Ա­ռա­ջին տի­կի­նը աշ­խար­հի՛կ ­կին է

Զլմ-­ներն անդ­րա­դար­ձել են երկ­րի ա­ռա­ջին տիկ­նոջ՝ Ռի­տա Սարգս­յա­նի մաս­նակ­ցութ­յա­նը Էջ­միած­նի Մայր տա­ճա­րում Սուրբ Հա­րութ­յան տո­նի կա­պակ­ցութ­յամբ մա­տուց­վող պա­տա­րա­գին: Մաս­նակ­ցել է նաեւ նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նը:

Լրատ­վա­մի­ջոց­նե­րի անդ­րա­դար­ձն, ի­հար­կե, մաս­նակ­ցութ­յան փաս­­տին չի վե­րա­բե­րում, ին­չը պե­­տա­կան ա­րա­րո­ղա­կարգ է եւ հաս­կա­նա­լի: Պար­զա­պես Հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սութ­յան ու­ղիղ ե­թե­րով պա­տա­րա­գին հե­տե­ւող­նե­րը նկա­տել են, որ Ռի­տա Սարգս­յա­նը ա­րա­րո­ղութ­յա­նը մաս­նակ­ցում է գլխա­բաց, ին­չը հա­կա­սում է Հա­յաս­տան­յայց ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու կա­նոն­նե­րին:

Մայր Ա­թո­ռում «Ա1+»-ի հա­վա­ս­­տի աղբ­յու­րը հայտ­նել է, որ նա­խորդ տա­ղա­վար տո­նե­րի փոր­ձից ի­մա­նա­լով, որ տի­կին Սար­գս­­յա­նը գլխա­շոր կրե­լու սո­վո­­րութ­յուն չու­նի, ե­կե­ղե­ցու սպա­սա­վոր­ներն այս տար­վա

զատ­կա­կան պա­տա­րա­գից ա­ռաջ հա­տուկ խնդրել են նրան՝ ե­կե­ղե­ցի գալ գլու­խը ծած­կած:

Բայց ա­ռա­ջին տի­կի­նը այդ հոր­դո­րը չի լսել եւ ի­րեն պա­հել է շատ պարզ՝ աշ­խար­հիկ տիկ­նոջ պես:

Ի դեպ, պա­տա­րա­գին մաս­նակ­ցել են նաեւ ԼՂՀ ­նա­խա­գահ Բա­կո Սա­հակ­յա­նը, ՀՀ­ ԱԺ նա­խա­գահ Սամ­վել Նի­կո­յա­նը, վար­չա­պետ Տիգ­րան Սարգս­յա­նը, ԱԳ նա­խա­րար Էդ­վարդ Նալ­բանդ­յա­նը՝ տիկ­նանց հետ: Պաշ­տոն­յա­նե­րի կա­նան­ցից միայն վար­չա­պե­տի կինն է պա­տա­րա­գին մաս­նակ­ցել գլու­խը ծած­կած:

Ռի­տա Սարգս­յա­նը ճի՛շտ­ է վար­վել, նա աշ­խար­հի՛կ ­կին է, եւ Սահ­մա­նա­դրու­թ­­յամբ ե­կե­ղե­ցին ան­ջատ է պե­տութ­յու­նից: Բայց բախ­տը բե­րել է, որ ա­ռա­ջի՛ն ­տի­­կինն է, այ­լա­պես հի­մա ե­կե­ղե­ցու, այս­­պես ա­սած, «կղե­րա­կան հատ­վա­ծը» նրան մե­ղադ­րել էր հա­կաք­րիս­տո­նե­ութ­յան, «աստ­ծո լույսն ու­րա­նա­լու» ու չգի­տեմ էլ ի՜նչ «մեղ­քե­րի» մեջ…

Իսկ հի­մա չեն հա­մար­ձակ­վի, ու ի­րենց կար­ծի­քը թա­քուն, պա­տե­րի տակ կհայտ­նեն:

 
Ա­նի Մա­րութ­յան

 

* * *

 

ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րը՝ ՀՀ ­նա­խա­գահ դառ­նա­լու կռվախն­ձոր

 

Նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նը ՀՀԿ ­մար­զա­յին եւ Ե­րե­ւա­նի տա­րած­քա­յին նա­խընտ­րա­կան շտաբ­ե­րի ղե­կա­վար կազ­մի ու կու­սակ­ցութ­յան հա­մա­մաս­նա­կան ցու­ցա­կում ընդգրկ­ված թեկ­նա­ծու­նե­րի հետ հան­դիպ­մա­նը կրկին հա­վաս­տել է. «Մենք պա­տաս­խա­նա­տու ենք եւ՛ ­մեր գոր­ծու­նեութ­յան հա­մար, եւ՛ ­մեր դաշ­նա­կից­նե­րի, նաեւ ընդ­դի­մութ­յան գոր­ծու­նեութ­յան հա­մար»: Սա վս­­տա­հա­բար գոր­ծըն­կե­րա­յին հայ­տա­րա­րութ­յուն է, նաեւ իշ­խա­նութ­յան պա­տաս­խա­նա­տո­ւի, ո­րով ՀՀԿ-ն (գոր­ծող իշ­խա­նութ­յան մի մա­սը) չի փախ­չում այն քար­կոծ­վող բաց­թո­ղում­նե­րից, որն իշ­խա­նա­կան կոա­լի­ցիա­յի շրջա­նակ­նե­րում պետք է կի­սեն նաեւ ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:

Ե­թե ՕԵԿ-ը կի­սում է կոա­լի­ցիոն պա­տա­ս­­խա­նատ­վութ­յու­նը, ա­պա ԲՀԿ-ն, նախ՝ քո­չար­յա­նա­կան թե­ւի կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ Վար­դան Օս­կան­յա­նի մի­ջո­ցով փոր­ձեց փա­խուստ տալ եւ «տե­ղա­վոր­վել» ընդ­դի­­մա­դիր կա­ղա­պա­րում, ին­չը լուրջ չըն­կալ­վեց ինչ­պես իշ­խա­նա­կան, այն­պես էլ ընդ­դի­մա­դիր դաշ­տե­րում, եւ հե­տո՝ հենց Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նի մի­ջո­ցով:

Ա­բով­յա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նին հա­րող հրա­պա­րա­կում հան­րա­հա­վա­քի ժա­մա­նակ ներ­կա­յաց­նե­լով կու­սակ­ցութ­յան  խորհր­դա­րա­­նա­կան թի­մը՝ ԲՀԿ­ փաս­տա­ցի ղե­կա­վա­րը հայ­տա­րա­րել է. «Ծա­ռուկ­յա­նը ոչ փո­ղով է պաշ­տո­նի նշա­նա­կում, ոչ ծա­նոթ-բա­րե­կա­մո­վ»: Մի­գու­ցե: Բայց ա­մե­նացն­ցո­ղը ԲՀԿ ­նա­խա­գա­հի հա­ջորդ ար­տա­հայ­տութ­յունն է. «Այ­սօր ինձ հա­մար ծանր է, դժվար է: Բայց ես պատ­րաստ եմ կորց­նել ա­մեն ինչ, բայց ժո­ղովր­դի, հան­րութ­յան հա­վա­տը սրբութ­յամբ պահ­պա­նել: Ես եր­բեք ու եր­բեք այդ հա­վա­տը չեմ կորց­նե­լո­ւ… Մտնե­լով քա­ղա­քա­կան պայ­քա­րի մեջ՝ Ծա­ռուկ­յա­նը ո­չինչ չի ու­զում: Ա­մեն ինչ ու­նի Աստ­ծո կա­­մոք: Ու­զում եմ, որ ժո­ղո­վուրդն ար­տա­գաղ­­թի ճա­նա­պար­հը մո­ռա­նա, մար­դը աշ­խա­տանք ու­նե­նա, որ տղա­մար­դը կա­րո­ղա­­նա իր ըն­տա­նի­քը պա­հի, կնոջ դեմ­քից ժպի­տը չպա­կա­սի, թո­շա­կա­ռուն ար­ժա­նա­պա­տիվ ծե­րութ­յուն վա­յե­լի, փոքր ու մի­ջին բիզ­նե­սը կա­րո­ղա­նա հզո­րա­նա­լ»…

