա­րութ­յան

 

Ի՞նչ­ է ա­սել ռու­սա­կան ար­ջը՝ ըն­կե­րոջ ա­կան­ջին

 

ԲՀԿ ­մի նո­րե­կը՝ նախ­կին ԱԳ նա­խա­րար Վար­դան Օս­կան­յա­նը, ով եր­բեք ըն­դ­­դի­մու­թ­­յուն չի ե­ղել, բայց շա՜տ­ ընդ­դի­մա­դիր կեց­ված­քով հայ­տա­րա­րել է, թե իշ­խա­նա­կան կոա­լի­ցիան ձե­ւա­կան է ե­ղել, ցայ­սօր կա­րո­ղա­նում է «մար­սել» այս ար­տա­հայ­տութ­յու­նը: Իսկ մյուս նո­րե­կը՝ քա­ղա­քա­գե­տ­­նե­րի միութ­յան նա­խա­գահ Հմա­յակ Հով­հան­նիս­յա­նը, հայ­տա­րա­րել է, որ ընտ­րա­ցու­ցակ­նե­րը մի քա­նի հար­յուր հա­զար մար­դով ուռ­ճաց­ված են, ին­չը կնպաս­տի ընտ­րա­կեղ­ծիք­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը: Այս միշտ ընդ­դի­մա­դիր, բայց իշ­խա­նութ­յան հետ միշտ գոր­ծող (ե­թե այս­պես լի­նում է ի­հար­կե) նա­խ­­կին պատ­գա­մա­վո­րը եւս լավ «մար­սո­ղութ­յուն» ու­նի: Գո­նե ա­ռայժմ:

ՀՀԿ-ԲՀԿ տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րը ի­րա­պես կա­րող են ա­վե­լի վատ ա­վարտ ու­նե­նալ, քան 2008թ. իշ­խա­նութ­յուն-ընդ­դի­մութ­յուն բա­խումն էր: Պատ­ճա­ռն­ այն է, որ եր­կու ու­ժերն էլ տի­րա­պե­տում են իշ­խա­նա­կան բուր­գի ինչ-որ հատ­վա­ծի, եւ ու­նեն այս կամ այն գեր­տե­րութ­յան ա­ջակ­ցութ­յու­նը:

Ի­հար­կե, այս դեպ­քում խոս­քը Սերժ Սար­գս­­յան – Գա­գիկ Ծա­ռուկ­յան հա­կա­մար­տութ­յան մա­սին չէ, ին­չը վստահ ենք, շատ ա­րագ կա­վարտ­վի գոր­ծող նա­խա­գա­հի հաղ­թա­նա­կով, այլ՝ Սերժ Սարգս­յան – Ռո­­բերտ Քո­չար­յան հա­կա­մար­տութ­յան մա­սին է, ո­րը կա­վարտ­վի Ա­րեւ­մուտք-Ռու­սաս­տան հա­­կա­մար­տութ­յամբ, ին­չն­ ա­րագ կնվա­զեց­նի ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րի կա­րե­ւոր­ման մա­կար­դա­կը, քա­նի որ ա­ռաջ կգան ար­ցախ­յան, նաեւ հայ-ադր­բե­ջա­նա­կան ու հայ-թուր­­­քա­կան տա­րաբ­նույթ խնդիր­նե­ր:

Վեր­ջերս Գյում­րիում կրա­կոց­ներ են հն­­չել ՀՀԿ­-ա­կան եւ ԲՀԿ­-ա­կան մե­ծա­մաս­նա­կան ա­ռա­ջադր­ված թեկ­նա­ծու­նե­րի մր­­ցակ­ցու­թ­­յամբ պայ­մա­նա­վոր­ված: ԲՀԿ­ նա­խա­գահ Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նը հեր­քել է դա՝ ա­սե­լով՝ «հեր­յու­րանք­նե­րի չենք հա­վա­տու­մ»: Բայց ոս­տի­կա­նութ­յան Գյում­րու բա­ժի­նը տե­ղե­կաց­րել է, որ «ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րում մե­ծա­մաս­նա­կան ընտ­րա­կար­գով թիվ 34 ընտ­րա­տա­րած­քում ԲՀԿ ­կո­ղ­­մից ա­ռա­ջադր­ված Մար­տուն Գրի­գոր­յա­նի եւ ՀՀԿ ­կող­մից ա­ռա­ջադր­ված Ար­ման Սա­­հակ­յա­նի մեր­ձա­վոր­նե­րը ե­րե­կո­յան ան­հայտ նպա­տա­կով հա­վաք­վել են Գյում­րու «Մսի կոմ­բի­նա­տ» կոչ­վող թա­ղա­մա­սում: Հան­դի­պու­մը վե­րած­վել է վի­ճա­բա­նութ­յան ու ծեծկռ­տու­քի, որն ու­ղեկց­վել է կրա­կոց­նե­րով: Զո­հեր ու վի­րա­վոր­ներ չկան»: Փաս­տի առ­թիվ ոս­տի­կա­նութ­յան Շի­րա­կի մար­­զի քննչա­կան բաժ­նում 2012թ. մար­տի 30-ին հա­րուց­վել է քրեա­կան գործ՝ մի խումբ ան­ձանց կող­մից խու­լի­գա­նութ­յուն կա­տա­րե­լու հա­մար՝ ՀՀ ք­րեա­կան օ­րեն­ս­գր­քի 258-րդ ­հո­դ­­վա­ծի 3-րդ ­մա­սի 1-ին կե­տով:

Այս հա­մա­պատ­կե­րում կրկին թե­ժա­նում է աս­պա­րեզ նետ­ված հար­ցը. «ԲՀԿ­-ի հա­մար կոա­լի­ցիա չկա՞»…­ Եվ ԲՀԿ ­քաղ­խորհր­դի ե­րի­տան­դամ Վա­հան Բա­բա­յա­նը լրագ­րող­նե­րին ա­սել է, թե իշ­խա­նա­կան կոալ­ցիա այ­լեւս չկա: Եվս մեկ ԲՀԿ ­քաղ­խորհր­դի ե­րի­տան­դամ Տիգ­րան Ու­րի­խան­յա­նն­ էլ հայ­տա­րա­րել է, որ կոա­լի­ցիան «ժա­մա­նա­­­կա­վոր բնույթ կրող քա­ղա­քա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը միա­վո­րող մի ձե­ւա­կեր­պում է, որն ու­նի իր սկիզբն ու ա­վար­տը: Կոա­լի­ցան չէր կա­րող լի­նել հա­վերժ, եւ ընդ­հան­րա­պես ԲՀԿ-ն այ­լընտ­րանք է կոա­լի­ցիա­յին եւ ու­­զում է ի­րա­կա­նաց­նել բա­րե­փո­խում­նե­ր»… Ա­հա նո­րա­թուխ ԲՀԿ­-ա­կան­նե­րի քո­չար­յա­­նա­կան թե­զի «մե­խը»:

Իսկ ԲՀԿ­ ե­րի­տա­սարդ­նե­րի հան­դի­պու­մը լրագ­րող­նե­րի հետ այլ նպա­տա­կ­ ու­ներ: Նրանք վի­րա­վոր­ված էին ո­րոշ զլմ-­նե­րից, ո­ր­­ոնք, ըստ նրանց, ա­պա­տե­ղե­կութ­յուն­ են տա­րա­ծել, թե Տի­գ­­րան Ու­րի­խան­յանն ու Վա­հան Բա­բա­յա­նը, ո­րոնք ԲՀԿ ­հա­մա­մաս­նա­կան ցու­ցա­կում են, ինք­նա­բա­ցարկ են ներ­կա­յաց­րել: Այ­սինքն՝ իշ­խա­նութ­յան մեջ բար­գա­վա­ճած կու­սակ­ցութ­յու­նը, որն ի դեպ սկսել էր բար­գա­­վա­ճել դեռ Լե­ւոն Տեր-Պետ­րոս­յա­նի (Վա­նո Սի­րա­դեղ­յա­նի կա­մոք) օ­րոք, ոչ մի­այն չի սաս­տում իր ե­րի­տա­սարդ քո­չար­յա­նա­կան­նե­րին, այ­լեւ հնա­րա­վո­րութ­յուն է տա­­լիս կրկնվե­լու… Իսկ գու­ցե ԲՀԿ ­նա­­խա­գահ Գա­գիկ Ծա­ռուկ­յանն այ­լեւս ո­չինչ չի՞ որ­ո­շում ԲՀԿ­-ում:

 

Վա­հագն նան­յան

 

