Հայ արիները նշեցին Զատիկը եւ Աստվածամայր Անահիտի հրաշագործության տոնը

       Ապրիլի 20-ին, Գար­նա­նա­յին օ­րա­հա­վա­սա­րին՝ Լուսնի լրման օրվա կիզակետին, Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների համախմբման անդամները Մեծամորի (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) պատմական տարածքում նշել են ավանդական Զատիկի տոնը:       ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարել են ծիսական արարողություն եւ փառաբանել են Մայր Անահիտին, ով իր Աստ­վա­ծա­յին գոր­ծա­ռույ­­թով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը: Մայր Անահիտը նաեւ բեր­քատ­վութ­յան եւ ա­մե­նայն բերր­րիութ­յան, պտղաբերության եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիներն ու ազգայնականները Աստվածամորն են դիմել՝ բազ­մա­զա­վակ ու բարգավաճ ըն­տա­նիքներ ունենալու ակն­կա­լութ­յամբ:

Եվ Զա­տի­կի տո­նը արիական հայերը նշում են նաեւ որ­պես Մայր Ա­նա­հի­տի հրա­շա­գոր­ծութ­յան տոն:

Հայ արիներն ու ազգայնականները ծիսական արարողությունից եւ կրակի վրայով երազանքներ պահած թռչելուց հետո, գույնզգույն ներկ­ված ձվե­րով ձվա­խա­ղ կազմակերպեցին, որն ավարտվեց ազգային երգ ու պարով, գինեձոներով, ծիսական փառաբանումներով՝ վասն եւ ի փառս Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի: Վասն ազ­գի բար­գա­վաճ­ման եւ ծաղ­կուն­քի:

 

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

20.04.2012թ.

 

 

This post is also available in: English

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։