Հա­զա­րամ­յակ­ներ հե­տո՝ ի փառս Վա­նա­տուր Աստ­ծո

…Երբ գար­նան ե­ռու­զեռն իր ըն­թաց­քի մեջ է մտնում, հա­յա­րի օ­ջախ­նե­րում նոր թափ է ստա­նում հյու­րըն­կա­լութ­յունն ու հյու­րա­սի­րութ­յու­նը: Հա­յոց հյու­րըն­կա­լութ­յան ե­րաշ­խա­վորն ու հո­վա­նա­վո­րը Վա­նա­տուր Աստ­վածն է, հայ օ­ջախ­նե­րի պա­հա­պա­նը: Եվ հա­զա­րամ­յակ­ներ հե­տո, ինչ­պես այս տա­րի մար­տի 1-ին՝ Հայր Ա­րա­յի հրա­շա­գոր­ծութ­յան տո­նի պա­րա­գա­յում, ա­ռա­ջին ան­գամ հա­յա­րի­նե­րը կնշեն Հա­­յոց հյու­րըն­կա­լութ­յան Աստ­ված Վա­նա­տու­րի տո­նը:

Մար­տի 21-ի՝ Ա­մա­նո­րի եւ ապ­րի­լի 26-ի՝ Զա­տի­կի տո­նե­րից հե­տո, երբ գա­րու­նը ար­դեն բերք ու բա­րի­քի եւ բնա­կան ըն­թաց­քի ու ամ­ռան սպաս­ման մեջ է, հա­յա­րի­նե­րը հյու­րըն­կալ դռնե­րը բաց փա­ռա­բա­նում են Վա­նա­տուր Աստ­ծուն, որ հայ օ­ջախ­նե­րը միշտ հյու­րըն­կալ պա­հի եւ Հա­յաս­տան աշ­խար­հը լի ու ա­ռատ դարձ­նի…

Մա­յի­սի 14-ին՝ Հա­յոց Սրբա­զան Տո­մա­րով Վա­նա­տուր օ­րը, ՀԱՄ Հո­գե­ւոր հանձ­նախմ­բի ա­ռա­ջադ­րած քրմերն ու քրմի թեկ­նա­ծու­նե­րը ծի­սա­կան եւ տո­նա­կան ա­րա­րո­ղութ­յուն կանց­կաց­նեն Ար­փա­յի գե­տա­փին՝ Սե­ւան թափ­վող հատ­վա­ծում, կփա­ռա­բա­նեն Վա­նա­տուր Աստ­ծուն, Հայ Աստ­ված­նե­րին եւ Տիե­զեր­քի Ա­րար­չին: Հայ-ա­րիա­կան (հե­թա­նո­սա­կան) ծե­սին կմաս­նակ­ցեն Հայ ա­րիա­կան միա­բա­նութ­յան ան­դամ­նե­րը: Այ­նու­հե­տեւ հայ ա­րի­նե­րը կայ­ցե­լեն միմ­յանց օ­ջախ­ներ՝ փա­ռա­բա­նե­լով հա­­յոց տներն ու Մեծ տուն – Հայ­րե­նի­քը:

 

Սեփ. լրատվություն

 

Հայ­կա­կան խո­հա­նոց – (Ներ­կա­յաց­նում է «Ար­վա­սար» ռես­տո­րա­նի (Ա­միր­յան 27) տնօ­րեն Ռու­զան­նա Նա­հա­պետ­յա­նը, հեռ` 531-027, 531-028) – (ռես­տո­րանն ըն­դու­նում է կո­լեկ­տիվ հայ­տեր)

 

– Հարսանեկան փլավ

 

Բա­ղադ­րութ­յու­նը

Բրինձ – 400 գ

հալած յուղ – 125 գ

ծիրանաչիր – 125 գ

չամիչ – 120 գ

սեւ սալոչաչիր – 120 գ

նուշ – 120 գ

մեղր – 120 գ

աղ եւ դարչին՝ ըստ ճաշակի

 

­Պատ­րաստ­ման ե­ղա­նա­կը

Բրինձը եռացնել: Պատրաստել քա­մո­վի փլավ:

Նուշը դնել եռման ջրի մեջ, թողնել 10 րոպե, կեղեւը հեռացնել, 2 կես անել:

Ծիրանաչիրը, սալորա­չի­րը, չամիչը լվանալ:

Մեղրը ջրով բացել 1/1 հա­րաբերակ­ցութ­յամբ:

Չորացրած միրգը յու­ղով տա­պակել, վրան լցնել մեղ­րաջուրը: Թող­նել մի քիչ եռա, բրնձե փլավը լցնել սպասքի մեջ, մեջտեղը փոս ա­նել եւ մեջը լցնել չիրը, չամիչը, նուշը ու հա­մեմել դարչինով եւ հրամ­ցնել:

Ուրախ տրամա­դրութ­յուն Ձեզ եւ բարի՛ ախոր­ժակ:

 

