Հա­կա­դար­ձում­նե­րի փուլ է եւ ան­դորր

Անդ­րա­դառ­նա­լով Դա­վիթ Հա­րութ­յուն­յա­նի ա­ռա­ջարկ­ած «Ընտ­րութ­յուն­նե­րի պատ­շաճ անց­կաց­ման քա­ղա­քա­կիրթ մրցակ­ցութ­յուն ա­պա­հո­վող կա­նոն­նե­րի» նա­խագ­ծին՝ «Ժա­ռան­գութ­յան» ղե­կա­վար Րա­­ֆ­­ֆի Հով­հան­նիս­յա­նը հայ­տ­­նել է, որ ու­սու­­մ­­նա­սի­րում են ՀՀԿ­ ա­ռա­ջար­կը: Սա չպետք է լի­նի «PR ակ­ցիա».- ա­սել է ընդ­դի­­­մա­դիր պատ­գա­մա­վո­րը.- կա Սահ­­­մա­նադ­րութ­յուն, օ­րենք­ներ, ո­րոնք էլ պետք է կար­գա­վո­րեն այս հար­ցը, մնա­ցա­ծը քա­ղա­քա­կան հանձ­նա­ռութ­յան հա­վել­յալ ըն­դու­նում է: Այս հայ­տա­րա­րութ­յու­նը ո­րե­ւէ ուժ կու­նե­նա, ե­թե դրա տակ ստո­րագ­րեն կու­սակ­ցութ­յուն­նե­րի հա­մա­մաս­նա­կան ցու­ցակ­նե­րի ա­ռա­ջին հա­մար­նե­րը, նրանք, ով­քեր ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո կա­րող են հա­մա­տեղ ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լ,- հա­վե­լել է «Ժա­ռան­գութ­յան» ղե­կա­վա­րը:

Իսկ կու­սակ­ցութ­յան խմբակ­ցութ­յան ղե­կա­վար Ստյո­պա Սա­ֆար­յա­նը չի հասց­րել ման­րա­մասն ու­սում­նա­սի­րել ՀՀԿ ­գոր­­­ծա­­դիր մարմ­նի ան­դա­մի՝ ՀՀԿ­ ա­նու­նից ներ­կա­յաց­րած կա­նոն­նե­րի նա­խա­գի­ծը, բայց նշել է, թե մար­դիկ կան, ո­վքեր ­վեր­լու­ծե­լ­ են եւ ա­ռա­ջար­կը չա­փա­զանց ան­բա­վա­րար հա­մար­ել: ՀՀՇ ­նա­խա­գահ Ա­րամ Մա­նուկ­յա­նն­ ա­ռա­ջար­կի մա­սին ա­սել է. «Քա­մի են ա­նում»…

«Panorama.am»-ն­ էլ դի­տար­կել է ընտ­րութ­յուն­նե­րի վե­րահսկ­ման միաս­նա­կան շտա­բի ստեղծ­ման վե­րա­բեր­յալ ԲՀԿ­-ի, «Ժա­­ռան­գութ­յա­ն», ՀԱԿ-ի եւ ՀՅԴ­-ի հա­մա­տեղ հայ­տա­րա­րութ­յու­նը՝ նշե­լով, որ հայ­տա­­րա­րութ­յան տակ ԲՀԿ­ ա­նու­նից ստո­րագ­րել է այս կու­սակ­ցութ­յան հա­մա­մաս­նա­կան ցու­ցա­կում 2-րդ ­տե­ղը զբա­ղեց­նող, բայց միեւ­նույն ժա­մա­նակ ո­րե­ւէ կար­գա­վի­ճակ չու­նե­ցող Վար­դան Օս­կան­յա­նը: Ժա­ռան­գա­կան Հով­հան­նիս­յա­նը այս ա­ռու­մով հայտ­նել է, որ շատ հար­գում է ԲՀԿ­-ա­կան Օս­կան­յա­նին, բայց ին­քը չէ, որ պետք է ո­րո­շի կու­սակ­ցու­թ­­յու­նում նրա կար­գա­վի­ճա­կը: Միեւ­նույն ժա­մա­նակ, նա եւս ­մեկ ան­գամ հա­ս­­տա­տել է իր այն տե­սա­կե­տը, որ նա­խա­ձեռ­նութ­յու­նը ուժ կու­նե­նա միայն այն դեպ­քում, ե­թե դրա տակ ստո­րագ­րեն կու­սա­կ­­ցութ­յուն­նե­րի 1-ին դեմ­քե­րը:

«Ժա­ռան­գութ­յան» նա­խընտ­րա­կան գոր­ծըն­կեր «Ա­զատ դե­մոկ­րատ­ներ»-ն­ էլ հայ­տա­րա­րել էին, թե ի­րենց հա­կա­ռա­կորդ են հա­մա­րում միայն ՀՀԿ­-ին, ա­սել է թե՝ ակն­կա­լում են ընտ­րութ­յուն­նե­րում ցույց տալ գո­­նե 2-րդ­ արդ­յուն­քը, ին­չը օ­րերս հաս­տա­տեց նաեւ «Ժա­ռան­գութ­յուն»-ը: Հաս­կա­նա­լի է, որ նա­խընտ­րա­կան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կա­րե­լի է ա­սել ա­մեն ինչ, սա­կայն ե­թե հի­շեց­նենք, որ նա­խորդ ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րում «Ժա­ռան­գութ­յուն»-ը ոչ մի բա­զա չու­­­նե­նա­լով մտավ խորհր­դա­րան (ԱՄՆ պա­տ­­վե­րով՝ ինչ­պես այժմ), ա­պա դա չի նշա­նա­կում թե կա­րե­լի է նո­րից թվեր կրա­կել… Հաս­կա­նա­լի է, որ ՀԱԿ-ը կորց­րել է իր նա­խ­­կին դիր­քե­րը, բայց կորց­րա­ծը միայն «Ժա­ռան­գութ­յուն»-«Ա­զատ դե­մոկ­րատ­ներ» դա­շին­քի սե­փա­կա­նութ­յու­նը չի դար­ձել: Կան այլ ընդ­դի­մա­դիր ու­ժեր եւս, թե­րեւս խոր­հր­­դա­րա­նա­կան ՀՅԴ-ն, որ կա­րող է տա­նել «կոր­ս­­ված» ընտ­րա­զանգ­վա­ծի ձայ­նե­րը:

ՀԱԿ-ը, ի դեմս Վա­հագն Խա­չա­տր­­յա­նի, ա­ռա­ջի­կա ընտ­րութ­յուն­նե­րում հիմ­նա­կան թի­­րա­խը եւս հա­մա­րում է ՀՀԿ­-ին, եւ սա էլ հաս­կա­նա­լի է: Այս­պի­սով՝ ընդ­դի­մա­դիր­նե­րը փոր­ձում են խա­ղար­կել 2-րդը լի­նե­լու հան­գա­ման­քը: ՀԱԿ­-ը պար­զու­նակ է ա­նում դա, եւ «հա­մե­րաշ­խու­թ­­յուն» խա­ղա­լով ԲՀԿ­-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ­-ի կամ «Ժա­ռան­գութ­յա­ն» հետ՝ թի­րա­խ­ է դար­­ձ­­րել ՀՀԿ­-ին… Սա­կայն վեր­լու­­ծա­բան­նե­րից ո­մանք հա­մոզ­ված են, որ ՀԱԿ-ի այս հայ­տա­րա­րու­թ­­յան ճշմար­տա­ցիութ­յա­նը չեն հա­վա­տում ո՛չ­ ընդ­դի­մութ­յան եւ ո՛չ­ էլ իշ­խա­նա­կան քա­ղա­քա­կան ճամ­բա­րում: «Ժա­ռան­գութ­յա­ն» ներ­կա­յա­ցու­ցիչ Ռու­բեն Հա­կոբ­յանն ան­գամ մե­ղադ­րել է ՀԱԿ-ին՝ իշ­խա­նութ­յան հետ «կու­լի­սա­յի­ն» բա­նակ­ցութ­յուն­նե­րում լի­նե­լու հա­մար:

Այս­պես նախ­կին միաս­նա­կան եւ ներ­կա­յումս պա­ռակտ­ված ընդ­դի­մա­դիր­նե­րը լրջո­րեն պայ­քա­րում են 1-ին ընդ­դի­մա­դի­րը լի­նե­լու հա­մար: ՀՀՇ ­կու­սակ­ցութ­յան նա­խա­գահ Ա­րամ Մա­նուկ­յա­նը մեկ­նա­բա­նե­լով իր նախ­կին կու­սա­կից Կա­րա­պետ Ռու­բին­յա­նի հայ­տա­րա­րութ­յու­նը, ա­սել է «Ես ոչ մի բան չեմ մեկ­նա­բա­նե­լու, ոչ մի բան: No co­m­ment»: Իսկ «Ժա­ռան­գութ­յա­ն» հա­մա­մաս­նա­կան ցու­ցա­կում «Ա­զատ դե­մոկ­րատ­ներ»-ի կող­մից ընդգրկ­ված Կա­րա­պետ Ռու­բի­ն­­յա­նը հայ­տա­րա­րել էր, թե երբ Րաֆ­ֆի Հով­­­­հան­նիս­յանն ի­մա­ցել է, որ իր թեկ­նա­ծութ­յունն ա­ռա­ջադ­րել է այն ընտ­րա­տա­րա­ծքում, որ­տեղ ՀԱԿ ան­դամ Նի­կոլ Փա­շին­յա­նն­ է, հա­նել է՝ դրս­­ե­ւո­րե­լով բա­րի կամք: Այ­նու­հե­տեւ ա­ռա­ջար­կել էր որ­պես հա­մար­ժեք պա­տաս­խան, մեր լավ բա­րե­կամ Ա­րամ Մա­նուկ­յա­նը, ով իր բազ­մա­հա­զար ընտ­րող­նե­րին թո­ղել է Լոռ­վա մար­զում եւ ա­ռա­ջադր­վել Ա­րաբ­կի­րում, նույն­պես բա­րի կամք դրս­­ե­ւո­րի ու հա­նի իր թեկ­նա­ծութ­յու­նը՝ տե­ղը զի­ջե­լով Զա­րու­հի Փոս­տանջ­յա­նին: Ա­րամ Մա­նուկ­յա­նի եւ նախ­կին կու­սա­կից Սու­րեն Սի­րուն­յա­նի մի­ջեւ եւս տա­րա­ձայ­նութ­յուն­ներ կան, ով ՆԳ ­նախ­կին նա­խա­րար Վա­նո Սի­րա­դեղ­յա­նի թիկ­նա­զո­րի պետն էր, վեր­ջերս էլ ՀԱԿ-ին մե­ղադ­րել էր «մար­տի­մեկ­յան» դեպ­քե­րի խառ­նակ­չութ­յուն­նե­րի մեջ:

ՀՀ 1-ին նա­խա­գահ Լ­­ե­ւոն Տեր-Պետ­րոս­յա­նը զգա­լով, որ ՀԱԿ-ը տա­նուլ է տա­լիս նա­խընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը եւ ընդ­դի­մա­դի­րի կեց­ված­քը ա­ռաջ­վա պես չի հե­տա­քրք­­րում գեր­տե­րու­թուն­նե­րին, ո­րոնք այլ «թեկ­նա­ծու­ներ» են գտել, սկսել է հան­դի­պել օ­տա­րերկր­յա դես­պան­նե­րի հետ: Նա հան­դի­պել է դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թ­­յան ղե­կա­վա­րի հետ եւ հա­տուկ կա­րե­ւո­րել ըն­տ­­րող­նե­րի ցու­ցա­կից բա­ցա­կա ըն­տ­­րող­նե­րի տվյալ­նե­րի մաք­րու­մը: ՀԱԿ գրա­սեն­յա­կի ներ­կա­յա­ցու­ցիչ Վլա­դի­միր Կա­­­րա­պետ­յա­նը հան­դի­պել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յան քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նա­տու Մո­նի­կա Ի­զի­դոր­ժի­կիին եւ նույն­պես անդ­րա­դար­ձել ընտ­րա­ցու­ցակ­նե­րում առ­կա մեծ թվով անճշ­տութ­յուն­նե­րին՝ նշե­լով, որ ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րը չեն ցու­ցա­բե­րել քա­ղա­քա­կան կամք՝ հրա­պա­րա­կե­լու ՀՀ­-ից բա­ցա­կա շուրջ 700.000 ընտ­րող­նե­րի ա­նուն­նե­րը:

Այս ա­մե­նին գու­մա­րած, հայտ­նի է, որ «գո­ղա­կան» աշ­խար­հը եր­բեք ան­մասն չի մնում նա­խընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րից եւ ա­հա, Հա­յաս­տան է վե­րա­դար­ձել թա­ղա­յին հե­ղի­նա­կութ­յուն հա­մար­վող Վար­դան Ա­վագ­յա­նը՝ Քլոս մա­կան­վամբ, ո­վ ­մոտ 20 տա­րի է, ինչ բնակ­վում է ԱՄՆ-ում: Նա Հա­յաս­տան է ե­կել ԲՀԿ­-ա­կան Ա­շոտ Տո­նո­յա­ն­­ին՝ իր ման­կութ­յան ըն­կեր Տո­նու­սի Ա­շո­տին ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րի հար­ցում օգ­նե­լու հա­մար: «Ժո­ղո­վուրդ»-ը նշում է, որ նույն Քլո­սը ժա­մա­նա­կին աշ­խա­տում էր ՀՀԿ­-ի հա­մար, քա­նի որ Ռու­բեն Հայ­րա­պետ­յա­նի (Նե­մեց Ռու­բո) մտե­րիմն էր հա­մար­վում: Սա, ի­հար­կե, նման ե­զա­կի դեպ­քը չի լի­նի….

Դե ինչ, ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րը համ­ա­հայ­կա­կան բնույթ են ու­նե­նում միշտ, եւ բո­լոր մա­կար­դակ­նե­րում էլ հե­տաքրք­րութ­յուն­նե­րը բոր­բոք­վում են այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում: Իսկ թե հե­տա­գա­յում ին­չի կհան­գեց­նեն այդ բոր­բո­քում­նե­րը՝ հի­մա է մտա­ծել պետք… Եվ մեր հա­վաս­տի աղբ­յուր­­նե­­­րի հա­մա­ձայն, անվ­տան­գութ­յան մար­մին­նե­րը վեր­ջերս հնա­րա­վո­րինս զի­նա­թա­փել են մարդ­կանց, ո­րոնց մեջ նաեւ պե­տա­կան ու կու­սակ­ցա­կան գոր­ծիչ­ներ կան…

 

Ար­տակ Հա­յոց­յան

 

*  *  *

 

Բո­լո­րը՝ բո­լո­րի դե՞մ

 

ՀՅԴ-ն­ եւս մաս­նակ­ցում է ԵՄ ան­դամ երկր­նե­րի դես­պան­նե­րի հետ հան­դի­պում­նե­րին ու դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յան պա­տաս­խա­նա­տու­նե­րին եւ փոր­ձում ինք­նու­րույն ընդ­դի­մա­դիր գիծ տա­նել: Դաշ­նակ­ցա­կան­­նե­րը կար­ծում են, թե այ­լեւս մո­ռա­ցութ­յան է մատն­վել այն փաս­տը, որ ի­րենք ժա­մա­նա­կին քա­ղա­քա­կան կոա­լի­ցիա­յի ան­դամ էին եւ պա­տաս­խա­նա­տու նա­խա­րար­ներ ու­նեին, ո­րոնց ղե­կա­վա­րած ո­լորտ­նե­րը հե­ռու չէին բաց­թո­ղում­նե­րից եւ կա­շա­ռա­կե­րա­կան ցան­ցեր ու­նե­նա­լուց: Հի­մա, երբ ԲՀԿ-ն է փոր­ձում ընդ­դի­մա­դիր կեց­վածք ըն­դու­նել, երբ դե­ռեւս քա­ղա­քա­կան կոա­լի­ցիա­յի ան­դամ է ու դեռ նա­խա­րար­ներ ու­նի պա­տաս­խա­նա­տու, ՀՅԴ­-ում «սրտա­պնդ­­վել» են ե­րե­ւի, թե ի­րենց նա­խա­րար­նե­րի «ան­պե­տքութ­յուն­նե­րը» այժմ չեն հիշ­վի ԲՀԿ­-ի «թար­մութ­յան» պա­րա­գա­յում…

Ին­չե­ւէ, ՀՅԴ Բ­յու­րո­յի հան­րա­յին կա­պե­րի գրա­սեն­յա­կը հայտ­նել է, որ ԵՄ ան­դամ երկր­նե­րի դես­պան­նե­րի հետ հան­դիպ­ման ըն­­թաց­քում հիմ­նա­կա­նում քննարկ­վել են ՀՀ­-ում մա­յի­սին նա­խա­տես­վող խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րին վե­րա­բեր­վող խնդիր­ներ:

Իսկ «Ա­զատ դե­մոկ­րա­տներ»-ը «Ժա­ռան­գութ­յան» հետ վա­յե­լում են ա­մե­րիկ­յան ուղ­ղութ­յան ա­ջակ­ցութ­յու­նը եւ ա­մեն քայլ գոր­ծադ­րում են ոչ միայն ՀԱԿ-ին ընդ­դի­մա­դիր դաշ­տում թու­լաց­նե­լու, այ­լեւ ԲՀԿ­-ին՝ այդ դաշ­տում տեղ չտա­լու հա­մար:

ԲՀԿ-ն, ըստ ԱԴԿ-ի, լի­նե­լով իշ­խա­նութ­յուն եւ 5 տա­րի օգտ­վե­լով իշ­խա­նա­կան բա­րիք­նե­րից՝ հի­մա փոր­ձում է ա­մեն ինչ գցել իր վրա­յից եւ խա­ղալ դժգոհ ընտ­րա­զանգ­վա­ծի հետ: Ինչ­պես նշել ենք, դե­մոկ­րատ­նե­րը հա­մա­րում են, որ ՀՀԿ-ն ա­վե­լի բա­րո­յա­կան է խա­ղում, քան ԲՀԿ-ն: Իսկ ՕԵԿ-ին շա­րու­նա­կում են հա­մա­րել «ՀՀԿ­-ի կցոր­դը եւ դուստր ձեռ­նար­կութ­յու­նը»:

Քո­չար­յա­նա­կան գոր­ծիչ Վար­դան Օս­կան­յա­նի ան­հա­վա­նա­կան ընդ­դի­մա­դիր ար­կած­նե­րը այ­լեւս լուրջ չեն ըն­կալ­վում, եւ նախ­կին արտ­գործ­նա­խա­րարն, ըստ էութ­յան, կաս­կա­ծի տակ է դնում ԲՀԿ ­լի­­դեր­նե­րի ու ան­դամ­նե­րի ող­ջամ­տութ­յունն ու քա­­ղա­քա­կան կամ­քը, քա­նի որ, վեր­ջին­ներս հա­մա­ձայ­նել են կոա­լի­ցիա ստեղ­ծել՝ ա­ռանց «հաս­կա­նա­լո­ւ», որ այն ձ­­ե­ւա­կան է, ու ի­րենք ոչ մի դե­րա­­կա­տա­րում չեն ու­նե­նա­լու: Իսկ սա անլր­ջու­թ­­յան է վե­րա­ծում ԲՀԿ ­նոր խոս­տում­նե­րը եւս:

Ե­թե հա­մա­րենք, որ կոա­լի­ցիան ձ­­ե­ւա­կան է ե­ղել, ա­պա, ըստ նախ­կին իշ­խա­նա­վո­րի եւ ներ­կա­յիս էլ իշ­խա­նա­կան կու­սակ­ցութ­յան ան­դա­մի ու ան­հա­վա­նա­կան ընդ­դի­մա­դի­րի, ին­չո՞ւ­ է ԲՀԿ-ն տա­րի­ներ շա­րու­նակ մաս կազ­մել դրան: Եվ այս­տեղ էլ մի ծի­ծա­ղա­շարժ պա­տաս­խան կա. «Ես չեմ ու­զի մեկ­նա­բա­նել մի բան, ո­րին մաս­նակ­ցութ­յուն չեմ ու­նե­ցե­լ»:

Նա­խընտ­րա­կան քա­րոզ­չութ­յան այս շր­­ջա­նում հնա­րա­վոր է Օս­կան­յա­նի հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յուն­ներն օգ­տա­գոր­ծ­­վեն հենց ԲՀԿ­-ի դեմ:

Հի­մա մեկ հարց էլ է ծա­գում՝ Ռո­բերտ Քո­չար­յա­նը Վար­դան Օս­կան­յա­նին ԲՀԿ­ ընտ­րա­ցու­ցակ մտցնե­լով, Սերժ Սարգս­յա­նի դեմ է գոր­ծու՞մ, թե՞ Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նի… Թե՞…

 
Կա­րեն Բալ­յան

 

«Լու­սանցք» թիվ 13 (234), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։