Ան­կա­րան­ ոչ պաշ­տո­նա­պես խա­ղից դուրս ե­կավ՝ վեր­ջին ան­գամ ծաղ­րե­լով Եվ­րո­պա­յին

«Նա­բու­կո»-ի հետ կապ­ված թյուր­քա­կան խա­ղե­րի մա­սին մեկ ան­գամ չէ, որ ա­սել ենք: Նաեւ շեշ­տել ենք, թե այն­պես չէ, ո­ր­ Եվ­րո­պան միա­միտ է ու ան­վե­րա­պա­հո­րեն հա­վա­տում է թուրք-ադր­բե­ջա­նա­կան ան­ճա­շակ թատ­րո­նին, պար­զա­պես ելք չու­նի, ու է­լի այդ թատ­րոնն է մնում իր հույ­սը, որ մի օր գու­ցե կկա­րո­ղա­նա նվա­զեց­նել է­ներ­գե­տիկ կախ­վա­ծութ­յու­նը ՌԴ­-ից՝ «մո­ռա­նա­լով», որ «Նա­բու­կո»-ի հա­մար գազ չկա:

Բանն այն է, որ կա ադր­բե­ջա­նա­կան գա­­զի ոչ մեծ ծա­վալ, որ կա­րե­լի է ստա­նալ Շահ Դե­նի­զի հան­քա­վայ­րե­րից: Բայց այդ ծա­վալն այն­քան մեծ չէ, այն­քան բա­վա­րար էլ չէ, որ այդ պատ­ճա­ռով գա­զա­խո­ղո­վա­կա­շար կա­ռու­ցեն: Բա­ցի այդ՝ ադր­բե­ջա­նա­կան գա­զի ծա­վալ­նե­րը գնում է Ռու­սաս­տա­նը: 2011թ. Մոսկ­վան Բաք­վից գնել է 2 մլրդ խմ գազ, 2012թ. պայ­մա­նա­գի­րը են­թադ­րում է ծա­վալ­նե­րի մե­ծա­ցում: Այն­պես, որ «Նա­բու­կո»-ն­ ոչ պաշ­տո­նա­պես խա­ղից դուրս է գա­լիս:

Այս­քա­նից հե­տո Թուր­քիան նույ­նիսկ չի էլ խա­ղում: Ան­կա­րան ա­ռանց սե­թե­ւե­թե­լու ա­սում է, որ դա­դա­րեց­նում է իր ա­ջակ­ցութ­յու­նը «Նա­բու­կո»-ին: Թուր­քիա­յի է­նե­գե­տի­կա­յի նա­խա­րա­րութ­յու­նը դեռ այս տա­րե­սկզ­­բին փոքր-ինչ դի­վա­նա­գի­տո­րեն, իսկ վեր­ջերս (հե­տաքր­քիր է որ՝ Պու­տի­նի վե­ր­­ըն­տր­­վե­լուց հե­տո) բա­ցա­հայտ հայ­տա­րա­րել է, որ Ան­կա­րան այ­լեւս դա­դա­րեց­նում է իր  ամ­բող­ջա­կան ա­ջակ­­ցութ­յու­նը «Նա­բու­կո» գա­զա­տա­րի ծրագ­րին եւ իր հա­մար ա­ռաջ­նա­յին ծրա­գիր է հա­մա­րում «Trans Ana­dolu» (TANAP, «Անդ­րա­նա­տո­լիա­կան») գա­զա­տա­րի նա­խա­գի­ծը: Եվ այս մա­սին հայ­տա­րա­րում է նա­խա­րա­րութ­յան պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցի­չը: Ում խոս­քե­րով, «TANAP»-ը շատ ա­վե­լի է­ժան նա­խա­գիծ է ու շատ ա­վե­լի դյու­րին է այն կյան­քի կո­չել, քան Nabucco-ն: TANAP-ը փո­խադ­րե­լու է միայն Ադր­բե­ջա­նից մա­տա­կա­րար­վող գա­զը, մինչ­դեռ Nabucco-ն ­պետք է գտնի գա­զի այլ աղբ­յուր­ներ, որ­պես­զի ա­ռեւտ­րա­յին ա­ռու­մով այն լի­նի կեն­սու­նակ:

Ու եվ­րո­պա­կան կող­մից Թուր­քիա­յին ոչ ոք հարց չուղ­ղեց, թե բա ին­չու այս էլ հա­մար­յա 10 տա­րի վստա­հեց­նում էիք, թե «Նա­բու­կո»-ն ­շա՜տ ­կեն­սու­նակ ու ի­րա­գոր­ծե­լի ծրա­գիր է: Մինչ­դեռ ի­րա­կա­նութ­յունն այն էր, որ «Նա­բու­կո»-ն ­քա­ղա­քա­կան ծրա­գիր էր ի սկզբա­նե, տնտե­սա­պես ոչ ձեռն­տու եւ միտ­ված էր Հա­յաս­տա­նը մեկ ան­գամ եւս մե­կու­սաց­նե­լուն ու Թուր­քիա­յի կող­մից «Նա­բու­կո»-ի հաշ­վին տա­րան­ցիկ մեծ փո­ղեր աշ­խա­տե­լուն: Իսկ քա­նի որ քա­ղա­քա­կան շա­հե­կան ծրա­գիր էր Ան­կա­րա­յի հա­մար, նա խա­ղաց­րեց բո­լոր խա­ղա­քար­տե­րը Մոսկ­վա­յի հետ իր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը բա­րե­լա­վե­լու, տա­րա­ծաշր­ջա­նում գե­րիշ­խող դիրք զբա­ղեց­նե­լու, Եվ­րո­պա­յի հետ ջեր­մա­նա­լու հա­մար: Դարձ­յալ շա­րու­նա­կա­բար՝ քա­նի որ այս ե­րե­քից ոչ մեկն էլ գո­նե իր հաշ­վարկ­նե­րի հա­մա­ձայն չե­ղավ, ո­րո­շեց դա­դա­րեց­նել խա­ղը ու անց­նել տն­­տե­­­սա­կան ծրագ­րի:

«Անդ­րա­նա­տո­լիա­կան» գա­զա­տա­րի կա­­­ռու­ցու­մը կար­ժե­նա 5 մլրդ ­դո­լար (նախ­նա­կան ա­մե­նա­մո­տա­վոր հաշ­վարկ­նե­րով): Նա­խա­գի­ծը կյան­քի կկոչ­վի ա­ռա­ջի­կա 5 տա­րի­նե­րին£ Գա­զա­տա­րի կա­ռուց­ման վե­րա­բեր­յալ ստեղծ­վե­լիք կոն­սոր­ցիու­մի 20 տո­կո­սը բա­ժին է ընկ­նե­լու թուր­քա­կան BOTAS եւ TPAO ըն­կե­րութ­յուն­նե­րին, իսկ 80 տո­կո­սը՝ ադր­բե­ջա­նա­կան SOCAR-ին:

Այ­սինքն՝ բուն թյուր­քա­կան ըն­կե­րութ­յուն եւ շա­հույ­թը՝ զուտ թյուր­քա­կան նպա­տակ­նե­րի հա­մար:

Այս մա­սին, ի դեպ, խո­սում է նաեւ «Եվ­րա­­սիա­նեթ» կազ­մա­կեր­պութ­յան պաշ­տո­նա­կան կայ­քը: «Դեռ նա­խորդ տար­վա դեկ­տեմ­բե­րին Ադր­բե­ջա­նը եւ Թուր­քիան հու­շա­գիր են ստո­րագ­րել «TANAP»-ի (Անդ­րա­նա­տո­լիա­կան գա­զա­տար) նա­խագ­ծի վե­րա­բեր­յալ, ո­րով նա­խա­տես­վում է գազ ար­տա­հա­նել դե­պի եվ­րո­պա­կան երկր­ներ: Ծրագ­րի ար­ժե­քը 5 մլրդ ­դո­լար է կազ­մում: Այս նա­խա­գի­ծը, կար­ծես թե, մա­հա­ցու հար­ված է հասց­րել «Նա­բու­կո» գա­զա­տա­րի կա­ռուց­ման նա­խա­ձեռ­նութ­յա­նը, որն էլ հե­տաձգ­վում է հու­սա­լի մա­տա­կա­րար­նե­րի բա­ցա­կա­յու­թ­­յան պատ­ճա­ռով: Ներ­կա պա­հին, «TANAP»-ի հա­մա­ձայն, Ադր­բե­ջա­նը տա­րե­կան 16 մլրդ ­խո­րա­նարդ մետր գազ կտե­ղա­փո­խի Թուր­քիա, ո­րից 6 մլրդ­-ը Թուր­քիան իր սե­փա­կան կա­րիք­նե­րի հա­մար կօգ­տա­գոր­ծի, իսկ մնա­ցա­ծը կար­տա­հա­նի եվ­րո­պա­կան շու­կա: Գա­զա­տա­րի կա­ռու­ցու­մը կա­վարտ­վի 2017 թվա­կա­նին»,- նշվում է կայ­քում տե­ղադր­ված հոդ­վա­ծում:

Սա­կայն, այս­տեղ էլ մի մեծ հարց կա. Դեռ չեն նշվում «TANAP»-ի եր­թու­ղի­նե­րը:

Կա նաեւ երկ­րորդ մեծ հար­ցը: «TA­NAP»-ը կի­րա­կա­նաց­վի, թե ոչ, կախ­ված է «Շահ Դե­նիզ» կոն­սոր­ցիու­մից: Արդ­յո՞ք ­վեր­ջինս կա­րող է այդ­քան գազ մա­տա­կա­րա­րել,
չէ՞ որ­ կոն­սոր­ցիու­մը վա­ղուց է, որ գա­զի արդ­յու­նա­հան­ման հետ կապ­ված տեխ­նիա­կա­կան խնդիր­նե­րի ա­ռաջ է կանգ­նել, ու դրանք այն կար­գի խնդիր­ներ են, ո­րոնք արդ­յու­նա­հա­նու­մը դարձ­նում են ֆի­նան­սա­պես ոչ ձեռն­տու:

Ռու­սա­կան մա­մուլն ու փոր­ձա­գետ­ներն ար­ձա­նագ­րում են, թե «Նա­բու­կո» ծրագ­րի վ­­րա Եվ­րո­պա­յում խաչ են քա­շել: «Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւը յու­րա­քանչ­յուր ծրագ­րում նախ եւ ա­ռաջ հիմ­նա­կա­նում պաշտ­պա­նում է Ադր­բե­ջա­նի պե­տա­կան նավ­թա­յին ըն­կե­րութ­յան շա­հե­րը: Ծրագ­րե­րը շատ են եւ թե ո՞ր ծ­րագ­րին նա­խա­պատ­վութ­յուն կտրվի՝ դժվար կլի­նի ա­սել: Սա­կայն կա­րե­լի է ա­սել, որ մրցակ­ցա­յին պայ­քա­րում պարտ­վեց «Նա­բու­կո» մի­ջազ­գա­յին ծրա­գի­րը: Ա­վե­լի ճշգրիտ լի­նե­լու հա­մար, որ­քան հո­ռե­տե­սա­կան է դառ­նում «Նա­բու­կո» նա­խագ­ծի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը, այն­քան ա­վե­լի կոշտ ձե­ւով են հան­դես գա­լիս եվ­րո­պա­կան մի քա­նի լրատ­վա­մի­ջոց­ներ՝ փոր­ձե­լով ճնշում գոր­ծադ­րել Ա­դր­­բե­ջա­նի վրա»,- գրում է «Նե­զա­վի­սի­մա­յա գա­զե­տա» պար­բե­րա­կա­նը եւ հարց հնչեց­նում. «Ի՞նչ­ է ի­րա­կա­նում տե­ղի ու­նե­ցել»:

Պա­տաս­խա­նը հե­տե­ւում է ան­մի­ջա­պես. «Նա­բու­կո» ծրա­գի­րը ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար ո՛չ ­գա­զի աղբ­յուր­ներ կա­րո­ղա­ցան գտնել, ո՛չ­ էլ ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ: Եվ­րո­պա­կան բան­կե­րը, ո­րոնք պետք է ֆի­նան­սա­վո­րեին անհ­րա­ժեշտ գու­մա­րի գրե­թե կե­սը, չշտա­պե­ցին այն ա­նել՝ ե­րաշ­խա­վոր­ված ռե­սուր­սա­յին բա­զա­յի բա­ցա­կա­յութ­յան պատ­ճա­ռով: 2011թ. ­դեկ­տեմ­բե­րի 26-ին Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը հու­շա­գիր ստո­րագ­րե­ցին «TANAP» նա­խագ­ծի շրջա­նա­կում գա­զա­մու­ղի կա­ռուց­ման կոն­սոր­ցիում ստեղ­ծե­լու վե­րա­բեր­յալ, ո­րի ար­ժե­քը կազ­մում է 7 մլրդ­ եվ­րո (այս­տեղ էլ 7 մլրդ­ է 5 մլրդ­-ի փո­խա­րեն,-Ա.Ք.): Եվ պա­տա­հա­կան չէ, որ TANAP-ի կա­ռուց­ման նո­րութ­յու­նը Եվ­րո­պա­յում բե­րեց նրան, որ նրանք խաչ քա­շե­ցին «Նա­բու­կո» ծրագ­րի վրա»:

Փո­խա­րե­նը «Նա­բու­կո» կոն­սոր­ցիու­մի պաշ­տո­նա­կան կայ­քէ­ջը տե­ղե­կաց­նում է, որ Բուլ­ղա­րիան, ով կոն­սոր­ցիու­մի մաս­նա­կից եր­կիր է, ծրա­գիրն այն­քան է կա­րե­ւո­րել, որ վե­րան­վա­նել է «Ազ­գա­յին ծրա­գիր»: Մինչ­դեռ Բուլ­ղա­րիա­յի կա­ռա­վա­րութ­յան նիս­տում «Նա­բու­կո»-ի ի­րա­կա­նա­ցու­մը այդ երկ­րի հա­մար պե­տա­կան կա­րե­ւո­րութ­յան խն­­դիր է հա­մար­վել: Ըն­դա­մե­նը: Հե­տո՝ ճիշտ է, հա­մար­վել է, բայց դե խո­ղո­վա­կա­շա­րը լցնո­ղը Բուլ­ղա­րիան չէ®

 

Աստ­ղի­նե Քա­րամ­յան

 

«Լու­սանցք» թիվ 13 (234), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։