Նոր եր­կա­թու­ղա­յին գիծ՝ դե­պի «Զվարթ­նոց» մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յան

Որ եր­կիր մտնո­ղը տաք­սու «շո­ֆեր­նե­րի» ճան­կը չընկ­նի

 

Վեր­ջա­պես կյան­քի կկոչ­վի են­­­­թա­­կա­ռուց­վածք­նե­րի զար­գաց­ման մեկ այլ (մեր թեր­թի նա­խորդ հա­մա­րում խո­սե­ցինք «Հյու­սիս-Հա­րավ»-ից) ծրա­գիր, ո­րի շնոր­հիվ եր­կա­թու­­­ղա­յին գիծ կու­նե­նանք դե­պի «Զվարթ­նոց» մի­ջազ­գա­յին օ­դա­նա­­­վա­կա­յան, ին­չի շնոր­հիվ էլ  մեր եր­կիր մտնո­ղը ա­ռա­ջին մար­դը, ում կտես­նի, տաք­սիս­տի «ռո­ժը» չի լի­նի: Կո­պիտ եմ ա­սում, ո­րով­­հե­տեւ տաք­սիստ­նե­րի մի դաս կա, որ ոչ մի կերպ վա­րորդ չի դառ­նում, միշտ մնում է իբ­րեւ փն­­թի, փնթփնթան, անդ­րա­վար­տի­քը մին­չեւ ծնկներն ի­ջած, ու­ղե­ւո­­րին իր պար­զու­նակ ու­ղե­ղով խա­բել փոր­ձող «շո­ֆեր»: Ին­չե­ւէ, սա անհ­րա­ժեշտ սկիզբ է, բայց՝ այլ թե­մա, ուս­տի կներ­կա­յաց­նենք բուն ծրա­գի­րը:

ՀՀ տ­րանս­պոր­տի եւ կա­պի նա­խա­րա­րութ­յու­նում մի քա­նի օր ա­ռաջ նա­խա­րա­րութ­յան, «Հա­րավ­կով­կաս­յան եր­կա­թու­ղի» ՓԲԸ-ի եւ «Ար­մե­նիա մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յան­ներ» ՓԲԸ-ի մի­ջեւ ստո­րագր­վեց Մտադ­րութ­յուն­նե­րի հու­շա­գիր՝ «Դե­պի «Զվարթ­նոց» մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յան եր­կա­թու­ղա­յին գծի կա­ռուց­ման մտադ­րութ­յան մա­սին»:

Փաս­տաթղ­թի ստո­րագ­րու­մից հե­տո տրանս­պոր­տի եւ կա­պի նա­խա­րար Մա­նուկ Վար­դան­յա­նը, «Հա­րավ­կով­կաս­յան եր­կա­թու­ղի» ՓԲԸ-ի գլխա­վոր տնօ­րեն Վիկ­տոր Ռե­բե­ցը եւ «Ար­մե­նիա մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յան­ներ» ՓԲԸ-ի գլխա­վոր մե­նե­ջեր Մար­սե­լո Վեն­դեն ման­րա­մաս­ներ ներ­կա­յաց­րին ծրագ­րի ու դրա հե­ռան­կար­նե­րի մա­սին:

Հու­շա­գի­րը ստո­րագր­վեց՝ հիմք ըն­դու­նե­լով կա­ռա­վա­րութ­յան հաս­տա­տած՝ «Զվարթ­նոց» մի­ջազ­­գա­յին օ­դա­նա­վա­կա­յա­նի, հա­րա­կից տա­րած­քում մի­ջազ­գա­յին լո­գիս­տիկ կենտ­րո­նի եւ ա­զատ տնտե­սա­կան գո­տու մո­տեց­ման տրանս­պոր­տա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ռազ­մա­վա­րա­կան ծրա­գի­րը:

Դե­պի «Զվարթ­նոց» մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յան ու­ղե­ւո­րա­փո­խադ­րում­նե­րի եւ բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի ա­ճող ծա­վալ­ներն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով՝ կող­մե­րը հայտ­նե­ցին ի­րենց մտադ­րութ­յու­նը հիշ­յալ եր­կա­թու­ղա­յին գի­ծը հնա­րա­վո­րինս սեղմ ժամ­կետ­նե­րում կա­ռու­ցե­լու մա­սին  (պե­տութ­յուն-մաս­նա­վոր հա­մա­գոր­ծակ­ցութ­յան շրջա­նակ­նե­րում): «Ար­մե­նիա մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յան­ներ» ըն­կե­րութ­յունն ար­դեն իսկ պատ­վի­րել է դե­պի օ­դա­նա­վա­կա­յան եր­կա­թու­ղա­յին գծի կա­ռուց­ման նա­խա­գի­ծը, ո­րը կի­րա­կա­նաց­նի «Տրանս­նա­խա­գիծ» ՓԲԸ-ն:

Հու­շագ­րով կող­մե­րը պայ­մա­նա­վոր­վե­ցին նշա­նա­կել պա­տաս­խա­նա­տու պաշ­տո­նա­տար ան­ձանց, ով­քեր ե­ռամս­յա ժամ­կե­տում հա­մա­տեղ  ա­ռա­ջարկ­ներ կմշա­կեն նա­խագ­ծի ի­րա­կա­նաց­ման հա­մար:

Ե­րե­ւա­նը, լի­նե­լով երկ­րի տն­­տե­սա­կան կենտ­րոն, ա­ռանձ­նա­կի դեր ու­նի են­թա­կա­ռուց­վածք­նե­րի զար­գաց­ման գոր­ծում: Բեռ­նե­րի ներ­մուծ­ման հիմ­նա­կան հոս­քե­րը կենտ­րո­նաց­ված են այս­տեղ: Նաեւ՝ մայ­րա­քա­ղա­քը կենտ­րո­նա­կան դեր ու­նի երկ­րի տրանս­պոր­տա­յին ցան­ցում: Են­թա­կա­ռուց­վածք­նե­րի զար­գաց­ման գոր­ծում անհ­րա­ժեշտ է ա­ռանձ­նաց­նել «Զվարթ­նոց» մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յա­նի հա­րա­կից տա­րած­քում նա­խա­տես­վող նա­խագ­ծե­րը:

Դրանք են՝ օ­դա­նա­վա­կա­յա­նի հա­րա­կից տա­րած­քում մի­ջազ­գա­յին լո­գիս­տիկ կենտ­րո­նի ստեղծ­ման նա­խա­գի­ծը եւ Ա­զատ տնտե­սա­կան գո­տու ստեղ­ծու­մը, դե­պի օ­դա­նա­վա­կա­յան մայ­րու­ղի­նե­րից եւ Ե­րե­ւան քա­ղա­քից ի­րա­կա­նաց­վող ու­ղե­ւո­րա­փո­խադ­րում­ներն ու բեռ­նա­փո­խադ­րում­նե­րը:

Նշված նա­խագ­ծե­րը ե­թե հա­մադ­րենք օ­դա­նա­վա­կա­յա­նում գոր­ծող օ­դա­յին տրանս­պոր­տով տե­ղա­փոխ­վող բեռ­նա­յին տեր­մի­նա­լի եւ կա­ռուց­վող նոր ու­ղե­ւո­րա­տար տեր­մի­նա­լի հետ, ա­պա դրանք Հա­յաս­տա­նում խո­շո­րա­գույն տրանս­պոր­տա­յին հան­գույ­ցի ստեղծ­ման նա­խադր­յալ են: Մայ­րա­քա­ղա­քից դե­պի «Զվարթ­նոց» մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յան ներ­կա­յիս գոր­ծող ճա­նա­պար­հը վե­րոգր­յալ նա­խագ­ծե­րի կյան­քի կոչ­ման դեպ­քում չի բա­վա­րա­րի օ­դա­նա­վա­կա­յա­նի հա­­րա­կից տա­րած­քում լո­գիս­տիկ կենտ­րո­նի, ա­զատ տնտե­սա­կան գո­տու եւ օ­դա­նա­վա­կա­յա­նի բեռ­նա­տար հա­մա­լի­րի ու­ղե­ւո­րա­տար եւ բեռ­նա­տար հոս­քե­րին: Օ­դա­նա­­վա­կա­յա­նի տա­րած­քում նա­խա­­տես­վող հա­մա­լի­րի արդ­յու­նա­վետ աշ­խա­տան­քը ե­րաշ­խա­վո­րե­լու նպա­տա­կով՝ ա­ռաջ­նա­յին խն­­դիր է անհ­րա­ժեշտ տրանս­պոր­տա­­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ա­պա­հո­վու­մը: Այս ա­ռու­մով էլ նպա­տա­կա­հար­մար է դի­տար­կել դե­պի օ­­դա­նա­վա­կա­յան նոր ավ­տո­մո­բի­լա­յին մայ­րու­ղու եւ եր­կա­­թու­ղա­յին գծի կա­ռուց­մ
ան հնա­­րա­վո­րութ­յու­նը:

Եր­կա­թու­ղա­յին նոր գի­ծը թույլ կտա, որ­պես­զի միեւ­նույն եր­կա­թու­ղա­յին գծով «Զվարթ­նոց» օ­դա­նա­վա­կա­յա­նի ու­ղե­ւո­րա­տար տեր­մի­նա­լը կապ հաս­տա­տի գո­յութ­յուն ու­նե­ցող Չար­բախ  մետ­րո­պո­լի­տե­նի կա­յա­րա­նի հետ, իսկ բեռ­նա­յին հա­մա­լի­րը՝ Կար­միր բլուր կա­յա­րա­նի հետ՝ ա­րա­գըն­թաց գնաց­քի մի­ջո­ցով: Գծի եր­կա­րութ­յու­նը մո­տա­վո­րա­պես 7.8 կմ­ է: Նոր անց­նող գծին զու­գա­հեռ անց­նում է գո­յութ­յուն ու­նե­ցող Մա­սիս-Նուռ­նուս եր­կաթ­գի­ծը եւ չգոր­ծող՝ ա­պա­մոն­տաժ­ված քար ջարդ­ման տե­սա­կա­վոր­ման գոր­ծա­րան տա­նող եր­կաթ­գի­ծը: Իսկ վեր­գետն­յա  եր­կաթգ­ծա­յին տար­բե­րա­կը կպա­հան­ջի կա­ռու­ցել ու­ղե­ւո­րա­յին հար­թակ Չար­բախ մետ­րո­պո­լի­տե­նի կա­յա­րա­նի մո­տա­կայ­քում:

Ծրագ­րի կա­ռուց­ման ար­ժե­քը, ա­ռանց հաշ­վի առ­նե­լու օ­տար­ման հա­մար անհ­րա­ժեշտ գու­մա­րը, կկազ­մի շուրջ 5 մլն. ԱՄՆ դո­լար (իսկ հաշ­վի առ­նե­լով՝ 6.7 մլն), ո­րից՝

ա) 1,5 մլն. ԱՄՆ դո­լար-ը՝ 3,6 կմ ­պատ­րաս­տի հո­ղա­պաս­տա­ռի վրա վե­րա­նո­րոգ­ման,

բ) 3.1 մլն. դո­լար-ը՝ 3,9 կմ ­նոր եր­կաթգ­ծի կա­ռուց­ման եւ

գ) 0,4 մլն ­դո­լար-ը՝ 2 ար­հես­տա­կան կա­ռույց­նե­րի հա­մար:

Տրանս­պոր­տա­յին այս հան­գույ­ցը պե­տութ­յուն-մաս­նա­վոր հա­մա­գոր­ծակ­ցութ­յան արդ­յունք է, բայց պե­տութ­յու­նը ֆի­նան­սա­կան մաս­նակ­ցութ­յուն չի ու­նե­նա:

Ընդ­հա­նուր առ­մամբ, եր­կաթգ­ծի (նաեւ նոր մայ­րու­ղու) կա­ռուց­ման արդ­յուն­քում կու­նե­նանք հե­տեւ­յալ արդ­յունք­նե­րը.

1. «Զվարթ­նոց» մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յա­նի ու­ղե­ւո­րա­հոս­քի ա­պա­հո­վում,

2. օ­դա­նա­վա­կա­յա­նի բեռ­նա­յին հա­մա­լի­րի բեռ­նա­հոս­քի լիար­ժեք ա­պա­հո­վում,

3. «Զվարթ­նոց» մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յա­նի հա­րա­կից տա­րած­քում նա­խա­տես­վող լո­գիս­տիկ կենտ­րո­նի եւ ա­զատ տնտե­սա­կան գո­տու բնա­կա­նոն գոր­ծու­նեութ­յուն եւ հե­տա­գա դի­նա­միկ զար­գաց­ման հնա­րա­վո­րութ­յուն,