Հ.Գ. – Ե­թե ԲՀԿ­-ի հա­մար կոա­լի­ցիան սկսել է պատ­րանք թվալ՝ ինչ­պես ա­նա­պա­տում, ա­պա ՕԵԿ-ի հա­մար հստակ է՝ կոա­լի­ցիան կա: «Չեմ լսել նման բան ու չեմ ու­զում մեկ­նա­բա­նել նրանց հայ­տա­րա­րութ­յու­նը»,- ա­սաց ՕԵԿ նա­խա­գահ Ար­թուր Բաղ­դա­սար­յա­նը՝ նկա­տի ու­նե­նա­լով նո­րա­թուխ ԲՀԿ­-ա­կան­նե­րի՝ «Հռո­մի պա­պից ա­վե­լի կա­թո­լիկ ե­րե­ւա­լու» հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը: Կոա­լի­ցիա չլի­նե­լու մա­սին ԲՀԿ ­քաղ­խորհր­դի ե­րի­տան­դամ­նե­րի հայ­տա­րա­րութ­յա­նը ար­ձա­գան­քեց նաեւ կու­սակ­ցութ­յան ե­րի­տա­սար­դա­կան թե­ւի ղե­կա­վար Ա­ռա­քել Ա­ռա­քել­յա­նը. «Մենք մեզ հա­մա­րում ենք կո­ա­­լի­ցիոն ան­դա­մ»՝ հա­վե­լե­լով, թե մնա­ցա­ծը ցույց կտա ժա­մա­նա­կը:

 
Ի՞նչ­ է ա­սել ա­մե­րիկ­յան ար­ջը՝ ըն­կե­րոջ ա­կան­ջին

 

Պա­կաս աշ­խույժ չէ նաեւ ըն­տ­­րա­պայ­քա­րը ընդ­դի­մա­դիր ո­լոր­տ­­ում: Ե­թե իշ­խա­նութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը վի­ճում են կոա­լի­ցիա­յի լի­նել- չլի­նե­լու շուրջ, ա­պա ընդ­դի­մա­դիր­նե­րը վի­ճում են՝ թե ով է ա­մե­նաընդ­դի­մա­դի­րը լի­նե­լու:

ՀԱԿ-ի եւ «Ա­զատ դե­մոկ­րատ­ներ»-ի բա­նա­վե­ճը սաստ­կա­ցավ, երբ ա­մե­րիկ­յան ծրա­­գ­­րով մեկ թիմ ներ­կա­յա­ցավ ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րին՝ «Ժա­ռան­գութ­յուն»-«Ա­զատ դե­մոկ­րատ­ներ» դա­շին­քը:

Բայց այս­տեղ եւս ընդվ­զում­ներ ե­ղան, քան­զի խորհր­դա­րա­նա­կան նոր դե­մոկ­րատ­նե­րին ա­վե­լի շատ նա­խա­պատ­վութ­յուն տր­­վեց, քան խորհր­դա­րա­նա­կան ժա­ռան­գա­կան­նե­րին, ո­րոնք բա­ցա­հայ­տո­րեն բո­ղո­քե­ցին, ան­գամ կու­սակ­ցութ­յու­նից հե­ռա­ցող­ներ ե­ղան:

Սա խլրտում­ներ ա­ռա­ջաց­րեց «Ա­զատ դե­մոկ­րատ­ներ»-ում, եւ ՀՀՇ ­նախ­կին ղե­կա­վար ե­ւ­ այժմ դե­մոկ­րատ­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րից Ա­րա­րատ Զու­րաբ­յա­նը ո­րո­շեց չընդգրկ­վել միաց­յալ հա­մա­մաս­նա­կան ցու­ցա­կում: Թվում էր՝ մի նոր պա­ռակտ­ման ա­ռիթ կա, բայց նախ­կին ԱԳ նա­խա­րար Ա­լեք­սանդր Ար­զու­ման­յա­նը հայտ­նել է, որ Ա­րա­րատ Զու­րաբ­յա­նը դուրս չի գա­լիս կու­սակ­ցութ­յու­նից, պար­զա­պես խոս­քի ա­զա­տութ­յունն ի­րենց մոտ բա­ցար­ձակ ար­ժեք է, եւ ի­րենք ող­ջու­նում են տար­բեր մո­տե­ցում­նե­րը:

Իսկ «Ժա­ռան­գութ­յու­ն»-ը ներ­քին լար­վա­ծութ­յու­նը մի կողմ թող­նե­լով, մե­ղադ­րում է ՀԱԿ-ին: Ռու­բեն Հա­կոբ­յա­նը հայտ­նել է, որ մե­ծա­մաս­նա­կան ընտ­րա­տա­րածք­նե­րում միաս­նա­կան թեկ­նա­ծու ու­նե­նա­լու գոր­ծըն­թա­ցը ձա­խող­վել է ՀԱԿ-ի ոչ կա­ռու­ցո­ղա­կան դիր­քո­րոշ­ման հե­տե­ւան­քով: Ի­րենք Կոնգ­րե­սին ա­ռա­ջար­կել էին, որ­պես­զի վեր­ջինս Ե­րե­ւա­նում պաշտ­պա­նի ժա­ռան­գա­կան 5 թեկ­նա­ծո­ւի, ո­րի դի­մաց վեր­ջինս պաշտ­պա­նե­լու է Կոնգ­րե­սի 8 թեկ­նա­ծու­նե­րին Ե­րե­ւ­­ա­­նում եւ եւս 12-ին՝ մար­­զե­րում: Նաեւ վս­­տա­­հեց­րել է, որ Րաֆ­ֆի Հով­հան­նիս­յանն ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի է հա­նել իր թեկ­նա­ծութ­յու­նը 7-րդ­ ընտ­րա­տա­րած­քից, որ­տեղ ՀԱԿ-ը ներ­կա­յա­ցու­ցիչ ու­նի:

Թեեւ կոնգ­րե­սա­կան­նե­րը փոր­ձում են միայ­նակ վե­րա­կանգ­նել ա­ռաջ­նա­յին ընդ­դի­մա­դի­րի դիր­քե­րը, բայց Օ­պե­րա­յի հրա­պա­րա­կում վեր­ջին հան­րա­հա­վա­քին, ըստ ոս­տի­կա­նութ­յան, մաս­նակ­ցել է մոտ 4.800 մարդ: ՀԱԿ-ը եւս ան­մասն չի մնում ընդ­դի­մա­դիր­նե­րին քննա­դա­տե­լուց, եւ Նի­կոլ Փա­շին­յա­նի «Հայ­կա­կան ժա­մա­նակ»-ի հա­վաս­տի աղբ­յուր­նե­րից պարզ է դառ­նում, որ մին­չեւ վեր­ջին պա­հը «Ժա­ռան­գութ­յան» ու «Ա­զատ դե­մոկ­րատ­նե­րի» մի­ջեւ բա­նակ­ցութ­յուն­ներ են ըն­թա­ցել ընտ­րութ­յուն­նե­րին դա­շին­քով մաս­նակ­ցե­լու հար­ցի շուրջ…­ ան­գամ դա­շին­­քի ա­նունն է քննարկ­վել: Տար­բե­րակ­նե­րը եր­կուսն են ե­ղել՝ «Նոր Հա­յաս­տան» կամ «Րաֆ­ֆի+»: «Ա­զատ դե­մոկ­րատ­նե­ր»-ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը միայն մա­մու­լից են տե­ղե­կա­ցել, որ ո­րոշ­վել է ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցել «Ժա­ռան­գութ­յան» ցու­ցա­կով: Այ­սինքն, ո­րո­շու­մը կա­յաց­վել է բո­լո­րո­վին այլ մա­կար­դա­կում, եւ դրա մա­սին ի­մա­ցել է ըն­դա­մե­նը մի քա­նի հո­գի»:…

­Թեր­թը նշում է, որ «Ժա­ռան­գութ­յան» ներ­­կա­յա­ցու­ցիչ­նե­րը վե­րջում են ի­մա­ցել, որ «Ա­զատ դե­մոկ­րատ­նե­ր»-ը մտնե­լու են ի­րենց ցու­ցակ, բայց «Ա­զատ դե­մոկ­րատ­նե­ր»-ի վար­չութ­յան ան­դամ­նե­րը եւ հիմ­նա­դիր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը տեղ­յակ չեն ե­ղել: Մի­աս­նա­կան ցու­ցա­կի հրա­պա­րա­կու­մից հե­տո վար­չութ­յան ան­դամ­նե­րը բա­ցատ­րութ­յուն են պա­հան­ջել կու­սակ­ցութ­յան նա­խա­գահ Խա­չա­տուր Քո­քո­բել­յա­նից, եւ ե­ղել է մեծ վեճ: Վեր­ջում կար­ծիք  է հայտն­վել, որ Ա­րա­րատ Զու­րաբ­յա­նը եւ Գառ­նիկ Գ­­ե­ւորգ­յա­­նը, թե­րեւս, կլքեն կու­սակ­ցութ­յու­նը, ըստ էութ­յան, նո­րաս­տեղծ այդ կազ­մա­կեր­պութ­յունն ար­դեն լուրջ ճա­քեր է տվել:

Բայց, ի վեր­ջո, ինչ ըն­թացք կստա­նա կու­­սակ­ցա­կան շի­նա­րա­րութ­յու­նը կամ շի­նա­քան­դութ­յու­նը, կպարզ­վի հաս­տատ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո:

 
Կա­րեն Բալ­յան

 

«Լու­սանցք» թիվ 12 (233), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

 

 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.