Ստաց­վում է իշ­խա­նութ­յան մեջ 2-րդ­ ու­ժը հա­մար­վող կու­սակ­ցութ­յու­նը չի կա­րո­ղա­նում ո­չինչ ա­նել եւ պար­զա­պես տա­րի­ներ շա­րու­նակ մսխե՞լ­ է պե­տութ­յան փո­ղե­րը՝ նա­խա­րա­րա­կան, պատ­գա­մա­վո­րա­կան եւ այլ մաս­նա­բա­ժին­նե­րով, փո­խա­նակ կոա­լի­ցիա­յից շռնդա­լից դուրս գար: (Իսկ գու­ցե ԲՀԿ-ն այլ­մո­լո­րա­կա­յին, հենց նոր ժա­մա­նած մի կու­սակ­ցութ­յու՞ն­ է՝ ա­մեն բա­նից ան­տեղ­յակ): Կամ էլ՝ Ծա­ռուկ­յա­նը շա­րու­նա­կում է «ջուր լցնել Օս­կան­յա­նի սար­քած ջրա­­ղա­ցին»՝ իբր կոա­լի­ցիան ձե­ւա­կան է ե­ղել, իսկ ՀՀԿ­-ին աղ­մու­կով լսեց­նում է, որ Ռո­բերտ Քո­չար­յա­նը պետք է դառ­նա երկ­րի վար­չա­պետ, ե­թե հա­ջորդ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րին Սերժ Սարգս­յա­նը ցան­կա­նում է կրկին լի­նել նա­խա­գա­հի թեկ­նա­ծու… «Մեր խոս­քը գործ է»,- ա­սել է ԲՀԿ ­ղե­կա­վա­րը եւ հա­վաս­տիաց­րել, որ ին­քը պա­տ­­րաստ է խոս­քը գոր­ծի վե­րա­ծել:

Սա ար­դեն մար­տահ­րա­վեր է, բա­ցա­հայտ, ո­րը նետ­վել է ՀՀԿ­-ին՝ ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րի հենց ա­ռա­ջին օ­րե­րից: Եվ ե­թե ԲՀԿ ­նա­խա­գա­հը պատ­րաստ է կորց­նել ա­մեն ինչ, ինչ­պես ինքն է հայ­տա­րա­րել, ա­պա պետք է հի­շեց­նենք, որ երբ Ա­լեք­սանդր (Սա­­շիկ) Սարգս­յա­նը փոր­ձում էր «թե­թեւ­աց­նել» Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նի կա­րո­ղութ­յուն­նե­րը… այն­ժամ միայն նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նի մի­ջամ­տութ­յամբ կար­գա­վոր­վեց այդ խնդի­րը: Սա մի թե­մա է, ո­րը կա­րող է վերս­տին ծա­վալ­վել եւ Լե­ւոն Տեր-Պետ­րոս­յա­նի, Ռո­բերտ Քո­չար­յա­նի ու Սերժ Սարգս­յա­նի օ­րոք բար­գա­վա­ճած գոր­ծա­րար-կու­սակ­ցա­պե­տը հա­զիվ թե կրկնի. «Ես պատ­րաստ եմ կորց­նել ա­մեն ինչ…», ե­թե ի­րա­պես այդ պա­հը խիստ ար­դիա­կան դառ­նա…

Իսկ ՀՀ ­նա­խա­գա­հը, ա­ռայժմ, կար­ծես  հան­գիստ է վե­րա­բե­րում ԲՀԿ ­խա­ղե­րին, բայց բո­լո­րին է հայտ­նի գոր­ծող նա­խա­գա­հի դան­դաղ գոր­ծե­լաո­ճը, ո­րից քչերն են գլուխ հա­նում…

