Հայ­կա­կան խո­հա­նոց –

(Ներ­կա­յաց­նում է «Ար­վա­սար» ռես­տո­րա­նի (Ա­միր­յան 27) տնօ­րեն Ռու­զան­նա Նա­հա­պետ­յա­նը, հեռ` 531-027, 531-028)

(ռես­տո­րանն ըն­դու­նում է կո­լեկ­տիվ հայ­տեր)

 

– Ման­դա­կով եւ բլղու­րով փլավ

 

Բա­ղադ­րութ­յու­նը

Ման­դակ – 1 կապ (150 գրամ)

բլղուր – 1 բա­ժակ

ձի­թա­յուղ – 80 գրամ

սոխ – 2 գլուխ

կծու ծի­ծակ – 1 հատ

լո­լիկ – 4 հատ

հա­մե­մունք­ներ – 2-ա­կան գրամ

 

­Պատ­րաստ­ման ե­ղա­նա­կը

Նա­խա­պես ման­դա­կը լվա­նալ, ա­ղաջ­րում թող­նել 10 րո­պե, հե­տո նո­րից սա­ռը ջրով լավ լվա­նալ, կտրա­տել, 2 կես ա­նել,  խա­շել, հե­տո ջրքա­մել:

Ա­ռատ ձի­թա­յու­ղում սո­խա­ռած ա­նել, ձի­թա­յու­ղը քա­մել:

Քա­մած ձի­թա­յու­ղը լցնել կաթ­սան, մե­ջը կտրա­տել կծու ծի­ծա­կը, ա­վե­լաց­նել կտրա­տած լո­լի­կը, մի փոքր հա­մե­մել կար­միր ու սպի­տակ պղպեղ­նե­րով, ա­վե­լաց­նել լվա­ցած բլղու­րը: Ա­վե­լաց­նել 1 բա­ժակ ջուր, ա­ղով հա­մե­մել, եւ բլղու­րը խա­շել 10 րո­պե:

Հենց ջու­րը ցա­մա­քի, վրան լցնել ման­դա­կը, սրա վրա էլ՝ սո­խե­րը, վրան էլ՝ մի քիչ ա­ղա­ցած կար­միր պղպեղ ցա­նել: Կաթ­սա­յի  բե­րա­նը փա­կել, կրա­կին թող­նել եւս 2 րո­պե: Կրակն ան­ջա­տե­լուց հե­տո կաթ­սան դնել մի կողմ, սրբի­չով փա­թա­թել եւ բա­ցել 20 րո­պե հե­տո միայն:

Ա­նու՛շ ­լի­նի:

 

*  *  *

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան պաշ­տո­նա­կան կայ­քը տրա­մադ­րում է գո­վազ­դա­յին վա­հա­նա­կի տեղ:

Ցան­կա­ցող­նե­րը կա­րող են զան­­գա­հա­­րել հե­տեւ­յալ հե­ռա­խո­սա­հա­մա­րով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ­.հաս­ցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայ­քը google-ի ռեյ­­­տին­գա­յին հա­մա­կար­գում ստա­­ցել է 6 բալ, ո­րը բա­վա­կա­նին բարձր ցու­­­ցա­նիշ է: Կայ­քը ե­ռա­լե­զու է եւ ու­նի այ­ցե­լու­ներ շուրջ 200 երկ­րից: Այն­պես որ, տե­ղադ­րե՛ք ­Ձեր գո­­­վազ­դը եւ մի՛շտ մ­նա­ցեք Ձեր բար­ձուն­քին մե՛ր­ օգ­նութ­յամբ:

 

www.hayary.org-ի հա­մա­կար­գող

 

*  *  *

 

Շա­բաթ­վա մար­զա­կան կյան­քից –

 

ՖԻ­ԴԵ-ն ­բաց պա­տե­րազմ է սկսել եվ­րո­պա­կան ֆե­դե­րա­ցիա­յի դե­մ­

Եվ­րո­պա­կան շախ­մա­տա­յին միութ­յան նա­խա­գահ Սիլ­վիո Դա­նաի­լո­վը «Թուիթեր»-ի իր է­ջում գրել է, որ «ՖԻ­ԴԵ-ն ­բաց պա­տե­րազմ է սկսել Եվ­րո­պա­կան շախ­մա­տա­յին ֆե­դե­րա­ցիա­յի դեմ: Ա­ռանց ո­րե­ւէ պատ­ճա­ռի, ուղ­ղա­կի իշ­խա­նութ­յուն ցու­ցադ­րե­լու հա­մա­ր»:

ԵՇՖ-ի նա­խա­գա­հը կաս­կա­ծում է, որ ՖԻ­ԴԵ-ն ­նա­խան­ձում է իր կազ­մա­կեր­պութ­յա­նը Եվ­րա­խորհր­դա­րա­նում մայր­ցա­մա­քա­յին շախ­մա­տա­յին միութ­յան ար­ձա­նագ­րած հա­ջո­ղութ­յան հա­մար:

 
Մե­զա­նից լա­վա­գույ­նը Վլա­դի­միր Հա­կոբ­յա­նն­ է

Դու­բա­յում կա­յա­ցած «Շեյ­խի գա­վա­թ»-ի շախ­մա­տի մի­ջազ­գա­յին մրցա­շա­րում ՀՀ­-ից մաս­նակ­ցած 11 ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից ա­մե­նա­բարձր տե­ղը զբա­ղեց­րեց գրոս­մայս­տեր Վլա­դի­միր Հա­կոբ­յա­նը, ո­վ 9 հնա­րա­վո­րից վաս­տա­կեց 6,5 միա­վոր եւ հանգր­վա­նեց 6-րդ ­հո­րի­զո­նա­կա­նում: Նրա­նից մեկ աս­տի­ճան ցածր տեղ գրա­վեց Հա­յաս­տա­նի այս տար­վա չեմ­պիոն Տիգ­րան Լ. Պետ­րոս­յա­նը: Նույն­պի­սի արդ­յունք­ներ ու­նե­ցող Զա­վեն Անդ­րիաս­յանն ու Ռո­բերտ Հով­հան­նիս­յա­նը մրցա­շա­րը ա­վար­տե­ցին հա­մա­պա­տաս­խա­նա­բար 9-րդ­ եւ 11-րդ ­հո­րի­զո­նա­կան­նե­րում:

2012թ. ­Դու­բա­յի «Շեյ­խի գա­վա­թ»-ի­ն­ ար­ժա­նա­ցավ չի­նա­ցի գրոս­մայս­տեր Նի Հո­ւան, ո­րը լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րով ա­ռաջ ան­ցավ վրա­ցի­ներ Բա­դուր Ջո­բա­վա­յից, Մի­խեիլ Մչեդ­լիշ­վի­լուց, լատ­վիա­ցի Նոր­մունդս Միե­զի­սից եւ հնդիկ Չան­դա Սան­դի­պա­նից:
 

Ազգային առաջնությունը մտնում է հունի մեջ

Կ­­այա­ցան ՀՀ ­ֆուտ­բո­լի 2012-13 թթ­. ա­ռաջ­նութ­յան 5-րդ ­փու­լի վեր­ջին հան­դի­պում­նե­րը եւս: Ե­րե­ւա­նի «Ա­րա­րա­տ»-ը եւ «Մի­կա­»-ն­ ի­րենց հար­կի տակ միեւ­նույն 2:1 հաշ­վով հաղ­թել են, հա­մա­պա­տաս­խա­նա­բար, Ե­րե­ւա­նի «Ու­լի­ս»-ի­ն­ եւ «Բա­նան­ց»-ի­ն: Ա­րա­րատ­ցի­նե­րն­ այդ հաղ­թա­նա­կից հե­տո վաս­տա­կե­ցին 3 միա­վոր եւ շրջան­ցե­ցին հենց գոր­ծող չեմ­պիո­նին, ո­րը 1 միա­վո­րով այժմ եզ­րա­փա­կում է մրցա­շա­րա­յին աղ­յու­սա­կը: «Մի­կա­»-ն 4-րդ­ ա­նընդ­մեջ հաղ­թա­նա­կը տա­րավ ա­ռաջ­նութ­յու­նում եւ ամ­րապն­դվեց 1-ին տե­ղում:

6-րդ ­փու­լի խա­ղե­րը նա­խա­տես­ված են ապ­րի­լի 28-ին, սա­կայն դրան­ցից եր­կու­սը կհե­տաձգ­վեն, քա­նի որ ապ­րի­լի 29-ին Գյում­րիում անց­կաց­վե­լու է Հա­յաս­տա­նի գա­վա­թի խա­ղար­կութ­յան եզ­րա­փա­կիչ հան­դի­պու­մը:

 

Դեռ կա­րող են է­լի ու­ղեգ­րեր նվա­ճել

Սո­ֆիա­յում ա­վարտ­վեց ըմբ­շա­մար­տի օ­լիմ­պիա­կան վար­կա­նի­շա­յին մրցա­շա­րը: Մեր 5 ա­զատ ո­ճա­յին ըմ­բիշ­նե­րից 4-ը օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի ու­ղե­գիր նվա­ճե­ցին
: 66 կգ ­քա­շա­յին Դա­վիթ Սա­ֆար­յա­նը եւ 84 կգ ­քա­շա­յին Հա­ջի­մու­րադ Նուր­մա­գո­մե­դո­վը, 96 կգ ­քա­շա­յին Ար­թուր Ա­լեք­սան­յա­նը եւ գեր­ծանր քա­շա­յին Յու­րի Պատ­րի­կեե­ւը հաղ­թա­հա­րե­ցին նախ­նա­կան փու­լե­րը եւ մտան եզ­րա­փա­կիչ: Այդ­պի­սով, նրանք օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի ու­ղեգ­րեր նվա­ճե­ցին: Հի­շեց­նենք, որ օ­լիմ­պիա­կան ու­ղե­գիր նվա­ճե­լու հա­մար նվա­զա­գույ­նը անհ­րա­ժեշտ էր զբա­ղեց­նել 2-րդ ­տե­ղը:

Հու­նահ­ռո­մե­կան ո­ճի ըմբ­շա­մար­տի մրցում­նե­րում մեր ըմ­բիշ­ներն ան­հա­ջո­ղութ­յան մատն­վե­ցին: Ըմբ­շա­մար­տի օ­լիմ­պիա­կան վար­կա­նի­շա­յին հա­ջորդ մրցա­շա­րը տե­ղի կու­նե­նա Չի­նաս­տա­նում:

 

Քրիս­տի­նեն եւս օ­լիմ­պիա­կան ու­ղե­գիր նվա­ճեց

Սո­չիում ՌԴ­ ատ­լե­տի­կա­յի ա­ռաջ­նութ­յան նե­տորդ­նե­րի մրցա­շա­րում հա­ջո­ղութ­յան հա­սավ գյում­րե­ցի մար­զու­հի Քրիս­տի­նե Հա­րութ­յուն­յա­նը: Նա նի­զա­կը նե­տեց 59 մ 12 սմ, 12 սմ­-ով գե­րա­զան­ցեց պա­հանջ­վող ցու­ցա­նի­շը եւ ար­ժա­նա­ցավ Լոն­դո­նի օ­լիմ­պիա­կան խա­ղե­րին մաս­նակ­ցե­լու ու­ղեգ­րի: Քրիս­տի­նեն Եվ­րո­պա­յի չգե­րա­զանց­ված ռե­կոր­դա­կիր, հե­ռա­ցատ­կորդ Ռո­բերտ Էմ­մի­յա­նի ան­վան մար­զադպ­րո­ցի սան է, 21 տա­րե­կան: Այս­պի­սով՝ Հա­յաս­տա­նը օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի ատ­լետ­նե­րի մրցում­նե­րում կներ­կա­յաց­նեն գյում­րե­ցի նի­զա­կա­նե­տորդ­ներ Մե­լիք Ջա­նո­յա­նը եւ Քրիս­տի­նե Հա­րութ­յուն­յա­նը:

Ա­վե­լաց­նենք, որ Հա­յաս­տանն ա­ռայժմ ու­նի օ­լիմ­պիա­կան 18 ու­ղե­գիր:

 

Սամ­բո­յի հա­վա­քա­կա­նը ձե­ւա­վոր­վել է

Ե­րե­ւա­նում անց­կաց­վեց սամ­բո­յի ՀՀ ­մե­ծա­հա­սակ­նե­րի ա­ռաջ­նութ­յու­նը, ո­րին մաս­նակ­ցեց ա­վե­լի քան 100 մար­զիկ ­մար­զե­րից, ԼՂՀ­-ից: Հա­յաս­տա­նի չեմ­պիոն­նե­րն­ են՝ Մխի­թար­յան Գրի­գոր՝ 52 կգ, Վար­դան­յան Վա­հան՝ 57 կգ, Վար­դան­յան Ար­թուր՝ 62 կգ, Նաղ­դալ­յան Ան­դ­­րա­նիկ՝ 68 կգ, Քար­հան­յան Ալ­բերտ՝ 74 կգ, Դա­նիել­յան Ա­շոտ՝ 82 կգ, ­Ջա­նո­յան Կա­րեն՝ 90 կգ, Իս­պիր­յան Ար­մեն՝ 100 կգ, Գուլ­յան Ար­ման՝ +100 կգ: Ա­ռաջ­նութ­յան արդ­յուն­քից կձ­­ե­ւա­վոր­վի ՀՀ ­սամ­բո­յի հա­վա­քա­կա­նը, որն էլ մա­յի­սի 17-21-ը Մոսկ­վա­յում կմաս­նակ­ցի Եվ­րո­պա­յի կա­նանց ու տղա­մարդ­կանց ա­ռաջ­նութ­յա­նը:

 

Ար­սեն Պետ­րոս­յան

 

*  *  *

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան պաշ­տո­նա­կան կայ­քը տրա­մադ­րում է գո­վազ­դա­յին վա­հա­նա­կի տեղ:

Ցան­կա­ցող­նե­րը կա­րող են զան­­գա­հա­­րել հե­տեւ­յալ հե­ռա­խո­սա­հա­մա­րով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ­.հաս­ցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայ­քը google-ի ռեյ­­­տին­գա­յին հա­մա­կար­գում ստա­­ցել է 6 բալ, ո­րը բա­վա­կա­նին բարձր ցու­­­ցա­նիշ է: Կայ­քը ե­ռա­լե­զու է եւ ու­նի այ­ցե­լու­ներ շուրջ 150 երկ­րից: Այն­պես որ, տե­ղադ­րե՛ք ­Ձեր գո­­­վազ­դը եւ մի՛շտ մ­նա­ցեք Ձեր բար­ձուն­քին մե՛ր­ օգ­նութ­յամբ:

 

www.hayary.org-ի հա­մա­կար­գող

 

*  *  *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝ 54-41-99                     «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝  51-45-01                        «Հայմամուլ»՝  58-94-12   

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22                  «Լուսանցք»՝  52-38-75

 

*  *  *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

 

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրա­գրա­վաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքե­նա­գրական եւ խմբագրական աշխա­տանք­ներ:

 

«Լու­սանցք» թիվ 15 (236), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.