Մա­յիս­յան տո­նե­րը մղում են հայ­րե­նա­տի­րութ­յան

 

Ա­զա­տագ­րա­կան եւ բա­րո­յա-հո­գե­բա­նա­կան մեր հաղ­թա­նակ­նե­րը. ա­հա այս­պես են փա­ռա­վոր­վում մա­յիս­յան տո­նե­րով հայ ա­րի­ներն ու Հայ Ա­րիա­կան միա­բա­նութ­յան «Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տի մաս­նա­կից­ներ»-ի խորհր­դի ան­դամ­նե­րը:

«Շու­շին ա­զա­տագ­րե­լով՝ փա­ռա­հեղ նախ­ն­­յաց եւ մեր պա­հան­ջա­տի­րութ­յան ու հայ­րե­­նի­քի վե­րա­տիր­ման վեհ կա­րոտն ա­ռանք: Շու­շիի ա­զա­տագ­րու­մը լոկ ճա­կա­տա­մարտ չէր եւ պարզ հաղ­թա­նակ չէր ըն­դա­մե­նը, հա­յա­շունչ քա­ղա­քի վե­րա­դար­ձը վճռա­կան բե­կում էր եւ՛ ար­ցախ­յան պա­տե­րազ­մում, եւ՛ մեր՝ հա­յութ­յան հո­գի­նե­րում:

Այս հաղ­թա­նա­կը նաեւ ան­նկա­րագ­րե­լի խու­ճա­պի սկիզբն ու ա­վարտն էր թշնա­մու ռազ­մա­կան ու քա­ղա­քա­կան ճամ­բար­նե­րում… Եվ ի վեր­ջո՝ աշ­խար­հի առ­ջեւ հա­յի հաղ­­թա­կան ու զո­րեղ բազ­կի վե­րա­հաս­տա­տումն էր… Փա՛ռք ­հա­նուն հա­յութ­յան ու մեր նո­րօր­յա մեծ հաղ­թա­նա­կի հա­մար նա­հա­տա­կ­­ված հա­յոր­դի­նե­րին:

Ե­թե Ա­վա­րայրն իր բնույ­թով ճա­կա­տա­մարտ էր հա­նուն կրո­նի, իսկ Սար­դա­րա­պա­­տը՛ հա­նուն ինք­նա­պաշտ­պա­նութ­յան ու գո­յա­տեւ­ման, ա­պա՝ Շու­շիի ճա­կա­տա­մար­տը սրբա­զան կռիվ էր վասն ա­զա­տագ­րութ­յան, հա­նուն հայ­րե­նա­տի­րու­թյան եւ գա­լիք հաղ­թա­կան ա­պա­գա­յի: Սա­կայն, ե­թե Շու­շիի ու Սար­դա­րա­պա­տի դեպ­քում ա­մեն բան պարզ է, ա­պա Ա­վա­րա­յի ճա­կա­տա­մար­տի հար­ցում նոր պար­զա­բա­նում­ներ են ի հայտ գա­­լիս եւ սա ոչ թե կրո­նի, այլ՝ երկ­րի իշ­խա­նութ­յու­նը ե­կե­ղե­ցուց հա­յոց թա­գա­վո­րա­կան տոհ­մին վե­րա­դարձ­նե­լու խնդի­րը լու­ծեց… Եվ դա էլ Վար­դա­նանց կռի­վը տա­­րավ անձ­նա­զո­հութ­յան:

Շնոր­հա­վոր մա­յիս­յան բո­լոր հաղ­թա­կան տո­նե­րը՝ մա­յի­սի 8-ը՝ Շու­շիի ա­զա­տագ­րութ­յան, մա­յի­սի 9-ը՝ 2-րդ­ աշ­խար­հա­մար­տի մաս­նա­կից հայ զին­վոր­նե­րի հաղ­թա­նա­կի, մա­յի­սի 28-ը՝ Հա­յաս­տա­նի 1-ին հան­րա­պե­տութ­յան ստեղծ­ման: Շնոր­հա­վո­րում ենք նաեւ Երկ­րա­պա­հի տո­նը եւ բո­լոր հայ ա­զա­­տա­մար­տիկ­նե­րին ու կա­մա­վո­րա­կան­նե­րին:

Հա­վերժ փա՛ռք­ ազ­գի բո­լոր նա­­հա­տակ­նե­րին եւ զո­րա­ցում ու բա­րիք ապ­րող քա­ջե­րին»,- աս­ված է տո­նա­կան շնոր­հա­վո­րան­քում:

 

*  *  *

 

Երբ Շու­շիից խո­սում են ժա­ռան­գա­կան վախ­կոտ­նե­րը

 

Նկա­տե՞լ­ եք՝ Շու­շիի հաղ­թա­նա­կից հիմ­նա­կա­նում ով­քեր են խո­սում մա­յիս­յան այս օ­րե­րին:

Շու­շիից խո­սում է ե­րի­տա­սարդ մի պաշ­տոն­յա, ում հայ­րե­նա­սեր հայ­րը իր որ­դուն՝ այս այժմ­յան պաշ­տոն­յա­յին ա­րագ-ա­րագ ա­մուս­նաց­րեց, որ­պես­զի մին­չեւ բա­նակ գնա­լը հասց­նի հա­մա­պա­տաս­խան թվով ե­րե­խա­ներ ու­նե­նալ, որ­պես­զի չգնա հայ­րե­նի­քին ծա­ռա­յե­լու: Հասց­րեց ու չգնաց:

Շու­շիից խո­սում է ի­րեն ընդ­դի­մա­դիր ե­րե­ւա­կա­յող մի գոր­ծիչ, ով ինչ­քան էլ տա­րիքն առ­նի, միեւ­նույնն է՝ չի հա­սու­նա­նում՝ ոչ ձայնն է փոխ­վում, ոչ շար­ժու­ձե­ւը: Ու քա­նի որ միշտ ջա­հել է՝ բա­ռիս բա­ցա­սա­կան ի­մաս­տով, գո­նե Շու­շիի փա­ռա­պանծ հաղ­թա­նա­կից խո­սե­լիս չի կա­րո­ղա­նում ի­րեն զսպել ու ո­ջի­լի պատ­մութ­յու­նը չա­նել. ա­սում են՝ ծա­նոթ­նե­րը (ըն­կեր­ներ չու­նի) ծաղ­րում են նրան՝ «որ լե­ւի տա­նենք, կա­րո՞ղ­ է էն­տեղ էլ իշ­խա­նա­փո­խութ­յու­նից խո­սես, խայ­տա­ռակ լի­նենք»:

Շու­շիից խո­սում է մի սփյուռ­քա­հայ, ով ու­զում է, որ հայ ժո­ղո­վուրդն ի­րեն ան­վերջ երկր­պա­գի այն բա­նի հա­մար, որ իր ա­մե­րի­կա­նե­րը թո­ղել ու ե­կել-Հա­յաս­տա­նում է ապ­րում: Դե բա սրան ոնց չա­սես. «Լսի, ե­կար, հո­ղը պա­չե­ցիր, թատ­րոնդ խա­ղա­ցիր, թող գնա, մեզ էլ փրկիր էն երկ­րից, որ քեզ Հա­յաս­տա­նում տի­րութ­յուն է ա­նում»:

Շու­շիից խո­սում է մա­րազ­մա­տիկ մե­կը, որ մեր երկ­րում հայտ­ն­­վում է ա­ռի­թից ա­ռիթ ու ա­պուշ կտրած դեմ­քով սկսում բա­ցա­հայ­տում­ներ ա­նել, չէ՜, խո­սել այն բա­ցա­հայ­տում­նե­րից, որ ի­րեն հրամ­ց­­րել են սկու­տե­ղի տակ կամ՝ վրա, կա­րե­ւոր չէ:

Շու­շիից խո­սում է դարձ­յալ մի պաշ­տոն­յա, ով Շու­շիում ցայ­սօր չի ե­ղել՝ վա­խե­նա­լով, որ էն­տեղ դեռ թուր­քեր կան ու ի­րեն կխփեն: Ա­սում են՝ այդ վա­խը ժա­ռան­գա­կան է: Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մին մաս­նակ­ցած նրա պա­պը տա­րի­ներ անց էլ չգի­տես ին­չու մի ան­գամ վա­խե­ցել է Բե­լա­ռու­սի ան­տառ­­նե­րում ծա­նոթ­նե­րի հետ գնալ քե­ֆի՝ մտա­ծե­լով, թե այն­տեղ դեռ պար­տի­զան­ներ կլի­նեն թաքն­ված, ով­քեր չի­մա­նա­լով պա­տե­րազ­­մի ա­վար­տի մա­սին՝ ի­րեն­ցից վրեժ կլու­ծեն՝ կար­ծե­լով, թե քե­ֆի հա­մար կրակ վա­ռող­նե­րը գեր­մա­նա­ցի­ներ են:

Շու­շիից խո­սում է է­լի մի պաշ­տոն­յա, ում մկա­նունք­նե­րում չկա այն­քան ուժ, որ ավ­տո­մատ վերց­նի ձեռ­քը:

Շու­շիից խո­սում է մե­կը, ով Շու­­շիի գրավ­ման մա­սին ի­մա­նա­լով՝ հոր­դո­րել է վե­րա­դարձ­նել ա­զա­տագր­ված հո­ղը, որ­պես­զի հան­­կարծ աշ­խար­հը չբար­կա­նա:

Շու­շիից խո­սում է մե­կը, ով հայ­­րե­նի­քին ծա­ռա­յութ­յուն է մա­տու­ցել ու այ­սօր դրա դի­մաց վարձք չստա­նա­լով՝ նե­ղա­ցել է:

Շու­շիից խո­սում են……­

Իսկ Շու­շիով հպար­տա­ցող­նե­րը կամ լռում կամ փա­ռա­վոր­վում են:

Շու­շիով հպար­տա­ցող­նե­րը ե­րա­զում են տղա ու­նե­նալ ու հայ­րեն­քին հզո­րութ­յուն պար­գե­ւել:

Ե­րա­զում են է­լի հող գրա­վել, փար­վել այդ հո­ղին, բայց դրա­նից հա­տուկ ֆիլմ չսար­քել-չցու­ցադ­րել:

Ե­րա­զում են ա­զա­տագ­րել այլ շու­շի­ներ՝ թքած ու­նե­նա­լով խուլ աշ­խար­հի կար­ծի­քի վրա, ո­րով­հե­տեւ այդ աշ­խար­հի տե­րե­րից չեն սն­­վում:

Ե­րա­զում են՝ ա­ռանց դրա դի­­մաց մե­դալ ու փառք, մե­դալ ու վարձք ու­զե­լու:

Այն­պես որ, զուր մի ճա­մար­տա­կեք, Շու­շին իր է­ջե­րում բո­լո­րիդ տեղ կտա:

Ըստ ար­ժան­վույն:

 

«Լու­սանցք»

 

Ա­զա­տագ­րու­մը՝ «Հար­սա­նիք լեռ­նե­րում»

 

1992թ. մա­յի­սի 8-9-ին ի­րա­կա­նաց­վեց ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի ա­մե­նա­փայ­լուն գոր­ծո­ղութ­յուն­նե­րից մե­կը՝ Շու­շիի ա­զա­տագ­րու­մը: Մինչ այ­սօր տար­բեր երկր­նե­րի բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­ներ ու մաս­նա­գետ­ներ դեռ հի­ա­ց­­մուն­քով են նշում, թե ինչ­պես հայ­կա­կան զի­նու­ժը կա­րո­ղա­ցավ 2 օր գրո­հե­լով՝ ա­զա­տագ­րել ա­նա­ռիկ բեր­դա­քա­ղա­քը, ո­րը 3 կող­մից պաշտ­պան­ված է լեռ­նե­րով ու ան­դունդ­նե­րով:

Շու­շին այդ ժա­մա­նակ­նե­րում դար­ձել էր Ադր­բե­ջա­նի այն ռազ­մա­կան հե­նա­կե­տը, որ­տե­ղից պար­­­բե­րա­բար ռմբա­կոծ­վում էին Ար­ցա­խի մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կերտն ու շրջա­կա գյու­ղե­րը: Խա­ղաղ բնակ­չութ­յան դեմ Ադր­բե­ջա­նը գոր­ծա­ծում էր մի­ջազ­գա­յին ո­րո­շում­նե­րով ար­գել­ված զի­նա­տե­սակ­ներ, այդ թվում՝ ԳՐԱԴ հա­մա­զար­կա­յին կա­յան­քեր:

Շու­շիի ա­զա­տագ­րումն այ­լեւս կե­նաց մա­հու հարց էր: Ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յա­նը տրվեց «Հար­սա­նիք լեռ­նե­րում» ան­վա­նու­մը եւ, գրո­հե­լով միա­ժա­մա­նակ չորս ուղ­ղ­­ու­­­թ­­յուն­նե­րով, հայ ա­զա­տա­րար մար­­տիկ­նե­րը կա­զ­­մա­կերպ­ված ու խի­զախ վճռա­կա­նութ­յամբ մա­յի­սի 9-ին ամ­բող­ջո­վին ա­զա­տագ­րե­ցին հայ­կա­կան գե­րե­ւար­ված քա­ղա­քը:

Ար­ցախ-Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­­կա­մար­տութ­յա­ն ­ռազ­մա­կան փու­լը ծա­գել է դեռ 1991թ., երբ ի պա­տաս­խան ԼՂ բ­նակ­չութ­յան ինք­նո­րոշ­ման պա­հան­ջի, ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը փոր­ձե­ցին հար­ցը լու­ծել՝ խորհր­դա­յին անվ­տան­գութ­յան ու­ժե­րի կող­մից անձ­նագ­րա­յին ռե­ժի­մի ի­րա­կա­նաց­ման քո­ղի տակ էթ­նիկ զտում­ներ ի­րա­կա­նա­ց­­նե­լով եւ լայ­նա­ծա­վալ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ սկսե­լու ճա­նա­պար­հով: Սա էլ հենց հան­գեց­րեց բազ­մա­թիվ զո­հե­րի ու նյու­թա­կան կո­րուստ­նե­րի: Պա­տե­րազ­մը տե­­ւ­­եց մին­չեւ 1994թ., երբ ադր­բե­ջան­ցի­նե­րի թա­խան­ձան­քով եւ մի­ջազ­գա­յին ո­րո­շա­կի ճնշում­նե­րի ներ­քո կնքվեց զի­նա­դա­դար: Այժմ հիմ­նախնդ­րի կար­գա­վոր­ման շուրջ բա­նակ­ցութ­յուն­նե­րը ըն­թա­նում են ԵԱՀԿ ՄԽ ­հա­մա­նա­խա­գահ­նե­րի (ՌԴ, ԱՄՆ, Ֆրան­սիա) միջ­նոր­դութ­յամբ՝ 2007թ. նո­յեմ­բե­րին վեր­ջին­նե­րիս կող­մից ներ­կա­յաց­ված մադ­րիդ­յան ա­ռա­ջար­կութ­յուն­նե­րի հի­ման վրա:

Պաշ­տո­նա­կան Բա­քուն ա­ռայժմ չի կա­տա­րում ՄԱԿ-ի Անվ­տան­գութ­յան խոր­հր­­դի 1993թ. 4 բա­նա­ձե­ւե­րը՝ շա­րու­նա­կե­լով տա­րա­ծաշր­ջա­նում սպա­ռա­զի­նութ­յուն­նե­րի մրցա­վազ­քի հրահ­րու­մը, խախ­տե­լով նաեւ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի ու­ժի եւ ու­ժի սպառ­նա­լի­քի չկի­րառ­ման սկզբուն­քը:

Ժա­մա­նակն է, որ պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նը եւս կարծր դիր­քո­րո­շում ցու­ցա­բե­րի եւ կա՛մ ­ճա­նա­չի Ար­ցա­խի ան­կա­խութ­յու­նը, կա՛մ ­վե­րա­հաս­տա­տի ՀՀ­ եւ ԼՂՀ­ վե­րա­միա­վո­րու­մը՝ որ­պես մեկ պե­տութ­յուն…

 

­Վա­հագն Նան­յան

 

Հաղ­թա­կան զո­րա­հան­դես՝ ո­գու ու­ժի ներ­քո

 

