ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կկատարեն ծիսական արարողություն եւ կփառաբանեն Մայր Անահիտին, Ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը:
Զատկի օրը արիական հայերը նշում են նաեւ որպես Մայր Անահիտի հրաշագործության տոն:
Ծիսական արարողությունից եւ կրակի վրայով երազանքներ պահելով թռչելուց հետո, գույնզգույն ներկված ձվերով ձվախաղ կկազմակերպվի, որը կավարտվի ազգային երգ ու պարով, գինեձոներով, ծիսական փառաբանումներով՝ վասն եւ ի փառս Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի: Վասն ազգի բարգավաճման եւ ծաղկունքի:
* * *
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը (հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
«Լուսանցք»-ի գործընկեր Ռ. Նահապետյանը սիրով մեզ բացատրում է, թե ինչպես են տոնել Զատիկը մեր նախնիները, ինչ կերակրատեսակներ են պատրաստել: Ամենակարեւորը՝ քանի որ Զատիկը խորհրդանշում է նաեւ այն օրը, երբ արդեն բնության գույները սկսում են զատվել, ուստի հայերիս սեղանները գունագեղ են եղել, ուրախ, երփներանգ, այնպես՝ ինչպես մեր սրտերը գարնան գալուն եւ օրերը տաքանալուն պես: Ուրեմն՝ թող Մայր Անահիտի ջերմությունը անպակաս լինի հայերի ընտանիքից:
Արարման հագանի՝ գառնուկով
Բաղադրությունը
Գառի փափկամիս – 2 կգ
սոխ – 2 գլուխ
սպիտակ գինի – 3 բաժակ
ազատքեղ (մաղադանոս) եւ համեմ – 1-ական կապ
սխտոր – 1 գլուխ
ընկույզ – 1 բաժակ
աղ
սպիտակ պղպեղ
անարատ յուղ
Պատրաստման ձեւը
Գառի փափկամիսը բարակ շերտով կտրատել, աղով եւ սպիտակ պղպեղով համեմել, վրան լցնել սոխի հյութը (սոխը աղով տրորել եւ հետո հյութը քամել):
Միսը համեմելուց հետո թողնել 40 րոպե: Հետո միսը յուղով տապակել, վրան ավելացնել 2 բաժակ սպիտակ գինի, թավայի բերանը փակել, թողնել մարմանդ կրակին:
Առանձին մանր կտրատել ազատքեղն ու համեմը: Սխտորը ճզմել կանաչու վրա, խառնել ընկույզը, հավանգով ծեծել եւ ավելացնել 1բաժակ գինի:
Այս թանձրուկը պատրաստելուց հետո մսի բերանը բացել: Հենց մսի գինեհյութը ցամաքած կլինի, թանձրուկը լցնել մսի վրա, մի փոքր էլ սպիտակ պղպեղով համեմել ու անջատել կրակը: Թավայի բերանը բացել միայն սառչելուց հետո:
Անահտական զատկի աղցան
Բաղադրությունը
Վարունգ – 1հատ
պինդ լոլիկ – 2 հատ
կծու ծիծակ – 1հատ
կանաչ, կարմիր, դեղին տաքդեղ – 1-ական
սեւ զեյթուն – 1բանկա
մաղադանոս,
անանուխ – 1-ական կապ
կիտրոն – 1 հատ
սպիտակ պղպեղ – 2 թեյի գդալ
ձիթայուղ – 2 ճաշի գդալ
աղ
հազար (մառոլ)
Պատրաստման ձեւը
Վարունգը, ծիծակը, լոլիկը, տաքդեղը խորանարդիկներով կտրատել:
Առանց կորիզի զեյթունը երկու կես անել, մաղադանոսը եւ անանուխը մանր կտրատել, աղով ու սպիտակ պղպեղով համեմել, ավելացնել կիտրոնի հյութը եւ ձիթայուղը, լավ խառնել:
Այս ամենը լցնել հազարով ձեւավորված ափսեում եւ մատուցել:
Վայրի բանջարով ապուր
Բաղադրությունը
Վայրի բանջար- 1 կգ
սոխ – 2 գլուխ
մաքրած գետնախնձոր – 0.5 կգ
արիշտա – 100 գ
աղ
յուղ – 2 ճաշի գդալ
Պատրաստման ձեւը
Բանջարը խաշել, առաջին ջուրը թափել: Այնուհետեւ խաշած բանջարին ավելացնել 2 լիտր ջուր: Սրան էլ ավելացնել գետնախնձորը, հետո՝ արիշտան:
Վերջում հավելել առանձին
պատրաստած սոխառածը, համեմել աղով:
Մոր փառաբանության ուտեստ
Բաղադրությունը
Խոշոր բլղուր – 2 բաժակ
գունավոր տաքդեղ –1-ական
ծիծակ – 1 հատ
լոլիկ – 3 հատ
կարմիր պղպեղի մածուկ – 1 ճաշի գդալ
սոխ – 1 գլուխ,
ձիթայուղ – 100 գ
Պատրաստման ձեւը
Սոխը տապակել ձիթայուղում, ավելացնել կտրատած տաքդեղները, ծիծակը, լոլիկը, մածուկը: Լավ եփելուց հետո ավելացնել 2 բաժակ ջուր, եռացնել, համեմել աղով, ավելացնել լվացած բլղուրը եւ եփել 10 րոպե՝ մարմանդ կրակին:
Ընկույզով կաթնահունց
Բաղադրությունը
Ալյուր – 3 կգ
կարագ – 1 կգ
ձու – 17 հատ
խմորիչ – 3 ճաշի գդալ
կաթ – 6 բաժակ
շաքարավազ – 1.2 կգ
թթվասեր – 300 գ
ծիրանի չիր – 200 գ
չամիչ- 0.5 կգ
ընկույզ – 0.5 կգ
հիլ
դարչին
մեխակ
վանիլ
մշկընկույզ (մուսկատ)
Պատրաստման ձեւը
Կաթի մեջ լցնել խմորիչը, խառնել, շաքարավազը ձվով հարել, ավելացնել կաթին: Հետո ավելացնել թթվասերը: Այնուհետ հավելել ծեծած համեմունքը (հիլը, դարչինը, մեխակը, վանիլը, մշկընկույզը եւ ծիրանի չիրը, չամիչը, ընկույզը), հետո՝ ալյուրը:
Այս ամենը լավ խառնելուց հետո ավելացնել հալած կարագը, հունցել 15 րոպե, փակ ամանի մեջ դնել, թողնել 1 ժամ՝ հասունանա (ի դեպ, պատրաստի խմորը պետք է բաժանել 5-7 մասի՝ առանձին կաղապարներով թխելու համար): Դնել կաղապարի մեջ, թողնել եւս 30 րոպե: Դրանից հետո վառարանը տաքացնել 1800-ով եւ կաթնահունցը թխել 40 րոպե:
Փոխինդով հալվա
Բաղադրությունը
Փոխինդ (փոխինձ) – 1 կգ
յուղ – 0.5 կգ
մեղր – 400 գ
նուշ – 200 գ
չամիչ – 200 գ
դարչին – 5 գ
վանիլ – 2 գ
Պատրաստման ձեւը
Թավայում յուղը հալեցնել, ավելացնել փոխինձը եւ 6 րոպե խառնել թույլ կրակի վրա: Հավելել կտրատած նուշը, խառնել 2 րոպե, հետո՝ 2 կես արած չամիչը, խառնել եւս 2 րոպե: Ավելացնել մեղրը, խառնել 3 րոպե: Կրակից վերցնել, համեմալ դարչինով, վանիլով: Երեսին մի քիչ նուշ ավելացնել, դնել կաղապարի մեջ, կլոր տեսք տալ, թողնել սառչի:
Եվ, իհարկե, մեր սեղաններից այս օրը պիտի անպակաս լինեն զատկական բազմագույն ձվերը: Եվս մեկ անգամ՝ շնորհավո՛ր հայկական Զատիկը եւ փա՜ռք Մեծամորը՝ Մայր Անահիտին:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
«Լուսանցք» թիվ 14 (235), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



