Ազատագրական եւ բարոյա-հոգեբանական մեր հաղթանակները

Մայիսյան տոները մղում են հայրենատիրության

Շուշին ազատագրելով՝ փառահեղ նախնյաց եւ մեր պահանջատիրության ու հայրենիքի վերատիրման վեհ կարոտն առանք: Շուշիի ազատագրումը լոկ ճակատամարտ չէր եւ պարզ հաղթանակ չէր ընդամենը, հայաշունչ քաղաքի վերադարձը վճռական բեկում էր եւ՜ արցախյան պատերազմում, եւ՜ մեր՝ հայության հոգիներում:

Այս հաղթանակը նաեւ աննկարագրելի խուճապի սկիզբն ու ավարտն էր թշնամու ռազմական ու քաղաքական ճամբարներում… Եվ ի վերջո՝ աշխարհի առջեւ հայի հաղթական ու զորեղ բազկի վերահաստատումն էր… Փա’ռք հանուն հայության ու մեր նորօրյա մեծ հաղթանակի համար նահատակված հայորդիներին:

Եթե Ավարայրն իր բնույթով ճակատամարտ էր հանուն կրոնի, իսկ Սարդարապատը՜ հանուն ինքնապաշտպանության ու գոյատեւման, ապա՝ Շուշիի ճակատամարտը սրբազան կռիվ էր վասն ազատագրության, հանուն հայրենատիրության եւ գալիք հաղթական ապագայի: Սակայն, եթե Շուշիի ու Սարդարապատի դեպքում ամեն բան պարզ է, ապա Ավարայի ճակատամարտի հարցում նոր պարզաբանումներ են ի հայտ գալիս եւ սա ոչ թե կրոնի, այլ՝ երկրի իշխանությունը եկեղեցուց հայոց թագավորական տոհմին վերադարձնելու խնդիրը լուծեց… Եվ դա էլ Վարդանանց կռիվը տարավ անձնազոհության:

Շնորհավոր մայիսյան բոլոր հաղթական տոները՝ մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրության, մայիսի 9-ը՝ 2-րդ աշխարհամարտի մասնակից հայ զինվորների հաղթանակի, մայիսի 28-ը՝ Հայաստանի 1-ին հանրապետության ստեղծման: Շնորհավորում ենք նաեւ Երկրապահի տոնը եւ բոլոր հայ ազատամարտիկներին ու կամավորականներին:

Հավերժ փա՜ռք ազգի բոլոր նահատակներին եւ զորացում ու բարիք ապրող քաջերին:

 

Հայ Արիական Միաբանություն

ՀԱՄ «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհուրդ

09.05.2012թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.