Հայ­րե­նա­կան Մեծ պա­տե­րազ­մում տա­րած հաղ­թա­նա­կի 67-ամ­յա­կի եւ Շու­շիի ա­զա­տագր­ման ու պաշտ­պա­նութ­յան բա­նա­կի կազ­մա­վոր­ման 20-ամ­յա­կի ա­ռի­թով ԼՂՀ ­մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տի կենտ­րո­նա­կան՝ Վե­րածնն­դի հրա­պա­րա­կում տո­նա­կան զո­րա­հան­դե­ս ­կազ­մա­կերպ­վեց: Հար­թա­­կին ԼՂՀ ­նա­խա­գահ Բա­կո Սա­հակ­յա­նը, ՀՀ ­նա­խա­գահ Սերժ Սար­գս­­յա­նը, նախ­կին նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չար­յա­նը, Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կոս Գա­րե­գին Բ-ն եւ ԼՂՀ ­բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա այ­րերն էին, ով­քեր ըն­դու­նում էին զո­րա­հան­դե­սը:

Հրա­պա­րա­կով ան­ցել է ԼՂՀ ­ռա­զ­­մա­կան ամ­բողջ նե­րու­ժը՝ 10-րդ հ­րաձ­գա­յին գու­մար­տա­կը, ԼՂՀ ՊՆ սակ­րա­վոր­նե­րը, կա­պա­վոր­նե­­րը, հե­տա­խույզ­նե­րը, հա­տուկ նշա­նա­կութ­յան ջո­կա­տի մար­տիկ­նե­րը, ԱԱԾ անձ­նա­կազ­մը, ոս­տի­կա­նութ­յան եւ փրկա­րար ծա­ռա­յութ­յան անձ­նա­կազ­մե­րը, պատ­վո պա­հա­կա­յին վաշ­տի անձ­նա­կազ­մը եւ այլք: Զո­րա­հան­դե­սը գլխա­վո­րել ու ռազ­մա­կան բո­լոր խմբե­րին շնոր­հա­վո­րել է ԼՂՀ­ պաշտ­պա­­նութ­յան նա­խա­րար Մով­սես Հա­կոբ­յա­նը: Զո­րա­հան­դե­սի մաս­նա­կից մար­տիկ­նե­րը նրան ար­ձա­գան­քում էին հաղ­թա­կան բա­ցա­կանչ­ութ­յուն­նե­րով:

Շնոր­հա­վո­րա­կան խոս­ք­ ա­սաց ԼՂՀ ­նա­խա­գահ Բա­կո Սա­հակ­յա­նը՝ նշե­լով որ այս տո­նը դար­ձել է հա­մա­ժո­ղովր­դա­կան տո­նե­րից մե­կը՝ «ա­զա­տա­տենչ ո­գու ու ան­կոտ­րում կամ­քի հաղ­թա­նա­կի տոն»: Նա հայ­տա­րա­­րեց, որ գլուխ է խո­նար­հում հա­­նուն հայ­րե­նի­քի հա­մար նա­հա­տակ­ված քա­ջոր­դի­նե­րի առ­ջեւ. «Շու­շին այ­սօր վե­րածն­վում ու նոր շունչ է ստա­նում: Մեր բա­նա­կը մեր մե­ծա­գույն հպ­­ար­­տութ­յուն­նե­րից մեկն է, ո­րը պա­տ­­վով է կա­տա­րում հայ­րե­նի­քի պաշտ­պա­նի սրբա­զան ա­ռա­քե­լութ­յու­նը: Մենք կա­նենք ա­մեն ինչ, որ­պես­զի մեր բա­նա­կը լի­նի հզոր ու հաղ­թա­կան եւ ու­­նե­նա մար­տա­կան բար­ձր­ ո­գի, ա­մեն պա­հի կա­րո­ղա­նա լու­ծել իր առ­ջեւ դր­­ված յու­րա­քաչն­յուր խն­­դիր»,- հայ­տա­րա­րել է Ար­ցա­խի նա­խա­գա­հը՝ ա­վե­լաց­նե­լով, որ Ար­ցա­խը ոչ միայն կա­րո­ղա­ցավ ա­պա­քին­վել պա­տե­րազ­մի ծանր վեր­քե­րից, այ­լեւ հի­մա վե­րածնն­դի շրջան է մտել:

Ընդգծ­վեց, որ այ­սօր ԼՂՀ ­բա­նա­կի կազ­մում են այն զին­վոր­նե­րը, ով­քեր ծնվել են ան­կախ հայ­րե­նի­քում եւ կշա­րու­նա­կեն ար­ցախ­ցի­նե­րի հաղ­թա­կան եր­թը:

 

Ար­տակ Հա­յոց­յան

 

«Լու­սանցք» թիվ 17 (238), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։