4. դե­պի  օ­դա­նա­վա­կա­յան տա­­նող միակ ավ­տո­մո­բի­լա­յին ճա­նա­պար­հի բեռ­նա­թա­փում,

5. Ե­րե­ւա­նի, որ­պես զբո­սաշր­ջա­յին քա­ղա­քի, վար­կա­նի­շի բար­ձ­­րա­­ցում:

«Աշ­խար­հի բո­լոր ա­ռա­ջա­տար պե­տութ­յուն­նե­րում լա­վա­գույն տար­­­բե­րակ է օ­դա­նա­վա­կա­յա­նի եւ մայ­­րա­քա­ղա­քի մի­ջեւ եր­կա­թու­ղա­յին տրանս­պոր­տի ա­պա­հո­վու­մը»,- «Լու­սանցք»-ի հետ զրույ­ցում շեշ­­տեց Մա­նուկ Վար­դան­յա­նը:

Բա­ցի այդ՝ ա­պա­գա­յում ա­ճող ու­ղե­ւո­րաշր­ջա­նա­ռութ­յան եւ բեռ­նաշր­ջա­նա­ռութ­յան առ­կա­յութ­յան պա­րա­գա­յում, ինչ­պես նաեւ հաշ­վի առ­նե­լով «Զվարթ­նոց»-ը Ե­րե­ւա­նի շրջան­ցիկ ճա­նա­պարհ­նե­րի մի­ջո­ցով մեր երկ­րի մայ­րու­ղի­նե­րին եւ «Հյու­սիս-Հա­րավ» ավ­տո­ճա­նա­պար­հա­յին մի­ջանց­քին միաց­նե­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նը՝ նոր եր­կաթգ­ծի եւ մայ­րու­ղու կա­ռուց­ման նպա­տա­կա­հար­մա­րութ­յունն ակն­հայտ է՝ վե­րած­վե­լով, խո­շո­րա­գույն տրանս­պոր­տա­յին հան­գույ­ցի»,- մեզ հետ զրույ­ցում բա­ցա­տրեց նա­խա­րա­րը:

Ի դեպ, նա հա­վե­լեց, որ դե­պի «Զվարթ­նոց» միայն նոր եր­կա­թու­ղա­յին գիծ չէ, որ կկա­ռուց­վի, նոր մայ­րու­ղի էլ է նա­խա­տես­վում:

Իսկ այդ նոր մայ­րու­ղին նա­խա­տես­վում է ի­րա­կա­նաց­նել եր­կու ա­ռանձ­նաց­ված ե­ռա­գիծ տար­բե­րա­կով:

Ճա­նա­պար­հի գծե­րից մե­կը նա­խա­տես­վում է հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տի եր­թե­ւե­կութ­յան հա­մար:

Մայ­րու­ղին, ըստ Մա­նուկ Վար­դան­յա­նի, շրջան­ցե­լու է Փա­րա­քար եւ Ար­գա­վանդ բնա­կա­վայ­րե­րը եւ կմիա­նա ա­պա­գա­յում կա­ռուց­վե­լիք Ի­սա­կո­վի պո­ղո­տա – Շի­րա­կի փո­ղոց տե­ղա­մա­սին:

Մայ­րու­ղու ընդ­հա­նուր եր­կա­րութ­յու­նը կազ­մում է մոտ 3,5 կմ:

Եր­կու մայ­րու­ղի­նե­րի հատ­ման տե­ղա­մա­սում նա­խա­տես­վում է ի­րա­կա­նաց­նել տար­բեր մա­կար­դակ­նե­րով տրանս­պոր­տա­յին հան­գույց, ո­րը կա­պա­հո­վի եր­թե­ւ­­ե­­կութ­յան անվ­տանգ շար­ժու­մը բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով:

Նախ­նա­կան հաշ­վարկ­նե­րի հա­­մա­ձայն, կա­ռույ­ցի ընդ­հա­նուր ար­ժե­քի գու­մա­րի մեծ մա­սը նա­խա­տես­ված է 2×3 շեր­տա­նի ավ­տո­ճա­նա­պար­հի եւ էս­տա­կա­դա­յի կա­ռուց­ման հա­մար, իսկ մնա­ցյա­լը՝ տրանս­պոր­տա­յին հան­գույ­ցի, ին­ժե­նե­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի եւ լու­սա­վոր­ման սյու­նե­րի հա­մար:

Ինչ վե­րա­բե­րում է ֆի­նան­սա­վոր­ման աղբ­յուր­նե­րին, ա­պա, ինչ­պես ար­դեն նշե­ցինք, դե­պի «Զվար­թ­­նոց» մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յան նոր ավ­տո­մայ­րու­ղու եւ եր­կաթգ­ծի շի­նա­րա­րութ­յու­նը նա­խա­տես­վում է ի­րա­կա­նաց­նել պե­տութ­յուն-մաս­նա­վոր հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մի­ջոց­նե­րի հաշ­վին: Սա­կայն, նա­խագ­ծե­րի ի­րա­կա­նաց­ման հիմ­նա­կան շա­հա­ռու­ներն են «Զվարթ­նոց»-ի կոն­ցե­սիո­նե­րը, «Հա­րավ Կով­կաս­յան եր­կա­թո
ւ­ղի» ՓԲԸ-ն, Լո­գիս­տիկ կենտ­րո­նի շա­հա­գոր­ծող օ­պե­րա­տո­րը:

 

Ար­մե­նու­հի Մել­քոն­յան

 

Փո­փո­խութ­յուն­ներ կոն­ցե­սիոն պայ­մա­նագ­րում

 

Ի դեպ, այդ օ­րը ՀՀ տ­րանս­պոր­տի եւ կա­պի նա­խա­րա­րութ­յու­նում մեկ այլ փաս­տա­թուղթ էլ ստո­րագր­վեց՝ նա­խա­րա­րութ­յան, «Հա­րավ­կով­կաս­յան եր­կա­թու­ղի» ՓԲԸ-ի եւ «Ռու­սա­կան եր­­կա­թու­ղի­ներ» ԲԲԸ-ի մի­ջեւ հա­մա­ձայ­նա­գիր կնքվեց «Հայ­կա­կան եր­կա­թու­ղու հա­մա­կար­գը «Ռու­սա­կան եր­կա­թու­ղի­ներ» ԲԲԸ-ի կող­մից ստեղ­ծ­­ված «Հա­րավ­կով­կաս­յան եր­կա­թու­ղի» ՓԲԸ-ին փո­խան­ցե­լու մա­սին» կոն­ցե­սիոն պայ­մա­նագ­րում փո­փո­խութ­յուն­ներ եւ լրա­ցում­­ներ կա­տա­րե­լու վե­րա­բեր­յալ:

Հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րու­մից հե­տո տրանս­պոր­տի եւ կա­պի նա­խա­րար Մա­նուկ Վար­դան­յա­նը, «Հա­րավ­կով­կաս­յան եր­կա­թու­ղու» գլխա­վոր տնօ­րեն Վիկ­տոր Ռե­բե­ցը եւ «Ռու­սա­կան եր­կա­թու­ղի­ներ»-ի նա­խա­գահ Վիկ­տոր Յա­կու­նի­նը պար­զա­բա­նում­ներ ներ­կա­յաց­րին:

Ըստ այդմ, կոն­ցե­սիոն պայ­մա­նագ­րի փո­փո­խութ­յուն­նե­րի թվում են «Հա­րավ­կով­կաս­յան եր­կա­թու­ղու» ու­ղե­ւո­րա­փո­խադ­րում­նե­րից ստաց­ված վնա­սի փոխ­հա­տուց­ման, եր­կա­թու­ղու փո­խադ­րում­նե­րի ծա­ռա­յութ­յուն­նե­րի սա­կագ­նե­րի սահ­ման­ման փո­փոխ­ման, կոն­ցե­սիոն ակ­տիվ­նե­րի դուրսգր­ման, պայ­մա­նագ­րի գոր­ծու­նեութ­յան դա­դա­րեց­ման դեպ­քում գույ­քի վե­րա­դարձ­մանն առնչ­վող հար­ցեր: Կոն­ցե­սիոն ակ­տիվ­նե­րի կազ­մում նե­րառ­ված ան­շարժ գույ­քը, ինչ­պես նաեւ հո­ղա­մա­սե­րի նկատ­մամբ ի­րա­վունք­նե­րի փո­խանց­ման հետ կապ­ված պար­տա­վո­րութ­յուն­նե­րը ամ­բողջ ծա­վա­լով կկա­տար­վեն մին­չեւ 2012թ. ա­վար­տը:

 

«Լու­սանցք» թիվ 17 (238), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։