ՀՀ­ եւ ՀՀԿ ­նա­խա­գա­հը կա­րե­ւո­րել է ա­ռա­ջի­կա խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի ա­զատ, ար­դար եւ թա­փան­ցիկ անց­կա­ցու­մը՝ ընդգ­ծե­լով, որ ի տար­բե­րութ­յուն ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցող մյուս քա­ղա­քա­կան ու­ժե­րի, ՀՀԿ-ն, որ­պես իշ­խա­նա­կան կու­սակ­ցութ­յուն, հա­մա­մաս­նա­կան ըն­տ­­րա­կար­գով եւ մե­ծա­մաս­նա­կան կար­գով ա­ռա­ջադր­ված իր թեկ­նա­ծու­նե­րի քա­րո­զար­շա­վի կազ­մա­կերպ­մա­նը զու­գա­հեռ, պետք է կա­րո­ղա­նա լավ ընտ­րութ­յուն­ներ անց­կաց­նել, ու դա նաեւ իր՝ երկ­րի նա­խա­գա­հի, նպա­­­տակն է:

Ըստ նա­խա­գա­հի, ՀՀԿ-ն ցան­կա­նում է շատ քվե ստա­նալ, բայց պա­տաս­խա­նա­տու է նաեւ նրանց հա­մար, ով­քեր եւս ցան­կու­թ­­յուն ու­նեն շատ քվե տա­նե­լու. «Մենք գնա­ցել ենք ան­նա­խա­դեպ քայ­լե­րի, որ­պես­զի վստա­հութ­յան մթնո­լորտ լի­նի»: Հան­րա­պե­տա­կան­նե­րը հա­մադ­րե­լի են հա­մա­րում եվ­րո­պա­կան ար­ժեք­նե­րը, բայց դրանց տուրք տա­լ ­չեն պատ­րաստ­վում. «Մե­րը եր­բեք չենք կորց­նե­լու, եւ մեր ազ­գա­յի­նը հիմք է բո­­լոր հա­ջո­ղութ­յուն­նե­րի»:

Ի­հար­կե, ազ­գա­յինն ա­ռաջ­նա­յին պետք է լի­նի բո­լո­րի հա­մար, բայց ներ­քին կա­յու­նու­­թ­­յու­նը եւս կա­րե­ւոր է, ուս­տի պետք է բո­լոր ծա­գած խնդիր­նե­րը լու­ծում ստա­նան մին­չեւ ընտ­րութ­յուն­նե­րի ա­վար­տը…

 

Վա­հագն Նան­յան

 

*  *  *

 

Մշա­կույ­թի՛ մար­դու, ոչ թե թափթ­փու­կի կա­րիք

 

Մշա­կույ­թի գոր­ծիչ­նե­րը դեռ կներգ­րավ­վեն ընտ­րութ­յուն­նե­րի ըն­թաց­քի մեջ, իսկ ա­հա եր­գա­հան, եր­գիչ Դա­վիթ Ա­մալ­յա­նը ար­դեն հայ­տա­րա­րել է, թե ՕԵԿ-ին հա­վա­տա­լը խա­վա­րամ­տութ­յուն է հա­մա­րում. «Քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հան­դեպ ինձ մոտ ան­տար­բե­րութ­յուն է: Ես ինձ այս պա­հին հա­մա­րում եմ ան­տար­բեր քա­ղա­քա­ցի, բայց միեւ­նույն ժա­մա­նակ՝ սրտա­ցա­վ»,- ա­սել է եր­գա­հա­նը, ում կար­ծի­քով, ան­տար­բե­րութ­յու­նը եր­կու ձե­ւի է լի­նում՝‘ջայ­լա­մի, ո­րը ի վեր­ջո վատ բա­նի է հան­գեց­նում եւ թռչու­նի ան­տար­բե­րութ­յուն, որն ա­մեն ին­չին վե­րե­ւից է նա­յում: Հենց այս տե­սա­կին էլ ինքն ի­րեն դա­սում է: Նա չի պատ­րաստ­վում կտր­­վել ա­մեն ին­չից եւ մտա­ծել՝ Շու­շան Պետ­րոս­յա­նը պատ­գա­մա­վոր կդառ­նա՞, թե՞ ոչ. «Աստ­ված իր հետ՝ թող դառ­նա: Նա իմ կո­լե­գան է, իր դեմ ոչ մի բան չու­նեմ, բայց ինքս չեմ ու­զի, որ Շու­շա­նը պատ­գա­մա­վոր դառ­նա: Բայց ե­թե նա մտա­ծում է, որ ինչ-որ բան կփո­խի, ա­պա ես էլ կփոր­ձեմ ինչ-որ ձ­­ե­ւով ի­րեն ա­ջակ­ցե­լ՝­ ա­մեն դեպ­քում Շու­շոն կրակն ա ընկ­նե­լու՝ ա­մեն օր զան­գե­լու ենք ա­սենք, որ ԱԺ-ում այս կամ այն հար­ցը բարձ­րաց­նի»:

«Empiray» խմբի մե­նա­կա­տար Սար­գիս Մա­նուկ­յա­նը նշել է, որ քա­ղա­քա­կա­նու­թ­­յամբ հե­տաքրքր­վելն ա­վե­լի հա­ճե­լի է, քան զբաղ­վե­լը, եւ ին­քը միշտ էլ հե­տաքրքր­վում է քա­ղա­քա­կա­նութ­յամբ, քա­նի որ «մեր ողջ օ­րը կախ­ված է քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րից»: Նրա ցան­կութ­յունն է, որ լի­նի ոչ թե կու­սակ­ցա­կան մտա­վո­րա­կա­նութ­յուն, ո­րի կար­ծի­քը հա­մա­հունչ կլի­նի իշ­խա­նութ­յան կամ ընդ­դի­մութ­յան հետ, այլ այդ ա­մե­նից վեր կանգ­նած մտա­վո­րա­կա­նութ­յուն, ո­րի կար­ծի­քը 2 դա­շ­­­տում էլ կհար­­գեն: Սա­­­կայն մի­տումն այն է, որ ա­մեն կերպ փոր­­ձում են այդ տե­սա­կը ո­չն­­չաց­նել, եւ բո­­­­լո­րը ծա­­­ռա­յում են այս կամ այն ճամ­­բա­րին: 2 ճամ­բար­նե­րում էլ՝ թե՛ իշ­խա­նութ­յու­նում, թե՛ ընդ­դի­մութ­յու­նում կան նվիր­­յալ մար­դիկ, ով­քեր իս­կա­պես սի­րում են ի­րենց հայ­րե­նի­քը եւ ու­զում են լավ բան ա­նել երկ­րի հա­մար: Եվ կան տգետ թափ­թ­­փուկ­ներ, ով­քեր ա­վե­լի շատ ե­րե­ւում են տպա­վո­րութ­յուն ստեղ­ծե­լու հա­մար ու, ա­ռա­ջին հեր­թին, հենց քա­ղա­քա­կան ու­ժե­րը պետք է մտա­ծեն ա­զատ­վե­լու այդ կեղ­տից, քա­նի որ դա ազ­դում է ի­րենց իսկ վար­կա­նի­շին: «Empiray» խմբի մե­նա­կա­տա­րից զատ այս կար­ծի­քին են այլ ար­վես­տա­գետ­ներ եւս:

Մշա­կույ­թի մար­դիկ հա­մա­րում են, որ «այ­սօր փող բա­ժա­նող, ար­ջի ծա­ռա­յութ­յուն մա­տու­ցող ավ­տա­րի­տետ­նե­րը հե­ղի­նա­կա­զր­­կում են այն քա­ղա­քա­կան ու­ժե­րին, ո­ր­­ոնց հա­մար աշ­խա­տում են»… Այ­նո­ւա­մե­նայ­նիվ՝ նա­խ­­ընտ­րա­կան հա­մերգ­նե­րի պա­կաս չի զգաց­վի…

 

Ա­նի Մա­րութ­յան

 

«Լու­սանցք» թիվ 13 (234), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։