Սերգեյ Ավագյան
Նրբագեղ հայուհին «Միսս աշխարհ-2012»-ին էլ կմասնակցի
5 տարվա ընդմիջումից հետո Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ գեղեցկության եւ նրբագեղության ազգային մրցույթը՝ «Միսս Հայաստան-2012»-ը: Մասնակցել են 17 աղջիկներ՝ մեր երկրի տարբեր մարզերից:
Եզրափակիչ փուլում 5 մասնակիցների մեջ հաղթող է դարձել Աննա Առաքելյանը (Երեւան), ով 20 տարեկան է, հասակը՝ 173 սմ: Նա էլ «Միսս աշխարհ-2012» մրցույթում ներկայացնելու է Հայաստանը:
2-րդ տեղում է 18-ամյա Կատերինա Աբրահամյանը (Աբովյան), իսկ 3-րդում՝ 17-ամյա Անիտա Գաբրիելյանը (Երեւան):
* * *
Հայկական խոհանոց –
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Սպանախով լոշիկներ
Բաղադրությունը
Խմորի համար՝
ալյուր – 0.5 կգ
մածուն – 1 շիշ
աղ – 0.5 թեյի գդալ
սպանախ – 2 կապ
սոխ – 2 գլուխ
գունավոր տաքդեղ – 2 հատ
լոլիկի մածուկ – 1 ճաշի գդալ
ձիթայուղ – 2 սուրճի գավաթ
չորացրած ռեհան – 1 պտղունց
կիտրոն – 1 հատ
սպիտակ պղպեղ
կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
Երեկոյան պինդ խմոր պատրաստել, դնել էմալապատ կաթսայում, թողնել հասունանա 12 ժամ:
Այնուհետեւ բաժանել փոքրիկ գնդիկների, դնել առանձին ափսեում, թողնել մի կողմ:
Մաքուր լվացած սպանախը կտրատել, սոխը՝ նույնպես: Տաքդեղը աղալ, կամ դարձյալ մանր կտրատել: Կիտրոնը քամել լոլիկի մածուկի վրա, ձիթայուղով խառնել, ավելացնել կտրատած զանգվածին, համեմել աղով, պղպեղով, ռեհանով:
Պատրաստի միջուկը քսել լոշիկների վրա:
Ջեռոցը 2500-ով տաքացնել, լոշիկները թխել մինչեւ կարմրելը:
Մատուցել զույգերով դասավորած:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Մարզական աշխարհում մեծ նվաճումների հասած մարզիկները երբեմն լավ մարզավիճակով չեն ներկայանում մրցումների, պատճառը գերմարզվածությունը կամ թերմարզվածությունն են, որոնց հետեւանքով նույնիսկ բարձրագույն նվաճումների հասած վարպետները ֆիզիկապես վերականգնված չեն լինում եւ արդյունքում ձախողվում են:
Լոնդոնի օլիմպիական խաղերին լավ նախապատրաստվելու նպատակով ՀՀ ԱՕԿ-ը գիտաժողով է կազմակերպել մեր հավաքականների մարզիչների, սպորտային բժիշկների, հոգեբանների, մերսողների ու մյուս մասնագետների համար: Միջոցառման աշխատանքներին մասնակցել են Բելառուսի, Լեհաստանի, Ռուսաստանի, Շվեդիայի, Վրաստանի, Ռումինիայի եւ Հայաստանի՝ սպորտում միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ:
Վնասվածքների արագ ու լիարժեք վերականգնման հարցերի շուրջ ելույթ է ունեցել Վրաստանից Պավել Կասրաձեն, ուժերի վերականգման խնդիրների վերաբերյալ՝ Բելառուսից Նիկոլայ Կրուչինսկին, դեղաբուժության մասին՝ Հայաստանից ՀԱՕԿ-ի բաժնի վարիչ Արեգ Հովհաննիսյանը:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
«Լուսանցք» թիվ 13 (234), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