*  *  *

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան պաշ­տո­նա­կան կայ­քը տրա­մադ­րում է գո­վազ­դա­յին վա­հա­նա­կի տեղ:

Ցան­կա­ցող­նե­րը կա­րող են զան­­գա­հա­­րել հե­տեւ­յալ հե­ռա­խո­սա­հա­մա­րով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ­.հաս­ցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայ­քը google-ի ռեյ­­­տին­գա­յին հա­մա­կար­գում ստա­­ցել է 6 բալ, ո­րը բա­վա­կա­նին բարձր ցու­­­ցա­նիշ է: Կայ­քը ե­ռա­լե­զու է եւ ու­նի այ­ցե­լու­ներ շուրջ 200 երկ­րից: Այն­պես որ, տե­ղադ­րե՛ք ­Ձեր գո­­­վազ­դը եւ մի՛շտ մ­նա­ցեք Ձեր բար­ձուն­քին մե՛ր­ օգ­նութ­յամբ:

 

www.hayary.org-ի հա­մա­կար­գող

 

*  *  *

 

Շա­բաթ­վա մար­զա­կան կյան­քից –

 

Ազ­գա­յին ա­ռաջ­նութ­յու­նում ան­պար­տե­լի­ներ չկան

ՀՀ ­ֆուտ­բո­լի 2012-13թթ­. ա­ռաջ­նութ­յու­նում բո­լոր թի­մերն էլ պար­տութ­յուն ու­նե­ցան: 7-րդ ­փու­լի խա­ղում միանձն­յա ա­ռա­ջա­տար Ե­րե­ւա­նի «Մի­կա»-­ն ­սե­փա­կան հար­կի տակ անս­պա­սե­լի զի­ջեց Կա­պա­նի «Գան­ձա­սա­ր»-ի­ն՝ 0:1, եւ կրեց ա­ռա­­ջին պար­տութ­յու­նը: Այս տար­վա գա­վա­թա­կիր Գյում­րիի «Շի­րակ­»-ը սե­փա­կան դաշ­տում 2:1 հաղ­թեց Դի­լի­ջա­նի «Իմ­պուլ­ս»-ին՝ ինչ­պես գա­վա­թա­յին եզ­րա­փա­կիչ հան­դիպ­մա­նը: Ե­րե­ւա­նի «Փյու­նի­կ»-ը հյու­րըն­կալ­վե­լիս պար­տութ­յան մատ­նեց Ե­րե­ւա­նի «Ա­րա­րա­տ»-ի­ն՝ 3:2: 2011թ. ­Հա­յաս­տա­նի չե­մ­­պիոն «Ու­լի­ս»-ը դեռ միա­վոր­ներ է կորց­նում՝ այս ան­գամ սե­փա­կան հար­կի տակ 0:0 խա­ղա­ց «Բա­նան­ց»-ի հետ: 6-րդ ­փու­լի հե­տաձգ­ված խա­ղում Կա­պա­նի «Գան­ձա­սա­ր»-ը սե­­փա­կան հար­կի տակ պարտ­վեց Գյում­րիի «Շի­րա­կ»-ի­ն՝ 1:2, իսկ «Ու­լի­ս»-ը զի­ջե­ց ­Դի­լի­­ջա­նի «Իմ­պուլ­ս»-ի­ն՝ 0:1: Աղ­յու­սա­կը գլխա­վո­րում է «Մի­կա»-ն, 2-րդ­ եւ 3-րդ ­տե­ղե­րում են «Շի­րակ»-ն­ ու «Իմ­պուլս»-ը:

 
Նոր օ­լիմ­պիա­կան ու­ղեգ­րեր ու­նե­ցանք

Հա­յաս­տա­նը ա­ռա­ջի­կա օ­լիմ­պիա­կան խա­ղե­րում կներ­կա­յաց­նի 7 ըմ­բիշ: Ա­զատ ո­ճում հան­դես կգան Միհ­րան Ջա­բուր­յա­նը (55 կգ), Դա­վիթ Սա­ֆար­յա­նը (66 կգ) եւ Հա­ջի­մու­րադ Նուր­մու­հա­մե­դո­վը (84 կգ): Ցա­վոք, Սո­ֆիա­յի վար­կա­նի­շա­յին մի­ջազ­գա­յին մրցա­շա­րին հա­ջոր­դած Չի­նաս­տա­նի եւ Ֆին­լան­դիա­յի հա­մա­նուն ստու­գա­տես­նե­րում մեր հա­վա­քա­կա­նի տղա­նե­րից ոչ մե­կին չհա­ջող­վեց օ­լիմ­պիա­կան ու­ղե­գիր նվա­ճել:

Իսկ ա­հա հու­նահ­ռո­մեա­կան ո­ճի ըմ­բիշ , 2010թ. աշ­խար­հի եր­տա­սար­դա­կան ա­ռաջ­նութ­յան մրցա­նա­կա­կիր, ե­րե­ւան­ցի Հով­հան­նես Վար­դե­րես­յա­նը (66 կգ) ֆին­նա­կան ստու­գա­տե­սում գե­րա­զան­ցեց սպա­սե­լիք­նե­րը: Նա գետ­նեց բե­լա­ռուս­ցի Է­միր Ամ­զաե­ւին, ուկ­րաի­նա­ցի Ա­լան Օ­զա­կաե­ւին  եւ ռու­սաս­տան­ցի օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի եւ աշ­խար­հի չեմ­պիոն Իս­լամ Ալ­բիե­ւին, մտավ եզ­րա­փա­կիչ, բա­վա­րար­վեց 2-րդ ­տե­ղով եւ ար­ժա­նա­ցավ Լոն­­դո­նի խա­ղե­րին մաս­նակ­ցե­լու ի­րա­վուն­քին: Մինչ այդ նման պատ­վի էին ար­ժա­նա­ցել նրա թի­մա­կից­ներ Ար­սեն Ջու­ֆա­լակ­յա­նը (74 կգ), Ար­թուր Ա­լեք­սան­յա­նը (96 կգ) եւ գեր­ծանր­քա­շա­յին Յու­րի Պատ­րի­կեե­ւը:

 

Եվ­րո­պա­յի գա­վա­թի միակ մրցա­նա­կը

ՀՀ ձ­յու­դո­յի պա­տա­նի­նե­րի հա­վա­քա­կան թի­մը Բեռ­լի­նում մաս­նա­կեց Եվ­րո­պա­յի պա­տա­նի­նե­րի գա­վա­թի ա­ռաջ­նութ­յա­նը: Հա­վա­քա­կա­նի կազ­մում ընդգրկ­ված էին 6 մար­զիկ­ներ: Հա­ջող հան­դես ե­կավ միայն Ալ­բերտ Մկրտչյա­նը, ով տա­նե­լով 5 հաղ­թա­նակ եւ կրե­լով 1 պար­տութ­յուն՝ գրա­վեց 3-րդ մր­ցա­նա­կա­յին տե­ղը: Մեր հա­վա­քա­կա­նը վեր­ջին նա­խա­­պատ­րաս­տա­կան մար­զում­ներն է անց­կաց­նում՝ Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նութ­յա­նը նա­խա­պատ­րաստ­վե­լու հա­մար:

 
Հայ շախ­մա­տիստ­նե­րը՝ ԱՄՆ-ի ա­ռաջ­նութ­յու­նում

Գրոս­մայս­տեր Վա­րու­ժան Հա­կոբ­յա­նը մաս­նակ­ցում է Սենթ Լո­ւիս քա­ղա­քում անց­կա­ց­­վե­լիք ԱՄՆ-ի ա­ռաջ­նութ­յա­նը: Նրա մրցա­կից­նե­րը կլի­նեն 11 գրոս­մայս­տեր­ներ, մաս­նա­վո­րա­պես՝ Նա­կա­մու­րան, Կամս­կին, Օ­նիշ­չու­կը, Սեյ­րա­վա­նը: Իսկ գրոս­մայս­տեր Տա­թեւ Աբ­րա­համ­յա­նը մաս­նակ­ցում է Սենթ Լո­ւի­սում անց­կաց­վե­լիք ԱՄՆ-ի կա­նանց ա­ռա­ջ­­նու­թյա­նը: Նրա մրցա­կից­նե­րի մեջ են գրոս­մայս­տեր­ներ Զա­տո­ն­ս­կի­խը, Կրա­շը, Ֆոյ­շո­րը, Բա­գին­սկայ­տեն:

 

Ար­սեն Պետ­րոս­յան

 

*  *  *

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան պաշ­տո­նա­կան կայ­քը տրա­մադ­րում է գո­վազ­դա­յին վա­հա­նա­կի տեղ:

Ցան­կա­ցող­նե­րը կա­րող են զան­­գա­հա­­րել հե­տեւ­յալ հե­ռա­խո­սա­հա­մա­րով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ­.հաս­ցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայ­քը google-ի ռեյ­­­տին­գա­յին հա­մա­կար­գում ստա­­ցել է 6 բալ, ո­րը բա­վա­կա­նին բարձր ցու­­­ցա­նիշ է: Կայ­քը ե­ռա­լե­զու է եւ ու­նի այ­ցե­լու­ներ շուրջ 150 երկ­րից: Այն­պես որ, տե­ղադ­րե՛ք ­Ձեր գո­­­վազ­դը եւ մի՛շտ մ­նա­ցեք Ձեր բար­ձուն­քին մե՛ր­ օգ­նութ­յամբ:

 

www.hayary.org-ի հա­մա­կար­գող

 

*  *  *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                     «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                     «Հայմամուլ»՝   58-94-12   

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22                     «Լուսանցք»՝      52-38-75

 

*  *  *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

 

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրա­գրա­վաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքե­նա­գրական եւ խմբագրական աշխա­տանք­ներ:

 

«Լու­սանցք» թիվ 17 (238), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։