
Հայ Արիական Միաբանության շնորհավորանքը
Հայ Արիական Միաբանությունը շնորհավորում է Մայիսի 1-ը՝ աշխատանքի եւ աշխատավոր մարդու տոնը:
Հայ մարդը տարիներ շարունակ դեգերում է օտար երկրներում եւ մաքառում իր ընտանիքի գոյության պահպանման նպատակով, ինչն էլ հաճախ հայ ընտանիքների պառակտման եւ կործանման պատճառ է դառնում: Մինչդեռ հայ հորջորջվողներից ոմանք՝ հայության մի չնչին, բայց ընչաքաղց մասը, արդեն հոգնել է շլացուցիչ, ցոփ ու շվայտ կյանքից…
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը աշխատավորների տոնի առթիվ շնորհավորում են բանվորներին ու գյուղացիներին, ծառայողներին, գիտության մարդուն եւ մշակին, զինվորականին եւ հոգեւոր ոլորտի նվիրյալին, հայ բոլոր աշխատավորներին, ինչպես հայրենիքում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում ապրող եւ արարող:
Հայաստանում չպե՜տք է լինեն մանկատներ եւ ծերանոցներ, մուրացկաններ, ինչը հայ տեսակի համար լուռ ամոթանքի դրոշմ է:
Հայ մարդը պետք է ապրի հզոր երկրում, հայաշունչ, հայաշեն եւ հայասեր երկրում, որտեղ ամեն մարդ կարող է անձնապես նպաստել իր պետության արդյունաբերության, գյուղատնտեսության, տնտեսության կարեւորագույն ճյուղերի, գիտության ու մշակույթի եւ բոլոր այլ ոլորտների զարգացմանը:
Շնորհավոր մայիսի 1-ը եւ միշտ փա՜ռք հայ աշխատավորին:
Հայ Արիական Միաբանություն
01.05.2012թ.



