Թուր­քիան ազ­նիվ շախ­մատ չի սի­րում

 

Հուն­գա­րա­կան նավ­թա­գա­զա­յին ըն­կե­րութ­յու­նը ո­րո­շել է լքել «Նա­բու­կո» նա­խա­գի­ծը: Այս մա­սին հա­ղոր­դում են ռու­սա­կան զլմ-­նե­րը:

Հուն­գա­րիա­յի ո­րոշ­ման հիմ­նա­կան պատ­ճառն­ այն է, որ երկ­րի կա­ռա­վա­րութ­յու­նը ո­րո­շում է կա­յաց­րել նա­խա­պատ­վութ­յու­նը տալ «Հա­րա­վա­յին հոսք» նա­խագ­ծին՝ դրա­նով ա­ռա­վել ա­ղոտ դարձ­նե­լով «Նա­բու­կո»-ն:

Ի դեպ, հուն­գա­րա­կան ըն­կե­րութ­­յան ո­րոշ­ման մա­սին հայ­տա­րա­րել է Հուն­գա­րիա­յի վար­չա­պետ Վիկ­տոր Ար­բա­նը: Վեր­ջի­նիս խոս­քե­րով, ո­րո­շու­մը պայ­մա­նա­վոր­ված է այն հան­գա­ման­քով, որ «Նա­բու­կո»-ն ­վեր­ջին շրջա­նում բախ­վում է բազ­մա­թիվ դժվա­րութ­յուն­նե­րի, ին­չի հե­տե­ւան­քով ըն­կե­րութ­յու­նը դուրս է գա­լիս նա­խա­գծից:

«Նա­բու­կո»-ի պաշ­տո­նա­կան ներ­­կա­յա­ցու­ցիչ Քրիս­տիան Դո­լե­զա­նը նշել է, թե չի տի­րա­պե­տում ո­րե­ւէ տե­ղե­կատ­վութ­յան, ո­րը կհաս­­­­տա­տեր հուն­գա­րա­կան ըն­կե­­րութ­յան նա­խագ­ծից դուրս գա­լու փաս­տը:

Ե­թե այս ա­մե­նը ձե­ւա­կեր­պենք ոչ դի­վա­նա­գի­տա­կան լեզ­վով, ա­պա սա նշա­նա­կում է, որ «Նա­բու­կո»-ի շուրջ թուր­քա­կան խա­ղը բա­ցա­հայտ­վել է, դրա հա­մար էլ կոն­սոր­ցիու­մի մաս­նա­կից երկր­նե­րը հիաս­թափ­ված են: Իսկ Թուր­քիան մատ ե­ղավ, ո­րով­հե­տեւ ազ­նիվ խա­ղեր չի  սի­րում:

 

Ար­մե­նու­հի Մել­քոն­յան

 

Վրաս­տա­նը թշնա­մի՝ ինչ­պես Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը

 

Ապ­րի­լի 24-ի Հա­յոց ցե­ղաս­պա­­նութ­յան զո­հե­րի հի­շա­տա­կին նվիր­ված սգո մի­ջո­ցա­ռում­նե­րին մաս­նակ­ցե­լու Վրաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րի ար­գել­քը վատ նա­խա­­դեպ է հա­մա­րել «Ջա­վախ­ք» հայ­րե­նակ­ցա­կան միութ­յու­նը:

«Ջա­վախք»-ը հա­մա­րում են, որ պետք է բա­ցա­ռել «նման ե­րեւ­ույթ­­նե­րը, ո­րոնք միան­գա­մից ոչ մի­այն ստվե­րում, այ­լեւ մեծ վնաս են հասց­նում Ջա­վախ­քի հա­յութ­յան ու Վրաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րի հա­րա­բե­րութ­յուն­նե­րին, արդ­յուն­քում՝ ստվեր­վում են հայ-վրա­ցա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը»:

Հի­շեց­նենք, որ ապ­րի­լի 23-ին Ա­խալց­խա­յի «Ռե­սուր­ս» կենտ­րոն են հրա­վիր­վել Ա­խալց­խա­յի հայ­կա­կան բո­լոր գյու­ղե­րի ու քա­ղա­քի դպրոց­նե­րի տնօ­րեն­նե­րը, ով­քեր խստիվ զգու­շաց­վել են, որ դա­սե­րի հաշ­վին հան­կարծ չմաս­նակ­ցեն ապ­րիլ 24-ի սգո մի­ջո­ցա­­ռում­նե­րին, մինչ­դեռ նրանց մա­­ս­­նակ­ցութ­յունն ա­մեն տա­րի՝ ա­ռանց ո­րե­ւէ խո­չըն­դոտ­նե­րի, թույ­լատր­վել է:

Սա ա­ռա­ջին դեպքն է, երբ հա­յե­րին ար­գել­վել է մաս­նակ­ցել Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան զո­հե­րի հի­շա­տա­կին նվիր­ված սգո ա­րա­րո­ղութ­յուն­նե­րին: Թե­րեւս մեկ այլ փո­քրիկ դեպ­ք­ էլ նախ­կի­նում է­ ե­ղել, երբ փորձ էր ար­վել կա­սեց­նել Ա­խալց­խա­յում Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան զո­հե­րի հու­շա­կո­թո­ղի տե­ղադ­րու­մը, հե­տո մի­ջա­դե­պը հար­թ­­վել էր:

Իսկ երբ վրա­ցի ըն­դի­մա­դիր պա­տ­­գա­մա­վոր­նե­րից մե­կը փոր­ձել է Վրաս­տա­նի խորհր­դա­րա­նում հնչեց­նել Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան հար­ցը եւ այն խնդիր­նե­րը, որ ա­ռա­ջաց­րել են վրաց իշ­խա­­նա­վոր­նե­րը՝ ցե­ղաս­պա­նութ­յան զո­հե­րի հի­շա­տա­կը հար­գել ցան­­կա­ցող հա­յութ­յան հա­մար, իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վոր­նե­րը նրան պար­զա­պես հրել են ամ­բիո­նի մո­տից եւ լու­տանք­ներ տե­ղա­ցել… Խորհր­դա­րա­նի ադր­բե­ջան­ցի պատ­գամ­նա­վոր­ներն էլ փոր­ձել են ա­մո­թանք տալ՝ մո­տե­նա­լով ամ­բիո­նին, բայց նրանց եւս ար­­գե­լել են խո­սել…

Այս­պես քաշք­շե­լով միմ­յանց՝ «եղ­բայ­րա­կան» Վրաս­տա­նի «հա­րե­ւա­նա­սեր» պա­տ­­գա­մա­վոր­նե­րը կա­­տա­րել են պաշ­տո­նա­կան Ան­կա­րա­յի հրա­հան­գը, եւ բռ­­նութ­յան գոր­ծադր­մամբ կա­սեց­րել են Վրա­ս­­տա­նի խորհր­դա­րա­նում Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան հի­շա­տա­կու­մը… Իսկ Ա­րեւ­մուտ­քի «ա­պօ­րի­նի զա­­­վակ» Մի­խեիլ Սաա­կաշ­վի­լին ա­վե­լի հե­ռուն է գնա­ցել եւ ջա­վախ­­քա­հա­յութ­յա­նն­ ար­գե­լել է հար­գել իր ցե­ղաս­պան­ված նախ­նի­նե­րի հի­շա­տա­կը:

Այս ա­մե­նի հա­մա­պատ­կե­րում կա­րո՞ղ­ եմ եզ­րա­կա­ցութ­յուն ա­նել, որ Վր­­աս­­­տա­նը, այս­պի­սով, պետք է դաս­վի Հա­յաս­տա­նի այն թշնա­մի­նե­րի շար­քում, որ­տեղ Թուր­քի­ան եւ Ադր­բե­ջանն են: Հաս­տա՛տ ­կա­րող եմ:

Կա­րո՞ղ­ եմ այն քա­ղա­քա­կան ու­ժից, ում ա­ռա­ջի­կա խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րում կտամ իմ ձայ­նը, պա­հան­ջել, որ մեր ԱԺ-ում տեղ գտնե­լու պա­րա­գա­յում զերծ մնա ո­րե­ւէ վրա­­­ցա­կա­նա­մետ դիր­քո­րո­շու­մից՝ հա­կա­ռակ պա­րա­գա­յում նրան հա­մա­րե­լով ազ­գա­դավ ուժ, հաս­տա՛տ ­կա­րող եմ:

Կա­րո՞ղ­ եմ Հա­յաս­տա­նի հան­դեպ վրա­ցա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նից դա­տե­լով՝ եզ­րա­կաց­նել, որ վի­րա­հա­յե­րին չթող­նե­լով հար­գել մորթ­ված նախ­նի­նե­րի հի
­շա­տա­կը, նրանք այդ­պի­սով քա­ջա­լե­րում են  թյուր­քե­րին եւ քա­ջա­լեր­վում նաեւ՝ սպի­տակ, մշա­կու­թա­յին ե­ղեռն ի­րա­կա­նաց­նե­լով Վրաս­տա­նի տա­րած­քում: Հաս­տա՛տ ­կա­րող եմ:

Կա­րո՞ղ­ եմ մա­թե­մա­տի­կա­կան այն պարզ տրա­մա­բա­նութ­յա­նը դի­մել, որ իմ թշնա­մու բա­րե­կա­մը իմ թշնա­մին է (մի­նու­սը պլյու­սի հետ մի­նուս է տա­լիս): Ի­հար­կե՛ կա­րող եմ:

Ու կա­րո՞ղ­ եմ հի­մա կրկին ընդ­­­­գծել, որ «Լու­սանցք»-ը, ցա­վոք, բազ­միցս ճիշտ է ե­ղել՝ վրա­ցա­կան ոչ մի խոստ­ման չհա­վա­տա­լով: Ան­շու՛շտ ­կա­րող եմ: Քան­զի վրա­ցու ա­րածն այն է, ինչ կոչ­վում է «վրա­ցա­կան բա­րո­յա­կա­­նութ­յուն»:

 

Կա­րեն Բալ­յան

 

Բա­քուն սադ­րանք է փնտրում

 

Ար­ցա­խի նա­խա­գահ Բա­կո Սա­­հակ­յա­նը այ­ցե­լել է Շու­շի քա­ղաք, որ­տեղ ծա­նո­թա­ցել է մա­յի­սի 9-ի ե­ռա­տո­նի շրջա­նակ­նե­րում նա­խա­տես­վող մի­ջո­ցա­ռում­նե­րի նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րին: Նա նշել է, որ տո­նա­կան բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րը պ­­ի­տի անց­նեն ա­մե­նա­բարձր մա­կար­­դա­կով: Ար­ցա­խի իշ­խա­նութ­յուն­­նե­րը մտա­դիր են նաեւ օ­տա­րերկր­յա հյու­րեր հրա­վի­րել՝ ինք­նիշ­խան պե­տութ­յան հեր­թա­կան մեծ տո­նախմ­բութ­յա­նը:

Իսկ Ադր­բե­ջա­նը հան­գիստ չու­նի: Շու­շիի ա­զա­տագր­ման հո­բել­յա­նի օ­րե­րին հատ­կա­պես: Ռազ­մա­կան փոր­ձա­գետ Ար­թուր Պետ­րոս­­յա­նի կար­ծի­քով՝ Բա­քուն կփոր­­ձի նաեւ հա­յաս­տան­յան նա­խընտ­րա­կան այս փու­լում եւս գնալ սադ­րիչ քայ­լե­րի: «Ադր­բե­ջա­նի նպա­տա­կը՝ Հա­յաս­տա­նի հա­մար այս կա­րե­ւոր գոր­ծըն­թաց­նե­րի փու­լում երկ­րում ան­կա­յու­նութ­յուն հրահ­րելն է»,- մեկ­նա­բա­նե­լով վեր­ջին շրջա­նում հրա­դա­դա­րի ռե­ժի­մի խախ­տում­նե­րի կտրուկ ա­ճը՝ ա­սել է ռազ­մա­կան փոր­ձա­գե­տը, Ադր­բե­ջա­նը մշտա­պես նա­խընտ­րա­կան եւ ե­տընտ­րա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նում, ա­ռաջ­նա­յին գծում տար­բեր բնույ­թի սադ­րիչ քայ­լե­րի է գնում, որն ըստ ադր­բե­ջա­նա­կան կող­մի, իբր նպաս­տե­­լու է երկ­րում վա­խի, հու­սա­հա­տութ­յան, ան­կա­յու­նութ­յան մթնո­լոր­տի ստեղծ­մա­նը: Գրե­թե բո­լոր հա­մա­պե­տա­կան ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ նման քայ­լի գնա­ցել է Բա­քուն եւ չի բա­ցառ­վում, որ այս փու­լում եւս ­­ո­րո­շա­կի քայ­լեր կկա­տա­րի:

Սա­կայն, այս ա­մե­նը վստա­հա­բար հաշ­վի են ա­ռել ինչ­պես ՀՀ, այն­պես էլ ԼՂՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րը, եւ հայ­կա­կան զի­նու­ժը ար­ժա­նի հա­կա­հար­ված կհասց­նի թշնա­մուն, ե­թե նա սադ­րի, ինչ­պես մինչ այժմ է ե­ղել:

 
Նա­րե Մշեց­յան

 

*  *  *

Վեր­ջերս ԵԽ-ն­ ըն­դու­նեց 2 բա­նա­ձեւ՝ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի հետ ա­սո­ցիաց­ման հա­մա­ձայ­նագ­րե­րի շուրջ տար­վող բա­նակ­ցութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում: «Հա­յաս­տա­նի եվ­րո­պա­ցի բա­րե­կամ­ներ»-ը ող­ջու­նեց այն փաս­տը, որ Ա­րե­ւել­յան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հար­ցում ԵԽ-ն ­հա­վա­տա­րիմ է իր հիմ­նա­րար ար­ժեք­նե­րին, շա­րու­նա­կա­կան ժո­ղովր­դա­վա­րաց­մա­նը եւ հա­վա­սա­րակշռ­ված մո­տեց­մա­նը ԼՂ ­հա­կա­մար­տութ­յա­նը: ԼՂ ­հար­ցում ԵԽ-ն ­սա­տա­րում է ԵԱՀԿ ՄԽ­-ին, եւ կողմ է Մադ­րիդ­յան սկզբունք­նե­րին՝ որ­պես փա­թեթ: Բա­ցա­հայտ նշում է «անվ­տան­գութ­յան այն մի­ջազ­գա­յին ե­րաշ­խիք­նե­րը, ո­րոնք կնե­րա­ռվեն մի­ջազ­գա­յին խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լութ­յու­նում՝ ԼՂ ­վերջ­նա­կան կար­գա­վի­ճա­կի վե­րա­բեր­յալ ի­րա­վա­կան պար­տա­դիր ուժ ու­նե­ցող կամ­քի ա­զատ ար­տա­հայտ­ման հա­մար հա­մա­պա­տաս­խան պայ­ման­ներ ստեղ­ծե­լու հա­մա­ր»:

 

Օ­բա­ման երդմ­նա­զանց ե­ղավ, Սար­կո­զին դեռ երդ­վում է

 

