Ներ­քին հա­յացք՝ ար­տա­քին նպա­տակ­նե­րին

Ար­տա­քին եւ ներ­քին քա­ղա­քա­կա­նութ­յուն­նե­րը շաղ­կապ­ված են եւ բխում կամ բխ­­ե­ց­­նում են մեկ­մե­կու: Մեր քա­ղա­քա­ցի­նե­րը հա­ճախ միայն քա­ղա­քա­կան ու­ժե­րի նա­խընտ­րա­կան ներ­քին խնդիր­ներն են կա­րե­ւո­րում, բայց պետք է հի­շել, որ ար­տա­քին ազ­դե­ցութ­յուն­ներն են հա­ճախ թե­լադ­րում մեր ներ­քին կա­յու­նութ­յու­նը կամ ան­կա­յու­նութ­յու­նը: Թե­րեւս ներ­կա­յաց­նե­լով քա­ղա­քա­կան ու­ժե­րի նա­խընտ­րա­կան մո­տե­ցում­նե­րը, ո­րոնք այն­քան էլ ծա­վա­լուն չեն, կա­րե­լի է պատ­կե­րաց­նել մեր կեն­սա­կեր­պի մե­ծա­մեծ խոս­տում­նե­րի ի­րա­կա­նաց­ման հա­վա­նա­կա­նութ­յու­նը եւս:

ՀՀԿ-ն կա­րե­ւո­րել է նա­խա­ձեռ­նո­ղա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նոթ­յու­նը: Իսկ նա­խա­­ձեռ­նութ­յուն­ներ, ըստ ծրագ­րի, նա­խա­տես­վում են ինչ­պես ԵՄ հետ հա­մա­պար­փակ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում, այն­պես էլ ՌԴ ­հետ տար­բեր ռազ­մա­վա­րա­կան ո­լորտ­նե­րի պայ­մա­նագ­րե­րի ի­րա­գործ­ման արդ­յու­նա­վե­տութ­յան խո­րաց­մանն ուղղ­ված: Կա­րե­ւոր­վում է հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը նաեւ ԱՄՆ-ի, Ֆրան­սիա­յի, Չի­նաս­տա­նի, Հնդկաս­տա­նի, Ճա­պո­նա­յի եւ այլ ա­ռաջ­նա­յին երկր­նե­րի հետ: ՀՀԿ-ն ա­ռանձ­նա­կի կա­րե­ւո­րում է բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րութ­յոն­ներն Ի­րա­նի ու Վրաս­տա­նի հետ:

Հաղ­թե­լու դեպ­քում հան­րա­պե­տա­կան­նե­­րը կշա­րու­նա­կեն ջան­քե­րը ցե­ղաս­պա­նութ­յուն­նե­րի կան­խար­գել­ման ու դա­տա­պար­տ­­ման ուղ­ղութ­յամբ, ինչ­պես նաեւ դր­­անց հե­տե­ւանք­նե­րի վե­րաց­մանն առնչ­վող խնդիր­նե­րը կբարձ­րաց­նեն մի­ջազ­գա­յին հան­րութ­յան օ­րա­կար­գում: Հա­յոց ցե­ղաս­պա­­­նութ­յան 100-ամ­յա տա­րե­լի­ցի նա­խա­շե­մին ՀՀԿ-ն մտա­դիր է հա­մախմ­բել հա­յութ­յա­նը՝ ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­ման եւ դա­տա­պարտ­ման հա­մար:

ԲՀԿ-ն եւս հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն հան­դես է գա­լու Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման ու դա­տա­պարտ­ման գոր­ծ­­ըն­­թա­ցի շա­րու­նա­կա­կա­նութ­յան օգ­տին: Այ­ս­­տեղ վստահ են, որ «վաղ թե ուշ Թուր­քի­ան ըն­դու­նե­լու է ցե­ղաս­պա­նութ­յան անժխ­տե­­լի փաս­տը»:

ԲՀԿ-ն մտա­դիր է ու­նե­նալ «կա­ռու­ցո­ղա­կան մաս­նակ­ցութ­յուն եվ­րաին­տեգ­րա­ցիոն գոր­ծըն­թաց­նե­րին եւ «Ա­րե­ւել­յան գոր­ծըն­կե­րութ­յան» ծրագ­րե­րին», ինչ­պե­սեւ՝ ՀՀ ­բո­լոր են­­թա­կա­ռուց­վածք­նե­րը եվ­րո­պա­կան չա­փա­նիշ­նե­րին

հա­մա­պատ­ասխ­ա­նեց­նե­լուն: Հայ-ռու­սա­կան ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի զար­գա­ցու­մը ԱՊՀ եւ ՀԱՊԿ շր­­ջա­նակ­նե­րում նույն­պես կա­րե­ւոր­վել է: Իսկ «Հա­յաս­տա­նի եւ Թուր­քիա­յի մի­ջեւ բնա­կա­նոն հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հաս­տա­տում» ԲՀԿ-ն տես­նում է ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի, ին­չը են­թադ­րում է դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ, սահ­ման­նե­րի վե­րա­բա­ցում եւ հա­ղոր­դակ­ցութ­յան ու­ղի­նե­րի վե­րա­գոր­ծար­կում:

ՕԵԿ-ը ար­տա­քի­ն ­հար­ցե­րում ակն­կա­լում է նա­խա­ձեռ­նո­ղա­կան ճկուն քա­ղա­քա­կա­նութ­յան ի­րա­կա­նա­ցում: ՀՀ-ՌԴ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րա­յին հա­րա­բե­րու­թյ­­ուն­նե­րի զար­գա­ցում, «ԱՊՀ, ՀԱՊԿ շրջա­նա­կ­­նե­րում հա­վա­քա­կան անվ­տան­գութ­յան ամ­բող­ջա­կան հա­մա­կար­գի քա­ղա­քա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ծա­վա­լում» եւ «ԵՄ հետ նոր հա­րե­ւա­նութ­յան ծրագ­րի ու ՆԱ­ՏՕ-ի հետ ան­հա­տա­կան գոր­ծըն­կե­րութ­յան գոր­­ծո­ղութ­յուն­նե­րի ծրագ­րի ի­րա­կա­նա­ցում»:

Այս կու­սակ­ցութ­յու­նը իր նա­խընտ­րա­կան ծրագ­րում կա­րե­ւո­րել է նաեւ հայ-ա­մե­րիկ­յան, հայ-վրա­ցա­կան եւ հայ-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը:

«Ժա­ռան­գութ­յուն»-«Ա­զատ դե­մոկ­րատ­ներ» դա­շին­քը «կպաշտ­պա­նի ՀՀ­ ազ­գա­յին շա­հե­րը», կպայ­քա­րի հա­նուն Ար­ցա­խի ին­ք­­նիշ­խա­նութ­յան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման, նաեւ Ջա­վախ­քի մեր հայ­րե­նա­կից­նե­րի ի­րա­վունք­նե­րը, «կձգտի կար­գա­վո­րել հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի՝ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թ­­յան ու մեծ հայ­րե­նազրկ­ման ճա­նաչ­ման եւ հա­տուց­ման հի­ման վրա»: Նա­խա­տես­վում է զար­գաց­նել հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ՌԴ­-ի, ԱՄՆ-ի եւ Չի­նաս­տա­նի հետ, իսկ ար­տա­քին քա­ղա­քա­կան ու­ղե­նիշ է հա­մա­րում ին­տեգ­րու­մը եվ­րո­պա­կան հան­րա­կար­գե­րին՝ ԵՄ լիի­րավ ան­դամ դառ­նա­լու հա­մար:

ՀՅԴ-ն, թե­րեւս ա­ռա­վել ընդգր­կուն ազ­գա­յին խնդիր­ներ է ար­ծար­ծել նա­խընտ­րա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ: Դաշ­նակ­ցա­կան­նե­րը կար­ծում են, որ Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­ը պետք է կար­գա­վոր­վի «ազ­գա­յին ան­վան­գութ­յան ռա­զ­­մա­վա­րութ­յու­նը չխա­փա­նե­լու, մեր ժո­ղո­վր­­դի լի­նե­լիութ­յու­նը եւ նպա­տակ­նե­րի ի­րա­կա­նաց­ման հե­ռան­կա­րը չվտան­գե­լու պա­­տաս­խա­նատ­վութ­յամբ»: Հա­յոց ցե­ղաս­պա­­նութ­յան մի­ջազ­գա­յին ճա­նա­չումն եւ դա­տա­պար­տու­մը եւս կա­րե­ւոր տեղ ու­նի ծրա­գ­­րում, նա­խա­տես­վում է ան­գամ «ցե­ղաս­պա­­նութ­յան ու­րաց­ման հա­մար քրեա­կան պա­­տաս­խա­նատ­վութ­յուն նա­խա­տե­սող օ­րենք­նե­րի» ըն­դու­նու­մը: Իսկ մինչ այդ՝ «հայ-թուր­քա­կան ցյու­րիխ­յան ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րի հայ­կա­կան կող­մի ստո­րագ­րութ­յան հետ­կան­չում» է նա­խա­տես­ված:

Ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի ցա­մա­քա­յին շրջա­փակ­ման վե­րա­ցու­մը եւ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի ընդ­հա­նուր հի­­մունք­նե­րով դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հաս­տա­տու­մն­ ընդգծ­ված տեղ ու­նի ՀՅԴ ծ­րա­­գ­­րում: Ար­ցա­խի եւ հայ-թուր­քա­կան հա­­­րա­բե­րութ­յուն­նե­րի փոխ­կա­պակ­ցու­մը ա­ն­­ըն­­դու­նե­լի է հա­մար­վել եւ ա­ռա­ջարկ կա չկն­­քել ո­րե­ւէ պայ­մա­նա­գիր, ո­րը կա­րող է ու­­ժը կորց­րած ճա­նա­չել ԱՄՆ նա­խա­գահ Վուդ­րո Վիլ­սո­նի ի­րա­վա­րար վճռի մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան նշա­նա­կութ­յու­նը:

Հայ-վրա­ցա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի զար­գա­ցու­մը կա­րե­ւոր վե­րա­պա­հում­ներ ու­նի, քան­զի «պետք է կախ­ված լի­նի Ջա­վախ­քի մեր հայ­րե­նա­կից­նե­րի ազ­գա­յին ի­րա­վուն­ք­­նե­րի ա­պա­հով­ման հետ»: Այս ծրագ­րում տեղ է հատ­կաց­ված նաեւ Նա­խի­ջե­ւա­նի խնդրին, ո­րը «բռնակց­ված է եւ պետք է մեր ժո­ղովր­դի հի­շո­ղութ­յան մեջ վառ պա­հել հայ­կա­կան պատ­կա­նե­լիութ­յան գի­տակ­ցու­մը»: Հայ­րե­նա­դար­ձութ­յան հար­ցը ՀՅԴ-ն կա­րե­ւո­րել է նաեւ մի­ջազ­գա­յին ատ­յան­նե­րում ար­ծար­ծե­լու ա­ռու­մով, պետք է գոր­ծադր­վի Հա­յաս­տա­նի՝ «որ­պես շրջա­փակ­ված եւ դե­պի ծով ելք չու­նե­ցող երկ­րի կար­գա­վի­ճա­կից բխող ծրա­գի­րը»:

Կոմ­կու­սը հա­յոց բա­նա­կի զո­րաց­ման (հայ ժո­ղովր­դի անվ­տան­գու­թ­­յան ե­րաշ­խա­վո­րին օգ­նե­լու) հա­մար ա­ռա­ջար­կում է զար­գաց­նել «կո­լեկ­տիվ անվ­տ­­ան­­գութ­յան շրջա­նակ­նե­րում հա­մա­գո­ծակ­ցութ­յու­նը ՌԴ ­զի­ն­­ված ու­ժե­րի հետ»: Բայց ա­մեն գնով «պայ­քա­րել ար­գե­լե­լու ու բա­ցա­ռե­լու ՆԱ­ՏՕ-ի ռա­զ­­մա­կան բլո­կի մուտ­քը ՀՀ՝ հիմք ըն­դու­նե­լով հայ-ռուս ժո­ղո­վուրդ­նե­րի դա­րա­վոր բա­րե­կա­մութ­յու­նը»: Հայ կո­մու­նիստ­նե­րը նշել են. «Մենք վերց­նում ենք այն բո­լոր լա­վը, ինչ տե­սել ենք սո­վե­տա­կան 70 տա­րի­նե­րին: Մեզ հա­մար ու­ղե­ցույց է Սո­ցիա­լիս­տա­կան Չի­նաս­տա­նը, որն այ­սօր հա­մաշ­խար­հա­յին մա­կար­դա­կի է հա­սել: ԽՍՀՄ ­նախ­կին 15 հան­րա­պե­տութ­յուն­նե­րի կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցութ­յուն­նե­րը փետր­վա­րի 27-ին Մո­ս­կ­վա­յում ստո­րագ­րե­ցին նոր միութ­յան ստե­ղծ­­ման հռչա­կա­գիր, ո­րը կդա­ռ­­նա մեր գոր­ծու­նեութ­յան հիմ­նա­կան ու­ղ­­ղու­թ­­յու­նը»: Մնում է ա­վե­լաց­նել միայն՝ «փառք ՍՄԿԿ­-ին»:

«Միա­վոր­ված հա­յեր» կու­սակ­ցութ­յու­նը կա­րե­ւո­րում է «մեր հայ­րե­նա­կից­նե­րի պա­շտ­­պա­նութ­յու­նը ար­տերկ­րում ցան­կա­ցած ազ­գայ­նա­մո­լա­կան դրսե­ւո­րում­նե­րից»: Իսկ ի­րա­գործ­ման ման­րա­մաս­նե­րը չեն նշվում: Նաեւ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան մի­ջազ­գա­յին ճա­նա­չու­մը, պատ­ճա­ռած վնա­սի վե­րա­կանգ­նումն է կա­րե­ւո­րել այս կազ­մա­կեր­պութ­յու­նը՝ նշե­լով, որ պետք է հաս­նել 1921թ. Մոսկ­վա­յի եւ Ղար­սի պայ­մա­նագ­րե­րի մերժ­մա­նը: Ծրագ­րա­յին կե­տե­րից է նաեւ «մեր­ձա­վոր եւ հե­ռա­վոր սփյուռ­քում ազ­գա­պահ­պան քա­ղա­քա­կա­նութ­յան վա­րում»-ը:

ՀԴԿ ­նա­խընտ­րա­կան ծրա­գի­րը չու­նե­նա­լով (հա­մա­ցան­ցում փնտրտու­քը «հաս­կաց­րեց», որ ՀԴԿ ­նա­խա­գա­հը նա­խընտ­րա­կան ծրագ­րից կխո­սի մար­զե­րում հան­դի­պու­մ­­նե­րին), միան­գամ­նից նշենք ՀԱԿ-ի այն միակ կե­տը, ո­րից կա­րե­լի է ինչ-որ եզ­րա­կա­­ցութ­յուն ա­նել կոնգ­րե­սա­կան­նե­րի արտ­քին պատ­կե­րա­ցում­նե­րի մա­սին. «Փա­կու­ղում են «Հա­յաս­տա­նի հա­մար գեր­կեն­սա­կան նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող խնդիր­նե­րը՝ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի եւ Ղա­րա­բաղ­յան հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թաց­նե­րը»…

 

Ար­ման Դավթ­յան

«Լու­սանցք» թիվ 14 (235), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

 

 

 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.