ԱՄՆ-ում Հո­լո­քոս­տի թան­գա­րա­նում ԱՄՆ նա­խա­գահ Բա­րաք Օ­բա­ման ե­լույ­թում հի­շա­տա­կել է Կամ­բո­ջա­յում, Ռո­ւան­դա­յում, Բոս­նիա­յում եւ Դար­ֆու­րում կա­տար­ված «մար­դաս­պա­նութ­յուն­նե­րը», իսկ Հո­լո­քոս­թը հա­մա­րել մարդ­կա­յին բար­բա­րո­սութ­յուն­նե­րի գա­գաթ­նա­կե­տը (Երեւի Հայոց ցեղասպանությունը «կկոտրեր» Հոլոքոսթի «եզակիության» միֆը…): Նշել է, որ «այ­լեւս­ եր­բե­ք»-ը մար­տահ­րա­վեր է՝ ուղղ­ված հա­սա­րա­կութ­յուն­նե­րին, ազ­գե­րին՝ ապ­րել խա­ղաղ ու պաշտ­պան­ված: «Մենք պար­տա­վոր ենք ա­նել ա­մեն բան, ա­մեն հնա­րա­վո­րը՝ կան­խար­գե­լե­լու նման վայ­րա­գութ­յուն­նե­րը, ո­րով­հե­տեւ ազ­գա­յին ինք­նու­րույ­նութ­յու­նը եր­բեք չի ա­պա­հո­վագ­րում սե­փա­կան ժո­ղովր­դի­ն»,- հայ­տա­րա­րել է Օ­բա­ման:

Ա­մե­րի­կա­յի Հայ դա­տի գրա­սեն­յա­կի գոր­ծա­դիր տնօ­րեն Ա­րամ Համ­բար­յա­նը ար­ձա­գան­քել է ԱՄՆ-ի նա­խա­գա­հի այս ե­լույ­թին եւ նկա­տել, որ նա «այ­լեւս­ եր­բե­ք»-ի իր մո­տե­ցումն ա­ռաջ քա­շե­լիս, չի հի­շա­տա­կել Հա­­յոց ցե­ղաս­պա­նութ­յան մա­սին փաս­տը: Եվ սա Օ­բա­ման ա­րել է ցե­ղաս­պա­նութ­յան զո­հե­րի հի­շա­տա­կի օր­վա նա­խօ­րեին:

«Նա­խա­գահ Օ­բա­ման հնա­րա­վո­րութ­յուն ու­
նի ապ­րի­լի 24-ին իր ե­լույ­թում ցե­ղաս­պա­նութ­յան մա­սին իր բա­ռե­րի ի­րա­կան նշա­նա­կութ­յունն ա­սել՝ դա­տա­պար­տե­լով կա­տար­վա­ծը եւ հար­գե­լով ցե­ղաս­պա­նութ­յան զո­հե­րի հի­շա­տա­կը»,- հայ­տա­րա­րել էր Ա. Համ­բար­յա­նը եւ հի­շեց­րել, որ սե­նա­տոր եւ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու ե­ղած ժա­մա­նակ Օ­­բա­­ման կոչ էր ա­րել նախ­կին նա­խա­գահ Բու­շին ճա­նա­չել ցե­ղաս­պա­նութ­յու­նը. «Ե­թե ես լի­նեմ նա­խա­գահ, ես կճա­նա­չեմ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը»,- ա­սել էր թեկ­նա­ծու Օ­բա­ման, ո­րը հի­շեց­նում է Համ­բար­յա­նը:

Իսկ Նի­կո­լա Սար­կո­զին մաս­նակ­ցել է ցե­ղաս­պա­նութ­յան զո­հե­րի հի­շա­տա­կի ա­րա­րո­ղութ­յուն­նե­րին: Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հը, ա­ռա­ջին ան­գամ նա­խա­գա­հա­կան պաշ­տո­նին լի­նե­լով, մաս­նակ­ցել է Փա­րի­զում անց­կաց­վող՝ 1915թ. Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան հի­շա­տա­կի ա­րա­րո­ղութ­յուն­նե­րին:

Սար­կո­զին Ֆրան­սիա­յի ա­նու­նից եւ հան­րա­պե­տա­կան­նե­րի ու­ղեկ­ցու­թ­­յամբ ծաղ­­կեպ­սակ է դրել Ե­րե­ւան­յան այ­գում՝ Կո­մի­տա­­սի ար­ձա­նին, որ­տե­ղ­ ե­լույ­թում հա­վաս­տել է իր պայ­քա­րե­լու եր­դու­մը:

 

Վա­հագն Նան­յան

 

«Լու­սանցք» թիվ 15 (236), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.